1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտք, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնհաճո:

2․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-ցածրորակ, անուշահամ-սառնահամ, կենսագիր-ձեռագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-դեղնազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաստիճան, դեղնակտուց-դեղնավուն, ջրաղաց-ջրակայուն, աշխարհամարտ-աշխարհացուց, ծովածոց-ծովափ, լեռնագնաց-լեռնագագաթ, սրբավայր-սրբատուն: