Կիսամյակային հաշվետվություն

Ողջու՜յն։

Ամիսս սկսվեց իհարկե ճամփորդությամբ։ Սեպտեմբերի 1-ին ճանապարհորդեցինք Թռչկանի ջրվեժ ։ Ճանապարհորդություններս միշտ տպավորիչ են ու հիշարժան։

Ընթացքում մասնագիտական հետաքրքիր դասեր արեցինք, այն մեզ ավելի շատ է հետաքրքրում։

Նկարել ենք էքիզներ, կարել ենք սովորել ու գեղեցիկ իրեր կարել։

Մասնակցել եմ նաև Սեբաստացու օրերին, հղումը՝ այստեղ։

Քոլեջում տեղի ունեցավ Ցուցահանդես վաճառք, որտեղ կար իմ մասնակցությունը։

Մասնակցել եմ նաև «Սեբաստացիական պատումներ» նախագծին։

Մասնակցել եմ հրաշք ճամփորդության, հրաշք քաղաքում՝ Գյումրիում։ Պատումս՝ այստեղ։

Հունվարին շատ ստուգատեսների, նախագծերի մասնակցեցի, մի խոսքով հունվարս շատ հագեցած էր։

Ամբողջը կարող եք տեսնել Հունվարյան ստուգատեսում։

Ձմեռային նախագծերիցս մեկը՝ Հայկական ամանորյա ավանդական ուտեստները, և մյուսը՝ Ամանորյա ֆիլմի դիտում։

Հաշվետվություն

Ողջու՜յն։ Ես Մերի Հովեյանն եմ, սովորում եմ հագուստի մոդելավորում բաժնի 2-րդ կուրսում։ Առաջին կիսամյակին արդեն հասցրել ենք կարել հագուստներ, պայուսակներ և այլն։

Նախ սեպտեմբերին ծանոթացանք կարի մեքենաներին, մաքրակարի մեքենային, սկսեցինք թորձել կարել։ Առաջին իսկ անգամից ստացվեց լավ, սակայն դեռ մաքրակարի մեքենան հստակ չեմ կարողանում օգտագործել։

Առաջին անգամ կարեցինք բարձի երես, կարեցինք և նկարեցինք։

Հետո սկսեցինք հեռավար ուսուցմամբ աշխատենք։ Տրված էր նկարել էսքիզներ։

Հետո արդեն առկա միջավայրում սկսեցինք պատրաստել պայուսակներ։ Նախ ձևեցինք, կտրեցինք, կարեցինք ու վրան նկարեցինք։

Սա արդեն կարել եմ ինքս ինձ համար։

Դիջիթեքյան շրջանակներում արեցինք նախագիծ, որին մասնակցեցին Միջին դպրոցի աշակերտները։

Նախագիծը կարող եք տեսնել՝ այստեղ։

Պարույր Սևակ

ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Առաջադրանք

Милосердие цветка

Вырос в поле цветок и радовался: солнцу, свету, теплу, воздуху, дождю, жизни… А ещё тому, что Бог создал его не крапивой или чертополохом, а таким, чтобы радовать человека.
Рос он, рос…
И вдруг шёл мимо мальчик и сорвал его. Просто так, не зная даже зачем. Скомкал и выбросил на дорогу. Больно стало цветку, горько. Мальчик ведь даже не знал, что учёные доказали, что растения, как и люди, могут чувствовать боль. Но больше всего цветку было обидно, что его просто так, без всякой пользы и смысла сорвали и лишили солнечного света, дневного тепла и ночной прохлады, дождей, воздуха, жизни…
Последнее о чём он подумал — что всё-таки хорошо, что Господь не создал его крапивой. Ведь тогда мальчик непременно обжёг бы себе руку. А он, познав, что такое боль, так не хотел, чтобы ещё хоть кому-нибудь на земле было больно…

Ծաղկի բարեհոգությունը

Դաշտում մի ծաղիկ էր աճում, որը ուրախանում էր արևով, լույսով, տաքությունով, օդով, անձրևով, կյանքով․․․Նայև նրանով, որ Աստված նրան ոչ թե եղինջ կամ տատասկ է ստեղծել , այլ այնպիսին որ մարդուն ուրախացնի։

Նա աճում էր, աճում․․․

Երբ հանկած կողքով մի տղա անցավ և պոկեց նրան։ Հենց այնպես, անգամ առանց իմանալու ինչի համար։ Ճմռթեց և գցեց ճանապարհին։ Ծաղկիկը ցավ զգաց։ Տղան անգամ չգիտեր, որ գիտնականները ապացուցել են, որ բույսերն էլ մարդկանց պես կարող են ցավ զգալ։ Բայց ամենից շատ ծաղկի համար վիրավորական էր, որ նրան հենց այնպես, առանց որևէ օգտի և իմաստի պոկեցին և զրկեցին արևի լույսից,օրվա տաքությունից և գիշերային զովից, անձրևից, օդից,կյանքից․․․

Վերջինը ինչի մասին մտածեց, որ այնուամենայնիվ լավ էր, որ Աստված նրան եղինջ չէր ստեղծել։ Չէ որ այդ դեպքում տղան միանգամից ձեռքը կծակեր։ Իսկ նա, հասկանալով ինչ է ցավը, չէր ուզենա երկրի վրա ինչ-որ մեկը ցավ զգար․․․

Մարզական ստուգատես

Այսօր՝ 21.01.21-ին բարձր տրամադրությամբ գնացինք սահադաշտ։ Մի լավ սահեցինք, ու ի զարմանս ինձ ոչ մի անգամ չընկա։ Սկզբում մի քանի րոպե հարմարվեցի, իսկ հետո արդեն նորմալ սահեցի։ Քանի որ ընկերուհիս այդքան լավ չէր կարողանում սահել, ես և մյուս ընկերուհիս օգնեցինք և սկսեց նա էլ լավ սահել։ Ընթացքում հավես վիդեոներն ու նկարները անպակաս։ Իրոք հրաշալի ժամանակ անցկացրեցինք։

Հարցման ամփոփում

Մեր հարցման թեման եղել է նորաձևությունը, որին մասնակցել է 77 հոգի։

Հարցման արդյունքը՝

«Ինչպե՞ս պատրաստել թրենդային մազակալներ»

Որոշեցինք, որ նախագիծը անենք հագուստի մոդելավորման բաժնում սովորող ուսանողներով։ «Ինչպե՞ս պատրաստել թրենդային մազակալներ» ամենահաճելի ու մոդայիկ իրը, որը մեզ միշտ պետք է գալիս։

Ընտրել էինք այնպիսի մասսա, ում կհետաքրքրի դա՝ Միջին դպրոցի աշակերտներին։

Մի խոսքով սկսեցինք չափել, ձևել ու կարել։ Անցկացրեցինք ռեզինը ամրացրեցինք և ուալյա մազակալը պատրաստ է։

Ֆոտոշարք՝

Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․«Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․«Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ 

Առավոտյան լույսը երբ բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, 500 գրամ բուրդ տվեց քրոջս ձեռքը, մի կտոր չոր հաց, ու գնացինք։ Գնացինք, քրոջս քարափը ցույց տվեցի, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը ծակվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, որ վերցնի մի պառավ կին նստած էր, բարկացած ասեց. 《Նանի՛, իլիկը տո՛ւր》։ Պառավը ասեց. 《Որդի ջան, արի դու վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս շարժվել։ Աղջիկը բարկացած ասաց.《 Բա ճանապարհը ու՞ր է》։ Պառավն ասաց. 《Ձորի միջով արի》։ Աղջիկը ձորի միջով սկսեց գնալ տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց. 《Նանի՛, ճանապարհը կորցրի, ու՞ր է։ 》Նանին ասեց. 《Որդի՛, արի այստեղ մի բան ասեմ։ Գնաց պառավի մոտ։《 Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի》 – ասաց պառավը։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց 《Որդի՛, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր》։ Աղջիկը բարկացած ասաց. 《Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է》։

Time management

7։00-8։00 պատրաստվել

8։00-8։40 ճանապարհ դեպի քոլեջ

8:40-9։00 սպասել դխսերին սկսվելուն 

9:00-14։00 դաս անել 

14։00-14։50 ճանապարհ դեպի տուն

14։50-15։20 զգեստափոխվել, պատրաստվել հաց պատրաստելուն

15։20-15։50 հաց պատրաստել

15։50-16։20 սպասել հացը լինելուն, ընթացքում շափի համար նկարներ գտնել, պատրաստելփոստել

16։20-17:30 հաց ուտել

17։30-18։00 տան գործեր անել

18։00-18։30 մայրիկիս եմ օգնել

18:30-19։00ուղղակի նստել

19։00-19։30 դասեր, ֆլեշմոբ

19։30-20։20 գիրք ընթերցել

20։20-21։20 էլի շոփի հետ կապված

21։20-22։30 հեռուստյցուց դիտել, հեռախոսով զբաղվել

22:00-22։30 լողանալ, քնել

1ժամ-ժամանակի կորուստ