Կոմունիզմ և սոցիալիզմ

Կոմունիզմ

Տեսականորեն կոմունիզմը առանց դասակարգերի հասարակության կոնցեպցիան է: Առանց պետության սոցիալական կազմակերպման ձև`   հիմնված արտադրանքի միջոցների համընդհանրության վրա: Կոմունիզմը կարելի է դասել որպես սոցիալիզմի ճյուղ կամ ավելի ճիշտ`   որպես սոցիալիզմի նպատակ:

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:

Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:
Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:
Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:
Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը:
Գիտական կոմունիզմը ծագել է 19-րդ դարի 40-ական թվականներին և դարձել պրոլետարական շարժման տեսական արտահայտությունը`   ուղղված կապիտալիզմի ոչնչացմանը և կոմունիստական հասարակարգի ստեղծմանը: Հենվելով պատմության մատերիալիստական հասկացության և ավելացված արժեքի տեսությունների վրա`   Մարքսը և Էնգելսը գիտականորեն հիմնավորեցին կոմունիզմի անխուսափելիությունը, կապիտալիզմի շահագործող էությունը, ցույց տվեցին աշխատավոր դասակարգի դերը պատմության մեջ`   որպես նոր հասարակարգի ստեղծողներ:
Անարխիստներից շատերը, որոնք Մարքսի ժամանակակիցներն էին, նույնպես հանդես էին գալիս հանրային սեփականության օգտին, մերժում էին կենտրոնացումը, ինչը քարոզվում էր մարքսիզմի մեջ և ինչը սահմանափակում էր անձի ազատությունը: Իր հերթին անարխո-կոմունիզմը ազատության հարցերում հակված է ինդիվիդուալիզմի:
Այսպիսով, կոմունիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որն ընդունում է պատմության մատերիալիստական հասկացությունը /համաշխարհային պատմությունը դասակարգերի պայքարի պատմություն է/, տնտեսական հիմքը հանդիսանում է համընդհանուր սեփականություն հանդիսացող արտադրամիջոցերը, սոցիալական հիմքը`   առանց դասակարգերի հասարակությունը:
Համաձայն մարքսիզմի «կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիան» կամ կոմունիզմը բաղկացած է 2 փուլից: Ստորին փուլ, որ մարքսիզմն անվանում է սոցիալիզմ և վերին կամ լիարժեք կոմունիզմի փուլ: Սոցիալիզմի օրոք գոյություն ունի պետություն, ի դեպ պետական իշխանությունն ավելի հզոր է, քան այլ հասարակարգերի օրոք, գոյություն ունեն բուրժուական իրավունքի տարրեր և կապիտալիստական հասարակարգի այլ մնացուկներ: Սոցիալիզմի ժամանակ կա նաև անհատական սեփականություն, գոյություն ունի փոքր մասնավոր արտադրություն և փոքր մասնավոր առևտուր /շուկաներ/: Սակայն խոշոր մասնավոր սեփականությունը սոցիալիզմի ժամանակ բացակայում է, որովհետև արտադրամիջոցները դառնում են համընդհանուր:
Ներկայումս կոմունիստական վարչակարգեր կան Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունում, Կուբայում, Լաոսում, Վիետնամում և Չինաստանում: Կոմունիստական կուսակցությունը իշխանության գլուխ է նաև Մոլդովայում, սակայն այս երկրում ռեժիմը դեմոկրատական է:

Սոցիալիզմ

Սոցիալիզմը ստեղծվել է  Կարլ Մարքսի ու Ֆ․ Էնգելսի կողմից:Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։

Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: