Երբ արդեն գիտակցում եմ, որ ոչ թե գրում եմ կիսամյակային հաշվետվություն, այլ քոլեջի այս 3 տարիների վերջին հաշվետվությունը։ Մի փոքր դժվար է պատկերացնել, որ այլևս մուտք չեմ գործելու քոլեջ, որպես քոլեջի ուսանող։
Մի քիչ պատմեմ, թե ինչե՞ր է եղել այս երեք տարիների ընթացքոում․
Նախ զգացողություններս, երբ առաջին օրերն էր քոլեջում ամեն ինչ ինձ դուր էր գալիս՝ ընդհանուր պարապմունքները, ուսումնական պլանը, ճամփորդությունները և այլն։
Ամեն առավոտ ընտրում էինք թեմա, կիսվում ուսանողների և դասավանդողների հետ, հետո սկսում պարել և երգել։
Մասնակցել եմ շատ ճամփորդությունների տպավորոած եմ սեպտեմբերի մեկյան ճամփորդությունններից՝ Արագած լեռան և Թռչկանի ջրվեժի։
Մասնակցել եմ հագուստի մոդելավորում և զարդակիրառական արվեստի աշխատարաններին։
Նաև ես ինքս դասավանդում եմ միջին դպրոցի երեխաներին։ Սա ինձ համար աշխատանքի փոձի լավ ձեռքբերում էր։