Լանֆշաֆտագիտություն․հեռավար ուսուցում 19.10-23.10

Ջերմոցային էֆեկտ

Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի վերջի համեմատությամբ՝ Երկրի օդի միջին ջերմաստիճանը ներկայումս աճել է 0,3–0,6օC-ով, իսկ 2020 թ-ին կարող է հասնել մինչև 2,2–2,5օC-ի: Այս երևույթը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի՝ էկոլոգիական ճգնաժամի (բևեռային և հավերժական սառցածածկույթի հալք, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և այլն):Ներկայումս համամարդկային խնդիր են դարձել մթնոլորտի ընդհանուր տաքացման կանխումը և մարդկությանը վերահաս վտանգից փրկելը: Այդ  նպատակով 1997 թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում 60 երկրի պատվիրակների մասնակցությամբ ընդունվել է համաձայնագիր, որով 38 արդյունաբերական զարգացած երկրներ պարտավորվել են 1990 թ-ի մակարդակի համեմատ 2008–12 թթ-ին CO2-ի արտանետումներն ընդհանուր առմամբ նվազեցնել 5%-ով, այդ թվում` Եվրամիության երկրները՝ 8%-ով, ԱՄՆ-ը՝ 7%-ով, Ճապոնիան՝ 6%-ով և այլն: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s