Նահապետ Քուչակ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նահապետ Քուչակը ծնվել է 14-րդ դարի վերջերին և մահացել  1592 թվականին: Նա  16-րդ դարի բանաստեղծ է: Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ Վանա լճի շրջակայքում գտնվող Խառակոմիս գյուղում: Նրա մասին պահպանվել մի շարք ավանդություններ: Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղծությունների զորությամբ կարողացել է բուժել թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը. նա Կոստանդապոլսից մինչև Խառակոնիս կառուցում է յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ: Մյուս ավանդության համաձայն՝ 100-ամյա Քուչակը իր համագյուղացիներին կանչում է գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի, այնտեղ էլ իրեն թաղեն: Գյուղացիները կարծում են, թե Քուչակը կատակ է անում, բայց նա իրեն նետում է ու մեռնում: Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկաությունը.թաղում են նրան եկեղեցու պատի տակ: Նահապետ Քուչակը գրել է բանաստեղծություններ, որոնք  կոչվում են հայրեններ: Հայերենը չորս տողանի բանաստեղծություն է, որի յուրաքաչյուր տողը կազմված է 15 վանկից: Դրանք առանձնանում են 7-8 բաժանումով:

Картинки по запросу նահապետ քուչակ

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
–Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
–Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
–Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
–Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
–Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
–Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
–Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
–Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
–Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։

Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։

Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.

— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։

— Եղավ,- հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։

Նա փորձառու հաշվապահներից մեկին ձի է նստեցնում, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով, գնում է հաշվապահի ետևից։

Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։

Որոշ ժամանակ անց մի մարդ, վեր նայելով, բղավում է.

-Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.

— Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։

Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.

— Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։

Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։

Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.

— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.

— Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գրիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։

Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը»

Картинки по запросу վիլյամ սարոյան
Վիլյամ Սարոյան

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:Ամուսինն ասում է կնոջը.- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:Կինը պատասխանում է.- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:- Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:- Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:- Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:- Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:Կինն անվերջ լալիս է:Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

Իմ կարծիքը պատմվածքի մասին

Մեծ ցանկություն կար կարդալ Վիլյամ Սարոյանի պատմվածքներից: Եվ ահա այսօր սկսեցինք ուսումնասիրել նրա պատմվածքներից մեկը: Կարդում էինքՙՙԿույրի պատմությունը՚՚ պատմվածքը, որպիսզի վերլուծենք և հասկանանք Վիլյամ Սարոյանի խոսքը: Ընտրեցինք այն կերպարին, որը ամենից շատ է մեր դուրը եկել: Ինձ դուր է եկել կնոջ կերպարը, սակայն մյուս կերպաներն էլ ունեին իրենց յուրահատկությունը: Ինձ թվում է՝ Վիլյամ Սարոյանը կնոջ կերպարով մարդկանց ցանկանում էր ասել, որ շատ չպետք է վստահել մարդ արարածին, մանավանդ այն մարդկանց, ում չենք ճանաչում: Ինձ թվում է՝ դա ճիշտ է, ամեն դեպքում, եթե չճանաչես դիմացինիդ չպետք է վստահես: Դատավորի կերպարը նույնպես հավանեցի: Նա ճիշտ վարվեց բոլորի հետ, և նրա կերպարով Սարոյանը մեզ ճիշտը սովորեցրեց:

ՙՙԻմ կարծիքը Կոմիտասի մասին՚՚

Կոմիտասը բնության հրաշքներից է: Յուրաքանչույրը եթե փոքր-ինչ նման լիներ Կոմիտասին աշխարհում ոչ մի բացասական բան չէր լինի:

Նա ծնվել է 1869թ.: Ունեցել է բարդ կյանք՝ կորցնելով մորն ու հորը: Ամեն օր տեղեկություններ ենք ստանում նրա մասին թե քոլեջում և թե տանը: Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը: Նա սիրվել է ժողովրդի կողմից, սակայն կային մարդիկ ովքեր որ փնովում էին նրան։

Քոլեջում մենք սովորել ենք նրա բանաստեղծություններից մի քանիսը՝ ՙՙՃանապարհը՚՚, ՙՙՃերմակ հեր, գարուն սերը՚՚, ՙՙԻմ երազում՚՚:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Կոմիտասը այն մարդն է, ով ստեղծել է բազում շարականներ, երգեր, բանաստեղծություններ և այլն: Ամեն առավոտ Կոմիտասի երգերի ներքո մենք քոլեջում երգում ու պարում ենք: Այս մեկ ամսվա ընթացքում Կոմիտասի անունը դարձել է թանկ ու սիրելի անուն:

