Պետություն

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում:
Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպատակն է հասարակության ամբողջականության պահպանումը:

Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։ Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն ևն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։ Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.

Հեթում Ա

Հեթում Ա-ի դրամներից՝ պետական զինանշանովՀեթում Ա-ն Հեթումյանների հայ իշխանական տոհմից է, Կիլիկիայի հայկական պետության թագավորը (1226–69 թթ.), Հեթումյանների արքայատան հիմնադիրը: Նրա օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, առավել կենտրոնացել է միապետական իշխանությունը, շարունակվել Կիլիկիայի հայկական պետության հզորացումը:Կոստանդին Գունդստաբլը Կիլիկիայի Ֆիլիպ թագավորին (1222–25 թթ.) գահազրկել է՝ հայ իշխանների իրավունքներն ու հայոց հավատը չհարգելու պատճառով և իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբել թագուհու (1222–52 թթ.) հետ ու հռչակել թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը երկիրը շարունակել է կառավարել ինքը:Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243 թ-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թ-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում: Բացի այդ՝ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ:1256–59 թթ-ին Հեթում Ա-ն մոնղոլների զինակցությամբ հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին է միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, և մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թ-ին 30-հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան: 1268 թ-ի հուլիսին Հեթում Ա-ն որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թ-ին գահը հանձնել նրան (Լևոն Գ), ինքը մտել է վանք, որտեղ և մահացել է:Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են դրամներ:

Կետադրել տեքստը

Շահանդուխտը՝ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ. նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր՝ նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողորից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով հանկարծ երկնակարկառ քարաժայռից գլիխից նրա վրա հարձակվեցին զինյալներ՝ ահասարսուռ կերպարանքներով, թրերի շառաչյուն֊շառաչյունով։ Վայրենաբարո ելուզակները, ապարոշները գլխներին փաթաթած, սարսափի մատներին փափկասուն օրորդին։

Վահան Տերյան

Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը:

 

1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում:

 

Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին:

Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ:
Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը:
Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:

ԵՐԿՐԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Երկիր մոլորակը կատարում է մի քանի տեսակի պտույտներ, որոնցից

