Հեռավար-առցանց ուսուցում․Հայոց պատմություն(մարտի 30-ապրիլի 3)

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մարտի 30-ապրիլի 3-ի
  հանձնարարություններ

 Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

 

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>> թեման․

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում:

Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիները ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Related image
Հովսեփ Էմինը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա, 1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան: 1757–58 թթ-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756–63 թթ.): 1758 թ-ի վերջին տեսակցել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը: 1759 թ-ին եկել է Հայաստան: 1760 թ-ին եղել է Էջմիածնում, համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ: Վերադարձել է Անգլիա, 1761 թ-ի աշնանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կանցլեր Միխայիլ Վորոնցովին և փոխկանցլեր Դմիտրի Գոլիցինին ներկայացրել է Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու իր ծրագիրը:

1763 թ-ի գարնանն իր ազգական Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի հանձնարարությամբ սկսել է եվրոպական ռազմարվեստով վարժեցնել վրացական զորքը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան Մշեցու հետ: Վերջինս, որ ապստամբություն էր նախապատրաստում Արևմտյան Հայաստանում, Հերակլ II-ին խնդրել է Էմինի գլխավորությամբ վրացական ջոկատ ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից:

1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից:

Էմինը 2 տարի ապրել է Հյուսիսային Կովկասում և բարիդրացիական հարաբերություններ հաստատել լեռնականների հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է Վրաստանը և Ղարաբաղը զերծ պահել վերջիններիս ասպտակություններից:

1766 թ-ին Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել: 1773 թ-ին Հնդկաստանում սերտ կապեր է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը: Խմբակի անդամների և հնդկահայ մեծահարուստների նյութական օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը, սակայն Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանել է այդ ծրագիրը: 1777–83 թթ-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը: 1783 թ-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:

1788 թ-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792 և 1918 թթ.՝ անգլերեն, 1958 թ.՝ հայերեն) ինքնակենսագրական երկը, որը հայ ազատագրական շարժումների պատմության անփոխարինելի աղբյուր է: Երկում և բազմաթիվ նամակներում Հովսեփ Էմինը շարադրել է եվրոպական լուսավորական գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված իր հայացքները. մարդիկ ծնվում են ազատ և պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար՝ հարուստների ու աղքատների համար: Արևելյան բռնապետությունների լծի տակ տառապող հայերի բնական և օրինական իրավունքը ապստամբելն ու զենքի ուժով ազատություն ձեռք բերելն է, սակայն նրանք դա չեն անում միայն տգիտության պատճառով, որի համար մեղավոր են եկեղեցին և հոգևորականությունը՝ իրենց հնազանդության քարոզով: Հայերը պետք է լուսավորվեն և պայքարի ճանապարհով դառնան ազատ ու բարգավաճող ազգ:

       Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը հնդկահայ գործիչների մի մասին համոզում էին, որ պետք է ժողովուրդը աջակցի, որ նրանք կարողանան հասնել հաջողության, այդպիսով նրանք պետք է միավորեյին հայ երիտասարդականությանը։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Ըստ Շահամիրյանի՝ Հայաստանի ազատագրությունը պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Քանի որ նա ցանկանում էր Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին թանկարժեք նվերներ էր ուղարկում։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Գրքույքի հեղինակն է Մովսես Բաղրամյանը։ Գրքույկը հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Մովսես Բաղրամյանը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Սիմոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո կարգադրում է վերցնել և այրել գիրքը ու տպարանը փակել։

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու էր, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։ Աշխատության մեջ ներգրաված էին օրենքները, որը պետք է օգտագործեյին Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Այս ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ «Հարավային» ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Ռուսաստանը Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։

 

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>> թեմանները․

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Բաղկացած էր  Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Սարդարն էր,Երևանի խանության կառավարիչը նա օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

 

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

1801 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Ռուսաստանը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

1804թվականին Ռուսական զորքերը գրավում են Գանձակը և սկսվում է Ռուս-պարսկական պատերազմը:

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Այն կնքվել է 1813թվականին հոկտեմբերի 12ին,Ռուսաստանին անցան Գանձակը,Փամբակը,Լոռին,Շամշադինը,Ղարաբաղը, Շիրակը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով 1826թվականի հուլիսին ներխուժում է Արցախ և շրջապատում Շուշիի բերդը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

1826թ-ի սեպտեմբերի 3-ին Շամքոր գետի ափին Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը հետ է գրավում Գանձակը, ջաղջախելով պարսիկների հազարանոց բանակը:

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին ջաղջախում է, Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը և դուրս շպրտում գրավված շրջաններից։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները գրավում են Երևանի բերդը:

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Այն կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ  պայմանագրի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ  պարսիկներին վերադարձվում են Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

  2. Capture_of_Erivan_Fortress_by_Russia,_1827_(by_Franz_Roubaud)
    Երևանի բերդի գրավումը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: