Պատմական անցյալում Սևանա լճի անունը բազմիցս, փոխվել Է՝ Գեղամա ծով, Գեղարքունի, Գյոկչա, Գոկչա, Դարյա-Շիրին, Քուքչա-Դարյա, Քուքչա-Թենգիզ։ Սրանցից յուրաքանչյուրի հետ լեգենդներ են կապված։ Այսպես՝ իբր, Վանի հայերը վերաբնակվեցին Սևանի ափերին, կարծելով, որ սա Էլ մի այնպիսի լիճ է ինչպիսին Վանա լիճը։ Սակայն դաժան ձմեռը փշրեց նրանց հույսերը, և նրանք վշտացած բացականչեցին՝ «Սև Վան եկավ մեր գլխին…»,այստեղից էլ լճի անունը մնաց Սևան։
Գիտությունը ասում է , որ Սևան անունը գալիս է սապագրային ժամանակաշրջանից և ծագում է «սիուննա» կամ «շանա» բառերից, որը նշանակում է «լճային աշխարհ»։
Գեղամա ծով» անվանման մեկնաբանությունը գտնում ենք Խորենացու մոտ։ Հնագույն մայրաքաղաք Արմավիրում .Ամասիային ծնվում է արու զավակ՝ Գեղամը։ Մեծանալով ու առնականալով Գեղամը անցնում է լեռների այն կողմը և դուսր է գալիս Սևանի ափ, բարեկարգում է երկիրը, որից էլ ծովն ստանում է Գեղամա ծով անվանումը։
Մինչև XIX դարի կեսերը, ավելի ճիշտ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելը (1828թ.) , լիճը կոչվում Էր Գյոկչա կամ Գոկչա, և այդ անվանումը հանդիում է գրական շատ աղբյուրներում, որ նշանակում է «Կապույտ ջուր»։ Հհետաքրքրական մի լեգենդ կա «Գոկչայ» անվան հետ ։
Ըստ այդմ , իբր թե Լենկ Թեմարը Սևանի ավազանը նվաճելուց հետո հարցնում Է Մելիք Մանուչարին, թե որքա՞ն է նրա հարստությունը
— Թող ապրի խանը,– աատասխանոսք է Մելիքը,-ես այնքան հարուստ եմ, որ քո ողորմածությամբ կարող եմ ձեթով ոռոգել Մազրայի դաշտը։
— Գյոկչա (գեղեցիկ է),– բացականչում է ակնապիշ Լենկ Թեմուրը,– չոխ գյոկչա (շատ գեղեցիկ է) այն բոլորը, ինչ ես տեսնում եմ։
Այդ օրվանից լիճը կոչվեց Գյոկչայ
Պարսիկները լիճն անվանում էին Դարյա Շիրին, որ նշանակում Է քաղցրահամ լիճ, թուրքերն անվանում էին՝ Քուքչա– Դարյա կամ Քուքչա Թենգիզ, որ նշանակում է կապույտ ծով։
