Նախապատրաստական աշխատանքներ:Թթուդրիկ

Ձմռանն ընդառաջ մեր մայրիկները և տատիկները պատրաստում են թթու: Իհարկե բոլոր աղջիկները աչքի պոչով հետևում են այդ գործընթացին: Ես որոշ չափով կարողանում եմ օգնել մայրիկիս: Եվ ահա այն թթվի բաղադրիչները և պատրաստման եղանակը, որը ես ամենից շատ եմ հավանում:

Բաղադրիչներ.

կաղամբ – 1 մեծ գլուխ,

ծաղկակաղամբ – 1,5-2 կգ,

գազար – 1 կգ,

սխտոր – 2 գլուխ,

վարունգ – 2 կգ,

կանաչ լոլիկ – 0,5 կգ

պղպեղ – 1 -2 հատ,

նեխուր, չոր սամիթ,

հատիկ պղպեղ,

դափնու տերև

աղ (1 լ ջրին 1 աղանդերի գդ. աղ)

Պատրաստման եղանակը.

Սառը ջրի մեջ թողնել բանջարեղենը, ապա լավ լվանալ հոսող ջրով: Մաքրել, հեռացնել կոթերն ու ավելորդ մասերը: Ապակե մեծ տարայի կամ մեծ բանկաների մեջ դասավորել մթերքը՝ ներքևում դնել նեխուր, սամիթ (չորացրած սամիթ՝ ամբողջական ցողուններով՝ հատուկ թթվի համար, վաճառվում է շուկաներում և մանրածախ առևտրի կետերում), սխտորի պճեղներ, հատիկ պղպեղ, դափնու տերևներ, վրան դնել մեկ-երկու կտոր կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկները, վարունգներն ու գազարները դասավորել արանքներում: Թթվին յուրահատուկ համ է հաղորդում պղպեղը: Կարելի է նաև մեկ կծու պղպեղ դնել թթվի մեջ:   Այսպես կրկնել, մինչև ամբողջը տեղավորվի տարաների մեջ: Տեղավորելիս աշխատել արանքներ չթողնել: Պատրաստել աղաջուր, եռացնել, լցնել թթվի վրա: Թողնել գիշերը, հաջորդ օրը ջուրը դատարկել, նորից եռացնել, լցնել և արդեն թողնել թթվի: Փակել կափարիչները, պահել սառը տեղ:

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29 – ին Ռուսաստանում,   Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր  Նախիջևան քաղաքում:  Սարյանը 1895թ. ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

Картинки по запросу մարտիրոս սարյան

Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում:

Картинки по запросу մարտիրոս սարյան դիմանկար

Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ., և այլն):
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:
1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ:
Մեծ եղեռնի (1915թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:
1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան…» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը:
Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին:
Картинки по запросу մարտիրոս սարյան
Картинки по запросу մարտիրոս սարյան  Картинки по запросу մարտիրոս սարյան

 

Կոշտ թափոններ: Աղբի հինախնդիրը

Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:Միջին հաշվարկով յուրաքանչյուր մարդու համար ամեն տարի արդյունահանվում և աճեցվում է 20 տոննա զանազան հումք, որը մոտ 800 տոննա ջրի և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգնությամբ վերածվում է 2 տոննա անմիջական օգտագործման արտադրանքի: Դժվար չէ նկատել, որ սկզբնական հումքի 90%-ը վերածվում է թափոնների, սրանք արդյունաբերական ու գյուղատնտեսական թափոններ են, նույն բախտին է արժանանում նաև ջրի հիմանական մասը: Վերջնական շուրջ 2 տոննա ստացված ապրանքի մի զգալի մասն էլ շուտ օգտագործվելուց հետո կրկին վերածվում է աղբի:

Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են·         Երկրագնդի բնակչության աճը·         Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը·         Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը·         Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումներըԵրկրագնդի բնակչությունը աճում է ուղղակի աննախադեպ տեմպերով: Միայն վերջին 180 տարում աշխարհի բնակչության թվի ավելացել է 7 անգամ: Բնակչության աճի զուգահեռ աճում է նաև մարդկանց պահանջները բավարարելու միջոցների քանակը:Այսօր մեր կենցաղում միանգամյա օգտագործման ապրանքերի քանակը անընդհատ աճում է: Դրանց թվաքանակի աճը դառնում է մտահոգիչ, քանի որ այսպիսի ապրանքների մեծամասնությունը կազմում են ոչ կեսաքայքայվող ապրանքներ` հիմանակնում պոլիեթիլեն: Յուրաքանչյուր տարի մարդը ստեղծում է մի քանի հարյու նոր տեսակի նյութը, ըստ այդմ ավելանում են նաև թափոնների տեսակները:

Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարու և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Զարգացող երկրները մինչև 2017 թվականը զարգացած երկրներից առաջ կանցնեն հնացած համակարգչային տեխնիկայի թվաքանակով, իսկ ևս 13 տարի անց նման համակարգիչների ընդհանուր թիվը կարող է հասնել 1,1 միլիարդի, ուստի անհրաժեշտ է վերաիմաստավորել «էլեկտրոնային աղբի» դեմ պայքարի քաղաքականությունը. այս կարծիքին են ամերիկացի ու չինացի գիտնականները:

1-3 կուրսը խնամեցին ձիերին

10.09.19-ին մենք մեր կուսրի երեխաներով ընկեր Մարիամըի ուղեկցությամբ գնացինք ագարակ։Այնտեղի հոտը տհաճ էր բոլորս,սակայն 1-2 րոպե հետո սովորեցինք։Ես փոքր-ինչ վախենում էի ձիերից,բայց խնամեցի մազերը։Ի դեպ մենք խնամում էինք Ջենի անունով ձիուն։Ես նաև հյուսեցի ձիու մազերը։Տպավորությունս ինչպես միշտ հրաշալի էր։

Եղիշե Չարենց Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Իմ մասին

Ես Մերի Հովեյանն եմ: Ծնվել եմ Ապրիլի 21-ին, Երևանում: Այժմ 15 տարեկան եմ։ 4 տարի հաճախել եմ պարի դասընթացների: 13-15 տարեկաննում հաճախել եմ նկարչության դասընթացների: Ավարտել եմ Վաղարշապատի Անդրանիկ Զորավարի թիվ 12 հիմնական դպրոցի 9 -րդ դասարանը։ Ընդունվել եմ Մխիթար ՍԵբաստացի քոլեջ և ընտրել եմ հագուստի մոդելավում բաժինը,քանի որ այն ինձ շատ է հետաքրքրում:Սիրում եմ ազատ ժամանակ նկարել,պարել,երգել,զբոսնել,ընթերցել նաև նկարվել հեռախոսով…մի խոսքով սիրում եմ ազատությունը:

Իմ առաջին տպավորությունները Մխիթար Սեբաստացի քոլեջի մասին:

Ողջույն, ես Մերի Հովեյանն եմ։ Ես եկել եմ Վաղարշապատի Անդրանիկ Զորավարի թիվ 12 հիմնական դպրոցից։ Առաջին տպավորությունս պատկերացրածիցս ավելի լավն էր։ Մենք գնացինք նախապատրաստական աշխատանքների. առաջին օրը՝ առավոտյան, մենք մասնակցեցինք ընդհանուր պարապունքին, սովորեցինք շատ երգեր և պարեր։ Այնուհետև բաժանվեցինք խմբերի և ծանոթացանք ուսումնական պլանի և մեր իրավունքների ու պարտականությունների հետ։ Ծանոթացանք Քոլեջի բարձրկուրսեցի ուսանողների հետ, նրանք մեզ ամեն հարցում օգնում էին։ Մենք ծանոթացանք նաև Մայր դպրոցի հետ։ Ինձ շատ դուր եկավ կրթահամալիրի ազատությունը, ուսանողների ընկերասիրությունը, ուսուցիչների հետ ազատ շփումը։