Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար֊ խոյ, արու այծ֊ նոխազ, կառավարության ղեկավար֊ վարչապետ, էգ ձի֊զամբիկ, կնոջ մայրը֊զոքանչ, ամուսնու մայրը֊կեսուր, թոռան զավակը֊ծոռ, ոսկեղեն պատրաստող֊ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Որախությունը կրկնակի է դառնում, երբ ես ընկերներիս հետ եմ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և ետ քաշվում։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե ամեն ինչ իմ ուզածով լիներ։

Քայլում էի փողոցով, մինչդեռ անձրև էր գալիս։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա — Յոյան Շտրաուս

Սկյուտարի սոխակ — Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ — Հոմերոս

Գույների կախարդ — Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի — Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր — Թռամփ

4․Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմիր․

Աստծո գառ, Աստծո կրակ, Աստծո տուն, փա՜ռք Աստծո, Աստված մի արասցե։

Аствацашунч

Армянский — eдинствeнный язык в мирe, в котором нaзвaниe Библии имeeт прямоe и дословноe отношeниe к Богу. Библия нa aрмянском звучит как «Aствaцaшунч», что дословно означает, «Божье Дыхание».

Первые переводы Библии на армянском языке были сделаны устно сразу после принятия христианства в качестве государственной религии в 301 году. Тогда в Армении еще не было алфавита и духовные служители устно переводили Библию для распространения христианства в стране и проведения обрядов.

После создания армянского алфавита в 405 году Библия впервые была переведена на армянский язык с сирийского Пешитты (перевод христианской Библии на сирийский язык).

Повторный перевод был сделан в последовавшие несколько лет после Эфесского собора в 431 году (Вселенский Собор христианской церкви). Переводчиками Библии на армянский язык стали Месроп Маштоц, Саак Партев, Езник Кохбаци, Корюн, Овсеп Пагнаци, Ован Екегецаци, Гевонд Вардапет и другие.

Перевод был сделан на классическом древнеармянском языке, который сейчас является официальным языком Святой Армянской апостольской церкви.

Первая армянская Библия была напечатана в Амстердаме 13 октября 1666 года усилиями армянского духовного деятеля Воскана Ереванци.  Книга вышла огромным для того времени тиражом — 5000 экземпляров. Две книги из тиража были особенными: вручную был сделан переплет, а на корешке была изображена Богоматерь с Иисусом Христом на руках. Эти Библии были преподнесены французскому королю Людовику XIV и Папе Римскому Клементу IX.

Барекендан

Армянская церковь празднует Масленицу в преддверии Великого поста 
________________

Армянская апостольская церковь празднует в воскресенье, 23 февраля, Истинную масленицу, предшествующую Великому посту.

Масленица у армян называется Барекендан, что дословно означает «доброе житие». В старину на праздник готовили обильную пищу, веселились, а бедняки становились предметом всеобщего внимания и пользовались общественным столом. В воскресную ночь после Масленицы на ужин ели мацун (кисломолочный напиток) и катнов — молочную рисовую кашу.

Традиционно в этот день проходят карнавальные шествия, сопровождаемые маскарадом, песнями и танцами.
Истинная масленица (Бун Барекендан) отмечается в воскресенье перед началом Великого поста. За день до этого, в субботу, алтарная завеса в храмах закрывается на весь период Великого поста.

Масленица является выражением добродетелей. В этот день люди выходят из траура и начинают радоваться, забывают о страданиях и находят утешение. Каждый христианин смиренностью души, покаянием, постом и с надеждой на милость Божия приступает к сорокадневному Великому посту.

Сразу за сорокадневным постом следует еще недельный пост – Страстная Седмица. Великий Пост охватывает семь воскресений, отражающих восемь особо памятных событий: жизнь в раю (Истинная Масленица), изгнание, возвращение блудного сына, притчу о неверном домоправителе, притчу о неправедном судье, пророчество о втором пришествии и Вход Господень в Иерусалим (Вербное Воскресенье).

Առաջադրանքներ

1․Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ — Հովհաննես Թումանյան

Նորավեպի իշխան — Գրիգոր Զոհրապ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց — Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ — Մեսրոպ Մաշտոց

Ավարայրի երգիչ — Եղիշե

Սպիտակ սավան — ձյուն

Ֆուտբոլի արքա — Պելե

2․Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Գեղեցիկ, Համեստ, Ազնիվ, Անուշ, Անդրանիկ, Քաջիկ, Սիրուն, Քնքուշ, Նորիկ, Ժիրայր։

3․Բացիր  հապավումները

ՄԱԿ- Միավորված ազգերի կազմակերպություն, ԱՊՀ- Անկախ պետությունների համագործակցություն, ՀԷԿ- Հինդրոէլոկտրակայան, ՋԵԿ- Ջերմաէլեկտրակայան, բուհ- բարձրագույն ուսումնական հասատատություն, ՆԳՆ- ներքին գործերի նախարարություն, ՀՀ- Հայաստանի Հանրապետություն, ՌԴ- Ռուսաստանի Դաշնությոն, ԱԳՆ- արտաքին գործերի նախարարություն։

4․Ընդգծիր այն  բառերը որոնցում կա ց- նախածանցը․

Ցայսօր, ցպահանջ, ցամաք, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցվել, ցերեկ։

WineWorks գինու գործարանի այցելություն

Փետրվարի 23֊ին այցելեցինք WineWorks գինու գործարան։ WineWorks գինու գործարանը ստեղծվել է Վահե Քյոշքերյանի կողմից, երբ բնակչություն հաստատեց Հայաստանում։ Նա պատմեց իր երկար գորլունեության մասին։ Միգուցե չկարողանամ ամբողջական ներկայացնել նրա կյանքը, որը մեզ պատմել է նա, սակայն որոշ չափով կփորձեմ տեղեկացնել։ Նա ապրել է Միացյալ Նահանգներում, սակայն թողել է այդ ամբողջը (այսպես ասած՝ հարստությունը) և եկել է Հայաստան։ Նրա գործարանի ամբողջ սարքավորումները որակյալ են, և ոչ մի բան չի խնայել որակյալ արդյունք ստանալու համար։

Երբ ներս մտանք գորլարան կարծեցի թե փոքր վայր է, այն ինչ մի դուռ էր բաժանում ամբողջական գործարանը տեսնելու համար։ Շշալցում էին գինիները, որից հետո պիտակավորում։ Գինիները լցված էին հսկայական տակառների մեջ։ Գործարանը ցույց տալուց հետո մեզ հյուրասիրեցին Ոսկեհատ տեսակի սպիտակ գինուց։ Այն հրաշալի համ ուներ և իրոք զգացվում էր մեծ տանջանքը։

Վահե Քյոշքերյանը դասախոսություն տվեց մեզ, պատմեց իր կյանքի մասին, իսկ հետո իր դուստրը եկավ և նաև նրա հետ ծանոթացանք։

Օրս անցավ հրաշալի, և ես կցանկանամ ևս մեկ անգամ գալ այստեղ։

Կոմունիզմ և սոցիալիզմ

Կոմունիզմ

Տեսականորեն կոմունիզմը առանց դասակարգերի հասարակության կոնցեպցիան է: Առանց պետության սոցիալական կազմակերպման ձև`   հիմնված արտադրանքի միջոցների համընդհանրության վրա: Կոմունիզմը կարելի է դասել որպես սոցիալիզմի ճյուղ կամ ավելի ճիշտ`   որպես սոցիալիզմի նպատակ:

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:

Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:
Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:
Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:
Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը:
Գիտական կոմունիզմը ծագել է 19-րդ դարի 40-ական թվականներին և դարձել պրոլետարական շարժման տեսական արտահայտությունը`   ուղղված կապիտալիզմի ոչնչացմանը և կոմունիստական հասարակարգի ստեղծմանը: Հենվելով պատմության մատերիալիստական հասկացության և ավելացված արժեքի տեսությունների վրա`   Մարքսը և Էնգելսը գիտականորեն հիմնավորեցին կոմունիզմի անխուսափելիությունը, կապիտալիզմի շահագործող էությունը, ցույց տվեցին աշխատավոր դասակարգի դերը պատմության մեջ`   որպես նոր հասարակարգի ստեղծողներ:
Անարխիստներից շատերը, որոնք Մարքսի ժամանակակիցներն էին, նույնպես հանդես էին գալիս հանրային սեփականության օգտին, մերժում էին կենտրոնացումը, ինչը քարոզվում էր մարքսիզմի մեջ և ինչը սահմանափակում էր անձի ազատությունը: Իր հերթին անարխո-կոմունիզմը ազատության հարցերում հակված է ինդիվիդուալիզմի:
Այսպիսով, կոմունիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որն ընդունում է պատմության մատերիալիստական հասկացությունը /համաշխարհային պատմությունը դասակարգերի պայքարի պատմություն է/, տնտեսական հիմքը հանդիսանում է համընդհանուր սեփականություն հանդիսացող արտադրամիջոցերը, սոցիալական հիմքը`   առանց դասակարգերի հասարակությունը:
Համաձայն մարքսիզմի «կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիան» կամ կոմունիզմը բաղկացած է 2 փուլից: Ստորին փուլ, որ մարքսիզմն անվանում է սոցիալիզմ և վերին կամ լիարժեք կոմունիզմի փուլ: Սոցիալիզմի օրոք գոյություն ունի պետություն, ի դեպ պետական իշխանությունն ավելի հզոր է, քան այլ հասարակարգերի օրոք, գոյություն ունեն բուրժուական իրավունքի տարրեր և կապիտալիստական հասարակարգի այլ մնացուկներ: Սոցիալիզմի ժամանակ կա նաև անհատական սեփականություն, գոյություն ունի փոքր մասնավոր արտադրություն և փոքր մասնավոր առևտուր /շուկաներ/: Սակայն խոշոր մասնավոր սեփականությունը սոցիալիզմի ժամանակ բացակայում է, որովհետև արտադրամիջոցները դառնում են համընդհանուր:
Ներկայումս կոմունիստական վարչակարգեր կան Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունում, Կուբայում, Լաոսում, Վիետնամում և Չինաստանում: Կոմունիստական կուսակցությունը իշխանության գլուխ է նաև Մոլդովայում, սակայն այս երկրում ռեժիմը դեմոկրատական է:

Սոցիալիզմ

Սոցիալիզմը ստեղծվել է  Կարլ Մարքսի ու Ֆ․ Էնգելսի կողմից:Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։

Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

Առաջադրանքներ

Ժխտական նախադասությունները դրական դարձրեք ընդգծված բառերը նույնպես փոխելով։

Շրջապատի նկատմամբ երբեք ուշադիր չէր։

Շրջապատի նկատմամբ միշտ ուշադիր էր։

Իր օրում բերանը խմիչք չէր առել։

Միշտ բերանը խմիչք էր առել։

Նրա զեկուցումից բան չես հասկանա։

Նրա զեկուցումից ամեն֊ինչ կհասկանաս։

Ծրագրվածից ոչ ոք չպետք է տեղեկություն ունենա։  

Ծրագրվածից բոլորը պետք է տեղեկություն ունենան։

2․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23֊քսաներեք, 69֊վաթսունինը, 3-րդ֊երրորդ, 4-րդ֊չորրորդ, 60֊վաթսուն, 365֊երեք հարյուր վաթսունհինգ, 99-րդ֊ինսունիններորդ։

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, սարերից եկող ջուրն էին օգտագործում։

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե զարթուցիչը չզնգար։

Նա այնքան գեղեցիկ էր, որ միշտ բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում։

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն նա դեռ տուն չէր վերադարձել։

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրումը

3efapicqy

Այս քսուքը՝ «Boro Plus» կանաչը, նախատեսված է խնդրահարույց մաշկի համար։ Գրեթե միշտ ես օգտագործում եմ «Boro Plus» քսուքը։ Այն նաև դեղ է, որը նպաստում է փոքր այրվածքների, վերքերի, քերծվածքների և կտրվածքների արագ ապաքինմանը, ինչպես նաև արագացնում է բջիջների վերականգնման գործընթացները։

Կան կանաչ և մանուշակագույն Boro Plus — ներ, որոնք գործնականում չեն տարբերվում միմյանցից իրենց գործողությունների ոլորտներով, օգտագործման ցուցումներով և կոմպոզիցիաներով: Երկու ապրանքանիշերն էլ պարունակում են բնական բաղադրիչներ, որոնք ծայրաստիճան դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա և ձեզ ազատում են տարբեր խնդիրներից։

Բաղադրությունը

Քրքում — հիանալի կերպով բուժում է մաշկի հիվանդությունները, ներառյալ դերմատիտը

Tulasi — ունի հակասեպտիկ ազդեցություն

Գլաբրա — ունի վերքերի բուժման հատկություններ

Ալոե —  բնական հակասեպտիկ է, որը ախտահանում, խոնավացնում և սառեցնում է մաշկը

Yestimahdu- ն այնպիսի նյութ է, որը նախատեսված է մեխանիկական սթրեսի հետևանքով մաշկի վրա վերքերի արագ վերականգնման համար

Sandalwood — բուժում է տարբեր հիվանդություններ և ալերգիկ ռեակցիաներ, ներառյալ փշոտ տապը: Այս նյութը վերացնում է տհաճ հոտերը, ունի հովացման հատկություններ, մաշկին տալիս է առողջ և գեղեցիկ տեսք և թեթևացնում այրման սենսացիան:

Vetiver — ցույց տվեք հովացման ազդեցություն, թեթևացնում է այրման սենսացիան և կարգավորում է քրտինքը

Կապուր կաչարի —  մի նյութ է, որը հաճախ օգտագործվում է հնդկական ավանդական բժշկության մեջ `մաշկի տարբեր հիվանդություններ բուժելու համար

Neem —  մի նյութ է, որը լավ է դիմակայում մաշկի բազմաթիվ հիվանդություններին: Այն արագորեն հեռացնում է քորն ու այրումը, երանգավորում է մաշկը:

Talc — օժանդակ բաղադրիչ, օգտագործվում է որպես դեզոդորացնող միջոց, վերացնում է տհաճ հոտերը և կլանում հեղուկը:

Այս պահին ես օգտագործում եմ կանաչ «Boro Plus»֊-ը։ Այն ավելի նոսր է, քան մանուշակագույնը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս գնել և օգտագործել այս քսուքը։ Նրա կազմության մեջ միայն  բնական բույսեր են։

Մակրոէվոլյուցիա

Մակրոէվոլյուցիա , կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսունմասիրությունների ժամանակ։

Տերմինի բացատրությունը

Մակրոէվոլյուցիա՝ լատիներեն «մակրո»-մեծ, «էվոլյուցիա» փոփոխություն։ Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ՝ ծաղկի ձևավոևման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը՝ տեսակաառաջացումն է՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում[1]։ Ըսկ էությանէ մակրոէվոլյուցիան՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է։

Եզրակացություններ

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր՝ «Էվոլյուցիա` Տեսությունը ճգնաժամի մեջ է» գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը «ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզբունքին, քան լուրջ «գիտական տեսության», իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է՝ «Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»»:

Պնդում 1. Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում։ Մակրոէվոլյուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների, ավելի կոնկրետ ալելների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել։ Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին։

Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները։ Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում։ Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի։

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են «Դարվինի սերինոսներ» անունով։4 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները։ Սակայն փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները։

Պնդում 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև։

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել»։ Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Պնդում 4. Միկրոէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի։ «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ։ Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրգանիզմներ…դա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կենսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին»։

Похожее изображение

 

Ապացույցներ

Կենսաաշխարհագրություն

Դարվինը առաջինն էր, որ հուշեց նախնի տեսակներից ժամանակակիցնրեի առաջացման մասին։ Նա այդ եզրակացությանը եկավ Գալապագոսյան կղզիներ այցելությունից հետո։ Կենսաաշխարհագրական բազմաթիվ օրինակներ՝ պարկավորների բազմազանությունը Ավստրալիայում՝ վարկածն առաջադրեց, որ Ավստրալիայի յուրօրինակ վայրի բնությունն զարգացել է մեկուսացված լինելով այն տարածաշրջանից որտեղ ապրում են կաթնասունների շատ տարածված տեսակներ, բացի պարկավորների շատ ներկայացուցիչնեիրց։ Դարվինի տեսակետին համաձայն՝ մենք հայտնաբերում ենք տեսակներն այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, քանի որ նրանք զարգացել են այդ տարածաշրջանում բնակված նախնիներից։

Համեմատական անատոմիա

Տարբեր տեսակների մարմնի կառուցվածքային համեմատությունը կոչվում է հաեմատական անատոմիա: Օրինակ մարդկանց, չղջիկների, կետերի, կատուների առջևի վերջույթները կազմված են միևնույն կմախքային տարրերից, չնայած որ դրանք խիստ տարբերվում են իրենց կատարած գործառույթներով՝ կետի լողակները նույն աշխատանքը չեն կատարում, ինչ չղջիկների։

Ընդհանուր ծագման հետևանքով այս կառուցվածքային նմանությունը կոչվում է հոմոլագիա: Ամենափոքր հոմոլոգ օրգաններից են «մնացորդային» (ռուդիմենտ) օրգանները, որոնք օրգանիզմի համար անկարևոր են։

Համեմատական անատոմիան հաստատում է, որ էվոլյուցիան վերափոխման գործընթաց է, որւոմ նախնիների ճրգանները փոփոխվում են, քանի որ ձեռք են բերում նոր գործառույթներ։

Համեմատական սաղմնաբանություն

Տարբեր տեսակի կենդանիների զարգացման վաղ փուլերի համեմատությունը բացահայտում է լրացուցիչ նմանություններ, որոնք տեսանելի չեն հասուն օրգանիզմներում։

Մոլեկուլային կենսաբանություն

Դարվինի անենահամարձակ վարկածն այն էր, որ կյանքի բոլոր ձևերն էվոլյուցիան ճյուղերով, որոշակի աստիճաններով կապված են ավելի վաղ օրգանիզմների հետ։ Այս վարկածին համաձայն Դարվինց մոտ հարյուր տարի անց կենսաբանները սկսեցին ներկայացնել բոլոր օրգանիզմներում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի գենետիկ լեզուն և կոդը։ Հենց սա էլ մոլեկուլային նմանությունն էր, որը փոխանցվել էր էվոլյուցիոն ծառի միջոցով։