Քանի որ շատ ենք խոսել հայկական մշակույթի մասին, ասյօր որոշել ենք խոսել այլ երկրների մշակույթի մասին։ Այսպիսով՝

Ճապոնիայի մշակույթ

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը։

Japanese Sport | JapanArmenia.com

Japanese Sport | JapanArmenia.com

 

Ծագող Արևի երկիր Ճապոնիա: Ճապոնական ...

 

Atomic Bomb Dome | ZEKKEI JapanՃապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին։

Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և մինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում։

Энциклопедия Юнлэ - Mировая цифровая библиотекаՉափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

Ճապոնիա — Դիանա ՀովհաննիսյանՃապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։

  • Ճապոնական խոհանոց

Մյուս խոհանոցների հետ համեմատ՝ այն գրեթե զերծ է համեմունքներից, հիմնված է բրնձի, սոյայի մթերքների (միսո, տոֆու), ձկան, ծովամթերքների, ջրիմուռների և բանջարեղենի վրա: Այն հայտնի իր պարզ, գեղեցիկ ձևավորված ուտեստներով, որտեղ բաղադրիչներից և ոչ մեկը մյուսի համը չի փոխում:

Սուշի

Japanese Cooking and RecipesՍուշիի պատմությունը հասնում է մոտ 1300 տարի առաջ: Սուշին, ինչպես մենք այն գիտենք այսօր, առաջին անգամ պատրաստվել է ճապոնացի խոհարար Հանայա Յոհեի կողմից: Ընդհանուր առմամբ, սա ճաշատեսակ է` բաղկացած ձկան շերտի մեջ դրված բրնձի փոքրիկ գնդիկից մի փոքր ճապոնական ծովաբողկով` վասսաբիով:  Դրա պատրաստման համար օգտագործվում է բրնձի լավագույն տեսակը, հետո համեմվում քացախով: Այս ուտեստի բաղադրիչներից մեկը բնականաբար ձուկն է` դրա ամենահամեղ մասը:

Բնական և ներդաշնակ

Ճապոնացիների երկարակեցության պատճառը նրանց ավանդական սննդակարգն է: Ճապոնական խոհանոցի շատ կարևոր սկզբունքը եղանակային արտահայտվածությունն է, որը հիմնված է սննդի այնպիսի բաղադրիչների ընտրության վրա, որոնք արտացոլում են տարվա տվյալ եղանակը: «Շուն» հասկացողությունը, որտեղ ձուկը, բանջարեղենը և մրգերը ամենահարուստն են սնուցիչներով, տարվա մեջ տևում է միայն մոտավորապես 10 օր: Ճապոնիայում կլիման տարբեր է՝ կախված տարածաշրջանից, բայց կա մի բան, որ ընդհանուր է այս բոլոր տարածաշրջանների համար… Դա այն փաստն է, որ համարյա յուրաքանչյուր ճաշատեսակի հիմնական մասը բրինձն է: Կլիման ամբողջ Ճապոնիայում շատ նպաստավոր է մեծ պահանջարկ ունեցող այս բույսի աճեցման համար: Ավելին, հատկապես պատմության վաղ շրջանում, Ճապոնիայում ձկան մսից բացի, ուրիշ միս գրեթե չեն կերել: Մինչև այժմ էլ միսը շատ տարածված չէ: Կարճ ասած` ճապոնական խոհանոցը նկարագրելու համար կարող ենք օգտագործել երկու խոսք` «բնական և ներդաշնակ»:

