Ինչպես օգտագործել պլաստիկ շշերը

Պլաստիկ շշերի հիմնահարցը ոչ միայն Հայաստանում ալն նաև ամբողջ աշխարհում կարևոր է։ Պլաստիկ շշերը ինչպես նաև տոպրակները կարելի է կիրառել տարբեր նպատակների համար։

Փորձեմ գործնականում ներկայացնել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը, այլապես տարիների ընթացքում այն կհանգեցնի բնապահպանական աղետի:

1. Փոխարինել տոպրակները: Որոշ երկրներում օգտագործում են թղթե տոպրակներ, սակայն վերջինս նույնպես խնդրահարույց է, որովհետև թուղթ ստանալու համար փայտանյութ է օգտագործվում: Հնարավոր է նաև փոխարինել կտորե տոպրակով: Կան երկրներ, որտեղ կիրառության մեջ են հատուկ այնպիսի տոպրակներ, որոնք մոտ վեց ամսում քայքայվում են:

2. Վերամշակել շշերը: Եվրոմիության որոշ երկրներում, օրինակ Գերմանիայում, կան հատուկ ապարատներ, որտեղ պլաստիկ շիշը հանձնելիս ցանկացած մարդ կարող է գումար ստանալ: Եվ քանի որ այդպիսի ապարատները շատ են, մարդիկ պարբերաբար հանձնում են իրենց օգտագործած պլաստիկ շշերը՝ դրանց դիմաց ստանալով համապատասխան գումար: Շշերը հետագայում վերամշակվում են: Հայաստանում էլ կա նման պրակտիկա, բայց քանի որ շշերի դիմաց շատ քիչ է վճարվում, բացի այդ, հանձման կետերն են քիչ, ավելի հեշտ է ուղղակի շպրտել դրանք:

3. Ենթարկել պատասխանատվության: Ըստ օրենքների, ՀՀ ճանապարհները սպասարկող ընկերությունները պարտավոր են ապահովել ճանապարհների շրջակայքի՝ մինչև 5 մ հեռավորությամբ, տարածության մաքրությունը և բարեկարգումը: Փաստորեն, ՀՀ-ում այս օրենքը զանգվածաբար չի պահպանվում, որոշ ճանապարհների շրջակայքը մաքրվում է ընդամենը տարեկան մեկ անգամ, իսկ շատ ընկերություններ էլ ընդհանրապես չեն զբաղվում վերոնշյալ խնդրով: Այս տեսանկյունից թերանում է Տրանսպորտի և կապի նախարարությունը: Ի դեպ, Արցախում այս գործընթացը շատ ավելի լավ է կազմակերպվում, և ՀՀ-ից Արցախ անցնելիս տարբերությունն անմիջապես զգացվում է:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s