Առաջադրանքներ

1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք  որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է: Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

1.Կետադրե՛լ տրված տեքստը։ 

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց, մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։ 

《Ես պետք է որ իսկապես հոգնած լինեմ,֊  մտածեցի՝  ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերե՞մ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը,֊  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։ 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։ 

Ճաշացանկ-  նախաճաշ, 

Հուսահատ-  լիահույս

Կիսալուսին-   խաղակես, 

Սպիտակաթույր-  ձյունասպիտակ

Հաշվապահ-   հանրահաշիվ, մարդահաշիվ,

Անձնակազմ- վեհանձ

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։ 

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s