Ողջու՜յն, այսօր գրում եմ պատում մեր հրաշալի սեպտեմբերի մեկյան ճամփորդության մասին։ Ուղևորվում էինք Թռչկանի ջրվեժ։ Հայաստանում կան շատ գեղեցիկ ջրվեժներ, որոնցից ամենահզորը Թռչկանի ջրվեժն է Չիչխան գետի վրա: Շրջապատված գեղատեսիլ բնությամբ՝ ջրվեժը երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և տեղացիների համար նախընտրելի հանգստի վայր: Հետաքրքրական է ջրվեժի անվան ծագումը: Անվան հիմքում ընկած է «թռչել» բառի արմատը: Ճանապարհ ընկանք ժամը 9:00, և մոտ 3-4 ժամ տևեց մինչև հասնելը։ Կար ճանապարհ, որը շատ քարքարոտ էր այդ իսկ պատճառով գնացինք բեռնատարով։ Բեռնատարով ճանապարհ ընկնելը ուղղակի արկածային է, քանի որ նույն պահին և վախ էինք ապրում, և ծիծաղներս չէինք կարում զսպեյինք։ Ջրվեժին ավելի մոտ լինելու համար անցանք գետի միջով։ Ջրվեժի տեսարանն ուղղակի շշմելու էր։ Նկարվեցինք, նախաճաշեցինք, մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցինք։ Եվ ժամն արդեն 16:00-ին մոտ էր շարժվեցինք տուն։ Եվ վերջում միայն հասկացանք, որ շատ հոգնած էինք։

Ես երբեք այսպիսի էքստրեմալ, չկրկնվող սեպտեմբերի մեկ չէի ունեցել, և յուրաքանչյուրին գոնե մեկ անգամ ցանկանում եմ նման օր։