<<Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես՝ ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….»: Կոմիտասին այսպես է բնութագրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: Մարտիրոս Սարյանի այս բնորոշումը ինձ շատ դուր եկավ, ես էլ եմ կարծում, որ նա նուրբ հոգի ունի և բնության նման պարզ է, բնության նման անբացատրելի:

Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին


Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,

Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր
Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն: 🙂
Կար ու չըկար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտին վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՛կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունես»:
«Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»:

Կոմիտասի բանաստեղծությունները

ՃԱՆԱՊԱՐՀ 

Բարակ ուղին սողալով ,

Ոտի տակին դողալով ,

 Ճամփի ծայրին բուսել է

 Կյանքի ծառը շողալով : 

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

 Այս ճանապարհն Անհունի․․․ 

Մարդու, բույսի, գազանի 

Եվ թևավոր թռչունի։

2.Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,

 Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ 

Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, 

Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք ,

Մեկ սրտի տե՛ր ենք .

Նռան ճյուղերով բոցուն .

Սիրո տաղերով արբուն :

Տե՜ս, իմ հեր՝ Ճերմակ սեր ,

Որ պաղել էր շատ ձմեռ ,

Սրտիդ բաղում դալարեց :

Տե՜ս, քու սեր՝ Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր ,

Ս ըրտիս խաղում ծավալեց ։

ԿՈՄԻՏԱՍ (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Կենսագրություն

Վաղ տարիներ (1869-1881)

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ինՓոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Էջմիածին (1881-1895)

Էջմիածնի Մայր Տաճար1890-ականներ

Գևորգյան Հոգևոր Ճեմարան1910

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ[17]։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ[18]։

18811910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում[19]։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը[20]։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[21].

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:


1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր ԱբովյանիՀովհաննես ՀովհաննիսյանիԱվետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը[22]։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները[20]։

1892 թվականի մայիսին մեկնում է ծննդավայր՝ հագստանալու և առողջությունը վերակագնելու նպատակով։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Խրիմյան Հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերի 11-ին Սբ. Գայանեի վանքում ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի սեպտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ[23]։ Նույն թվականին ավարտին հասցվեց նրա՝ ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի», որը ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի հոգևորականների հետադիմական և պահպանողական խմբակցության դժգոհությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»[20]։

Թիֆլիս և Բեռլին (1895-1899)

Հումբոլդտի համալսարան1900

1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը[24]։

1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում` Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից[20]։

Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ:[25]


Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ[17], որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ։

Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Շատ մտերիմ էր Ռիխարդ Շմիդտի ընտանիքի հետ։ Վերջինս Կոմիտասի մասին գրել է[26].

Կոմիտասը արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ:


1899 թվականին գերմանական «Sammelbände der internationalen Musik-Gesellschaft» հանդեսի 11-12 միացյալ համարում տպագրվում է Կոմիտաս Վարդապետի «Հայ եկեղեցական երաժշտություն» ուսումնասիրությունը։ Բեռլինում 1899 թվականին երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։

1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 9-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է[27].

Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:

Բուռն աշխատանքային շրջան (1899-1910)

Կոմիտաս և Տիրայր Վարդապետ, Էջմիածին1901

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել ԵրևանումԹիֆլիսումԲաքվում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է[28].

Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն:

Կոմիտաս Վարդապետ, գործ՝ Եղիշե Թադևոսյանի

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։ 1903 թվականի վերջին 3 տարվա հավաքագրումներից հետո լույս տեսավ ժողովրդական երգերի «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ Հավաքագրման հարցում նրան օգնեց Մանուկ Աբեղյանը։ Այդ հավաքածուի երկրորդ տպագրությունը 1904 թվականին էր, իսկ 1905 թվականին հրատարակվեցին ևս 50 երգեր[20]։

1903 թվականի աշնանը Թիֆլիսից Էջմիածին է հասնում Ջիվանին իր խմբով։ Կոմիտասն այդ առիթն օգտագործեց իր աշակերտներին աշուղական երաժշտության բուն աղբյուրի մասին գաղափար տալու նպատակով։ Նա իր մոտ հրավիրեց Ջիվանուն և ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում» և Ջիվանու «Ա՜խ, կորան» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները[24]։

1904 թվականին իշխանուհի Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» հատորը (1903Թիֆլիս) և առաջարկում օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա։ Նա ձեռնամուխ եղավ այդ գործին, կատարեց լայնածավալ աշխատանք, կազմեց օպերայի բեմականացման ծրագիրը, սակայն այդ աշխատանքը անհայտ պատճառներով երբեք չհրապարակվեց։

1905 թվականի վերջին արդեն մտածում էր ճեմարանի ուսուցչությունից հրաժարվելու մասին, քանի որ նյարդային սաստիկ տկարություն ուներ[29]։ 1906 թվականին Կոմիտասն արդեն չէր դասավանդում ճեմարանում։

1906 թվականի դեկտեմբերին սկսվեցին հայ ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներով համերգները Փարիզում։ Այդ համերգներից մեկում տեղի ունեցած մի դիպվածի մասին Հրաչյա Աճառյանը գրել է[30].

Իմացեր եմ, որ 1906 թուին Փարիզի մէջ Կոմիտասի ցուցադրական մէկ համերգէն վերջ, ֆրանսիացի յայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբիւսին, ծունկի գալով կը համբուրէ Կոմիտասի ձեռքերը, ըսելով. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կը խոնարհիմ…»:


1907 թվականի հունիսին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա։ Կոմիտասը շատ էր հավանել այդ երկիրը. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է»։ Բնակվում էին Սբ. Մարկոսի հրապարակի հյուրանոցներից մեկում։ Կոմիտասը 3 շաբաթ աշխատեց Վենետիկի վանքում, իսկ մեկնելով Հռոմ՝ հանդիպեց Պիուս 10-րդ Պապին, որի օգնությամբ թանգարաններ մուտքի հնարավորություն ստացավ, որտեղ կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ[31]։ Իտալիայից հետո մեկնեց Բեռլին, իսկ 1908 թվականի սկզբին՝ Թիֆլիս։ Նույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վահան Տեր-Առաքելյանի հետ համերգներ ունեցավ ԻգդիրումՎաղարշապատումԵրևանում և Բաքվում։ Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին։ Իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ։ Ներքին մեծ հուզմունքով կատարում էր քնարական, աշխատանքային, ծիսական և այլ երգեր, ղեկավարում իր կազմակերպած երգչախմբերը, որոնց մասնակից էր դառնում տեղի հայ երիտասարդությունը[32]։

1909 թվականի մարտին Թիֆլիսի Արքունական թատրոնում տեղի ունեցավ միջազգային եկեղեցական երաժշտության փառատոն, որում Կոմիտասի ղեկավարած երգչախումբը գրավեց առաջին տեղը[24]։

Արտասահմանյան շրջագայություններից հետո հետադիմական կղերականությանը Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց Կոմիտասի համար։ Նա պաշտոնական նամակով դիմեց կաթողիկոս Իզմիրլյանին[33].

Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարում են. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, և միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում: Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ և Գիտութեան:


Իգմիրլյանը մերժեց Կոմիտասի ուղերձը՝ դրանով իսկ ծանրացնելով նրա վիճակը։ Մեկ տարի անց՝ 1910 թվականի մայիսին, Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատապես որոշելով այլևս երբեք չվերադառնալ։

Կոստանդնուպոլիս (1910-1915)

Կոմիտասի «Գուսան» երգչախումբը1910

1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ ԵվրոպայումԹուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»[34]։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։

1910 թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։

Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:[35]


1911 թվականի ապրիլին Եգիպտոսի «Մանթաշով» նավթընկերության ընդհանուր գործակատար Հովհաննես Մութաֆյանի հրավերով Կոմիտաս Վարդապետը մեկնում է Եգիպտոս, որտեղ համերգներ և բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականի մայիսին Ալեքսանդրիայում համերգ տված երգչախումբը երկսեռ էր։

Կոմիտաս Վարդապետը ժամանակի հետ քայլող անձնավորություն էր. նա ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար, կրում էր մողեսի տեսքով կրծքազարդ և իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես։

1911 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնում է Փարիզ, այնտեղից էլ Անգլիա՝ հանգստանալու և կազդուրվելու համար։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ շարունակում է բազմաթիվ համերգներ տալ երգչախմբի հետ։ 1914 թվականի հունիսին Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերակցության համաժողովին՝ Լուի Լալուայի նախագահությամբ, որտեղ ունենում է բանախոսություններ[24]։Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)[

1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս[24]։

Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի քստմնելի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։ Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.

Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։

Կոմիտասի մահարձանըԵրևանԿոմիտասի անվան պանթեոն

Վարդապետին թվում էր, թե թուրքերն անընդհատ հետապնդում են իրեն, ուստի և նա ձգտում էր բացարձակ միայնության և լռության, հաճախ չէր ընդունում իր վաղեմի բարեկամներին և ծանոթներին, իրեն տեսնել ցանկացող երկրպագուներին։ Բժշկապետ Վահրամ Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց Շիշլիի Hôpital de la Paix հիվանդանոցը, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։ Իր պայծառատեսության պահերին նա բազմիցս բողոքել է հիվանդանոցի անտանելի պայմաններից. «Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում և անտարբեր վերաբերմունք»։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայ գաղութը Վարդապետի վիճակը բարելավելու նպատակով որոշեց նրան ուղարկել Ֆրանսիա։

1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար[36]։

Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից առաջացած բարդությունների հետևանքով։ Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Ե. Չարենց Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Սևանա լճի անվանումների հետ կապված ավանդությունները

  Պատմական անցյալում Սևանա լճի անունը բազմիցս, փոխվել Է՝ Գեղամա ծով, Գեղարքունի, Գյոկչա, Գոկչա, Դարյա-Շիրին, Քուքչա-Դարյա, Քուքչա-Թենգիզ։ Սրանցից յուրաքանչյուրի հետ լեգենդներ են կապված։ Այսպես՝ իբր, Վանի հայերը վերաբնակվեցին Սևանի ափերին, կարծելով, որ սա Էլ մի այնպիսի լիճ է ինչպիսին Վանա լիճը։ Սակայն դաժան ձմեռը փշրեց նրանց հույսերը, և նրանք վշտացած բացականչեցին՝ «Սև Վան եկավ մեր գլխին…»,այստեղից էլ լճի անունը մնաց Սևան։
          Գիտությունը ասում է , որ Սևան անունը գալիս է սապագրային ժամանակաշրջանից և ծագում է «սիուննա» կամ «շանա» բառերից, որը նշանակում է «լճային աշխարհ»։

          Գեղամա ծով» անվանման մեկնաբանությունը գտնում ենք Խորենացու մոտ։ Հնագույն  մայրաքաղաք Ար­մավիրում .Ամասիային ծնվում է արու զավակ՝ Գեղամը։  Մեծանալով ու առնականալով Գեղամը անցնում է լեռների այն կողմը և դուսր է գալիս Սևանի ափ, բարեկարգում է երկիրը, որից էլ ծովն ստանում է Գեղամա ծով անվանումը։         

        Մինչև XIX դարի կեսերը, ավելի ճիշտ մինչև Արևել­յան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելը (1828թ.) , լիճը կոչվում Էր Գյոկչա կամ Գոկչա, և այդ անվանումը հանդիում է գրական շատ աղբյուրներում, որ նշանակում է «Կապույտ ջուր»։ Հհետաքրքրական մի լեգենդ կա «Գոկչայ» անվան  հետ ։

         Ըստ այդմ , իբր թե Լենկ Թեմարը Սևանի ավազանը նվաճելուց հե­տո հարցնում Է Մելիք Մանուչարին, թե որքա՞ն է նրա հարստությունը

       — Թող ապրի խանը,– աատասխանոսք   է Մելիքը,-ես այնքան հարուստ եմ, որ քո ողորմածությամբ կարող եմ ձեթով   ոռոգել   Մազրայի   դաշտը։

       — Գյոկչա (գեղեցիկ է),– բացականչում է ակնապիշ Լենկ Թեմուրը,– չոխ գյոկչա (շատ գեղեցիկ է) այն բոլորը, ինչ ես տեսնում եմ։

          Այդ օրվանից լիճը կոչվեց Գյոկչայ

Պարսիկները լիճն անվանում էին Դարյա Շիրին, որ նշանակում Է քաղցրահամ լիճ, թուրքերն անվանում էին՝ Քուքչա– Դարյա կամ Քուքչա Թենգիզ,  որ նշանակում է կա­պույտ ծով։