Ուսումնական տարին սկսեց հետաքրքիր։ Ծավալուն գործունեությամո սկսեցինք սեպտեմբերը։ Ունեցանք 1 ամսյա աշխատարաններ՝ զարդակիրարական և բատիկա։

Զարդակիրարական արվեստի աշխատարանին սովորեցինք էպոքսիդով զարդեր պատրաստել։ Ես երբևիցէ նման ձև չէի աշխատել, այդ իսկ պատճառով ձեռք բերեցի շատ գիտելիքներ։ Բատիկայի աշխատարանին նկարում էինք, թե’ կտորի, և թե’ շիֆոնի վրա։ Կտորի վրա բազմիցս նկարել եմ, սակայն շիֆոնի վրա փորձս առաջին անգամ էր։ Ամեն ինչ ավելի քան հետաքրքիր էր։

Այս տարի նակարել ենք էսքիզներ, վերջերս փաթեթավորում էինք ամանորյա նվերներ զարդարելու նպատակով: Կարում ենք սավաններ, էկո պայուսակներ և իհարկե անձնական հագուստներ։ Ես սկսել եմ 2 աշխատանք, ավարտելուց հետո անմիջապես կներկայացնեմ։