«Թումանյանի պոեմները»

Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին։ Թումանյանի ստեղծագործությունն է, ահա, որ, շնչելով ու ապրելով ազգային ոգով, դարձավ մեր ժողովրդի պատկառելի խոսքը, և այդտեղ է, որ Թումանյանն իր ողջ հասակով հառնում է որպես մեր ամենաազգային, ամենաժողովրդական բանաստեղծը։ Այդտեղ է, որ նա դառնում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ իր եզակիության, անկրկնելիության և անզուգականության ամենախոր կնիքը, առհավատչյան։ : Թումանյանի հեքիաթները կարդալիս չես կարող չվերադառնալ քո մանկություն, չես կարող չհիշել թե ինչպես էր մայրիկդ քեզ պատմում «Շունն ու կատուն» և սովորեցնում, որ պետք չէ երբեք խաբել, չես կարող չհիշել թե ինչպես էիր լսում «Բարեկենդանը» և ծիծաղում մարդկանց միամտության վրա: Չես կարող կարդալ «Սուտասանը» հեքիաթը և չուրախանալ գյուղացիների ասած ստերից: Եվ այս ամենը գրել է հենց մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Թումանյանը գրել է նաև շատ պոեմները, սակայն ես դրանցից առանձնացնում եմ «Մարոն», «Թմբկաբերդի առումը» և իհարկե «Փարվանա»-ն։ Յուրաքանչյուր պոեմ ունի իր սյուժեն, իր պատմությունը, և մարդկանց վրա տարբեր ազդեցություն է թողում յուրաքանչյուրը։ Ամեն մի պոեմից սովորում ենք մի բան, ու ոչ միայն պոեմներից այլ նաև հեքիաթներից ասացվածքներից, բանաստեղծություններից և այլն։

Ուսումնական նյութ

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի։ Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը: Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը: Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:
Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել՝ փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին», — փոխանցում է Փաշինյանը՝ շարունակելով. — «Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել»։

