«Հասարակական-քաղաքական հոսանքները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • XIX դարի 50-70-ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։

Առանձացել են պահպանողական ու ազատական հոսանքները։

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։

Ըստ պահպանողականների՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարյան հայերենի պահպանումը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել։

  • Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Ճանաչված են Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը,  Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ։

  • Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Նրանք ձգտում էին գրաբարի պահպանմանը։

  • Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը «եվրոպականացնելու» ձգտումները համարում վնասակար։

 

  • Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Հայ ազատականները ձգտում էին հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու։ Նրանք պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։

  • Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։

Ձգտում էին վորովհետև հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։

  • Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում «ազգի ինքնորոշում» եզրույթը։

Ազգի ինքնորոշումը ազգի, իր սեփական կամքով, ապագան կերտելու հարցն էր։

  • Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքները։

Նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։

  • Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում։

  • Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։

  • Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Միքայել Նալբանդյանը հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: