«Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։

Քանզի այն կարծիքի էին, որ եվրոպական տարածքներում զարգացվածությունը շատ ավելի բարձր է, իսկ Արմ. Հայաստանի տարածքները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող»։

  • Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։

1878թ.-ի փետրվարի 19-ին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրով ՝ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։

  • Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։

16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։

  • Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։

25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում։
27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

  • Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։

Ավստրո-Հունգարիայի և Մեծ Բրիտանիայի դժգոյությունները Բեռլինի վեհաժողովի պատճառը դարձան։

  • Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։

Մինչ այդ արդեն աշխուժություն էր Հայաստանում առաջացրել Հայկական հարցի միջազգայնացումը։ Եվ ահա սուլթանը Բեռլինի վեհաժողովին մասնակցելու առաջարկ է անում հայոց պատրիարքին, ով էլ որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին, ինչը ոգևորության պատճառ է հանդիսանում։

  • Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։

Պատվիրակության ղեկավարը Մկրտիչ Խրիմյանն էր, կազմում էին գտնվում նաև Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը։

  • Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

Մայիսի 25-ին կնքվել է անգլո-թուրքական գաղտնի համաձայնագիր, որով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին ՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները:

  • Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։

Մեծ տերությունների ներկայացուցիչները անգամ թույլ չեն տալիս հայ պատվիրակներին մասնակցելու վեհաժողովին։ Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ հայերի ներկայացրած նախագիծը շահավետ չէր, ինչպես նաև՝ չմոռանանք «թղթե շերեփի» պատմությունը։

  • Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։

Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, իսկ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով պետք է բարեփոխումներ անցկացվեին և ապահովեին անվտանգությունը, բայց այստեղ բարեփոխումների հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Ռուսական զորքը դուրս էր բերվելու գրավված տարածքներից, իսկ Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ։

  • Ներկայացրե՛ք «Երկաթի շերեփի» պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Խրիմյան հայրիկը վեհաժողովը նմանեցրել էր հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։
Շերեփը խորհրդանշում էր իշխանությունը, երկարաժամկետ ունեին մասնակից տերությունները, բացի այդ բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու։ Այսինքն պետք է հույսը ինքդ քեզ վրա դնես, ինքդ հզորանաս և իշխանություն ձեռք բերես։

 

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: