Архивы за месяц: Сентябрь 2021
Միջին դպրոցի հագուստի մոդելավորում ընտրությամբ գործունեության 2021-2022 ուստարվա ծրագիր
Ծանոթացում առարկային՝
Սովորում են մեքենայի կառուցվածքը, ճիշտ թելելը, ուղիղ կարելը:
Իրականացվելիք նախագծեր՝
1 «Սովորել էսքիզներ նկարել»
Նախագծի նպատակը՝ սովորեցնել ճիշտ նկարել էսքիզներ
Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, ներկեր
2. «Էկո պայուսակների ձևավորում»
նախագծի նպատակը՝ միջին դպրոցի դպրոցի 6,7,8_րդ դասարացիներին սովորեցնել, թե ինչպես կարող են կարել էկո պայուսակներ։
Անհրաժեշտ նյութեր՝ բիազե գործվածք, մկրատ, թել ասեղ, կարի մեքենա, բատիկի ներկ:
Արդյունքը՝
Կարում են գեղեցիկ էկո պայուսակներ և վրան նկարում բատիկի ներկերով:
3. «Բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստում»
Նախագիծն իրականացվում է միջին դպրոցի 6,7,8-րդ դասարանցիների հետ
Ծանոթանում են բատիկի արվեստին: Սովորում են աշխատել բատիկի տաբեր տեխնիկաներով: Ներկում են շարֆեր, թաշկինակներ:
Նպատակը՝
Ուսումնական գործունեության ընթացքում ծանոթանում են բատիկի արվեստին: Անհրաժեշտ նյութերին՝ ներկեր, գործվածքներ, վրձիններ, շրջանակներ:
Նախագծի ընթացքում աշխատում ենք բատիկի հանգույցի տարբեր տեխնիկաներով՝ կենտրոնական, ֆիբորի, անկյունագծային և այլն: Ստեղծում ենք շարֆեր, թաշկինակներ, շապիկներ:
Նախնական որոշակի հմտություններ՝
Ունենա նկարչական որոշակի հմտություններ: Կարողանա էսքիզ նկարել:
Խնդիրներ՝
Տարբեր իրերի պատրաստում(պայուսակ, շարֆ, դրամապանակ, դեկորատիվ բարձ)
Աշխատանքի նկարագրությունը՝
Յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր նախընտրած իրը(պայուսակ, շարֆ, դրամապանակ, դեկորատիվ բարձ): Աշխատանքի ընթացքը նկարահանում ենք, ֆոտոֆիլմի կամ ֆոտոշարքի տեսքով տեղադրում բլոգում, ենթակայքում:
Արդյունքը՝
Սովորողները կարողանում են ստեղծել բատիկի հանգույցի տարբեր տեխնիկաներով պատրաստած իրեր:
5. «Կախազարդերի, կրծքազարդերի, թևնոցների պատրաստում»
նախագծի ընթացքում պատրաստելու են տարբեր կրծքազարդեր, կախազարդեր, թևնոցներ:
Անհրաժեշտ նյութեր՝ ուլունքներ տարբեր չափսերի, թել, մկրատ, ամրակներ, կաշվե գործվածք, ժապավեն և այլն:
6 «Ամանորյա իրերի պատրաստում»
Նախագծի շրջանակում պատրաստելու ենք ամանորյա խաղալիքներ: