Մեզ շրջապատող բոլոր առարկաները,եթե ինչ-որ բանով ամրացված չեն, գետնի վրա են գտնվում։ Օդ նետած գնդակն էլ ընկնում է երկրի վրա,ձեռքից բաց թողնված ցանկացած առարկա նույնպես ընկնում է գետնին։ Բնության մեջ բալոր մարմինները փոխադարձ ձգում են իրար։ Երկիրը դեպի իրեն է ձգում բոլոր մարմինները` մարդկանց,կենդանիներին, ծովերի և օվկիանոսների ջրերը,Լուսինը և Արեգակը։ Դրանք էլ իրենց հերթին դեպի իրենց են ձգում երկիրը։