Հեռավար-առցանց ուսուցում․մաթեմատիկա/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

Առաջադրանքներ

  1. Գտնել ֆունկցիայի որոշման տիրույթը:

ա) f(x) = √x^2-16 + 2x

D(f) = (−∞; -4] U [4;+∞)
բ) f(x) = √36-x^2 + 3×3

D(f) = [-6;6]
գ) f(x) = √50-2x^2

D(f) = [-5;5]
դ) f(x) = √9+x2

D(f) = R
ե) f(x) = √3-x2 + 1/x-3

D(f) = [-√3;√3]

  1. Գտնել խորանարդի ծավալի ֆունկցիոնալ կախվածությունը նրա

ա) կողմի երկարությունից
V = a^3
բ) լրիվ մակերևույթի մակերեսից:

V = √Sլրիվ/6 ^3

  1. Ինչպե՞ս է արտահայտվում կանոնավոր եռանկյանն արտագծված շրջանագծի շառավղի ֆունկցիոնալ կախվածությունը՝

ա) եռանկյան կողմի երկարությունից

Պատ՝. R = a/√3
բ) եռանկյան միջնագծի երկարությունից

Պատ՝. R = 2x/3

  1. Գտնել շրջանագծին ներգծած քառակուսու մակերեսի ֆունկցիոնալ կախվածությունը շրջանագծի շառավղից:

Պատ՝. S = 2R^2

Տեքստային խնդիրներ

1.Առաջին բրիգադն աշխատանքը կարող է կատարել 20 օրում: Երկրորդ բրիգադն աշխատում է 1,5 անգամ դանդաղ:
1) Երկրորդ բրիգադն առաջին բրիգադից քանի՞ տոկոս շատ ժամանակ է ծախսում այդ աշխատանքը կատարելիս:

Պատ՝. 50 տոկոս

2) Այդ աշխատանքը քանի՞ օրում կարող է կատարել երկրորդ բրիգադը:

Պատ՝. 30 օր

3) Քանի՞ օրում կարող են կատարել աշխատանքը՝ երկու բրիգադը միասին:

Պատ՝. 12 օրում

4) Քանի՞ օրում կավարտվի աշխատանքը, եթե 16 օր աշխատի առաջին բրիգադը, իսկ աշխատանքի մնացած մասը կատարի միայն երկրորդ բրիգադը:

Պատ՝. 22 օրում

2. Դասարանում աշակերտների 40% –ը գերազանցիկ են, ընդ որում տղաների 25% –ն են գերազանցիկ,իսկ աղջիկների 50%-ը:
1) Դասարանի աշակերտների ո՞ր տոկոսն են կազմում տղաները:

Պատ՝. 40%

2) Աղջիկների քանակը տղաների քանակից քանի՞ տոկոսով է ավելի:

Պատ՝. 50%

3) Գերազանցիկ աղջիկների քանակը քանի՞ անգամ է շատ գերազանցիկ տղաների քանակից:

Պատ՝. 3

3. Ավտոբուսը ժամը 9:30-ին դուրս էր եկել A վայրից և նախատեսել էր ժամը 14:30-ին հասներ A-ից 250 կմ հեռավորության վրա գտնվող B վայր:

1) Քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է ընթանա ավտոբուսը՝ ժամանակին B վայր հասնելու համար:

Պատ՝. 50 կմ /ժ

2) A վայրից քանի՞ կմ հեռավորության վրա կգտնվի ավտոբուսը ժամը 11:00-ին:

Պատ՝. 75 կմ

3) Շարժումը սկսելուց քանի՞ րոպե հետո ավտոբուսը կգտնվի A-ից 80կմ հեռավորության վրա:

Պատ՝. 1.6ժ = 96 րոպե

4) Եթե ժամը 11:30-ին ավտոբուսը կես ժամ կանգ առներ, այնուհետև քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է շարուկակեր ճանապարհը, որպեսզի ժամանակին հասներ B վայրը:

Պատ՝. 60 կմ /ժ

Հեռավար-առցանց ուսուցում․Հասարակագիտություն/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 
1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>
ապրիլի 27-30 և մայիսի 4-8

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> 
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․
  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։
  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։
  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։

georgia8

 

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> 
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։
  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։
  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։
  • Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
  • Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։

karabakh_movement_opera.thumb_

Հեռավար-առցանց ուսուցում/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։
  2. Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։
  3. Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։
  4. Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։
  5. Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։
  6.  Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։
  7. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։
  8. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։
  9. Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։
  10. Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։
  11. Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
  12. Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
  2. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
  3. Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
  4. Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
  5. Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
  6.  Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
  7. Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
  8. Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
  9. Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
  10. Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
  11. Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

Հեռավար-առցանց ուսուցում․կենսաբանություն/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

Երկրի վրա կյանքի պայմանները, գոյության միջավայրեր:

Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջև, եթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան, էկոլոգիական գործոններ, կենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը

Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Անուշաբույր և համեղ խոտաբույսերը շեֆ խոհարարների հիմնական օգնականներն են, որոնց օգնությամբ վերջիններս կարողանում են յուրաքանչյուր գուրմանի գոհացնել։ Այսպիսի արտահայտություն  կա. «Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և խոտաբույսերի օգտագործումից, իսկ ճիշտ համադրված խոտաբույսերը խոհարարներին հանճարեղ են դարձնում»։ Այս անգամ կներկայացնենք աշխարհի բոլոր խոհանոցներում օգտագործվող 6 խոտաբույսերը։

Ռեհան

kanachineri-tesakner-1

Ռեհանը նուրբ և քաղցր բույրով բույս է և հունարեն նշանակում է «թագավոր»։ Շատ խոհարարներ ռեհանը իրավամբ թագավորական բույս են համարում և հիմնականում օգտագործում բուրմունքի համար։ Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։

  • Այն օգնում է կարգավորել ճնշումը ,
  • Նպաստում է արյան մեջ թթվածնային շրջանառությունը,
  • Հարուստ է հակաօքսիդանտներով։

Ռեհանով պատրաստում ենք պեստո, ռեհանով թեյ, լոլիկով ապուրներ, մրգային աղցաններ և պիցցաներ։

Մաղադանոս

kanachineri-tesakner-2

Մաղադանոսը հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։ Գանգուր մաղադանոսը դառն է և քիչ բուրավետ, հարմար է աղցանների և ապուրների համար։ Իտալական մաղադանոսը (տափակատերև) շատ բուրավետ է և եփվելու ընթացքում պահպանում է իր բուրավետ հատկությունները։ Ինչպես նաև՝

  • մաղադանոսը թարմացնում է շնչառությունը և օգնում է պայքարել սոխի և սխտորի հոտի դեմ,
  • բարձրացնում է դիմադրողականությունը,
  • A և C վիտամինների լավ աղբյուր է։

Մաղադանոսով կարող եք  կարտոֆիլ, մսային և բանջարեղենային ապուրներ ու ուտեստներ և գրիլ պատրաստել։

Ուրց

kanachineri-tesakner-3

Ուրցը թունդ համ ունի, որը պատրաստման ընթացքում աստիճանաբար բացվում է, ինչի պատճառով էլ այն հենց սկզբից էլ կարող եք ավելացնել բոլոր ուտեստների մեջ։ Ուրցը լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։ Այն օգտագործվում է յուրաքանչյուր խոհանոցում ինչպես չոր, այնպես էլ թարմ վիճակում։ Իդեալական է մսի և ձկան մարինացման համար։
Գոյություն ունեն ուրցի ավելի քան 60 տեսակներ, բայց իտալական, ֆրանսիական, հնդկական, իսպանական և հունական խոհանոցներում առավել տարածված են դրանցից 3-ը։ Մի քանի հետաքրքիր փաստ որցի մասին՝

  • այգու ուրցն ամենատարածվածն է և հիշեցնում է կիտրոնային ուրցը,
  • կիտրոնային ուրցը նման է այգու ուրցին և շատ լավ է համադրվում ձկան հետ,
  • նարնջային ուրցը հիանալի համադրվում է մսի, տապակած բանջարեղենի և անգամ թեյերի հետ,
  • ուրցը հականեխիչ է, իսկ թեյի մեջ կամ ջրում թրմած ուրցն օգնում է բուժել կոկորդը,
  • հաճելի համադրվում է հավի, ձկան և կարտոֆիլի հետ։

Ծիտրոն

kanachineri-tesakner-4

Ծիտրոնն ասեղանման տերևներով բուրավետ բույս է։ Այն դառը, մի քիչ կիտրոնային կամ սոճու համ ունի, օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում։ Ծիտրոնով հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։ Ծիտրոնի տերևներն ուտեստների մեջ գցելուց կամ մնացած համեմունքների հետ խառնելուց առաջ պետք է լավ մանրացնել։
Ծիտրոնն ունի մի շարք օգտակար հատկություններ՝

  • թարմ սոճու բույրի շնորհիվ բարձրացնում է տրամադրությունը,
  • բնական միջոց է գլխացավի դեմ,
  • հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հատկություն ունի, որն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և բարձրացնել դիմադրողականությունը:

Եղեսպակ

kanachineri-tesakner-5

Լատիներենից թարգմանաբար նշանակում է «փրկել» (բուժիչ հատկությունների շնորհիվ լիովին արդարացնում է իր անվանումը)։ Օգտագործվում է միայն եղեսպակի տերևները, որոնք յուրահատուկ դառնատիպ համ ունեն։ Թարմ տերևների բույրը շատ ուժեղ է, այդ իսկ պատճառով այն կերակուրներին քիչ քանակությամբ պետք է ավելացնել, որպեսզի մյուս բաղադրիչների համը չկորչի։ Եղեսպակը հիմնականում օգտագործում են իտալական խոհանոցում՝ թռչնամիսը, ճագարի միսն ու այլ մսատեսակները համեմելու համար։ Հատկապես շատ են եղեսպակով համեմված հորթի մսի բաղադրատոմսերը։ Ինչպես նաև՝

  • եղեսպակը նպաստում է մարսողությանը,
  • խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների բուժման մեջ:

Անանուխ

kanachineri-tesakner-6

Անանուխն ամբողջ աշխարհում տարածված և հաճախ օգտագործվող մթերքներից է։ Թարմ, բուրավետ և հյութեղ տերևները երկար են պահպանվում։
Խոտաբույսերի մեջ ամենաճկուն բույր ունեցողն անանուխն է, որի տերևներն օգտագործվում են բոլոր տեսակի ուտեստների, նախուտեստների, հիմնական ուտեստների, աղանդերների և ըմպելիքների մեջ։ Այն կարող եք ավելացնել ապուրների, աղցանների, լիմոնադների, կոկտեյլների, կոնֆետի, շոկոլադի և թեյի մեջ։ Բացի այդ անանուխն օտագործվում է նաև ձևավորման համար։  Անանուխն ունի նաև բուժական հատկություններ՝

  • այն հանգստացնող հատկություն ունի, օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու համար,
  • անանուխով թեյն օրգանիզմից հեռացնում է տոքսինները,
  • անանուխի տերևները ծամելու դեպքում ատամներն առավել սպիտակ են դառնում, իսկ շնչառությունը՝ թարմ:

Սամիթ

kanachineri-tesakner-9

Սամիթն ամենահայտնի համեմունքներից մեկն է, որը քաղցր, հաճելի համ և առանձնահատուկ նուրբ բույր ունի։ Խոհարարության մեջ օգտագործվում է թարմ և չորացրած սամիթն, ինչպես նաև՝ նրա սերմերը։ Սամիթը թարմ վիճակում ավելացվում է աղցանների, ապուրների, մսով երկրորդ ուտեստների, ձկան, բանջարեղենի և սոուսների մեջ։ Այն լայն օգտագործվում է նաև պահածոյացման մեջ։

Ժինգյալով հաց

Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Հեռավար-առցանց ուսուցում․ Ռուսերեն/27.04.-01.05/

Текст для чтения    Ги деМопассан«Ожерелье»

Продолжаем работать над проектами: 

ПОЭЗИЯ

Работа по темам для сочинений

Сочинения на свободную тему

——————————————————

Дополнительное задание

  • Прямая и косвенная речь. 

1.  Студент говорит: «Я живу в общежитии и учусь на медицинском факультете». 2. Моя сестра пишет: «Я тоже хочу учиться в университете». 3. Мария говорит: «Я уже хорошо понимаю по-русски». 4. Наш преподаватель сказал: «На факультете учатся иностранные и студенты». 5. Артур сказал: «Я хочу хорошо знать русский язык».

Образец: Моя подруга спросила меня: «Ты согласна со мной?»
Моя подруга спросила меня, согласна ли я с ней.
1. Родители спросили сына: «Ты рад нашему приезду?  2. Анна спросила учителя: «Вы будете проверять домашнее задание?».  3. Мы спросили гида «Можно зайти внутрь?». 4. Дети постоянно спрашивали у вожатой: «Когда обеденный перерыв?». 5. Мы решили уточнить у продавца: «Будут новые поступления?».

 

Напишите, что вам или вашим друзьям нужно сделать.
1. Если вы хотите хорошо узнать город, в котором вы живёте, … . 2. Чтобы познакомиться с новыми людьми, … . 3. Если ваш друг хочет заниматься спортом, … . 4. Если вы оставили телефон в автобус, … . 5. Чтобы организовать интересную экскурсию, … . 6. Чтобы хорошо знать иностранный язык, … .

Սովորողի օրագիր

Ես կներկայացնեմ թե ինչ ենք արել ապրիլ ամսին։ Նախ սկսեմ նրանից, որ բացի դասերից, առաջադրանքներից կատարել ենք մի շարք  նախագծեր, ունեցել ենք նաև տեսազանգեր, ոչ միայն մեր դասավանդողների հետ այլ նաև Պարոն Բլեյանի և իհարկե մեր տնօրեն՝ Տաթև Բլեյանի հետ։  Մենք ոչ միայն ապրիլին այլ սեպտեմբեր ամսից սկսել ենք ջանասիրաբար աշխատել, սակայն համաճարակի պատճառով տանը մնալուց հետո ավելի շատ ենք աշխատում։

Հանձնարարություններ ստանում ենք բոլոր առարկաներից՝ Հայոց պատմությունից, Հասարակագիտությունից, Հայոց լեզու և գրականությունի, անգլերեն, ռուսերեն, կենսաբանությունից, ախարհագրությունից, էկոլոգիա և մաթեմատիկայից։ Կատարել ենք նախագծեր․ դրանցից են՝ <<Ընտանեկան նախագիծ>>, <<Ցեղասպանությունն աշխարհում>>, <<Նախագիծ>>, որը վերաբերվում է նկարչությանը, <<Ի՞նպես օգտագործել պլաստիկ շշերը>>, <<Ինքնակրթություն, ինքնուսուցում>> սա ևս վերաբերվում է նկարչությանը, <<Խնամել տան բույսերը>>, <<ՀՀ բուժիչ խոտաբույսերը>>, << Ի՞նչով զբաղվել կարանտինի օրերին>>, <<Ձոն տեխնոլոգիական ընտանեկան ստուգատես>>, <<Ապրիլի 1-յան կատակ>>։ 

 

Ցեղասպանություններն աշխարհում

Նախ սկսենք <<ցեղասպանություն>> բառի հասկացությունից․

Ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

Ո՞ր ազգերի նկատմամբ է իրականացվել ցեղասպանություն

Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։

Резня в Смирне. Эллинские семьи оплакивают своих родственников (1922 год).
Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Հոլոքոստ

Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։

Трупы узников немецкого концентрационного лагеря около города Маутхаузен
Հրեաների ցեղասպանություն

Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Ճապոնիան իր առջև խնդիր էր դրել գաղութացնել Հարավարևելյան Ասիան ու իր համար հումքի աղբյուր ու սպառման շուկա ապահովել։ Այդ նպատակով 1931 թվականից Ճապոնիան սկսել էր տարածաշրջանում ակտիվ էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնել։ Ճապոնական բանակի գործողությունները Հարավարևելյան Ասիայում 1931 – 1945 թվականներին ուղեկցվում էին բնակչության դեմ բազում հանցագործություններով, որոնք հաճախ ցեղասպանություն են որակվում։ Թեև պաշտոնապես ոչ մի երկիր դա որպես ցեղասպանություն չի ճանաչել։

Патрулирующие солдаты японской императорской армии (1930-ые годы).
Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Կամբոջայի ջարդը

1975 թվականին Կամբոջայում իշխանության եկան Կարմիր Քմերները` Պոլ Պոտի գլխավորությամբ։ Ու հենց այդ թվականից երկրում սկսեց գործել «մահվան մեքենան»։ Սպանում էին բարձրագույն կրթություն ունենալու, ակնոց դնելու, օտար լեզուներ իմանալու, արտասահմանցիների հետ շփվելու համար, սպանում էին բժիշկներին և ուսուցիչներին։ Ամեն օր «մահվան» դաշտերում 300–400 դիակ էր մնում։ Աղքատ երկրում փամփուշտները պակասություն էին անում, այդ պատճառով սպանում էին ձեռքի տակ ընկած ցանկացած իրով` քլունգով, բրիչով, մուրճով, նույնիսկ արմավենիների տերևներով։ Ընդհանուր առմամբ, Պոլ Պոտի օրոք մոտ երեք միլիոն մարդ է սպանվել։

Жертвы палачей Пол Пота в деревне Тол провинции Кампучии
Կամբոջայի ջարդը

Ցեղասպանություն Ռուանդայում

1994 թվականի ապրիլի 6–ից հուլիսի 18–ը խուտու կառավարության հրամանով տուտսի ցեղի զանգվածային ոչնչացում է իրագործվել։ Այդ իրադարձությունների ժամանակ տարբեր գնահատականներով 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ է մահացել։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում էր երկրի բնակչության 20%–ը։ Ցեղասպանությունը ծրագրել էր Ռուանդայի քաղաքական վերնախավն, ու իրագործվել էր անմիջապես բանակի, ժանդարմների, «ինտերխավմե» ու «իմպուզամուգամբի» խմբավորումների ուժերով,որոնց աջակցում էին խանությունն ու քաղաքացիականները։

Раскопки массового захоронения в Руанде
Ռուանդայի կոտորածը

Դարֆուրի կոտորածը

Ազգամիջյան հակամարտություն, որը 2003 թվականին ծագել էր Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր գավառում աֆրիկյան նստակյաց բնակչության ու արաբալեզու քոչվորների միջև։ Ապստամբների դեմ պայքարի պատրվակով Սուդանի կառավարությունը գործի է դրել տեղացի արաբալեզու քոչվորների «Ջանջավիդ» աշխարհազորը, որի մարտիկները աֆրիկյան քաղաքացիական բնակչության պատժիչ ռեյդեր է իրականացրել։

Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ–ը գնահատմամբ` հակամարտության հետևանքով ստիպողաբար տեղահանվածների թիվը գերազանցում է երկու միլիոնը, իսկ զոհերի թիվը` 180 000–ը։ Սակայն դա ստույգ թիվ չէ, քանի որ ճշտված չեն Դարֆուրի դժվարհասանելի շրջաններում գտնվող ճամբարներում մահացության տվյալները։ Փորձագետների խոսքով` ավելի իրական է 300 հազարը։ Դարֆուորւմ տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես չեն ճանաչվել որպես ցեղասպանություն, սակայն բազում մասնագետների կարծիքով, տեղացի բնակչության կոտորվածը համապատասխանում է այդ սահմանմանը։

Женщины сидят в тени большого дерева в импровизированном лагере для внутренне перемещенных лиц (27 сентября 2004). Селех, Судан
Դարֆուրի կոտորածը

Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

2014 թվականի ամռանը հյուսիսային Իրաքում ԻՊ («Իսլամական պետություն» – մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի զանգվածային ջարդերը։ Որոշ տվյալներով` 50–ից 60 հազար եզդի ստիպված էին փախչել Շենգալի սարեր։ ԻՊ գրոհայինները պաշարել էին սարերում նրանց ապաստանները։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

Պաշարված մարդիկ սննդի ու ջրի պակաս ունեին։ Սինջարի գրավման հաջորդ օրը` 2014 թվականի օգոստոսի 4–ին, եզդիների հոգևոր առաջնորդ, արքա Տասխին Սաիդը կոչ արեց համաշխարհային հանրությանն օգնել եզդիներին։ Իսլամիստների գործողությունների հետևանքով մի քանի հազար եզդի մահացավ։ 2016 թվականին Մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի խորհուրդը պաշտոնապես դա անվանեց ցեղասպանություն։ Ի դեպ, եզդիների ցեղասպանությունը ճանաչել է նաև Հայաստանի խորհրդարանը։

Иракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак
Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

Ի՞նչն է համարվում ցեղասպանություն

Մասնագետները մինչ այժմ վիճում են «ցեղասպանություն» եզրույթի շուրջ` արդյո՞ք պետք է ցեղասպանություն համարել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման այս կամ այն դեպքը։ Ինչպես հայտնի է, «ցեղասպանություն» եզրույթը սկսել է կիրառել իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1948 թվականին։ Ցեղասպանությունը գործողություն է, որն ուղղված է ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական կամ պատմականորեն ձևավորված որևէ այլ մշակութա–էթնիկական խմբի ամբողջական կամ մասնակի բնաջնջմանը։

Бюст Рафаела Лемкина в Ереване
Ռաֆայել Լեմկինի կիսանդրին Երևանում

Այդ հասկացությունը սահմանելու համար` Լեմկինը հիմք է վերցրել հենց հայերի ու հրեաների ողբերգությունը։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, Իսրայել պետությունը մինչ այժմ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հաճախ այս կամ այն պատմական ողբերգության ճանաչումը որպես ցեղասպանություն պետությունների ձեռքում մահակ է դառնում։ Ամեն անգամ այս թեման բարձրացվում է, երբ պետք է լինում ճնշում գործադրել հակառակորդի վրա։ Ցավոք, Հայոց ցեղասպանությունն այդ իմաստով բացառություն չէ։

 

Հեռավար-առցանց ուսուցում, ամփոփում

Այս  երկու շաբաթները ինձ համար  ծանր շրջան էր և այդ իսկ պատճառով չեմ կարողացել շատ նախագծերի մասնակցել։ Բայց նախ շնորհալություն եմ հայտում, որ մեզ կարողանում են գիտելիքներ փոխանցել նաև օնլայն։

Այս երկու շաբաթվա առաջադրանքներս՝

Ռուսերեն 1, 2

Անգլերեն 1, 2

Հայոց պատմություն 1, 2

Հասարակագիտություն

Մաթեմատիկա

Աշխարհագրություն

Հայոց լեզու, գրականություն

Էկոլոգիա

Կոնսաբանություն 1, 2

Երաժշտություն

Ժամանակ չունենալու պատճառով չկարողացա ավելի լավ պատկերել սենյակ և այդ իսկ պատճառով արել եմ սա, հղումը՝ այստեղ։ Եվ ընտանեկան նախագիծս։

Նախագիծ

Ահա այս անգամ էլ նկարել եմ Իմ սենյակը կոմպոզիցիան։ Իմ երազանքների սենյակը շատ ավելի ուրիշ է քան պատկերել եմ։ Մի խոսքով դիտեք թե ինչ եմ նկարել։