Սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21

Այսօր’ սեպտեմբերի 21-ին, հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն’ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Միակը Խորհրդային Միությունում՝ Հայաստանը անկախության հասավ պահպանելով օրենքի տառը՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության անխոցելիությունը հետագա ժամանակների համար։ Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատեւման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։
Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:

Հանձնարարություն

1․ Ծանոթանալ Հռչակագրի կետերին

2․ Ընտանիքի անդամներից մեկից կամ շրջապատում ՀԽՍՀ տարիներին ծնված ՀՀ քաղաքացու հետ հարցազրույց անցկացնել՝ շեշտը դնելով ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցման, տարբերությունների վրա։

Այս թեմայի շուրջ որոշեցի զրուցել տան անդամների հետ (տատիկի, հայրիկի ու մայրիկի հետ), իհարկե բոլորի սկզբնական կարծիքն էլ նույնն էր՝ «դե համ լավ էր, համ էլ վատ», բայց խորանալով դրականի ու բացասականի մեջ լիարժեք պարզեցի, թե «ինչի էր համ, լավ համ վատ»: Ուրեմն սկսեմ ԽՍՀՄ-ի բացասական կողմերից.
• այն ժամանակ չկար երկրից ազատ մուտքի ու ելքի իրավունք, շատ անգամ եթե ինչ-որ մեկին հաջողվում էր ելքի թույլատվություն ստանալ, ապա հետագայում հետդարձի ճանապարհը մեկընդմիշտ փակվում էր և նա երկրի համար համարվում էր «ազգի թշնամի», «ոչ ցանկալի քաղաքացի» և այլն,
• սահմանափակված էր նաև ազատ խոսքի իրավունքը,
• բոլոր կառույցներում առկա էր կաշառակերությունը՝ ստորին օղակներից մինչև վերին օղակներ:
Անցնեմ դրական կողմերին.
• լավ հիմքերի վրա էր դրված կրթությունը,
• անվճար էին բոլոր ծառայությունները՝ կրթությունը, առողջապահությունը և այլն,
• չկային գործազուրկ մարդիկ, գործում էին բոլոր ոլորտները,
• քաղաքացին ստանում էր բավարար աշխատավարձ, որպեսզի հոգար իր կարիքները, նաև գումար հատկացնել հանգստին և այլնին:
Խոսելով ու քննարկելով այս ամենը, եկանք ընդհանուր հայտարարի, որ կուզենայինք ապրել ԽՍՀՄ-ում, բայց ներկայիս անկախության մեջ…

3․ Ամփոփել կարծիքը՝ պատասխանելով վերևում նշված հարցաթերթիկի հարցին և հիմնավորելով քո պատասխանը։

Քանի որ ես չեմ ապրել ու չեմ տեսել ԽՍՀՄ ժամանակաշրջանը, չեմ կարող հստակ ասել, թե ինչ կընտրեի, բայց հավանաբար «այո», քանի որ եկրիրը դուրս կգար կախյալ վիճակից, կունենար որոշ չափով ազատություն և ինքնուրույնություն:

4․ Գրել քո բլոգում հարցազրույցը, քո եզրափակիչ խոսքը և հղումը ուղարկել պատասխան նամակով ինձ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: