Գովազդը լավ ներկայացնելու համար պետք է լավ գաղափար։ Ըստ իս ինչ- որ բան արտադրելուց պետք է որակը լավը լինի, հետագայում լավ վաճառքի համար։ Գովազդը ներկայացնելիս ուշադրություն պետք է դարձնես նախ գաղափարին, իսկ հետո թե ինչ պետք է ցուցադրվի։
Առաջներում ամեն ինչ շատ ավելի պարզ էր. պետք էր շատ փող, և այդ դեպքում կարելի էր ստեղծել շատ գեղեցիկ և շատ թանկ գովազդներ, վահանակներ , էլի ինչ-որ բաներ և դրանց տեղադրել շատ թանկ լրատվամիջոցներում՝ հեռուստատեսության ամենաթանկ ալիքներում, ռադիոյում, քաղաքի կենտրոնական փողոցներում… կարելի է էլի թվարկել, բայց պետք չէ: Պետք չէ, որովհետև էլ արդիական չէ՛:

Հեռուստատեսության ոսկե դարն անցել է՝ մենք հեռուստացույց չենք նայում, ռադիո լսում ենք գրեթե պատահաբար և օրական մի քանի րոպե, փողոցում մեծ վահանակներ տեղադրել իրենց կարողանում են թույլ տալ միայն բանկերը, բջջային օպերատորներն ու բուքմեյքերական ընկերությունները ։
Հիմա ակտուալ է գովազները անել սոց կայքի միջոցով։ Ոչ միայն տեղադրել նման վայրերում, այլ բլոգեռների օգնությամբ տարածվի ձեր ապրանքը։ Հիմա մեծ լսարան ունեցող բլոգեռներին նվիրում են իրենց իրերից կամ տալիս են գումար և գովազվում է իրենց ապրանքը։