Մեծ ցանկություն ունեյի ճամփորդել Գյումրիում ընկերներիս հետ։ Գյումրիում եղել եմ բազմիցս անգամ, բայց ընտանիքից հետ, իսկ ընկերական շրջապատով այն էլ գնացքով ուղևորվելը մեկ այլ հաճույք էր։ Մեկնեցինք ժամը 8:00-ին, ճանապարհը տևեց 3 ժամ, սակայն այնքան հավես էր ժամանակն անցնում, որ չզգացինք թե ինչպես տեղ հասանք։ Ցավոք երկուշաբթի օրերին թանգարանները չեն աշխատում, այդ իսկ պատճառով չայցելեցինք թանգարաններ։ Թափառումները Գյումրիում այնքան հաճելի էր, խոսքով էինք ընկնում, մտածմունքերի մեջ, մի խոսքով ամեն-ինչ հրաշալի էր։

Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:

Չնայած այս հանգամանքին, «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգո» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) ֆիլմերում նկարահանված երեք շենք քայքայման և փլուզման եզրին է:

-Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։

-Վառե՜, Վառե՜։

-Կվառեմ, հենց պտի վառեմ։

-Քու գործդ մենակ վառելն է։

Այսպես էր Սիրանուշը (Գալյա Նովենցը) վիճում Ռուբենի (Ֆրունզիկի) հետ պատշգամբում կանգնած։ Ֆիլմի նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե տվեցին՝ «Վառեմ-մարեմի բալկոնը»։

«Հոլիվուդի բակ» հենց այստեղ է նկարահանվել տարբեր ժամանակներում 3 ֆիլմեր՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»։ Երբ ներս մտանք բակ տեսանք լվացքներ, ու ես փոքր ինչ զարմացա, քանի որ այդտեղ մարդիկ էին ապրում։ Որոշեցին միացնել երգ և պարել տանգո, մի քիչ հավես, մի քիչ խենթ միջավայր։

Urbanista Gyumri  movie locations old building balcony

Մի խոսքով ևս մի քանի տեղ այցելելուց հետո ուժասպառ էինք եղել, և գնացինք մեր ուժերը վերականգնելու այսինքն՝ ճաշելու։ Դե չեմ խոսում նկավելու մասին, ամեն տեղ ամեն պահ։

Մտածում էի հետ վերադարռնալում հոգնած կլինեյինք, ճանապարհին կքնեյինք, բայց ինչի մասին է խոսքը։ Հետ վեռադառնալուց տաք գնացքի մեջ այնքան էին խոսում-խնդում, ճիշտ է մեր ուրախությամբ իբրև թե խանգարում էին մյուսներն, բայց ինչևէ դա չենք հիշի այլևս։

Ճամփորդությունս Գյումրիում շատ հաճելի էր, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։