Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>

1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

1- <<ՊԱՅՔԱՐԻ ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ․ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

Անգլիական  <<Արևելահնդկական ընկերությունը>> Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու եվ  միաժամանակ  հայ վաճառականության  մրցակցությունից  խուսափելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ :

  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին  եվ զենքի ուժով ազատագրել հայրենիքը:

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան:
1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։

  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք

  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Պարսից շահը 1724 թ․-ին ճանաչես Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց  և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու։ Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ։ Երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը։

  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։

Հովսեփ Էմինը  ծանոթանալով իրավիճակին նա համոզվում է , որ  օտար տիրապետության դեմ կարելի է ազատագրական պայքար սկսել միայն հարեվան պետություն օժանդակությամբ:

  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս:

Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:

  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։

1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

1766 թ-ին նա վերադառնում է Հայաստան եվ հանգրվանում Գետաշենում Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ:  Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել:

  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

Շամախիում Էմինը, լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրել 18 հազար զինվոր, ճանապարհվում է Խոյ։ Այնտեղ, սակայն, հրաժարվում են զորք տրամադրելուց, որովհետև Էմինը զորքի
վարձատրման համար գումար չուներ։
Անհաջողություններն զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին։
1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։