Սուշիի տեսակները

Նիգիրի – բրնձի գնդիկներ մի կտոր թունաձկով, խեցգետնով, ութոտնուկով, վրան դրված ձվածեղ;
Գունկան – բրնձից և չորացրած ջրիմուռներից պատրաստված բաժակներ` լցված ծովամթերքներով;
Նորիմակի – ռուլետ սուշիի բրնձով և ջրիմուռներով՝ լցոնած տարբեր բաներով;
Տեմակի – եգիպտացորեն ջրիմուռներով, լցոնած սուշիի բրնձով, ծովամթերքներով և բանջարեղենով;
Օշի – ձուկ և բրինձ` սեղմած միասին փայտե տուփում;
Չիրաշի – ճաշատեսակ, որում ծովամթերքները, սպիտակ սունկը և բանջարեղենը բացած մատուցվում են սուշիի բրնձի բաժնի վրա:
Որոշեցի նաև սովորեցնել ճապոներեն մի քանի քաղաքավարի արտահայտություններ
Արիգատո – շնորհակալություն
Դոմո – շնորհակալություն
Դոմո արիգատո գոզաիմացա – շատ շնորհակալություն (ճաշից հետո)
Դոզո – խնդրեմ
Գոչիսու – սեմա դեչիտա – ավանդական արտահայտություն, որ օգտագործվում է ճաշից հետո («ինձ դուր եկավ»)
Իտադակիմացու – արտահայտություն, որով սկսում են ճաշը («ես ստացա այն»)
Իրասշաիմացե – ողջույն
Կամպաի – Կենաց
Կոնբանաուա – Բարի երեկո
Կոնիչի – ուա – Ինչպես ես
Կորեուա նանդեսուկա – Ինչ է սա
Օաիսո – վերջացրել ես և հաշիվն ես ուզում
Օիշիի – համեղ
Օսոսումեուա նանդեսուկա – Ինչ համեղ ուտելիքներ ենք այսօր ճաշակելու
Սայոունարա – Հաջողություն

                          Հնդկաստանի մշակույթը

Հնդկաստանի մշակույթը հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են ՀնդկաստանումՀնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:

Կրոն և փիլիսոփայություն

Մաիթրեյա Բուդդա

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է, որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը: Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար: Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմըբուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ: Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում: Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում: Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է: Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ: Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ: Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով: Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը: Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով: Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում: Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ: Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ: Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի: Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը: Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը: Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում: Հնդկաստանի փիլիսոփայությունը ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները: Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց — Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ — Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են: Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր: Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան:

Ընտանիքի կառուցվածք և ամուսնություն

Հարսնացուն և փեսացուն հարսանեկան զգեստներով

Դարեր շարունակ Հնդկաստանը ունեցել է ավանդական ընտանիքի մոդել, այսինքն երբ ծնողները, երեխաները, երեխաների կանայք և ամուսինները իրենց զավակներով ապրում են միասին: Հիմնականում ընտանիքի գլուխ է համարվում ամենամեծ անդամը: Նա է կայացնում կարևոր որոշումները և ընդունում կանոնները, իսկ ընտանիքի մյուս անդամները պետք է ենթարկվեն դրանց: 1966 թվականի հետազոտությունների ժամանակ Օրենստեյնը և Միքլինը վերլուծեցին Հնդկաստանի բնակչության տվյալները և ընտանիքի կառուցվածքը: Նրանց հետազոտությունները փաստում են, որ հնդկական տնային տնտեսության չափը մնացել է նույնը 1911-1951 թվականներին: Այնուհետև ուրբանիզացիայի և տնտեսական աճի հետևանքով Հնդկաստանը ականատես եղավ ավանդական ընտանիքների մասնատմանը միջուկային ընտանիքների: Սինհան բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններից հետո նշում է որ վերջին 60 տարիների ընթացքում Հնդկաստանի շատ տարածքներում շատացել է միջուկային ընտանիքների թիվը, ինչպես աշխարհի մյուս մասերում: 1990-ականներին Հնդկաստանում կային քիչ քանակությամբ ավանդական ընտանիքներ և եղածներն էլ հիմնականում ունեիր ցածր եկամուտ: Կրթության տարածման և տնտեսության բարելավման հետ մեկտեղ ավանդական ընտանիքի համակարգը արագորեն մասնատվում է Հնդկաստանի տարածքում և փոխվում է վերաբերմունքը աշխատող կանանց նկատմամբ:

Պլանավորված ամուսնություններ

Ամոթխած ժպիտի հարսնացուի դեմքին

Հնդկուհի հարսնացուն իր հարսանիքի օրը

Հնդկական հասարակությունում պլանավորված ամուսնությունները երկար ժամանակ համարվել են նորմալ: Անգամ այսօր, հնդիկների մեծամասնության ամուսնությունները պլանավորում են իրենց ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները: Անցյալում ամուսնության տարիքը ցածր էր: Այժմ ամուսնության միջին տարիքը կանանց համար բարձրացել է մինչև 21, ըստ 2011 թվականի մարդահամարի: 2009 թվականին կանանց 7%-ը ամուսնացել է նախքան 18 տարեկան դառնալը։ Հին Հնդկաստանում կրոնական պատկերացումները ընտանեկան կյանքի և շատ երեխաների կարևորության մասին ենթադրում էին, որ բոլոր կանայք և տղամարդիկ պետք է ամուսնանային, ընդ որում կանայք երիտասարդ տարիքում: Այրիները հալածվում էին և նրանց չէր թույլատրվում այցելել հարսանեկան տոնակատարությունները: Կանայք ովքեր չունեին տղաներ նույնպես նմանատիպ ճնշումների էին ենթարկվում: Սերունդ պարգևող ընտանիքի գաղափարը բացառում էր միասեռական հարաբերությունների գոյությունը: Հենց ընտանիքում երեխա էր ծնվում ծնողները շրջապատում էին նրան հսկայական սիրով: Մոր և որդու հարաբերությունները շատ կարևոր էին Հին Հնդկաստանում, որը լարվածություն էր առաջացնում սկեսուրի և հարսի միջև: Ամուսնությունների մեծամասնությունում հարսի ընտանիքը օժիտ է տալիս փեսայի ընտանիքին: Ավանդաբար, օժիտը համարվում էր կնոջ բաժինը ընտանեկան ունեցվածքից, քանի որ կանայք ժառանգություն ստանալու օրինական իրավունք չունեին: Այն նաև ներառում էր շարժական արժեքներ ինչպիսիք են՝ զարդերը, կենցաղային իրերը, որը հարսը կարող էր վերահսկել իր կյանքի ընթացքում: Պատմականորեն ընտանիքներում ժառանգությունը մեծ մասամբ անցնում էր արական սեռի ներկայացուցիչներին: 1956 թվականից հնդկական օրենքները հավասար վերաբերմունք են ցուցաբերում ժառանգության հատկացման գործում՝ եթե չկա պաշտոնական կտակ: Հնդկաստանում ամուսնալուծությունների մակարդակը ցածր է՝ ընդամենը 1%, համեմատած ԱՄՆ-ի հետ 40%: Բայց ամուսնալուծությունների քանակը մեծանում է և ամուսնալուծությունների 80%-ի նախաձեռնողը կանայք են: Ոմանք կարծում են որ այդ հանգեցնում է հասարակության մասնատման, իսկ մյուսները կարծում են որ՝ հանգեցնում է կանանց հզորացման: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հնդկական մշակույթը հեռանում է պլանավորված ամուսնություններից:

Հարսանեկան ծիսակարգ

Հնդկական հարսանեկան ծիսակարգ

Հարսանիքները տոնական միջոցառումներ են Հնդկաստանում մեծ զարդարանքներով, գույներով, երաժշտությամբ, պարերով, զգեստներով և ծիսակարգերով՝ որոնք կախված են հարսնացուի և փեսացոուի կրոններից, ինչպես նաև նրանց նախասիրություններից։ Հնդկաստանը տարեկան նշում է 10 միլիոն հարսանիք, որից 80%-ը հնդիկների հարսանիքներ են: հինդուիզմում կան շատ ծիսակատարություններ, բայց վիվիհան(հարսանիք) համարվում է ամենակարևոր ծիսակատարությունը, որը հասուն հնդիկը կատարում է իր կյանքում: Տիպիկ հնդկական ընտանիքները հսկայական ջանքեր և ֆինանսական միջոցներ են ծախսում հարսանիքին պատրաստվելու և նշելու համար: Հնդկական հարսանիքների ծիսակարգերը և արարողությունները մեծապես կախված են տարածաշրջանից, ընտանիքի ռեսուրսներից և հարսի ու փեսայի նախասիրություններից: Այնուամենայնիվ կան մի քանի հիմնական ծիսակատարություններ բոլոր հնդկական հարսանիքների համար — Կանյադաան, Պանիգրահանա և Սապտապադի. համապատասխանաբար՝ հարսնացուի հանձնումը հոր կողմից, կամավոր ձեռքերը պահելը կրակի մոտ որպես ապագա միության ապացույց, կրակի մոտ 7 քայլ անելը, որի յուրաքանչյուր քայլի ժամանակ ասվում են փոխադարձ խոստումներ: 7-րդ քայլից և Սապտապադիի երդումներից հետո զույգը դառնում է օրինական ամուսին և կին: Հնդիկ մուսուլմանների հարսանիքի ծիսակատարությունները նման են Միջին Արևելքում անցկացվող հարսանիքներին: Այդ ծիսակատարությունները ներառում են Նիկահը, Մահրը որի ժամանակ փեսան ֆինանսական օժիտ է տալիս հարսի համար, հարսանեկան պայմանագրի ստորագրումը և ընդունելությունը: Հնդիկ քրիստոնյաների հարսանիքները արևմտյան նահանգներում՝ ինչպիսի է Գոան, նման են հարսանիքներին, որոնք տեղի են ունենում քրիստոնյա երկրներում, բայց այլ նահանգներում ունեն ավելի շատ հնդկական ծեսեր:

Ողջույնի ձևեր

Ողջույնները ներառում են Նամաստեն (հնդկերեն և սանսկրիտ), Նամասկար(հնդկերեն), Ջուհար/Նամասկար Օդիայում: Այս բոլորը բանավոր ողջույններ են, որոնք մարդիկ իրար ասում են հանդիպելիս և բաժանվելիս: Նամասկարը համարվում է ավելի պաշտոնական քան Նամաստեն, բայց երկուսն էլ ցույց են տալիս մեծ հարգանք: Նամասկարը հիմնականում օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի հնդիկների կողմից, բայց շատերը օգտագործում են այն Հինդուստան թերակղզուց դուրս: Հնդկաստանի և Նեպալի մշակույթներում, բառը ասվում է բանավոր կամ գրավոր հաղորդակցման սկզբում: Այնուամենայնիվ, ձեռքերը ափերով իրար միացրած և դեպի կուրծքը պահած շարժումը կարող է արվել առանց որևէ բառի: Բառը սերել է սանսկրիտից. նամահ — խոնարհվել, հարգել, տե — քեզ: Բառացի «Ես խոնարհվում են քո առաջ»: Հինդուիզմում այն նշանակում է «Ես խոնարհվում եմ քո աստվածայինի առաջ»: Շատ հնդկական ընտանիքներում, երիտասարդ կանանց և տղամարդկանց սովորեցնում են խոնարհվել մեծերի առաջ՝ խնդրելով նրանց օրհնությունը: Այս սովորույթը կոչվում է Պրամանա: Բայց ողջույնի այս ավանդական ձևերը կարող են բացակայել բիզնես աշխարհում և քաղաքներում, որտեղ ձեռքսեղմումը ողջույնի ավելի տարածված ձև է:

Տոնակատարություններ

Հնդկաստանը լինելով բազմամշակույթ, բազմազգ և բազմակրոն հասարակություն նշում է տարբեր կրոնների տոներ և տոնակատարություններ: Հնդկաստանի 3 ազգային տոները ՝ Անկախության օր, Հանրապետության օր, Գանդի Ջայանիտի, նշվում են մեծ նվիրվածությամբ և եռանդով ամբողջ Հնդկաստանի տարածքում: Ի հավելումն, շատ հնդկական նահանգներ և տարածաշրջաններ ունեն տեղական տոնակատարություններ կախված կրոնական և լեզվական ժողովրդագրությունից: Հայտնի կրոնական տոնակատարությունները ներառում են Նավրատրին, Ջանմաշտամին, Դիվալին, Մահա Շիվրատրին, Գանեշ Չատուրտին, Դուրգա Պուջան, Հոլին և այլ տոնակատարություններ:

  • Դիվալիի տոնակատարություն

  • Հոլիի տոնակատարություն

  • Դահի Հանդի

  • Բիհուի տոնակատարություն

Հնդկական Նոր տարվա տոնակատարությունները Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում նշվում են տարբեր և յուրահատուկ ոճով և տարբեր ժամանակ: Որոշ տոնակատարություններ Հնդկաստանում նշվում են տարբեր կրոնների կողմից: Դրա վառ օրինակ է Դիվալին, որը տոնվում է հինդուիստների, սինգխերի և ջայինների կողմից: Սինգխերի տոնակատարությունները՝ինչպիսիք են Գուրու Նանակ Ջայանտին և Բաիսախին, նշվում են սինգխերի և հինդուիստների կողմից Դելիում և Փենջաբում, որտեց երկու հասարակությունների միությունը կազմում է բնակչության մեծ մասը: Գույներ ավելացնելով հնդկական մշակույթին, Դռիի տոնակատարությունը նույնպես նշվում է մեծ շուքով: Իսլամը Հնդկաստանում երկրորդ ամենատարածված կրոնն է ավելի քան 172 միլիոն հետևորդներով, ըստ 2011 թվականի մարդահամարի: Իսլամական տոնակատարությունները որոնք Հնդկաստանը ճանաչել է պետական կրոններ հետևյալն են. Էիդ ուլ Ֆիթր, Միլաբ ուն Նաբի, Մուհարամ և Շաբ -է-Բարաթ: Քրիստոնեությունը Հնդկաստանի երրորդ ամենատարածված կրոնն է, ավելի քան 23 միլիոն հետևորդներով, որից 17 միլիոնը կաթոլիկենր են: Երկիրը նշում է Սուրբ ծնունդը և մի քանի այլ տոներ որպես պետական կրոն:

Կենդանիներ

Կովերի պաշտամունքի արձան

Հնդկաստանի հարուստ և բազմազան կենդանական աշխարհը մեծ ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակույթի վրա: Անտառների համար Հնդկաստանում օգտագործում են ջունգլի բառը, որը բրիտանական գաղութատերերը փոխառել են անգլերեն: Այդ բառին տարածում ապահովեց նաև Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությունը: Հնդկաստանի կենդանական աշխարհը բազմաթիվ հեքիաթների և առակների առարկա է դարձել: Հինդուիզմում կովը համարվում է ազատության խորհրդանիշ, մայր աստվածուհի և հարստություն ու բարեկեցություն շնորհողը: Այդ իսկ պատճառով կովերը հարգված են հինդուիզմի մշակույթում և կովերին կերակրելը համարվում է երկրպագություն: Դրա համար կովի միսը համարվում է արգելված սնունդ հինդուիստների և ջայնիստների հասարակությունում։ 2012 թվականից կովերի երկրպագությունը մնում է բաժանող և հակասական թեմա Հնդկաստանում: Հնդկաստանի որոշ նահանգներ կովերին պաշտպանող օրենքներ են ընդունել, մինչդեռ այլ նահանգներ չունեն ոչ մի սահմանափակում կովերի մսի արտադրության և սպառման դեմ: Որոշ խմբեր դեմ են կովերի սպանությանը սնունդի համար, մինչդեռ այլ խմբեր փաստում են, որ մարդ ինքը պետք է ընտրի թե ինչ տեսակի միս է ցանկանում ուտել: 2012 թվականին Հնդկաստանում օրենք է ընդունվել ըստ որի կովերի սպանդը համարվում է լուրջ հանցագործություն: Որոշ նահանգներ արգելում են կովերի սպանությունը, կովի մսի առքը, վաճառքը և տեղափոխությունը: Բայց դա գործում է ոչ բոլոր նահանգներում:

Խոհանոց

Հնդկական կերակուր

Հնդկական կերակուր

Հնդկական կերակուրը այնքան բազմազան է, որքան Հնդկաստանը: Հնդկական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ բաղադրիչներ, կերակուրի պատրաստման բազմապիսի եղանակներ և մատուցման ձևեր: Աղցաններից մինչև սոուսներ, բուսակերից մինչև մսակեր, համեմունքներ, հացաբուլկեղենից մինչև աղանդեր: Հնդկական խոհանոցը բազմազան է և բարդ: Հարոլդ Մաքգին, միշլենյան աստղեր ունեցող խոհարարների սիրված քննադատը ասել է. «Անգամ սովորական կաթի հետ, որպես հիմնական բաղադրիչ, գյուտարարության համար ոչ ոք չի համեմատվի Հնդկաստանի հետ»: Ընդհանուր առմամբ հնդկական խոհանոցը բաժանվում է 5 ճյուղի -հյուսիսային, հարավային, արևմտյան, արևելյան և հյուսիսարևելյան: Ճյուղերը տարբերվում են իրարից համեմունքների և խոտաբույսերի տարբերությամբ, պատրաստման եղանակներով: Չնայած նրան, որ կերակուրների մեծ մասը բուսակերների համար են, կան նաև ուտեստներ որոնք պարունակում են հավի, տավարի, խոզի և ձկան միս, ձու և ծովամթերք: Ձուկ շատ են օգտագործում Հնդկաստանի արևելյան նահանգներում: Հնդկական խոհանոցը կրել է նաև այնպիսի խոհանոցների ազդեցությունը ինչպիսիք են Կենտրոնական Ասիայինը, արաբներինը, մոնղոլներինը և եվրոպացիներինը:

 

Վրացական մշակույթ

Картинки по запросу վրացական մշակույթ

Վրաստանի մշակույթը զարգացել է Վրաստանի բազմադարյա պատմության ընթացքում, ապահովելով յուրահատուկ ազգային մշակույթ եւ գրական ավանդույթներ` հենվելով վրացերեն լեզվի եւ այբուբենի վրա։ Ազգային ինքնության խիստ գիտակցումը Վրաստանին օգնել է պահպանել ինքնօրինակությունը` չնայած պատմության ընթացքում բազմաթիվ օտարերկրյա օկուպացիաների։ Վրաստանը հնագույն և ինքնատիպ մշակույթ ունեցող երկիր է։

 

  • Վրացական երաժշտական գործիքներ
    Վրացական ժողովրդական երաժշտական գործիքները հայտնի են եղել հնուց ի վեր. փողային – վեց փողանի սոինարի, նեստվի, սթվիրի, ավիլի, նայ, բուկի, կվիրոսթվիրի, սակվիրի, կարախսա, գուդարսվիրի, չիբոնի լարային կսմիթային – չանգի, քնար, էբանի, փանդուրի, չոնգուրի, ցինցիլի լարա-աղեղային – չիանուրի, չունիրի հարվածային – բոբգանի, դաբդաբի, դումբո, նոբա, դոլի, կոսի, տաբլակի, ցինցիլա, դայրա, սպիլենձչուրի, դիպլիպիտո։

  • Վրացական պարեր

Վրաց ժողովրդի պարարվեստն ունի դարերի վաղեմություն։ Սակայն բալետային թատրոնը ձևավորվել է 1852 թվականից, երբ Թիֆլիսում սկսել են հանդես գալ ռուսական բալետի թատերախմբերը։ Ազգային բալետ ստեղծելու առաջին փորձերն արել է կոմպոզիտոր Թ․ Վախվախիշվիլին։ Վրաստանում խորհրդային իշխանության առաջին տարիներին բալետային թատերախումբը գլխավորել է Մ․ Մորդկինը։ 1921 թվականին ազգային կադրերից կազմակերպվել է բալետային թատրոնը։

 

 

 

 

 