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը
զոնայականությունն է:
Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու
դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության
գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական
լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ: Դրանով են
պայմանավորված մթնոլորտային ճնշման, տեղումների, ցամաքի ու օվկիանոսների ջրերի,
հողաբուսական ծածկի ու կենդանական աշխարհի զոնայական դրսևորումները:
Զոնայականության վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռ հին
Հունաստանում և հիմնված են եղել հին հույների կողմից առաջ քաշած Երկրի
գնդաձևության գաղափարի վրա: Իսկ աշխարհագրական թաղանթի այդ
օրինաչափության գիտական հիմնավորումը տրվել է ռուս աշխարհագրագետ Վ.
Դոկուչաևի կողմից 19–րդ դարի վերջերին: Ճառագայթային էներգիայի զոնալ
բաշխվածության կարևոր հետևանքներից մեկը երկրագնդի վրա ջերմային գոտիների
առաջացումն է: Առանձնացնում են ջերմային հինգ գոտի` մեկ տաք կամ շոգ գոտի, երկու
բարեխառը գոտի, երկու ցուրտ գոտի: Ջերմային այդ գոտիների սահմաններում
առանձնացվում են չորս հիմնական և երեք միջանկյալ կլիմայական գոտիներ: Երկրի
մակերևույթի անհավասարաչափ տաքացման և խոնավացման ազդեցության տակ
ձևավորվում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերը` հասարակածային,
արևադարձային, բարեխառն, բևեռային:
Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը: Աշխարհագրական գոտիներից
յուրաքանչյուրն ունի մարդու կյանքի և գործունեության համար իր
առանձնահատկությունները: Այդ պայմաններն առավել բարենպաստ են բարեխառն,
մերձարևադարձային և մերձհասարակածային գոտիներում, որտեղ շատ լավ են
արտահայտված նաև բնության զարգացման ռիթմիկ զարգացումները: Այդ գոտիներն
առավել ինտենսիվորեն, քան մյուսները, յուրացված են մարդու կողմից:
Աշխարհագրական գոտիները կանոնավոր շերտերի տեսք չունեն: Ռելիեֆի, ծովային
հոսանքների և այլ գործոնների ազդեցությամբ դրանք կարող են լայնանալ և նեղանալ:
Այդ իմաստով՝ գոտիներն առավել միասեռ են օվկիանոսների վրա: Աշխարհագրական
գոտիների ներսում առանձնացնում են աշխարհագրական (բնական) զոնաները`
աշխարհագրական թաղանթի զոնալ տարբերակման երկրորդ հիմնական միավորները:
Աշխարհագրական զոնան աշխարհագրական (բնական) գոտու բաղկացուցիչ մասն է, որը
բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական
ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են
տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից,
ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության
փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային
գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ),
իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն
անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների,
կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար
զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում
օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված`
առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից` տարածվելով միջօրեականների
ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր
երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին
կառուցվածքը` համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի
(լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր
տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական
բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`
լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած
գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում
գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային
անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ
անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային,
բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:
Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է
նրա գոտիների կազմը (հիշե՛ք վերընթաց գոտիների հավաքակազմը ՀՀ–ում): Ցամաքների
վերընթաց գոտիականության նման Համաշխարհային օվկիանոսում առանձնացնում են
խորքային գոտիականությունը, որը պայմանավորված է, ըստ խորության,
ջերմաստիճանի, լուսավորության, ինչպես նաև ջրային զանգվածի ֆիզիկաքիմիական
հատկանիշների փոփոխմամբ: Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող ցանկացած
երևույթի տարածական փոփոխություններն ու առանձնահատկությունները կարելի է
ճիշտ հասկանալ զոնալ և ազոնալ գործոնների համատեղ հաշվառման հիման վրա:
Բնության ուսումնասիրման նման համալիր մոտեցմամբ միայն կարելի է ճիշտ գնահատել
բնական պայմաններն ու ռեսուրսները և, հետևապես, ճիշտ կողմնորոշվել տարածքի
արդյունավետ օգտագործման ու բնության պահպանության հարցերում: Միասնական
համակարգ հանդիսացող աշխարհագրական թաղանթի սահմաններում զոնալ և ազոնալ
գործոնների համատեղ ազդեցության, էներգիայի և նյութերի շրջապտույտների, ռիթմային
փոփոխությունների հետ կապված` նրա կառուցվածքն ամենուր նույնը չէ: Այդ
գործոնների և երևույթների փոխազդեցության պատճառով աշխարհագրական թաղանթի
տարբեր մասերի զարգացումը միևնույն ձևով չի ընթանում, որը և առաջացնում է
աշխարհագրական թաղանթի տրոհում որակապես տարբեր մասերի, որոնք կոչվում են
աշխարհահամակարգեր (գեոհամակարգեր) կամ բնատարածքային համալիրներ:
«Բնատարածքային համալիր» հասկացության էությունը հուշում է, որ բնության
պահպանման, վերափոխման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է
ցուցաբերել համալիրային մոտեցում. առանց համալիրն ամբողջությամբ ճանաչելու ոչ մի
միջոցառում նպատակին չի կարող ծառայել: Յուրաքանչյուր բնատարածքային համալիր
կազմված է փոխկապված, փոխպայմանավորված աշխարհագրական (բնական)
բաղադրիչներից (ռելիեֆ, կլիմա, ջրեր, հող, բույսեր, կենդանիներ): Դրանք միմյանց հետ
սերտորեն կապված են, և մեկի փոփոխությունը համապատասխան փոփոխություն է
առաջացնում մյուսների և ողջ համակարգի մեջ: Օրինակ՝ կլիմայի փոփոխությունը
անխուսափելիորեն առաջ է բերում բույսերի, կենդանիների, հողագոյացման
փոփոխություններ: Փաստորեն, բնատարածքային համալիրները աշխարհագրական
թաղանթի որոշակի տարածք զբաղեցնող, բնական բաղադրիչների փոխկապված,
փոխպայմանավորված օրինաչափ զուգակցություններն են: Աշխարհահամակարգերն
իրենց կազմակերպման մակարդակով խիստ բազմազան են: Ամենամեծ բնատարածքային
համակարգը աշխարհագրական թաղանթն է: Նրա տարածքային խոշոր մասերն են
մայրցամաքներն ու օվկիանոսները, որոնք էլ, իրենց հերթին, բաղկացած են ավելի փոքր
միավորներից` աշխարհագրական գոտիներից, զոնաներից և այլն: Որպես ինքնուրույն
բնատարածքային համալիր կարող են հանդես գալ նաև մարգագետինը, լիճը, ճահիճը և
այլն: Ցանկացած մեծության բնատարածքային համալիրի գլխավոր հատկանիշը նրա
ամբողջականությունն է, միասնականությունը: Համալիրի բաղադրամասերի միջև
փոխազդեցությունն իրականացվում է էներգիայի և նյութերի շրջապտույտի շնորհիվ:
Աշխարհագրական թաղանթում ընթացող բոլոր գործընթացներն ամենից առաջ
պայմանավորված են էներգիայի շրջապտույտով: Էներգիան թաղանթում ընթացող բոլոր
գործընթացների շարժման սկիզբն է, որոնք ընթանում են էներգիայի կլանմամբ,
վերափոխմամբ և անջատմամբ: Աշխարհագրական թաղանթում անընդհատ տեղի է
ունենում նաև նյութերի շրջապտույտ, այսինքն` նյութերի տեղափոխություն և
վերափոխում: Նյութերի շրջապտույտի գլխավոր գործոնը էներգիայի շրջապտույտն է:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:
Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված
մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում
համարվում է դրանց հատակը:
Աշխարհագրական թաղանթը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք են
ապարները, ջուրը, օդը, բույսերը, կենդանիները, հողը: Այդ բաղադրիչները միմյանցից
տարբերվում են իրենց ֆիզիկական վիճակներով (պինդ, հեղուկ, գազային),
կազմավորվածության աստիճանով (անկենդան, կենդանի, անկենդանի և կենդանիի
համակցում ` հողը), քիմիական կազմով, ինչպես նաև` ակտիվության աստիճանով
(կայուն` ապար, հող, շարժուն` օդ, ջուր, ակտիվ` կենդանի նյութ): Երբեմն
աշխարհագրական թաղանթի բաղադրիչներ են համարում նաև առանձին թաղանթները`
քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը և կենսոլորտը, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ,
որովհետև որոշ ոլորտներ ամբողջությամբ չեն մտնում աշխարհագրական թաղանթի մեջ:
Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի ամենաընդարձակ, առավել բարդ և
բազմազան նյութական համակարգն է: Ընդ որում` բարդ, որովհետև բաղկացած է
նյութական բազմաթիվ մարմիններից, դինամիկ, որովհետև անընդհատ փոփոխվող է,
ինքնակարգավորվող, որովհետև օժտված է որոշակի կայունությամբ, բաց, որովհետև
շրջակա միջավայրի հետ անընդհատ կատարվում է նյութերի, էներգիայի և
տեղեկույթի փոխանակություն: Աշխարհագրական թաղանթն անհամասեռ է: Այն ունի
հարկերով ուղղահայաց կառուցվածք՝ բաղկացած առանձին ոլորտներից: Նրանում
նյութերը բաշխված են ըստ խտության, ընդ որում՝ որքան բարձր է նյութի խտությունը,
այնքան ներքևում է այն գտնվում: Այդուհանդերձ, աշխարհագրական թաղանթն առավել
բարդ կառուցվածք ունի ոլորտների փոխշփման հատվածներում. Մթնոլորտի և
քարոլորտի (ցամաքի մակերևույթին), մթնոլորտի և ջրոլորտի (Համաշխարհային
օվկիանոսի մակերևույթին), ջրոլորտի և քարոլորտի (Համաշխարհային օվկիանոսի
հատակին), ինչպես նաև օվկիանոսների առափնյա գոտում, որտեղ փոխշփվում են
ջրոլորտը, քարոլորտը և մթնոլորտը:
Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ստորին շերտը, քարոլորտի վերին
շերտը և ջրոլորտը, կենսոլորտն ու մարդոլորտն ամբողջությամբ: Աշխարհագրական
թաղանթի ոլորտները միմյանցից մեկուսացված չեն: Ընդհակառակը՝ դրանք իրար հետ
սերտ կապված են, փոխազդում են միմյանց վրա, ներթափանցում են մեկը մյուսի մեջ:
Աշխարհագրական թաղանթի ոլորտների փոխազդեցության շնորհիվ է առաջացել հողը:
Այդ փոխազդեցությունների շնորհիվ բարենպաստ պայմաններ են գոյացել կյանքի
ծագման, զարգացման ու տարածման համար, որն էլ իր հերթին շատ կարևոր դեր է
խաղացել աշխարհագրական թաղանթի հետագա վերափոխման և բարդացման գործում:
Վերջապես, այդ թաղանթի սահմաններում առաջացավ մարդը, որի համար
աշխարհագրական թաղանթը դարձավ և՛ ապրելու, և՛ տնտեսական գործունեության
միջավայր: Եվ ահա այդպես, միլիոնավոր տարիների ընթացքում Երկրի ոլորտների
ներթափանցման և փոխազդեցության շնորհիվ էլ գոյացել է աշխարհագրական թաղանթը:
 Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը: Աշխարհագրական
թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը: Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ
աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց
հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ
համակարգի փոփոխություն: Ու թեև աշխարհագրական թաղանթի յուրաքանչյուր
բաղադրիչ գոյություն ունի և զարգանում է իրեն հատուկ օրենքներով, դրանցից ոչ մեկը
մեկուսացված գոյություն ունենալ և զարգանալ չի կարող: Աշխարհագրական թաղանթի
ամբողջականությունը կանխորոշում է նրանում տեղի ունեցող նյութերի և էներգիայի
շրջապտույտը:
Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ
տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված
և ծախսված ջերմության հավասարակշռության
խախտում: Գիտնականները գտնում են, որ
ներկայումս Երկիր ավելի շատ արեգակնային
էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է,
ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն
աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և
միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և
Երկրի վրա սկսվել է սառցապատումը): 20–րդ
դարում օդի ջերմության բարձրացումը 10–ով
առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը
հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և
ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:
Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային
տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության
բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը: Ջրի
համաշխարհային հաշվեկշռի նման փոփոխությունը պատճառ է Համաշխարհային
օվկիանոսի մակարդակի բարձրացմանը տարեկան միջին հաշվով 1,5 մմ–ով (մյուս
հետևանքների մասին փորձե՛ք պարզել դասընկերների հետ): Աշխարհագրական
թաղանթի ամբողջականության ճիշտ գնահատումն ունի գործնական կարևոր
նշանակություն: Աշխարհագրական թաղանթի միասնականության օրենքը մեզ հուշում է,
որ ցանկացած տարածքում մարդու կողմից արտադրական գործունեություն ծավալելուց
առաջ անհրաժեշտ է նախապես, ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել դրա
աշխարհագրական իրադրությունը, պարզել բազադրիչների միջև գոյություն ունեցող
պատճառահետևանքային կապերը, որից հետո միայն կատարել համապատասխան
քայլեր: Եվ եթե հաշվի չառնվեն բնության մեջ եղած այդ նուրբ կապերը, ապա դա կարող է
ունենալ բնությունն աղքատացնող անդառնալի հետևանքներ:
Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն
առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և
խորանում է մարդու ներգործությունը բնության վրա: Գիտատեխնիկական առաջընթացի
մեր ժամանակաշրջանում առանց աշխարհագրական թաղանթի ամբողջականության,
նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերի
մասին հստակ պատկերացումների հնարավոր չէ բնության զարգացումը տանել ցանկալի
հունով: Եվ եթե առանց այդ ամենը իմանալու է մարդը ծավալում իր տնտեսական
գործունեությունն աշխարհագրական թաղանթում, ապա նշանավոր աշխարհագրագետ
Դ. Լ. Արմանդի դիպուկ բնորոշմամբ. «Անտեղյակ մարդկանց ներխուժումը բնության
պատճառական նուրբ կապերի ոլորտի մեջ նման կլինի իշամեղուների ներխուժմանը
սարդոստայնի մեջ»:
Աշխարհագրական թաղանթի մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է:
Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Առանց այդպիսի
փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող
բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտում` սեյսմիկ երևույթները,
հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող
գործընթացները` ջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները,
ջրոլորտում` ջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի
ընդարձակումը և նահանջը, կենսոլորտում` բույսերի և կենդանիների աճն ու
զարգացումը:
Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական (կանոնավոր) և
ցիկլային (փոփոխական):
Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն
են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված
ռիթմիկ երևույթները: Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն
չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները:
Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի
ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած
ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի:
Ըստ տևողության՝ տարբերում են օրական, տարեկան, ներդարավոր (մի քանի տարուց
մինչև տասնամյակներ), գերդարավոր (չափում են հազարամյակներով, տասնյակ և
հարյուրավոր հազարամյակներով), երկրաբանական (կրկնվում են միլիոնավոր տարիներ
հետո) ռիթմեր: Օրական ռիթմերն աշխարհագրական թաղանթում երևույթների
փոփոխություններն են, որոնք կապված են գիշերվա և ցերեկվա հերթափոխության հետ:
Տարեկան ռիթմերը աշխարհագրական թաղանթում արտահայտվում են տարվա
եղանակներից կախված՝ լանդշաֆտներում դիտվող փոփոխությունների կանոնավոր
կրկնությամբ: Ներդարավոր ռիթմերից առավել լավ ուսումնասիրված են 11 և 20–50
տարին մեկ կրկնվող ռիթմերը: Սրանցից 11 տարվա տևողություն ունեն
արևաերկրաֆիզիկական ծագման ռիթմերը, որոնք պայմանավորված են Արեգակի
ակտիվության տատանումներով: 30–35 տարվա ընթացքում խոնավ և զով տարիների
շարքը փոխվում է տաք և չոր տարիների շարքի: 20–50 տարի պարբերությամբ ռիթմերը
գոյություն ունեն նաև գետերի ու լճերի ջրապարունակության, լեռնային սառցադաշտերի
հնէաշխարհագրական ռեժիմում: Գերդարավոր ռիթմերից առանձնապես լավ
արտահայտված են 1800–1900 տարի տևողությամբ կլիմայական ռիթմերը: Այդպիսի
ռիթմերի ծագման պատճառը, գոյություն ունեցող տեսակետների համաձայն, Երկիր–
Արեգակ–Լուսին համակարգում մարմինների փոխդասավորության բնույթն է: Այսպես,
եթե այդ երեք մարմինները գտնվում են նույն հարթության մեջ և նույն ուղղության վրա,
ընդ որում՝ Երկիրն այդ ժամանակ գտնվում է արևամոտ կետում, իսկ Լուսինը` Արեգակի
և Երկրի միջև, ապա նման իրավիճակում Երկրի ամբողջ զանգվածում կուժեղանա
մակընթացությունը, որն առավել մեծ չափերով կարտահայտվի օվկիանոսների խոր ջրերի
վեր բարձրացմամբ, որը և կառաջացնի խոնավ, մեղմ ու զով կլիմայական իրադրություն:
Կլիմայական պայմանների նման ռիթմիկ տատանումներն, անշուշտ, իրենց
ազդեցությունն են ունենում աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրամասերի վրա:
Երկրաբանական ցիկլերը առավել երկարատև պարբերություն ունեցող երևույթների
կրկնություններն են: Գտնում են, որ այդպիսի ռիթմերի պատճառը երկրագնդի ընդերքում
տեղի ունեցող երկրաբանական գործընթացներն են՝ չբացառելով նաև այդ գործընթացում
աստղաբաշխական գործոնների դերը: Երկրաբանական ամենաերկար ցիկնելն ունեն
165–180 մլն տարի պարբերություն և, ըստ երևույթին, համընկնում են արեգակնային
համակարգության` գալակտիկական տարվա տևողության հետ (200–230 մլն տարի):
Գալակտիկական տարին Գալակտիկայի շուրջը արեգակնային համակարգության
կատարած մեկ լրիվ պտույտի ժամանակամիջոցն է: Բնության ռիթմերի ուսումնասիրումը
և բացահայտումը կարևոր է աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող
գործընթացները կանխատեսելու և գիտական ու գործնական հարցերում ճիշտ
կողմնորոշվելու համար:

