Կոմիտասը բնության հրաշքներից է: Յուրաքանչույրը եթե փոքր-ինչ նման լիներ Կոմիտասին աշխարհում ոչ մի բացասական բան չէր լինի:

Նա ծնվել է 1869թ.: Ունեցել է բարդ կյանք՝ կորցնելով մորն ու հորը: Ամեն օր տեղեկություններ ենք ստանում նրա մասին թե քոլեջում և թե տանը: Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը: Նա սիրվել է ժողովրդի կողմից, սակայն կային մարդիկ ովքեր որ փնովում էին նրան։

Քոլեջում մենք սովորել ենք նրա բանաստեղծություններից մի քանիսը՝ ՙՙՃանապարհը՚՚, ՙՙՃերմակ հեր, գարուն սերը՚՚, ՙՙԻմ երազում՚՚:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Կոմիտասը այն մարդն է, ով ստեղծել է բազում շարականներ, երգեր, բանաստեղծություններ և այլն: Ամեն առավոտ Կոմիտասի երգերի ներքո մենք քոլեջում երգում ու պարում ենք: Այս մեկ ամսվա ընթացքում Կոմիտասի անունը դարձել է թանկ ու սիրելի անուն:

<<Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես՝ ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….»: Կոմիտասին այսպես է բնութագրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: Մարտիրոս Սարյանի այս բնորոշումը ինձ շատ դուր եկավ, ես էլ եմ կարծում, որ նա նուրբ հոգի ունի և բնության նման պարզ է, բնության նման անբացատրելի: