«Տանը մենակ» ՝ ամանորյա ֆիլմերից մեկը, որը դիտել են գրոթե բոլորը։ Ամեն տարի հունվարի 1-ից սկսած ընտանիքիս անդամների հետ դիտում եմ «Տանը մենակ»ֆիլմի բոլոր մասերը։ Դժվար է հավատալ, որ աշխարհի սիրելի փոքրիկ Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորած Մակոլեյ Քալկինն արդեն մեծահասակ է։ Որոշեցի հետաքրքիր փաստեր ներկայացնել ձեզ, այսպիսով՝

«Տանը մենակ». 15 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:

2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին: 

3. ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա: 

4. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:

5. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր: 

6. Ֆիլմում պարբերաբար հայտնվող “Angels With Filthy Souls” ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ»-ի համար էին նկարել: 

7. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:

8. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:

9. «Տանը մենակ» 1-ի ավարտն ի սկզբանե տարբեր է եղել մեզ հասած ավարտից: Այն մտածել էին ավարտել բանտախցի տեսարանով, որտեղ Հարին ու Մարվին հեռուստացույցով նայում են “Angels With Filthy Souls” ֆիլմը: 

10. Բազի ընկերուհու նկարը, որ Քեվինը գտնում է, իրականում տղայի նկար է: Ֆիլմի ռեժիսորը չէր ցանկանում, որ որևէ աղջիկ իր տեսքի համար իրեն վատ զգա:

11. Մակոլեյը միակ Քալկինը չէ ֆիլմում: Նրա փոքր եղբայրը՝ Կիրանը, մարմնավորել է Քեվինի զարմիկին՝ Ֆուլերին, որը անընդհատ միզում էր տակը:

12. Քալկինն ինքն է նկարել այն քարտեզը, որտեղ պատկերված էին պլանավորված ծուղակները: 

13. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:  

14. Մայքլ Ջեքսոնը մեկ անգամ այցելել է «Տանը մենակի» նկարահանման հրապարակ: Եվ իրականում Ջեքսոնն ու Մակոլեյ Քալկինն ընկերներ էին: Վերջինս նույնիսկ Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրն է: 

15. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը: