«Սեբաստացիական պատումներ» նախագիծ

Մեզնից շատերի համար նկարչությունը մանկուց եղել է սիրելի հոբբի, որով զբաղվել ենք ազատ ժամանակ։ Բայց երկու տարի առաջ, երբ մենք հայտնվեցինք այս պատերի ներսում հասկացանք, որ նկարչությունն ավելին է քան հոբբին։ Մեր կյանքի մի մասը, արվեստի այն ճյուղը, որը ընտրել ու փաթաթվել է հենց մեզ, իսկ արվեստն ամեն պատահածի չի գրկում։ Մենք հենց այստեղ ենք սովորել էսքիզներին կյանք տալ ու անգույն գծանկարներից յուրօրինակ ոճ ու տարբերվող իրեր ստանալ։ Մեր իսկ ձեռքերով ստեղծածը օգտագործել մեր իսկ անհատականությունն ընդգծելու համար։ Սովորել ենք ստեղծել մերը, տարբերվել մնացածից։ Ամեն նկարի , գծագրի միջոցով արվեստ կերտել ենք սովորել, կարևորել ենք արվեստի դերը յուրաքանչյուրիս կյանքում։ Սովորել ենք ճիշտ համադրել գույները։ մեզ սովորեցրել են ճիշտ բռնել մատիտը, վրձինը, ասեղը ոչ թե ուղղակի բռնել այլ զգալ գործիքը որով աշխատում ես։ Մեզ սովորեցրել են սիրել արվեստը, սիրել մեր ստեղծածն ու լինել անհատականություն։ Մենք սովորել ենք կերտել մեզ , մեր իսկ ձեռքով, մեր իսկ մատիտի ամեն շարժումով։ Սովորեցրել են արվեստի մի մասը դառնալ, ապրել արվեստով։

Ահա մի քանի աշխատանքներ, որոնք հասցրել եմ անել 2-րդ կուրսում՝

Պայուսակը կարել եմ ընկեր Մերիի օգնությամբ
Ընկեր Էլյայի նախաձեռնությամբ պատրաստված թխվածքներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s