Կինտաուրի
Կինտաուրին վրացական քաղաքային պար է։ Ձևավորվել է 19-րդ դարի վերջերին, պարում էին կինտոները։ Մենապար է։ Շարժումները կտրուկ են, շեշտավորված։ Պարի ընթացքում կատարողները ցուցադրում են իրենց ճարպկությունն ու արագաշարժությունը։ Ռիթմը և տեմպը փոփոխական են։ Հետագայում կինտաուրին մտել է կովկասյան պարաշարքի մեջ։

Ժամանակի ընթացքում ձևավորվել են տարբեր պարեր, այդ թվում՝ զուգապարերը, պար-խաղերը և այլն։
Լեզգինկա
Ossetian dancer Alexander Dzusov.jpgԼեզգինկա, Աղվանք պետության 26 ցեղերից մեկի՝ լագերի ազգային պար: Հետագա դարերում այն լայն տարածում է գտել կովկասյան այլ բնիկ և երկվոր ցեղերի մոտ՝վրացիներ, ավարներ, թաթեր, օսեր, աբխազներ, չեչեններ և այլն։ Լեզգինկան տղամարդու մենապար և զուգապար է։ Այն տարածված է կովկասյան շատ ազգերի մոտ։ Պարը ներկայացնում է երկու պատկեր. տղամարդը շարժվում է «արծվի» տեսքով՝ հերթագայելով արագ և դանդաղ շարժումները։ Առավել տպավորիչ են պարային այն շարժումները, որոնք տղամարկիկ կատարում են ոտքերի թաթերի վրա՝ ձեռքերը շարժելով տարբեր ուղղություններով։ Իսկ կանայք շարժվում են «Կարապի» հեզաճկուն կեցվածքով և սահուն ձեռքերի շարժումներով՝ տղամարդկանց հետ զուգահեռ աստիճանաբար արագացնելով տեմպը։ Պատահական չէ, որ բոլոր կովկասյան ազգերի մոտ տարածված այս պարն անվանվել է ըստ լեզգիների հնագույն տոտեմի. «լեկ» բառը լեզգիերեն նշանակում է արծիվ։ Պարի երաժշտության չափը՝ 6/8, մեղեդին հստակ է և դինամիկ, իսկ տեմպը՝ շատ արագ։

 

Ֆրանսիայի մշակույթ

Ֆրանսիայի մշակույթը՝ ֆրանսիացիների մշակույթը, ստեղծված է աշխարհագրական պայմանների և խոշոր պատմական իրադարձությունների ազդեցության տակ: Փարիզը և ընդհանրապես Ֆրանսիան մեծ դեր է խաղացել, եղել են էլիտար մշակույթի և դեկորատիվ արվեստի կենտրոն, XVII դարից սկսած: Ավելին, նրա դերը մշտապես աճել է տնտեսական աճով, Ֆրանսիայի քաղաքական և ռազմական ազդեցությունը: Ֆրանսիայի մշակութային մասն են կազմում պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները , հարուստ պատմությունն ու մշակույթը , հեքիաթային բայրերն , իրենց հեքիաթային տեսարաններով , հարմարավետ ու շքեղ քաղաքներով,որոնք իրենց մոտ են կանչում տարեկան հազարավոր զբոսաշրջիկների: Այս ամենի մասին է վկայում հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի ,<<Տեսնեմ Փարիզը և նոր մեռնեմ>>, արտահայտությունը:

Բացի մշակութային և գեղեցիկ քաղաքներից , Ֆրանսիական մշակույթի մասն են կազմում Ալպիական լեռների սպիտակ գագաթները , Միջերկրականի և Ատլանտյանի հրաշալի լողափները, վիթխարի ամրոցներն ու պալատները, լայնարձակ խաղողի այգիները , և իհարկե այն վայրերը , որտեղ իրենց հուշն ու ավանդն են թողել ֆրանսիական հայտնի դեմքերը: Ֆրանսիայի մշակութային սիրտն է համարվում նորաձևութայն և արվեստների , ինչու չէ նաև սիրո քաղաք ՝ Փարիզը: Փարիզում հատկապես հայտնի են Սան-Լուի թաղամասերը , որը քաղաքի պատմական կենտրոնն են կազմում:

Փարիզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում , կա մի ուրիշ սիրտ ՝ դա Սիտեում գտնվող Փարիզին է , հիմնադրված 1160թ, և ավարտված 1245թ : Գոթական ճարտարապետության գլուխգործոց ապշոցնող իր վեհ տեսքով և շքեղությամբ, հրաշալի զանգագատնով , աշտարակներով, քանդակներով:

Փարիզից թչ հեռու է գտնվում <<Կարնավալեն >> Փարզիզ պատմության թանգարանը , որտեղ ցուցադրված են թագավորական սենյակներ և ամենօրյա օգտագործման պարագաներ, այստեղ ցուցադրվումեն նաև տիկնիկների մեծ հավաքածուներ:

Սենայի ձախ ափին է գտնվում <<[1] Ֆրանսիայի երկաթե տիկինը >> կամ Էֆելլյան աշտարակը, կառուցված 1887-1889թթ, ունի 320մ. բարձրություն , աշտարակի ծանրությունը կազմում է 10000 տոննա: Էֆելյան է կոչվել ի պատիվ Գուստավ Էյֆելի :

Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ ...
Փարիզի տեսարժան վայրերից են Շայո պալատը,հաշմանդամների տունը տաճարով և Նապոլեոնի գերեզմանատեղիով |: Քաղաքի մշակութային մանս է կազմում աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոններից մեկը՝ Սորբոնի համալսարանը , որտեղ նաև ելույթ ՝ է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր ՝ [3] Կոմիտասը: Քաղաքի մշակութային կոլորիտի մի մասն են կազմում Լյուքսեմբուրգյան այգին , Փառքի տաճարը , Միջնադարի թանգարանը , որտեղ ցուցադրվում են հայտնի արվեստի նմուշներ , գոբելեններ , փայտե իրերի հավաքածուների մի շարք նմուշներ:

Le Mur des Je T'aime | Yeju Hwang, '19 (Paris: Neuroscience)… | Flickr 

Սիրահարների քաղաք Փարիզում կա մի հատուկ հուշարձան , սիրահարների պատը `Le mur de je t’aime , որի վրա աշխարհի 314 լեզուներով գրված է <<|Ես քեզ սիրում եմ >>, արտահայտությունը , կա նաև Բրալյան տարբերակը կույր մարդկանց համար։

 

 

 

Արվեստի Աշխարհը: Վերսալյան պալատ Ֆրանսիայի պատմամշակութային ամենահյտնի վայրը դա  Վերսալյան պալատն է , որը ամենամեծն է ամբողջ Եվրոպայում , աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի ամբողջությամբ և ներդաշնակցությամբ : Այնտեղ միահյուսված են կլասիցիզմը և բարոկկոն , ինչը ևս հրաշագեղ և շքեզ է դարձնում պալատի տեսքը:Հիացած Վերսալյան պալատի շքեղությամբ Պետրոս I-ը հրամայում է մի այդպիսի շքեզ և պերճաշուք պալատ կառուցել Պետերբուրգում , բայց Վերսալը մնում է անկրկնելի և շքեզ իր ոճի մեջ մինչ այսօր:

Ֆրանսիայի և Ֆրանսիական մշակույթի մասին կարելի է անվերջ խոսելը , բայց այդ ամենը տեսնելու և զգալու համար , հարկավոր է գոնե մեկ անգամ լինել Ֆրանսիայում տեսնելու և զգալու այն , ինչի մասին խոսվում է դարեր շարունակ:տագայում 20-րդ դարի կեսերը` խորհրդային ժամանակաշրջանը։

プロジェクトが作成されました              メアリーホベヤン
シュシャニク・ネルシシャン
エルミラ・バスマルジャン

Նախագիծը կազմեցին՝         Մերի Հովեյան
Շուշանիկ Ներսիսյան
Էլմիրա Բասմարջյան