ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը:

Նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին:

Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը:

Բլուլ – լինում է մի քանի տեսակ մետաղյա սնամեջ խողովակից առանց պիպիչի, հովվական սրինգի մի տեսակ է 8 նվագահան անցքերով, 7-ը վերևում, 1-ը ներքևում: Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից: Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն:

Դհոլ, Թմբուկ – Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Սնամեջ գլանը 30-40 սմ է, որի վրա ձգվում է թաղանթը այծի կամ հորթի կաշվից: Սովորաբար մի կողմի թաղանթը բարակ է, մյուսը քիչ հաստ: Ձգված թաղանթների տրամագիծը 33-50 սմ է: Թաղանթները ձգվում են գլանաձև իրանի բաց մասերի վրա փայտյա կամ մետաղյա օղակների միջոցով, շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ: Դհոլը ուսից կախելու համար խաչաձև պարաններին ամրացված է գոտի: Ձայնի հնչեղությունը կարգավորելու նպատակով իրանի վրա փոքրիկ անցք է բացվում: Հնչեղությունը բարձրացնելու նպատակով նվագելուց առաջ թաղանթները կրակի վրա են պահում: Դհոլը նվագում են ձեռքի մատներով կամ երկու փայտիկների օգնությամբ, որոնք լինում են տարբեր հաստության և կոչվում են տարբեր անուններով Թակիչ, Տմբիչ, Ճիպոտ, Կոպալ և այլն: Մեծ թակիչի գլուխը գնդաձև է, իսկ բռնակը ժապավենով կախված է դաստակից, որով հարվածում են հաստ թաղանթի կողմից, իսկ բարակ կողմից հարվածում են Ճիպոտով, որը 30-40 սմ երկարության հոնի, սալորենու, թթենու և այլ ամուր ծառատեսակներից պատրաստված, քիչ կորություն ունեցող ճկուն և ամուր շյուղ է: Ճիպոտի երկարությունր հավասար է լինում դհոլի տրամագծին:

Դուդուկ – Հայաստանում, Կովկասում և հարևան երկրներում տարածված փողային նվագարան: Ձայնը նման է հոբոյին, երկակի կամ կրկնակի եղեգնյա պիպիչով , փափուկ տեմբրով և տխուր քնարական երանգներով: Ունի 7 կամ 8 անցք առջևից և մեկը հակառակ կողմից: Պատրաստվում է ծիրանի կամ թթենու ծառերի փայտից, երկարությունը 30,5 սմ, նվագում են դամ պահելիս: Մունդշտուկը միջին մասում ունի շարժական օղակ լարվածքը կարգավորելու համար: Վերջին տարիների հայ նշանավոր դուդուկահարներից են Մ.Մարգարյանը, Լ.Մադոյանը, Վ.Հովսեփյանը , Ջ. Գասպարյանը:

Թառ – Լարային կսմիթային նվագարան ութ կամ տասնմեկ լարանի: Նվագում են կնտնտոցով: Գուղը ութաձև է, սնամեջ ամուր փայտից, թաղանթապատ փայտյա հենակը դրված է փառի վրա, սիմերը աղիքից կամ մետաղյա, թևը կամ կոթը բաժանված է 20-23 փարդայի: Թառը տարածված է Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Հայաստանում տարածված է հիմնականում տասնմեկ լար ունեցող թառ, որոնցից առաջին երեք զույգը համարվում են հիմնական, իսկ մյուս երկու զույգը և մեկ կենտը օբերտոնային: Հայ երաժիշտները Բ.Մելիքյանը Ս.Սեյրանյանը և ուրիշները զգալի ներդրում ունեն Թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում:

Քամանի – լարային – աղեղնավոր արևելյան նվագարան, որ տարածված է Հայաստանի բազմաթիվ շրջաններում: Քաման անվանումը պետք է, որ լինի արաբերեն /քեման, ջութակ/: Ըստ էության այն Արևելյան Ջութակ է առանց հաստատուն լարվածքի կամ լարված կվարտաներով,երկու լարանի /նաև անկատար ջութակ են կոչում/: Սովորական ջութակից կորպուսն ավելի նեղ է, վզիկը կարճ, ունի տակից անցնող ձայնադարձիչ լարեր,որոնք լարվում են հիմնականներին համաձայն /ունիսոն/ կամ դրանցից օկտավա բարձր/այս դեպքում դրանք բարակ են/, կոթը կարճ է, նվագում են ծնկին ուղղահայաց հենած: Աշուղների սիրած նվագարանն է, այն գործածում էր նաև Ջիվանին:

Քամանչա – /արաբ,ՙ Քեման, ջութակ բառից՚/ աղեղնա – լարային նվագարան 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով: Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ: Լարերը լարված են փոքր օկտավայի սոլ,առաջին օկտավայի ռե , լյա, երկրորդ օկտավայի մի: Անդրկովկասում ներկայումս տարածված է 4 լարանի Քամանչան, որ հայազգի վիրտուոզ քամանչահար Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է, նա ավելացրել է 4-րդ լարը հետևյալ լարվածքով` փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի: Շնորհիվ այդ փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, ունի տեխնիկական բազմազան հնարավոր-ություններ, որի շնորհիվ թե մենակատարային, թե անսամբլային նվագարան է:

Քանոն – աղելարային – կսմիթային նվագարան է, իրանը 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու – երրորդով լորենի կամ եղևնու փայտից է, մեկ- երրորդով թաղանթապատ,թաղանթը փուչիկից /եզան լավ մշակված այծի, ոչխարի կամ գառան կաշվից / ունի 24-26 եռակի լարեր հիմնականում աղիքից: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով /հարիչով/: Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով, ռե տոնայնությամբ է, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալ ունի: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ, այն մենակատարային և անսամբլային նվագարան է:

Քամանչահարի և քանոնահարի պատկեր՝ Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի մի տապանաքարի վրա (16-րդ դար):

Սանթուր – Արևելյան բազմալարային հարվածային նվագարան է: Սանթուրի մի քանի տեսակներ են հայտնի, ամենատարածվածը փայտյա սեղանաձև մի արկղ է, վրան ձգված 145 / 25.3 / մետաղյա լարերով, վերևի կափույրի վրա ձայնադարձիչ անցքեր են, լարերը ձգված են սեղանի հիմքին զուգահեռ և հնչյունները ստացվում են փայտյա մուրճիկների հարվածներով: Ձայնը ցածր ռեգիստրում միայնակ , բարձրում երկանդամ, եռանդամ խմբերով ձգված: Լարվածքը քրոմատիկ է: Նվագում են ծնկներին դրած, կամ հատուկ հենարանի ոտների վրա: Սանթուրի զնգուն նվագը ուղեկցվում է հարվածող բաց լարերի միալար, խուլ աղմուկով: Օգտագործվում է աշուղական խմբերում: Ձայնն ընդհատող հարմարանքից զուրկ լինելովª Սանթուրը չի օգտագործվում շողովրդական նվագարանների համույթներում և նվագախմբերում:

Կատարումներ

Հեռավար-առցանց ուսուցում․երաժշտություն

Երգերը մեր կյանքի մի հատվածն է կազմում։ Առօրյա կյանքում  երգեր շատ եմ լսում, սակայն նախընտրում եմ ոչ թե հայերեն այլ անգլերեն երգեր։ Դրանցից են՝ Kaash Paige — Love Songs վերջերս սկսել եմ սիրել մի երգ, որի անունը  Djadja է։ Եվ All of me  երգը իհարկե: Սիրում եմ ժամանակակից գործիքավորների խմբերից Kami Friends Project-ին:

Հեռավար-առցանց ուսուցում․երաժշտություն

  1. Ունկնդրում. Հայտնի երաժիշտների ստեղծագործություններից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ  

Փաստեր Մոցարտի մասին

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: Մի կոմպոզիտոր, որի համբավը երբեք չի խամրի և արժեքավոր գործերը կշարունակեն հուզել ունկնդիրներին:

Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ ավստրիացի կոմպոզիտորի մասին:

1.Ամենօրյա շփումների ժամանակ կոմպոզիտորը գերադասել է Վոլֆգանգ անունը՝ անտեսելով երկրորդ՝  Ամադեուս անունը:

2.Մոցարտի ծնողները ունեցել են 7 երեխա, բայց միայն երկուսն են փրկվել՝ Վոլֆգանգը և նրա քույրը՝ Մարիա Աննան:

3.5 տարեկան հասակում Մոցարտն արդեն գրում էր փոքրիկ ստեղծագործություններ, որոնք պահում էր հոր ալբոմում:

4.Մոցարտը զարմանալի երաժշտական տաղանդ ուներ. 6 տարեկանում նա ոչ միայն կատարելապես կլավեսին էր նվագում, այլև՝ ինքնուրույն սովորում է ջութակ նվագել:

5.Վոլֆգանգը և քրոջը կրթել է հայրը. երկուսն էլ դպրոց չեն հաճախել: Հոր ջանքերն ապարդյուն չանցան, քանի որ մեծ խանդավառությամբ Մոցարտը ուսումնասիրում էր ցանկացած առարկա՝ որոշ ժամանակ մոռանալով անգամ երաժշտության մասին: Օրինակ, մաթեմատիկա առարկան ուսումնասիրելիս՝ նա հաշվում էր տան բոլոր մակերեսները՝ ներառյալ պատերն ու հատակը, որոնք ծածկված էին կավիճով գրված թվերով և հաշվարկներով:

6.Որդուն կլավեսին նվագել սովորեցնելու ժամանակ հայրը հաճախ թաշկինակով փակում էր Մոցարտի աչքերը, որպեսզի նա էլ ավելի կատարելագործվի:

7.Ասում են, որ կայսերական պալատում համերգ տալուց հետո, Մոցարտն հանկարծակի վայր է ընկնում: Նրան օգնում է բարձրանալ մի փոքրիկ աղջիկ, որին Մոցարտն ասում է՝

«Ինչ բարի եք: Երբ մեծանամ, անպայման ամուսնանալու եմ Ձեզ հետ»:

Այդ աղջիկը Ֆրանսիայի ապագա թագուհի Մարիա Անտուանետան էր…

8. 8 տարեկանում Մոցարտը գրում է իր առաջին սիմֆոնիան:

9. Նրա լավագույն ուսուցիչներից մեկն է եղել Յոհան Քրիստիան Բախը՝ հայտնի կոմպոզիտորի որդին:

10. Մանկության տարիներին Մոցարտը տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով. նա փրկվեց տիֆի տենդից, իսկ հիվանդության 9-րդ օրը կուրացավ ջրծաղիկից:

11. 1784 թվականին Մոցարտը մասոնական խմբին է անդամագրվում և մի քանի ստեղծագործություններ է գրում մասոնական արարողությունների համար:

12. 35 տարվա ընթավքում նա գրում է մոտ 800 ստեղծագործություն:

13. Մոցարտն ունեցել է 6 երեխա, որոնցից 4 մահացել են մանկահասակ տարիքում:

14. Հետաքրքրական է, որ նրա կենսագրությունը գրել է կնոջ՝ Կոնստանցիայի երկրորդ ամուսինը:

15. Ի դեպ, Մոցարտ նշանակում է Աստծո սիրելի:

16. Մոցարտն է գրել Ավստրիայի ազգային հիմնը:

Մոցարտի մահը

17. Նրա մահը մինչ այսօր այդպես էլ բացահայտված չէ: Կա ընդունված կարծիք, թե նրան թունավորել է Սալիերին: Ոմանք էլ կարծում են, որ նա մահացել է բնական մահով՝ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ երրորդները նրա մահը կապում են մասոնների հետ:

18. Նա մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին, Ավստրիայում։

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա.  Նախերգանք

 «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը

Ժորժ Բիզե 

Պատկերներ ժորժ բիզե հարցումով

Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի ստեղծագործությունն օպերային ռեալիզմի գագաթնակետն է ֆրանսիական երաժշտության մեջ: Ժորժ Բիզեն ծնվել է 1838թ.-ի հոկտեմբերի 25-ին: 10 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտել է 1857թ., աշակերտել է ժամանակի հայտնի երաժիշտներին: 1857թ. «Կլովիս և Կլոտիլդա» կանտատի համար արժանացել է հռոմեական Մեծ մրցանակի և 3 տարի ապրել Իտալիայում: 1860թ.-ից Բիզեն ապրել է Փարիզում: Առավել նշանավոր են երաժշտական թատրոնի համար գրած նրա երկերը:
Բիզեն գրել է մոտ 20 օպերա (մի քանիսն անավարտ են)՝ «Դոն Պրոկոպիո», «Իվան Ահեղ» և այլն, 3 օպերետ: «Դոկտոր Միրաքլ» օպերետը 1857թ. կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի կազմակերպած մրցույթում արժանացել է մրցանակի: Առաջին իսկ օպերաներում («Մարգարիտ որոնողները», «Պերտի գեղեցկուհին») կոմպոզիտորը զարգացրել է ֆրանսիական քնարական օպերայի ավանդույթները, հասել կյանքի ճշմարտացի վերարտադրմանը:
Ռեալիստական միտումներն ավելի ցայտուն են արտահայտվել նրա՝ մեկ գործողությամբ «Ջամիլե» օպերայում և Ալֆոնս Դոդեի «Առլեզիանուհին» դրամայի համար գրած երաժշտության մեջ: Բիզեն գրել է նաև սիմֆոնիա (Դո-մաժոր, «Հռոմ»), «Վասկո դա Գամա» սիմֆոնիա-կանտատը, «Փոքր նվագախմբային սյուիտը», «Հայրենիք» դրամատիկական նախերգանքը, դաշնամուրային պիեսներ, կանտատներ, երգեր:
Դեռևս 1880թ. Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմենը» կդառնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան: «Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924թ. Լենինականի օպերա-օպերետային, 1934թ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոններում:
Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) XIX դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է: Նրա երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: «Կարմենն» առաջին անգամ բեմադրվել է 1875թ. Փարիզի «Օպերա Կոմիկ», 1870-ական թվականների վերջին՝ աշխարհի բոլոր լավագույն օպերային թատրոններում:

«Կարմեն» օպերա.   —  Նախերգանք

Հաբաներա

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ

Հեռավար ուսուցում երաժշտությունից

Երաժշտության դասընթացի կազմակերպումը հանրակրթական դպրոցում

Երաժշտության դասընթացի հեռավար — առցանց ուսուցման կազմակերպումը 

Քոլեջ, 1-ին կուրս, հիմնական ,  Նախադպրոցական կրթություն՝  Պար և ռիթմիկա

  1. Ունկնդրում

Հոգևոր շարական՝  «Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ»  ,
Սբ. Մովսես Խորենացի, Ծագումն հրաշալի

Ազգային երգեր, պարեղանակներ

Հայ ժողովրդական երգ՝ «Ես վերու եղնիկ եմ»
Հայ ժողովրդական պարերգեր՝ «Սև գյուլի», «Այ սար ու սեյրանու յար»
Հայ ժողովրդական երգ՝ «Դոնի յար»
Համշենա շորոր
Վերապրած երգեր — հայ ժողովրդական երգեր
Պաղդասար Դպիր՝ «Ի ննջմանեդ արքայական»

Համաշխարհային, հայ դասական երգահանների ստեղծագործություններ

Յոհան Սեբաստիան Բախ — Ադաջիո Զատկի օրատորիայից ,  Կատակ
Կոմիտաս — Սանդի երգ , Քելեր, ցոլեր , Քաղհան , Չինար ես , Հով արեք, սարեր ջան , Անձրև եկավ , Էս առուն , Սոնա յար , Զար զընգը
Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ
Վ. Ա. Մոցարտ — հատվածներ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից՝
Նախերգանք ,  «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը
Անտոնիո Վիվալդի — Գարուն
Լյուդվիգ վան Բեթհովեն — Էլիզեին
Մորիս Ռավել — «Բոլերո»
Հայկական կինոերաժշտություն

Պար

Երեք ոտք — ուսուցում,  Երեք ոտք — կատարում
Խնամիների պար (Շավալի) ,  Խոշ բիլազիգ — ուսուցում,  Շավալի, Խոշ բիլազիկ (Խնամիների պար) — կատարում
Ծաղկաձորի  — ուսուցում ,  Ծաղկաձորի  — կատարում

Քոլեջի նախակրթարաններ

Ունկնդրում 

Թռնոցի
Օրորոցայիններ
Յ. Ս. Բախ — «Կատակ»
Վ. Ա. Մոցարտ՝ «Թուրքական մարշ»
Էդվարդ Գրիգ — հատվածներ «Պեր Գյունտ» սիմֆոնիկ սյուիտից
Կլոդ Դեբյուսի — Լուսնի լույսը
Լեո Դելիբ — Ծաղկային զուգերգ
Պ. Ի. Չայկովսկի — Կոնցերտ դաշնամուրի համար, թիվ 1, առաջին մաս
Էդվարդ Գրիգ — «Առավոտ»
Վ. Ա. Մոցարտ — «Գիշերային փոքրիկ սերենադ»
Սեն — Սանս — Կենդանիների դիմակահանդես. «Ակվարիում»
Դ. Շոստակովիչ — «Տիկնիկների պարը»
Ռ. Կորսակով — «Սկյուռիկը»
Ա. Վիվալդի՝ «Տարվա եղանակները» շարքից, Ամառ, Հունիս
Երաժշտական մուլտֆիլմեր

Գուշակիր մեղեդին

Մեղեդի 1
Մեղեդի 2
Մեղեդի 3
Մեղեդի 4
Մեղեդի 5