2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևմտյան Հայաստանի XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։ Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։
  2. Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։ Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը Վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
  3. Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։  Կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
  4. Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։ Ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում էին ապրում , իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
  5. Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
  6.  Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։ Թուրքիան, Նապոլեոնի ճնշումով, սկսեց այս պատերազմ Ռուսաստանի դեմ։
  7. Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթում է  օսմանյան քսան հազարանոց զորախմբին։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
  8. Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
  9. Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։ Նրան է անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
  10. Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։ Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
  11. Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։ Ռուսները գրավում են Կարսը։
  12. Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:  Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։
    Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
  13. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։ Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։