Թումանյանի պոեմները

Թումանյանի «Մարո» և «Լոռեցի Սաքոն» պոեմները, շարադրություն «Թումանյանի պոեմները» վերնագրով:

Մարո

 Վերլուծություն

Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակ նրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել  ձոր:

Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

 

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից,  այն այլևս  իր տունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ  Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Լոռեցի Սաքոն

Վերլուծություն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել,նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում՝ Թումանյանը, Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվեց… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը:

Առաջադրանք

1․Նման, հետ, մոտ կապերը ես, դու, մենք, դուք դերանունների համապատսխան ձևերի հետ 1-ական նախադասությունների մեջ գործածիր։

Քեզ նման լավ նկարչուհի չկար։

Մեզ հետ ավելի լավ կանցնի։

Ինձ հետ ավելի ապահով է։

Ձեզ հետ խոսելը շատ հաճելի էր։

Ձեզ մոտ տաք է և հաճելի։

2․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

ցեղական — ցեղային

տնական — տնային

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է։

Քաղաքային տրանսպորտից օգտվում են նաև զբոսաշրջիկները։

Կան ցեղական տեսակների տարբեր տեսակներ։

Ցեղային կազմավորումները ունեն մի քանի բնույթ։

Տնական յուրաքանչյուր բան չի կարող փոխարինվել պետականին։

Տնային տնտեսուհիները ակտիվորեն օգտվում են սոցցանցերից և օգնում մյուսներին իրենց բաղադրատոմսով։

3․Կազմիր 10 անձնանուններ հասարակ գոյականներից։

Մանուշակ, Վարդ, Շուշան, Նարգիզ, Արևիկ, Ծաղիկ, Լուսինե, Մարգարիտ, Մարտիկ, Ծովինար, Հասմիկ, Գոհար։

4․1- ական նախադասություն կազմեք՝ տրված հատուկ անունները բացահայտիչի կամ բացահայտյալի պաշտոնով գործածելով։

Ակսել Բակունց, Երվանդ Քոչար, Մինաս Ավետիսյան, Եղիշե Չարենց։

Հայ խորհրդային արձակագիրը՝ Ակսել Բակունցը, գրել է <<Սպիտակ Ձի>> պատմվածքը։

<<Սասունցի դավիթը>> արձանը քանդակել է մեծն քանդակագործը՝ Երվանդ Քոչարը։

Հայ նշանավոր նկարչը՝ Մինաս Ավետիսյանը, ծնվել է Ջաջուռում։

Եղիշե Չարենցը՝ թարգմանիչ, արձակագիր գրողը, ծնվել է 1897 թ․-ին Կարսում։

5․Գրիր դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Նոյի ագռավ- հատուկ հանձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:

Ինչպես ձուկը ջրում-անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ։

Իր էշը քշել֊համառել

Կրիայի քայլերով֊ դանդաղ

Ծեր աղվես֊խորամանկ

Օձի լեզու թափել֊համոզել

2-6 марта

« Женщины, которые изменили мир»

1.Абонемент

2.Абонентдокумент на право пользованиятот, кто пользуется абонементом1.Враждебный

2.Вражескийнеприязненный, полный вражды, ненавистинеприятельский, от слова «враг» (противник)1.Гуманитарный

2.Гуманныйчеловечный, человеколюбивыйотносящийся к области наук гуманитарного цикла1.Нетерпимый

2.Нестерпимыйне умеющий понимать и разделять чужие взгляды и мнениято, что невозможно терпеть (например, боль)1.Скрытный

2.Скрытыйнеоткровенныйспрятанный, тайный1.Экономный

2.Экономическийбережливый, умеющий экономитьсвязанный с экономикой, хозяйством1.Эффектный

2.Эффективныйрезультативный, дающий результатпроизводящий эффект, обращающий на себя внимание1.Безответный

2.Безответственныйне желающий отвечать за то, что он делаетне  умеющий  ответить на зло, защитить себя

поиски — происки (вражеские, музейных экспонатов, тайные, скрытые, возмутительные);

абонент — абонемент (аккуратный, просроченный, библиотечный, молодой, концертный);

эффектный — эффективный;

безответный — безответственный;

—————————————————————————————————————-

  • Упражнение 1
  • Восстановите предложения.
    1) От, обида, он, заплакать.
    2) Наука, развитие, благодаря, космос, человек, полететь, в.
    3) Марта, от. воскликнула, страх.
    4) Анвар, лекция, из-за, пропустил, болезни.
    5) Счастье, смеяться, она, от.
    6) Забота, благодаря, врачи, поправиться.
    7) Из-за, дороги, снегопад, занести.
  • Упражнение 2.
  • Закончите предложения, вставляя предлог по или из-за
    и раскрывая скобки.
    1. Абитуриент допустил ошибку … (невнимательность). …
    (невнимательность) рефери игрока не наказали. 2. Она сделала это … (глупость).
    Она потеряла такую прекрасную возможность … (своя глупость).
    3 …(неосторожность) он оставил утюг включенным. … (его неосторожность)
    произошел пожар. 4. Родители не спрятали лекарство … (небрежность). …
    (небрежное отношение) родителей к хранению лекарств ребенок отравился.
  • Напишите в формате чисел: пятнадцать, четыре тысячи семьсот три, двести сорок пять, пятьдесят восемь, восемьсот семьдесят семь, тридцать четыре тысячи, девяносто пять, девятьсот шестьдесят шесть, триста одиннадцать, сто два, шестьсот один, тысяча тринадцать, четыре тысячи сто пятьдесят один, семьдесят четыре, двести двадцать один, семьдесят четыре тысячи шестьдесят три, двести сорок девять тысяч, восемьдесят, восемнадцать, тридцать. 
  • Напишите в буквенном формате:

9.34, 11.25, 21.15, 7.30, 12.40, 23.45, 12.12, 4.23, 15.43, 6.59, 8.35, 2.45.