Էսքիզավորում, նախագծում

Այս աշխատարանի ժամանակ հստակ կսովորենք մոդելներ կառուցել, դրանց վրա նկարել հագուստներ։ Հիմնական նյութերը, որոնք մեզ անհրաժեշտ են լինելու ՝

~A4 թուղթ

~հասարակ մատիտներ, ռետին

~նկարչական տախտակ

~մարկերներ

~գունավոր մատիտներ

~ջրաներկ

Նախագիծ

I

Կծանոթանանք սովորողների հետ։ Կուսումնասիրենք աշակերտների հետաքրքրությունները։ Կնկարենք տարբեր երկրաչափական պատկերներ ձեռքը վարժելու համար։

II

Սովորելու ենք կառուցել մոդելներ։ Սկզբում կկառուցենք մոդելների հիմնական գծերը անյունհետև մոդելը։

III

Նկարել մոդելներ։

Սկսնակների համար կարևոր է արտանկարելը։ Նախօրոք ներբեռնված նկարները կարտանկարեն։

IV

Միավորներով նկարել հագուստներ

V

Կսկսենք նկարել հագուստներ մոդելների վրա

VI

Վերջնական արդյունք ունենալու համար պետք է գունավորենք մոդելները։ Մոդելները գունավորելու ենք մեր ցանկացած նյութով(ջրաներկ, մարկեր, գունավոր մատիտներ)։

Նախագիծը կազմեցին՝ Մերի Հովեյան

Կարինե Ղուլյան