Կոմիտասի բանաստեղծությունները

ՃԱՆԱՊԱՐՀ 

Բարակ ուղին սողալով ,

Ոտի տակին դողալով ,

 Ճամփի ծայրին բուսել է

 Կյանքի ծառը շողալով : 

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

 Այս ճանապարհն Անհունի․․․ 

Մարդու, բույսի, գազանի 

Եվ թևավոր թռչունի։

2.Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,

 Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ 

Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, 

Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք ,

Մեկ սրտի տե՛ր ենք .

Նռան ճյուղերով բոցուն .

Սիրո տաղերով արբուն :

Տե՜ս, իմ հեր՝ Ճերմակ սեր ,

Որ պաղել էր շատ ձմեռ ,

Սրտիդ բաղում դալարեց :

Տե՜ս, քու սեր՝ Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր ,

Ս ըրտիս խաղում ծավալեց ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s