ամենակարևորներն են պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջը: Ձեզ արդեն հայտնի է,
որ Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56
րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի
հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը,
աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:
Քննարկենք Երկրի օրական պտույտի աշխարհագրական բազում հետևանքներից մի
քանիսը:
Գիշերվա և ցերեկվա հերթափոխը: Գտնվելով Արեգակից մոտ 150 մլն կմ
հեռավորության վրա՝ Երկիրը լույս ու ջերմություն է ստանում նրանից: Օրվա պտույտի
ընթացքում Երկրի մակերևույթի յուրաքանչյուր կետ մեկ հայտնվում է արևահայաց
դիրքում (ցերեկ), մեկ` հակառակ (Արևով չլուսավորված) դիրքում (գիշեր): Հետևաբար
պտույտի ընթացքում գիշերը և ցերեկն իրար հերթափոխում են: Հերթափոխի
աշխարհագրական նշանակությունն այն է, որ Երկրի որևէ կողմը ո՛չ շատ տաքանում ու
շիկանում է, ո՛չ էլ շատ սառչում: Հակառակ դեպքում Երկրի վրա կյանք չէր լինի: Եթե
Երկրի առանցքն Արեգակի ճառագայթներին ուղղահայաց լիներ, ապա բոլոր
զուգահեռականների վրա գտնվող կետերը օրվա կեսը կլինեին արևահայաց կողմում,
կեսը՝ հակառակ կողմում, ուստի ցերեկն ու գիշերը կունենային գրեթե հավասար
տևողություն: Բևեռներում Արեգակի ճառագայթները կընկնեին մոտավորապես
շոշափողի ուղ
ղությամբ (0օ անկյան տակ): Սակայն քանի որ Երկրի առանցքն ուղեծրի հարթության
նկատմամբ թեքված է 66օ30՛ անկյան տակ, ապա գիշերահավասարի երևույթը տարվա
մեջ նկատվում է երկու անգամ` մարտի 21–ին և սեպտեմբերի 23–ին: Մերձբևեռային
լայնություններում ամռանը և ձմռանը գիշերվա ու ցերեկվա օրական ռիթմը խախտվում է
և վերածվում սեզոնային ռիթմի: Կորիոլիսի ուժի աշխարհագրական հետևանքները:
Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով շարժվող մարմինների
նկատմամբ առաջանում է շեղող ուժ, որը կոչվում է Կորիոլիսի ուժ (ֆրանսիացի
գիտնական Կորիոլիսի անունով, ով այս երևույթը առաջինը բացատրեց 1835 թ.): Այդ ուժի
հետևանքով Երկրի վրա հորիզոնական ուղղությամբ շարժվող օբյեկտները (գետերը,
քամիները, ծովային հոսանքները և այլն) շեղվում են իրենց սկզբնական ուղղությունից
հյուսիսային կիսագնդում դեպի աջ, հարավայինում` ձախ:
Երկրի մակերևույթի վրա մարմնի շարժումը կատարվում է պտտվող ոլորտի մեջ (այն
պտտվում է երկրագնդի հետ մեկտեղ): Դուք գիտեք, որ տարբեր հորիզոնականների վրա
գտնվող կետերի պտտման արագությունները տարբեր են, քանի որ նրանք մեկ օրում
անցնում են տարբեր երկարությամբ ճանապարհներ: Եթե մարմինը շարժվում է
հասարակածից դեպի բևեռ, այդ դեպքում այն, իներցիայի օրենքի համաձայն, ձգտում է
պահպանել իր պտտման սկզբնական պահի արագությունը, որը, բնականաբար, չի
համընկնում (ավելի մեծ է) շարժման ընթացքում որևէ այլ պահի համապատասխան կետի
պտտման արագության հետ: Հետևաբար առաջանում է մի ուժ, որը մարմնին ստիպում է
շեղվել իր սկզբնական շարժման ուղղությունից դեպի աջ: Գծագրում ավելի ակնառու
լինելու համար մարմնի շարժման հետագիծը համընկնում է միջօրեականի հետ (նկ. 24):
Կորիոլիսի շեղող ուժը լավ է նկատվում ազատ ընկնող մարմինների շարժումը դիտելիս:
Բարձր աշտարակից նետված մարմինն ընկնում է ոչ թե ուղղաձիգ, այլ շեղվում է աջ: Դա
բացատրվում է նրանով, որ աշտարակի գագաթը Երկրի կենտրոնից փոքր–ինչ հեռու է,
քան նրա հիմքը, և հետևաբար Երկրի պտտման ժամանակ այն առաջացնում է մեծ
տրամագծով շրջան: Ընկնող մարմնի պտտման արագությունն աշտարակի վերևում
ավելին է, քան աշտարակի հիմքի արագությունը: Ընկնող մարմինը, իներցիայի օրենքի
համաձայն, փորձում է պահպանել սկզբնական պտտման արագությունը, որի հետևանքով
այն Երկրի մակերևույթ է հասնում ուղղաձիգ գծից ավելի արևելք, այսինքն` աջ:
Հարավային կիսագնդի համար շեղումները կատարվում են դեպի ձախ: Փորձե՛ք
ինքնուրույն բացատրել, թե ինչու: Կորիոլիսի ուժի ազդեցությունը մեծ է բնական
բազմաթիվ գործընթացներում: Այդ ուժի հետևանքով ձևավորվում է մթնոլորտի
համաշխարհային շրջապտույտը, առաջանում են ցիկլոններ, անտիցիկլոններ, արևմտյան
քամիներ: Պասսատները, ծովային հոսանքները շեղվում են իրենց ուղղությունից այդ ուժի
ազդեցությամբ: Հյուսիսային կիսագնդում գետերը (Վոլգա, Դնեպր, Ենիսեյ, Մակենզի և
այլն) քանդում են իրենց աջ ափը, որը զառիթափ է, իսկ հարավային կիսագնդում
(Պարանա, Զամբեզի և այլն)՝ ձախ ափը:
Երկրի սեղմվածությունը:

