Պարույր Սևակ

ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Առաջադրանք

Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ կաթողիկողը վանքում պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

1199 թվականին թշնամիները բռնագրավել են Բջնի քաղաքը։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից ասես պատռեց երկինքը։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Ուժեղ քամին շրխկոցեվ բացեց լուսամուտի փեղկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Ամենաչնչին բաները հաճախ էր հուզում Գարեգինին։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Դաշտային ալ կակաչները պատել է շրջակա ամբողջ տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Նախարարը ընդունեց Ֆրանսիայի լիազոր դեսպանին։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները։

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը։

Վիլյամ Սարոյան․ վերլուժություն

Դաշնամուրը ստեղծագործության մեջ երևում էր, որ Բենն օժտված էր նվագելու տաղանդով։ Նա սիրում էր նվագել դաշնամուր։ Նա ասում է,, որ եթե մի դաշնամուր լիներ, նա միշտ անդադար կնվագեր։ Գումարի խնդիրը զրկել էր նրան այդ հնարավորությունից։ Էմման Բենի ընկերուհին է և համոզված է, որ մի օր Բենը կիրականացնի իր երազանքը և մնացած այն ամենը, ինչ նրան կերջանկացներ։ Վիլյամ Սարոյանը շատ հետաքրքիր էր գրել այս ստեղծագործությունը։

Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճարանից  ոստիկիաների կողմից;

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Նորահայտ մի առեղծված լուծվում է հիմա գիտնակաների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը  պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք միալար օրօրվում էինք սայլերի անիվների թխկթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը սանդուխքից թափով ցած քաշվեց Դավթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձնից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցողների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

2Առանձին նախադասությունների մեջ գործածեք ծրագրել և ծրագրավորեք , հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել հարանունները։

Այս ամիս մենք ծրագրել ենք գնալ ֆոտոնկարահանույմների։

Մեր կուրսի տղաները կարողանում են ծրագիրը համակարգչի մեջ ծրագրավորեն։

Ես հավաքեցի նյութը և ուղարկեցի տնօրինությանը։

Ցուցարարները հավաքագրում էին ամբոխին։

Ընկերուհիս ցույց տվեց իր նոր ժամացույցը։

Ապագայում մտադիր եմ իմ կարած հագուստները ցուցադրել։

Առաջադրանք

Խրախուսել-ոգեորել, քաջարելեր

դաժան-սարսափելի, զարհուրելի

գոռոզ-մեծամիտ, ինքնահավան

քանդել -ավիրել, կործանել

ագահ-աչքածակ, անհագ

Մայրուղուց դեպի աջ թեքվելով՝ կարող ես 6կմ գնալ, ու քո առաջ անակնկալ կերպով կբացվի բնության այդ հրաշալիքը՝ Պարզ լիճը։ Աննման է նրա դիրքը․ կտրում ես անտառը, ուր քեզ ուղեկցում են տեսակ-տեսակ ծառեր, բարձրանում ես վեր, հետո հարթավայրով մի փոքր գնում, ապա իջնում ցած, ու երևում է լճի ողորկ, հայլանման կապույտը։ Նա այնպես մեղմահնչյուն է սփում, ասես անհոգ գեղեցկուհի է երգում անտառի մեջ մոլորված զբոսնելից։

3

գրավիչ, գեղեցիկ հայացք

իմաստուն, հոգատար ծերունի

նորաոճ, թռենդային, երկար հագուստ

անհարթ, տգեղ քայլվացք

Պատահում է, որ մարդ մեկ ճրում մի դարի կյանք է ապրում։

Պարզվեց՝ նա ինձ ճիշտ չէր հասկացել։

Ես կարծում եմ՝ նա սխալ է վարվել ընկերոջ հետ։

Երևում է՝ ձմռանը ցուտ է լինելու։

Անհաղթ Խալիֆան: Վերլուծություն

Մի երիտասարդ Խալիֆա գահի վրա է նստում: Նա հրամայում է բոլորին ապրել ինչպես ուզում են, միայն թողնելով ուրիշներին էլ ապրել: Նաև հրամայում է երգիչներին, որ միշտ նվագեն և երգեն:
Մի օր էլ սահամանապահ իշխանից մի սուրհանդակ է գալիս և զգուշացնում որ թշնամին հարավից ներխուժում է: Արքան հրամայեց, որ շարունակեն նվագել: Եկան ուրիշ սուրհանդականեր զգուշացնելով, որ թշնամին ներխուժում է երկիր, բայց արքան միևնույն է հրամայում էր երգիչներին շարունակել նվագել:
Ի վերջո Բաղդադը գրավում են և գահընկում են Խալիֆին: Սակայն, պատմությունը ավարտվում է “Սակայն հավերժ օրհնված լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը…” խոսքերով:
Պատմության իմաստն այն էր, որ Խալիֆան չէր ուզում պատերազմ: Նա ցանկանում էր, որ ժողովուրդը ուրախ լինի և ամեն տեղ երգ լինի: Եվ նա մնաց անհաղթ այն պատճառով, որովհետև մինչև վերջին պահը նա հրաժարվեց պատերազմ սկսելուց:

«Սեբաստացիական պատումներ» նախագիծ

Մեզնից շատերի համար նկարչությունը մանկուց եղել է սիրելի հոբբի, որով զբաղվել ենք ազատ ժամանակ։ Բայց երկու տարի առաջ, երբ մենք հայտնվեցինք այս պատերի ներսում հասկացանք, որ նկարչությունն ավելին է քան հոբբին։ Մեր կյանքի մի մասը, արվեստի այն ճյուղը, որը ընտրել ու փաթաթվել է հենց մեզ, իսկ արվեստն ամեն պատահածի չի գրկում։ Մենք հենց այստեղ ենք սովորել էսքիզներին կյանք տալ ու անգույն գծանկարներից յուրօրինակ ոճ ու տարբերվող իրեր ստանալ։ Մեր իսկ ձեռքերով ստեղծածը օգտագործել մեր իսկ անհատականությունն ընդգծելու համար։ Սովորել ենք ստեղծել մերը, տարբերվել մնացածից։ Ամեն նկարի , գծագրի միջոցով արվեստ կերտել ենք սովորել, կարևորել ենք արվեստի դերը յուրաքանչյուրիս կյանքում։ Սովորել ենք ճիշտ համադրել գույները։ մեզ սովորեցրել են ճիշտ բռնել մատիտը, վրձինը, ասեղը ոչ թե ուղղակի բռնել այլ զգալ գործիքը որով աշխատում ես։ Մեզ սովորեցրել են սիրել արվեստը, սիրել մեր ստեղծածն ու լինել անհատականություն։ Մենք սովորել ենք կերտել մեզ , մեր իսկ ձեռքով, մեր իսկ մատիտի ամեն շարժումով։ Սովորեցրել են արվեստի մի մասը դառնալ, ապրել արվեստով։

Ահա մի քանի աշխատանքներ, որոնք հասցրել եմ անել 2-րդ կուրսում՝

Պայուսակը կարել եմ ընկեր Մերիի օգնությամբ
Ընկեր Էլյայի նախաձեռնությամբ պատրաստված թխվածքներ

Խոսքի մշակույթ․ հեռավար ուսուցում

Բանաստեղծություններ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…

Կենձաբուրո Օէ «Անսպասելի համրություն Վերլուծություն

Պատմվածքը ողբերգական ավարտ ունեցավ: Երբ արտասահմանցի զիվորների մեքենան մտավ գյուղ, նրանց առաջնորդի տղան անհանգիստ ու վախեցած վազեց, որպեսզի տեղեկացնի բոլորին այդ մասին: Զինվորները բարի էին և խաղաղ, սակայն նրանց գալը դժբախտություն բերեց գյուղին, քանի որ նրանց թարգմանիչը անտանելի տհաճ մարդ էր: Նա իր վատ վերաբերմունքով բոլորին վանեց իրենից, երեխաների ծաղրի առարկան դարձավ, իսկ հետո, երբ անհայտացան նրա կոշիկները, նա դաժանաբար հրամայեց կրակել առաջնորդի վրա՝ առանց մտածելու նրա ընտանիքի անդամների մասին: Ողբերգական ավարտ ունեցավ նաև թարգմանչի համար և նա պատժվեց գյուղացիների կողմից: Այս պատմության մեջ ամենից շատ տուժեց առաջնորդի տղան, ում աչքի առաջ տեղի ունեցավ երկու սպանություն: Պարզ չէ, թե տղան հետագայում ինչ մարդ կդառնա՝ այսպիսի մանկություն ունենլով: Դժվար է ասել նաև, թե այս պատմության մեջ ով է ավելի մեղավոր: Թարգմանի՞չը, թե նա ով չար կատակ էր խաղացել՝ գողանալով նրա կոշիկները: Համենայինդեպս այս պատմության մեջ ոչ ոք ոչ ոքի չզիջեց ու չփորձեց հարթել խռովությունը: Թարգմանիչը, ում թվում էր, թե անպարտ է, քանի որ զինվորներին կարող է տրամադրել գյուղի դեմ, չմտածեց, որ ինքը կարող է դառնալ չարացած ամբոխի զոհը և իրեն ոչ մի զինվոր փրկել չի կարողանա:

Այս պատմվածքից ես հակացա, որ չի կարելի նման կատակ անել և ինչ որ մեկին ծաղրի ենթարկել: Նաև հասկացա, որ պետք չէ իշխել ու առհամարհել նրանց, ում հանդեպ դու ունես իշխանություն, քանի որ նրանք կարող են իրենց մեթոդներով՝ օրենքից դուրս լուծել իրենց հաշիվները: Գյուղացիների նման էլ պետք չէր վարվել՝ անտարբեր գտնվել մարդու զայրույթին, չօգնել, որ նա գտնի իր կորցրածը ու հանդարտվի, կամ ներողություն չխնդրել նրան պատճառած վնասի համար, քանի որ իրենցից մեկն է եղել դրա մեղավորը: Գետը չէր կարող տանել կոշիկները, քանի որ կոշիկի կապիչը գտնվել էր կտրված ու գետնին ընկած: Զինվորներն էլ դժվար թե նման կատակ անեին իրենց թարգմանչի հետ: