Ընտրել եմ հագուստի մոդելավորում մասնագիտությունը։ Այս մասնագիտությունը կարող եք սովորել քոլեջում, համալսարանում, ավելի խորացված դպրոցներ կան, որտեղ դասընթացների ժամանակ սովորեցնում են հագուստի նախագծում, մոդելավորում, էսքիզավորում, ոճաբանության հիմունքները, կար ու ձև և այլն։ Սովորելուց հետո կարող եք աշխատել կարի արհեստանոցում կամ հիմնել բիզնես, կարելի է նաև դրանք անել միարժամանակ։ Այս մասնագիտություն ակտուալ է պահանջարկը Հայաստանում շատ մեծ չէ, բայց եթե ստեղծեք ձեր յուրահատուկ ոճը բիզնեսում, ապա պահանջարկ կունենաք։ Կարի արհեստանոցում աշխատանքը գնահատվում է մոտ 60.000-70.000դրամ։ Եթե բիզնես հիմնես այն կարող է ամսական լինի մինչև 200.000։ Ես հետևում եմ դիզայներ Ֆաինա Հարությունյանին, որն ունի իր սեփական բիզնեսը։ Արայիկ Գաբաջյանը, ով համագործակցում է հեռուստաշոուների հետ։ Ունի իր յուրահատուկ ոճը, որը ես շատ եմ հավանում, վերջերս սկսեցի հետևել Գայա Գևորգյանի ինստագրամյան էջին։ Իր մասին շատ չեմ կարող խոսել, բայց առաջին հայացքից հավանեցի նրա ոճային համադրությունը։ Հայաստանում կան կարի արտադրամասեր որոնցից են՝ ALEX, Tosp, Armat, Gloria։

Իսկ ինքնակենսագրականս կարող եք տեսնել՝ այստեղ։