Երկրի օրական պտույտի շնորհիվ կենտրոնախույս
ուժի մեծությունը փոխվում է՝ կախված աշխարհագրական լայնությունից: Արագությունն
ամենամեծ արժեքին է հասնում հասարակածում, իսկ բևեռներում հավասարվում է 0–ի:
Հենց այդ ուժի շնորհիվ է, որ Երկիրը բևեռներից սեղմված է և նման է պտտման
էլիպսոիդի: Ժամերի տարբերությունը Երկրի վրա: Երկրի օրական պտույտի հետևանքով
նրա տարբեր մասերում օրվա նույն պահը լինել չի կարող: Դրա հետևանքով սահմանվել և
առանձնացվել են ժամային գոտիները:
Մթնոլորտային, ջրոլորտային, կենսաբանական օրական ռիթմեր: Երկրի օրական
պտույտի հետևանքով առաջանում են բազմաթիվ երևույթների ռիթմիկ
փոփոխություններ: Դրանցից են օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման,
գոլորշիացման, բացարձակ և հարաբերական խոնավության, արեգակնային
ճառագայթման, ամպամածության, բրիզների և լեռնահովտային քամիների
ուղղությունների օրական փոփոխությունները:
Օրինակ` օդի ջերմաստիճանը բարձր է կեսօրից հետո, իսկ ցածր` արևածագին,
մթնոլորտային ճնշումը ցերեկը ցածր է, գիշերը` բարձր, գոլորշացումը ցերեկը ուժեղ է,
գիշերը` թույլ և այլն: Կենդանիների մեծ մասը ցերեկը ակտիվ կյանք է վարում, գիշերը`
հանգստանում: Բույսերի լուսասինթեզը կատարվում է ցերեկային ժամերին, իսկ
մայրամուտից հետո դադարում է: Ցերեկը լճավազաններում պլանկտոնն իջնում է խորը
շերտերը, գիշերը` բարձրանում: Մարդը ցերեկը ծավալում է իր աշխատանքային
գործունեությունը, գիշերը՝ հանգստանում և այլն:
 ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ
Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտտվելու աշխարհագրական հետևանքներից է օրվա
տարբեր ժամերի հերթափոխը: Բնականաբար, օրվա միևնույն ժամը կարող է լինել միայն
միևնույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետում: Մնացած բոլոր դեպքերում
երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող:
Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական
միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է
մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտիֈ
Նույն միջօրեականի վրա ամենուրեք օրվա նույն ժամն է, այսինքն` յուրաքանչյուր
միջօրեական ունի իր տեղական ժամանակը: Տվյալ պահին միջօրեականի վրա դիտված
ժամանակը կոչվում է տեղական ժամանակ: Այն պահին, երբ Արեգակի սկավառակի
կենտրոնը ուղիղ նայում է տվյալ միջօրեականին, այդտեղ կեսօր է՝ տեղական ժամանակով
ժ. 12–ը: Սակայն տեղական ժամանակն օգտագործելը առաջ է բերում շատ
անհարմարություններ, որի հետևանքով էլ մտցված է գոտիական ժամանակը: Ընդունված
է յուրաքանչյուր ժամային գոտու համար գոտիական ժամանակ համարել նրա կենտրո
նով անցնող միջօրեականի տեղական ժամանակը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր
գոտու արևմտյան և արևելյան (եզրային) միջօրեականների տեղական ժամանակը
գոտիականից կտարբերվի 0,5 ժամով: Այսպիսով՝ յուրաքանչյուր ժամային գոտու
տարածքում՝ Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, սահմանված է մեկ ժամ:
Գոտիական ժամանակը ոչ միշտ է նպաստավոր մարդու աշխատանքային
գործունեության համար: Գոտիական ժամանակով առաջնորդվելիս խախտվում է
մարդկանց աշխատանքային ռիթմը, ծախսվում է շատ էլեկտրական էներգիա: Օրինակ՝
ամռանը արևը ծագում է ավելի վաղ, իսկ ձմռանը` ուշ, բայց աշխատանքը սկսվում է նույն
ժամին: Մարդը լիարժեք չի օգտագործում ցերեկային լույսը: Այս անհարմարությունները
մեղմացնելու համար հաճախ շեղումներ են սահմանվում գոտիական ժամանակից, և
ժամացույցի սլաքը տարվում է առաջ կամ հետ: Դա կատարվում է պետական որոշումով:
Նախ նշենք, որ նախկին ԽՍՀՄ–ում գոտիական ժամանակը 1930 թ. մեկ ժամով առաջ է
տրվել, և արեգակնային կեսօրը ժամը 12–ից դարձել է 13–ը: Դա կոչվում է դեկրետային
ժամանակ: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում 1981 թ. մտցվեց
ամառային և ձմեռային ժամանակը: Ցերեկվա լույսը խելամիտ օգտագործելու և
էլեկտրական էներգիան խնայելու նպատակով մարտից հոկտեմբեր ժամացույցների սլաքը
մեկ ժամ առաջ է տրվում (ամառային ժամանակ), իսկ հոկտեմբերից մարտ` մեկ ժամ հետ
(ձմեռային ժամանակ): Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար
անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը:
Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը` 7–րդ (արլ. ե.
105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից
ավելի է, ուստի ընկնում է հաջորդ` 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը
12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է
մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ
դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի
դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:
Ամսաթվի փոփոխման գիծը: 1884 թ. 12–րդ ժամային գոտու կենտրոնով՝
մոտավորապես 180° միջօրեականով, անցկացվեց ամսաթվի փոփոխման միջազգային
գիծը: Այն Երկրի մակերևույթի վրա պայմանական գիծ է, որի երկու կողմերում
պահպանվում են նույն ժամերը և րոպեները, սակայն օրացուցային ամսաթվերը
տարբերվում են մեկ օրով: Ամսաթվի փոփոխման գիծը նույնպես անցկացվել է 180°–ից
շեղումներով: Այն անցնում է Բերինգի նեղուցով, Ալեության կղզիների արևմուտքով,
Տուվալու և Ֆիջի կղզիների արևելքով և, իհարկե, հիմնականում 180°միջօրեականով (նկ.
26): Օրինակ՝ Նոր տարին սկսվում է 0 ժամ 00 րոպեին այդ գծից և տարածվում
դեպի արևմուտք, իսկ նույն պահին գծից արևելք նախկին տարվա դեկտեմբերի 31–ն է:
Եթե այդ գիծը հատում ենք արևմուտքից արևելք, ապա մեկ օր շուտ ենք տեղ հասնում
(շահում ենք), իսկ հակառակ ուղղությամբ մեկ՝ օր կորցնում ենք:

Ճանապարհորդությունը հրաշք է…

Ես սիրում եմ ակտիվություն՝ հաջող ու անհաջող արկածներ։ Երբ ճանապարհորդում եմ ընտանիքիս անդամների հետ կամ թեկուզ ընկերներիս հետ ես ունենում եմ շատ արկածներ, որոնք երբեք չեն մոռացվում։ Ճանապարհորդող մարդը ավելի շատ գիտելիք է ունենում, քանի որ ցանկացած տեղ գնալիս ստանում է շատ ինֆորմացիա այդ վայրի մասին, քան տանը՝ համակարգչի դիմաց նստած մարդը։ Կապ չունի թե որտեղ ես ճանապարհորդում ձեր երկրի ներսում թե երկրից դուրս, մեկ է ստանում ենք բավականաչափ ինֆորմացիա։ Ճիշտ է ես դեռ չեմ ճանապարհորդել երկրից դուրս, սակայն հույս ունեմ օրերից մի օր կճանապարհորդեմ։ Հայաստանում տեսարժան վայրերը շատ են և այս քոլեջի շնորհիվ՝ ուր ես հաճախում եմ արդեն մի քանի ամիս, ավելի շատ եմ ճանապարհորդում և ճանապարհորդելու և ավելի շատ գիտելիքներ կստանամ երկրիս մասին։ Ամենից շատ ցանկանում եմ լինել Ֆրանսիայում և Իսպանիայում։ Այդ երկրները ինձ շատ են գրավում։ Ֆրանսիա քաղաքում գտնվող Էֆելիան աշտարակը, Լուվր թանգարանը և ընդհարապես երկրի գեղեցկությունը ուղղակի ինձ համար հրաշք է։ Իսպանիա երկրի քաղաքներից շատ եմ ցանկանում լինել Մադրիդում և Բարսելոնայում։ Մի պահ աչքերս փակելով պատկերացնուն եմ ինձ այնտեղ, ուր որոշ ժամանակ հետո սկսելու է ֆուտբոլ և ես լինելու եմ խաղադաշտի նստարաններից մեկում։ Հրաշք է ոչ միայն ինչ֊որ երկիր իր գեղեցիկ շինություններով այլ հենց ինքը ճանապարհորդությունը։

