ՎիտամինD-ի անբավարարություն կամ Dհիպովիտամինոզ, հաճախ առաջանում է արևի ճառագայթների (մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն B ճառագայթների) անբավարար ազդեցության հետևանքով[1]։ D վիտամինի հիպովիտամիոզ կարող է առաջանալ նաև սննդի մեջ վիտամին D-ի քիչ քանակի, ներծծման խանգարումների, ինչպես նաև նրա ակտիվ մետաբոլիտների փոխակերպման խանգարման դեպքում։ Վերջինս կարող է դիտվել լյարդիերիկամների և ժառանգականխանգարումների դեպքում[2]։ Վիտամին D-ի անբավարարությունը ախտահարում է ոսկրերի միներալիզացիան (հանքայնացումը)՝ հանգեցնելով ոսկրերիփափկեցման (օրինակ` ռախիտիերեխաների դեպքում)։ Այն կարող է նաև հանգեցնել մեծահասակների դեպքում օստեոպորոզի և օստեոմալյացիայի խորացման և բարձրացնել կոտրվածքներիռիսկը[1][2]։ Մկանային թուլությունը նույնպես բնորոշ է վիտամին D-ի անբավարարությանը, որը մեծացնում է ընկնելու և կոտրվածքների առաջացման ռիսկը[1]։

Արևի ուլտրամնուշակագույն B ճառագայթները վիտամին D-ի հզոր աղբյուր են։ Սաղմոնի, ծովատառեխի և թյունիկի ճարպերը հարուստ են վիտամին D-ով։ Կաթըհացըհյութերը և այլ առօրյա մթերքներ որոշ չափով հարստացվում են վիտամին D-ով։ Այժմ շատ վիտամինային կոմպլեքսներ պարունակում են տարբեր չափաբաժիններով վիտամին[1]։

Դասակարգում

Վիտամին D-ի անբավարարությունը սովորաբար ախտորոշվում է արյան մեջ 25 հիդրօքսիվիտամին D-ի քանակության որոշմամբ[3]։

  • Նորմալ՝ 30-100 նգ/մլ
  • Անբավարարություն՝ 20-29 նգ/մլ
  • արտահայտված անբավարարություն՝ 20 նգ/մլ

Վիտամին D-ի մակարդակը նորմայի նշված սահմաններում պահելը օգնում է կանխել ինչպես թերվիտամինոզի հետևանքով առաջացած կլինիկական դրսևորումները, այնպես էլ գերդոզավորման հետևանքով առաջացած թունավորման երևույթները[3]։վիտամին(չաշխատող հղում) D-ի մակարդակի և որոշ ոսկրային հիվանդությունների միջև կապը[4]։Նորմալ(չաշխատող հղում) ոսկոր և օստեոպորոզով ախտահարված ոսկոր

Ախտանիշներ

Վիտամին D-ի անբավարարությունը կարող է ընթանալ անախտանիշ, սակայն կարող է առաջացնել նաև մի շարք խնդիրներ, ներառյալ՝

  • Օստեոմալյացիա՝  ոսկրերի փափկացում, որը դիտվում է գերազանցապես մեծահասակների մոտ և բնութագրվում է պրոքսիմալ (մոտակա) մկանային թուլությամբ և ոսկրերի փխրունությամբ։
  • Օստեոպորոզ՝ ոսկրերի խտության նվազում և բարձր փխրունության
  • Կոտրվածքի բարձր ռիսկ [5][6]
  • Ռախիտ՝ մանկական հիվանդություն, որը բնութագրվում է աճի դանդաղումով և երկար ոսկրերի ձևախախտումով[7]։ Վիտամին D-ի անբավարարության առաջին նշանը կարող է համարվել գանգի ոսկրերի փափկեցումը կամ բարակումը[8]։
  • Մկանային ցավեր կամ թուլություն[1]
  • Մկանային ցնցումներ, որոնք պայմանավորված են իոնիզացված կալցիումի ցածր մակարդակով, ինչն էլ իր հերթին Վիտամին D-ի ցածր պարունակության հետևանք է [9]։
  • Գլխապտույտ
  • Պերիօդոնտիտ, ոսկրի տեղային բորբոքում, որի հետևանքով կարող է դիտվել ատամի կորուստ[10]
  • Պրեէկլամպսիա՝ գույություն ունի փոխկապակցվածություն վիտամին D-ի անբավարարության և հղիության ընթացքում պրեէկլամպսիայի զարգացման միջև։ Այս երկու վիճակների միջև ճշգրիտ կապը դեռևս պարզաբանված չէ[11]։ Կնոջ օրգանիզմում վիտամին D-ի անբավարարությունն ազդում է երեխայի վրա ինչպես նախքան ծնվելը՝ հանգեցնելով ակհայտ ոսկրային հիվանդությունների, այնպես էլ ծնվելուց հետո[7][12]։
  • Դեպրեսիա. վիտամին D-ի անբավարարությունը համարվում է դեպրեսիայի ռիսկի գործոն։ Որոշ հետազոտություներ հայտնաբերել են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը կորելյացվում է դեպրեսիվ վիճակների հետ և դիտվում են դեպրեսիա ունեցող անձանց մոտ[13]։

Բուժում

2016 թվականի տվյալների համաձայն ԱՄՆ-ում և Կանադայում վիտամին D-ի օրական խորհուրդ տրվող դեղաչափըերեխաների դեպքում կազմում է 400 IU, մեծահասակների դեպքում՝ 600 IU, իսկ 70 տարին լրացածների դեպքում՝ 800 IU [44]։ Կանադական մանկաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս հղի կամ կրծքով կերակրող կանանց օրական ընդունել 2000 IU վիտամին D, որպեսզի այն երեխաները ովքեր կերակրվում են բացառապես կրծքի կաթով օրական ստանան 400 IU վիտամին D, իսկ այն երեխաները, ովքեր բնակվում են հյուսիսային լայնության 55°-ից հյուսիս, օգոստոս ամսից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում ստանան օրական 800 IU[45]։

Վիտամին D-ի անբավարարության բուժումը կախված է անբավարարության աստիճանից[46]։ Բուժումն ընդգրկում է սկզբնական մեծ դեղաչափերով բուժման շրջան մինչև ցուցանիշների նորմային հասնելը, որին հաջորդում է ձեռք բերված մակարդակների պահպանման շրջանը։ Ինչքան ցածր է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը նախքան բուժումը, այնքան բարձր է այն դեղաչափը, որն անհրաժեշտ է նորմային արագ հասնելու համար[46]։

Սկզբնական բարձր դեղաչափերով բուժումը կարող է իրականացվել օրական կամ շաբաթական դեղաչափերով, ինչպես նաև կարող են կիրառվել մեկ կամ մի քանի միանվագ դեղաչափեր (հայտնի է նաև որպես «շթոս »  թերապիա, գերմաներեն «Stoßen» բառից, որը նշանակում է «հրել»)[47]։

Բուժման մոտեցումները տարբերվում են և չկա ընդունված միասնական մոտեցում այն բանի մասին, թե ինչպես է պետք հասնել վիտամին D-ի օպտիմալ մակարդակին։ Չնայած կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ վիտամին D3-ը ավելի լավ է բարձրացնում 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը[48], այլ ապացույցներ խոսում են այն մասին, որ վիտամին D2-ը և վիտամին D3-ը ունեն նույն ազդեցությունը 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը պահելու գործում[46]։