Երվանդաշատ

ԵրվանդաշատԵրվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Картинки по запросу երվանդաշատ

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։[1] Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։[փա՞ստ] Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով։[1] Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Ստեփան Զորյան | Ջրհորի մոտ

…Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա… Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: “Աղոթում է”,— ասում էին տղերքը: “Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն”: Մի քանիսն էլ թե` “Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է”: Ու մենք կրակում ենք մին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ… Ու էսպես շաբաթից ավելի… կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր:
Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր… ջուր էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց որ ուղտին գդալով ջրես… Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա… բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ… Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես… Լեզուներս կպել, չորացել է… Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում…
“Այ, մի քիչ ջուր հա՜” ասում ենք իրար:
Բայց ո՞րտեղից… Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր… Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք… Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու` “չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն”:
Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի. իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե` “չորտ վազմի, գոնե էս ջրհորը մոտիկ ըլեր”… Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր… Նայում ենք ոնց որ սովածը հացին:
—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը:
—Էդ ասի է՜,— տնքում են տղերքը:
Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ` “Չորտ վազմի, չորտ վազմի…”;
Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե`
—Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜…
Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետին նայում:
—Եկեք մեզնից մինը թող գնա:
—Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն:
Մին էլ թե`
—Եկեք փորձենք:
—Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն:
Մի քանիսը թե` փորձենք, մի քանիսը` թե թարկը տվեք:
Վերջը թե` անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք:
Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե` եկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին մի փափախ:
—Դե՛հ, հանեցե՛ք…
Հանեց սա, հանեց նա,— մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ:
“Դե, գնա հիմի,— ասում եմ ինքս ինձ,— ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրի ճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն…”: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտի կատարես:
—Դե, արի՛ գնա, արի գնա,— ասում են:
Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլ կարծում են վախենում եմ:
—Չլի՞ վախենում ես…
Նամուսս չվերցրեց:
—Կատոլին թել կապեցեք գնամ.— ասում եմ:
Էստեղ թէ` Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերում նստած` պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե`
—Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք…
—Ո՞ր ջրհորից,— ասում է:
Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը:
Վաշտապետը բարկացավ:
—Գժվե՞լ եք, ի՞նչ է,— ասում է,— ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛…
Տղերքը թե`
—Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն:
—Բայց ո՞վ է գնում,— ասում է:
Թե` Բաղդասարը: Այսինքն` ես:
Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: “Ափսոս է տղեն” ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ` թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց:
—Բայց էնպես գնա,— ասում է,— որ չտեսնեն հա՜… Կարո՞ղ ես…
—Կաշխատեմ,— ասում եմ:
Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արին` ունկը կապեցին ու տվին ինձ:
—Դե՛, քեզ տեսնենք:
—Բարի ճանապարհ…
—Հաջողությո՛ւն…
Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը` ու` չոքե—չոք, չոքե—չոք… Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ու կատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ` կատոլին դիպչի… Միամի՜տ մարդ. կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս… Էսպես է. վախից խոտի շվաքումն էլ կպահվես… Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմ անպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է:
“Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ,— ասում եմ,— ոչինչ,,,”:
Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ… Արևն էլ վերևից էնպես է վառում, որ տերդ խնդա… Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից… Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը… ուզում եմ սրբեմ` ձեռ կբարձրանա՜… Սիրտս խնոցու պես գցում է փորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում… Շուտով հոգնեցի, փռվեցի կանաչների վրա… Հանգստացա ու նորից… Գնում եմ – էլի չեն տեսնում… Մի երկու անգամ նայեցի մերոնց կողմը. տեսնեմ` ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ… ժաժ չեն գալիս. չեն տեսնում… Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքեչոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարի շվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է` լեզուս կապ է ընկել… առաջ հլա էս քարի շվաքում մի լավ շունչ քաշեցի, հանգստացա…. Նայեցի` ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ… ո՜նց ջուր հանեմ… Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ` տեսնելու են, որ տեսնեն թե չէ` կրակելու են:
Տերդ խնդա՜ Բաղդասար… Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտի բարձրանայի…. մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բան միտս ընկավ. աղլուխս: Լավ է` մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպի ավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլ սպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն… Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլը կախում են հորը. էդ որ տեսան` ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանի անգամ ձեռքս բերանս տարա… Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք…
Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին…
Աչքերս նրանց կողմը` կատոլը կախ արի… Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում… Ի՞նչ անեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանց կողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես` չես հասնի: Ես վազում եմ, իսկ ավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին:
Դեռ կես ճամփին եմ,— մերոնք “ուռա՜” կանչեցին:
—Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածի վրա…
Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին – հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում` ավելի է ծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր:
Տղերքը թե` արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա… Խնդրում են, աղաչում:
Մտածում եմ` գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն. մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ… Մտածեցի ու ասի` արի մեկ էլ գնամ, ինչ կլի` կլի՛… Էդպես ժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել…
Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլ կանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թե մի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխս շարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի` ոչի՜նչ… Բան չեն ասում…
Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե`
—Հրե՛ մի ավստրացի է գալի:
Ես դառնամ` դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով` գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը` — տեսնենք մի անամ էլ ձեռին: Մերոնք թե`
—Ջրի է գալի…
Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե`
—Այ տղա նրանք էլ են ծարավ էլել…
Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ու տարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե` տղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել… Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրա բոլորը թե`
—Գնա՛նք:
Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետո` երկու—երկու… Էդ որ ավստրացիք տեսան` իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենք գնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ու ավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենք նշաններով: Մենք ասում ենք` “Վադա խորոշ”: Նրանք էլ` “գո՛ւթ, գո՛ւթ”… Էդպես խոսում ենք, ջուր ենք հանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում… Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինք ծիծաղում… Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ… մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք… Ինչպես երևում էր` երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվա հիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում… Ավստրացիք էլի ինչ—որ բան են հարցնում` չենք հասկանում: Նրանք “գո՛ւթ—գո՛ւթ”, մենք “խարաշո՛, խարաշո՛”: Նրանք մեզ հացի կտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում:
Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի.
—Ռեբյատա՜…
Ոնց ենք վազում` էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է:
—Հը՞, կշտացաք,— ասում է:
Մենք գլխով ենք անում:
—Դա, վաշե բլագարոդիյե:
—Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում,— հարցնում է:
—Ոչինչ,— ասում ենք,— նրանց լեզուն չենք հասկանում:
Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե`
—Լավ չի՞,— ասում է,— երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար:
Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի:
—Իհարկե, վաշե բլագարոդիյե…
Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե` ո՛նց պատահեց էս բանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե` “իրենք էլ ծարավ էին` դրա համար…”:
Խոսում ենք մեզ համար, մին էլ` իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ… Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմ եք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի…. չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակում ենք, բայց վա՛յ էն կրակելուն… Մարդուն որ չես տեսել` ուրիշ բան է. կկրակես, կքշես` գնա, բայց որ տեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում… Կրակում ենք, բայց էնպես: Գցում ենք օդի մեջ, գնում է… Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերում էինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց` մեր վաշտապետին կանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ` խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր` սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ` նկատողություն. “Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ”. “Ինչո՞ւ լավ չբարևեցիր”, “Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չես կոճկել” ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք է կռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է,ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքի դավաճաններ են…”: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե`
“Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի”:
Այսինքն` հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը` Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւր տարան, ի՞նչ եղավ… Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են… Մնացինք զարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ… Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինք խնդրում` “չէ” չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելու ժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ` ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ` ո՞նց ենք, ի՞նչ ենք… Ու էն բաների համար սիրում էինք նրան… Բայց արի տես, որ “վատ մարդ” է եղել, ասում է: “Վատը” ո՞րն է, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք` մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասում է, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն… Էդ որ իմացանք` կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ… Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավ չմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մեր պատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել… Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան… Տղաներից մեկը վեր կալավ թե` “Էդ բոլորը մեր կապիտանի գործն է”: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք – դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների` մեծերի – ականջը չգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որ` սուտ… Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. “Խե՜ղճ մարդ”… “Խե՜ղճ Վասիլի Վլասիչ”… Ցավում ենք ու չենք իմանում ի՛նչ անենք… Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինք ասում – վեր կացավ թե` “դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել”: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. “Ուղիղ է, ասում է, պե՛տք է…”:
Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենք մեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան…
Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրացիք են խփել:
Էդպես էլ գրեցին գազեթներում…

Նախապատրաստական աշխատանքներ:Թթուդրիկ

Ձմռանն ընդառաջ մեր մայրիկները և տատիկները պատրաստում են թթու: Իհարկե բոլոր աղջիկները աչքի պոչով հետևում են այդ գործընթացին: Ես որոշ չափով կարողանում եմ օգնել մայրիկիս: Եվ ահա այն թթվի բաղադրիչները և պատրաստման եղանակը, որը ես ամենից շատ եմ հավանում:

Բաղադրիչներ.

կաղամբ – 1 մեծ գլուխ,

ծաղկակաղամբ – 1,5-2 կգ,

գազար – 1 կգ,

սխտոր – 2 գլուխ,

վարունգ – 2 կգ,

կանաչ լոլիկ – 0,5 կգ

պղպեղ – 1 -2 հատ,

նեխուր, չոր սամիթ,

հատիկ պղպեղ,

դափնու տերև

աղ (1 լ ջրին 1 աղանդերի գդ. աղ)

Պատրաստման եղանակը.

Սառը ջրի մեջ թողնել բանջարեղենը, ապա լավ լվանալ հոսող ջրով: Մաքրել, հեռացնել կոթերն ու ավելորդ մասերը: Ապակե մեծ տարայի կամ մեծ բանկաների մեջ դասավորել մթերքը՝ ներքևում դնել նեխուր, սամիթ (չորացրած սամիթ՝ ամբողջական ցողուններով՝ հատուկ թթվի համար, վաճառվում է շուկաներում և մանրածախ առևտրի կետերում), սխտորի պճեղներ, հատիկ պղպեղ, դափնու տերևներ, վրան դնել մեկ-երկու կտոր կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկները, վարունգներն ու գազարները դասավորել արանքներում: Թթվին յուրահատուկ համ է հաղորդում պղպեղը: Կարելի է նաև մեկ կծու պղպեղ դնել թթվի մեջ:   Այսպես կրկնել, մինչև ամբողջը տեղավորվի տարաների մեջ: Տեղավորելիս աշխատել արանքներ չթողնել: Պատրաստել աղաջուր, եռացնել, լցնել թթվի վրա: Թողնել գիշերը, հաջորդ օրը ջուրը դատարկել, նորից եռացնել, լցնել և արդեն թողնել թթվի: Փակել կափարիչները, պահել սառը տեղ:

Ժեստերի լեզու

Ժեստերի լեզուն(հայտնի նաև որպես նշանների լեզու) օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմով միտք արտահայտելու համար: Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով:Սա նշանակում է, որ ժեստերի լեզուները բոլորի համար հասկանալի չեն: Նշանների լեզուների մեջ կան որոշակի նմանություններ, ինչպես սովորական լեզուների մեջ: Ժեստերը հիմնականում օգտագործվում են ոչ միայն  խուլերի և ծանր լսողություն ունեցողների կողմից, այլ նաև օգտագործվում է լսող անհատների կողմից, ինչպես օրինակ այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն կարողանում խոսել, նրանք, ովքեր խնդիրներ ունեն խոսելու հետ՝ կապված հաշմանդանությունից  կամ նրանք, ովքեր ունեն խուլ ընտանիքի անդամ, ինչպիսիք են խուլ մեծահասակները: Դեռ պարզ չէ, թե գործածական քանի՞ ժեստերի լեզու կա աշխարհում: Ամեն երկիր ունի իր սեփական, մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն: 2013 թվականի Ազգագրության հրատարակության մեջ նշվում է 137 ժեստերի լեզու:

Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրոըթյուն չունեն։ Կան բառեր և հասկացություններ (օր.`հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Հայերեն մատնախոսության այբուբենը ստեղծվել է 1960 թ.: Հեղինակը սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանն է։ Նա ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը։ Խալաթյանը ծանրակշիռ ներդրում ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում։ Հեղինակել է «Հատուկ մանկավարժության բառարան», «Հայկական ժեստերի լեզվի բառարան» (2001) և «Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարան ուսումնաօժանդակ ձեռնարկները։

Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ այն կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում։ Մինչ օրս հրատարակված հայերեն միակ բառարանում կա 2500 ժեստ, հոգևոր բառարանում՝ մոտ 1500։ Հայերեն ժեստերի լեզուն շատ մոտ է ռուսերեն ժեստերի լեզվին, քանի որ զարգացման հիմնական փուլերը կրել են խորհրդային և հատկապես ռուսական ազդեցություն (կրթություն)։

Խոսրով Գ Կոտակ

Խոսրով Գ (ծն. թ. անհտ. մոտ 280-285 – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճարի մայր և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։

Առաջադրանքներ

1.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները.

Շինծու, կարգազանց, առէջ, բարօրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք,սիգապանծ, խորդուբորդ, կմախք, կցկտուր, ճեպընթաց, դշխոյական:

2.Փակագծում տրված բառերը տեղադրեցե’ք բաց թողնված տեղերում`

ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:

Ամառը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղ անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից և գնում դեպի դաշտերը:

(սար, փռել, ամառ, որտեղ)

Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տները ու այգիները, երդիկից ելնող ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտ , ձգտում էր դեպի երկնասլաց սյուներին նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձրունքները :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Logo colors

Orange — Nikelodeon, Fanta

Pink — Instagram,

Yellow — Snapchat

Red — Pinterest, YouTube, Supreme, Puma, Ray ban

Purple  — Viber, PicsArt

Green — WhatsApp, Android,

Black— Adidas, Wikipedia, Iphone, NIke, LOUIS VUITTON, Bentley, Mercedes, Chanel, Panda

21-25 октября

Собираться, блестеть, собирать, забирать, замереть, замирать, расстилать, расстелить, выжигать, блестящий, зажигательный, стереть, блистать, протереть, вытирать, выбирать, застелить, замерло, замирало, умереть, умирать, растирать, заблистать, выстирали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычитать, расстелить, расстилаться, запереть, запирать, прибирать, избиратели, сочитать, сочитание, блистательный, блеснет, приберет, опереться.

соберу

постелить

растереть

натираю

сдеру

блестеть

заблистать

уберу

вытераю

натереть

вытереть

запираю

задираю

разбираю

расстилаю

выдеру

избирать

приберет

забираю

заберу

подбираю

блестящий

блистающий

умирать

замереть

собиратель

вытирать

Домашняя работа

  • Найдите информацию о необычных, интересных домах. Подготовьте пересказ материала, опубликуйте в блоге.

Урок третий 

Классная работа 

Орфограммы

УпражнениеПерепишите, объясняя (устно) правописание слов с пропущенными буквами.  

1. Солдату умереть в поле, матросу в море. 2. За все берется, да все не удается. 3. Золотой молоток и железные ворота отпирает. 4. Богатый ума купит; убогий и свой бы продал, да не берут. 5. Одной рукой собирай, другой раздавай! 6. Малая искра города поджигает, а сама прежде всех помирает. 7. Рукою погоняет, а другою слезы утирает. 8. Один со страху помер, другой ожил. 9. Журавль ходит по болоту, нанимается в работу. 10. Так работаем, что недосуг носу утереть. 11. С камня лык не надерешь. 12. В зиму шубы не занимают. 13. На чужой каравай рот не разевай, а пораньше вставай да свой зативай. 14. Не все то золото, что блестит.

Հոգեկանի զարգացումը

Կենսագենետիկ ուղղության ներկայացուցիչները պնդում են, որ հոգեկանի զարգացումը պայմանավորված է բացառապես կենսաբանական գործոնով՝ ժառանգականությամբ։Նրանց կարծիքով երեխայի մեջ,  ի ծնե գտնվում են ապագա մարդու բոլոր հատկությունները։

Սոցոգենետիկ ուղղության ներկայացուցիչներն էլ կարևորում և առաջին պլան են մղում սոցիալական միջավայրը, մարդկային հասարակությունը՝իր բազմաբնույթ ներգործություններով։

Սոցիալական գործոն ասելով հասկանում ենք սոցիոլական միջավայրը, ուսուցումն ու դաստիարակությունը։

Սոցիալական գործոնը լայն առումով այն հասարակությունն է, որտեղ մեծանում է երեխան։Սոցիալական միջավայրի մեջ են ընդգրկվում նաև այդ հասարակության մեջ տիրապետող գաղափարախոսությունը, ավանդույթները, գիտուրյան ու մշակույթի զարգացման ընթացքը, կրոնական ուղղությունները։ Սոցիալական և մշակութային զարգացման մակարդակով էլ պայմանավորվում է տվյալ հասաակության մեջ ընդունված կրթության և դաստիարակության համակարգը;

 Նեղ  առումով սոցիական միջավայր ասելով ամենից առաջ նկատի ենք ունենում երեխայի ընտանիքը և առաջին հերթին ծնողներին, այնուհետև՝ մոտ  հարազատներին, մանկապարտեզի  և դպրոցի դաստիարակներին և ուսուցիչներին։ Տարիքի ավելացմանը  զուգնթաց երեխաների համար որոշակի կարևորություն է ձեռք բերում հասակակիցների խումբը, իսկ դեռահասության և վաղ պատանեկության շրջանում, զանազան սոցիալական խմբերը։