Ձմեռային մարզական ստուգատես

Հունվարի 24֊ն էր, օրը ուրբաթ։ Ուսանողներով ճանապարհորդեցինք Ջրվեժ։ Ձյան պակաս ունեյինք և դա լրացրեցինք Ջրվեժում։ Այնտեղ հեքիաթային ձմեռ էր տիրում։

Լինել Ջրվեժում և չտեսնել Չարենցի կամարը ուղղակի չի կարելի։ Ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու այնտեղի գեղեցկությունը։ Բոլորով հավաքվեցինք կամարի դիմաց և արտասանեցինք Ե. Չարենցի 《Ես իմ անուշ Հայաստանի》բանաստեղծությունը։ Քանի որ բոլորս շատ լավ գիտեյինք այդ բանաստեղծություն շատ գեղեցիկ արտասանեցինք և տեսագրեցինք։ Այնտեղ շատ լուսանկարվեցինք։

Ուղևորվեցինք Ջրվեժի գլխավոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (17֊րդ դար) , որն այլ կերպ անվանում են Սուրբ Կաթոլիկ։

Եկեղեցում երգեցինք, մոմ վառեցինք, հիացանք եկեղեցու գեղեցկությամբ և գնացինք Ջրվեժի արգելոց։

Ջրվեժի արգելոցում շա՜տ լավ անցավ, քանի որ այնտեղ ձնառատ էր։ Սահնակով սահեցինք, ձնագնդի խաղացինք, մի խոսքով ունեցանք հիանալի օր։

Ահա և նկարներ այդ օրվանից՝

Մարզական ստուգատես

Այսօր՝ հունվարի 23֊ին գնացինք Իրինա Ռոդնւնյանի անվան սահադաշտ։

Օրս սկսվեց լավ տրամադրությամբ։ Գնացինք քոլեջ, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, մի քանի դաս արեցինք և շարժվեցինք։ Մինչ այդ բազմաթիվ անգամներ էի գնացել սահադաշտ և այդ իսկ պատճառով ինձ հեշտ էր սահել։ 1֊2 քայլ և արդեն լավ սահում էի ընկերուհիներիս հետ։

Զվարճալի էր սահելը մանավանդ երբ հաճախակի ընկերուհիներս ընկնում էին։

Ինչպես հասկացաք մենք այնտեղ գնացել էինք աղջիկներով մեր շատ սիրելի Ընկեր Մարիամի և Ընկեր Նելլի հետ։

Ամեն կերպ նրանք փորձում էին սահել։ Քիչ֊քիչ ավելի լավ էր ստացվում։ Ամեն ինչ հոյակապ էր։ Հուսով եմ էլի կգանք այստեղ սահելու։

Обозначение времени. 

Обозначение времени. 

Опубликовано 23 Янв 2020

Чтение и обсуждение текстов стр. 119-121. 

russian-numbers
366deb6f481e95c05387b28844deceed

1) 7.05; 8.10; 10.20; 11.25; 12.30; 13.35; 14.40; 16.50; 17.55; 21.15; 22.10; 23.55.
2) 5.02; 6.08; 9.12; 10.17; 11.21; 12.27; 13.34; 14.37; 15.43; 16.46; 17.51; 18.59.

Screenshot 2018-12-18 at 09.32.45 - Edited
  • Упражнение 1. Измените конструкцию предложений, заменяя
    деепричастие глаголом.
    Образец: Окончив работу, я буду отдыхать.
    Я окончу работу и буду отдыхать.
    1. Написав письмо, я поехал на почту.  Я написал письмо  и поехал в почту.
  • 2. Закончив работу, он отдыхал. Он закончил работу и стал отдыхать.
    3. Стоя, он читал письмо.  Он стоял и читал письмо.                                                   4. Отдыхая, Анвар слушал музыку. Анвар отдыхал и слушал музыку.                 5. Поняв задачу, он быстро еѐ решил. Он понял и быстро решил задачу.              6. Читая книги, он узнавал жизнь. Он читал книги и узнавал жизнь.                7. Разговаривая, мы шли медленно по парку. Мы разговаривали и медленно шли по парку.                                                                                                       8. Читая текст, преподаватель объяснял слова.Преподаватель читал текст и объяснял слова.
    Упражнение 2. Замените деепричастный оборот придаточным
    предложением.
    Образец: Слушая музыку, я отдыхаю.
    Когда я слушаю музыку, я отдыхаю.
    1. Хорошо подготовившись к экзамену, вы ответили отлично.Вы ответили отлично, потому что хорошо подготовились к экзамену.  2. Поняв
    новое правило, он выполнил грамматическое упражнение.Когда он понял новое правило, он выполнил грамматическое упражнение. 3. Понимая правило, он быстро решил задачу по физике. Когда он понял правило, он быстро решил задачу по физике. 4. Готовясь к экзамену, он никуда не ходил. Он никуда не ходил, потому что готовился к экзамену. 5. Отдыхая после работы, мы слушали музыку. Мы слушали музыку, когда отдыхали после работы.  6. Окончив работу, я буду отдыхать. Когда закончу работу, я буду отдыхать.  7. Написав письмо, я поехал на почту. Я поехал на почту, когда закончил письмо.

Упражнение 3. Замените придаточные предложения деепричастными
оборотами.
1. Когда я слушаю музыку, я отдыхаю. Я отдыхаю слушая музыку.   2. Если ты будешь много работать,ты хорошо сдашь экзамены. Много работая ты хорошо здаш экзамены.3. Если ты будешь заниматься в бассейне каждый день, то быстро научишься плавать. Занимаясь каждый день в бассейне ты быстро научишься плавать.  4. Если он не будет заниматься, он не напишет контрольную работу. Не занимаясь он не напишет контрольную работу. 5. Самир хорошо понимал текст, так как знал все слова.  Зная все слова Самир хорошо понимал текст.6. Мы купили марки, когда отправляли письма. Купив марки мы отправили письма. 7. Мы вернулись в общежитие, когда отправили письма. Отправив письма мы вернулись в общежитие. 8. Когда я сел в автобус, я увидел Юсуфа. Сидя в автобус я увидел Юсуфа. 9.Хотя туристы прошли уже 20 км, они не чувствовали усталости. Пройдя 20км туристы не чувствовали усталости. 10. Я пришел сюда, так как думал здесь встретить товарища. Я пришел сюда подумав здесь встретить товарища.

Упражнение 4. Закончите предложения так, чтобы получился рассказ.
Его день
Встав в 7 часов утра, он начал собираться . Быстро позавтракав, он пошёл в свою комнату. Собрав свои книги, он вышел из дома.Придя в институт, он подошёл к лифту . Поднявшись на 2 этаж , он вошёл в класс . Войдя в аудиторию, он сел на своё место . Сев на свое место, он приготовился к уроку . Слушая преподавателя, ответил на вопросы . Ответив на вопрос, он получил пятёрку . Потом, делая упражнения, помогал другим . Прочитав текст, приготовился к вопросам . Ответив на вопросы преподавателя, урок окончился. Придя в столовую, он заказал 2 бутерброда . Хорошо пообедав, он вернулся домой . Сделав домашнее задание, он пошёл отдыхать  .

Упражнение 5. Дополните (письменно) следующие предложения
причастиями или деепричастиями. Назовите предложения, в которых
можно употребить как причастия, так и деепричастия.
1. (Стоявший – стоя) … у окна студент приехал недавно из Ганы.
2. (Привыкший – привыкнув) … вставать рано студент чувствовал себя хорошо.
3. (Опоздавший – опоздав) … на занятия студент не вошел в аудиторию.
4. (Разговаривающий – разговаривая) … с Виктором студент учится в нашем
институте.                                                                                                                                             5. (Заболевшая – заболев) … Марта не ходила на занятия.
6. (Играющий – играя) … на гитаре студент живет со мной в комнате.