Խոտաբույսերից պատրաստված, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում

Դեռ հնուց կանայք իրենց մաշկը խնամում էին։ Դե քանի որ այն ժամանակ չկար այն միջոցները, քսուկները, որը հիմա կա նրանք օգտագործում էին խոտաբույսեր։ Դրանցից մի քանիսը կներկայացնեմ.

Մաշկի բոլոր տեսակներին կարելի է եղինջով դիմակ դնել. երեք ճաշի գդալ չորացրած եղինջի տերևների վրա ավելացնել մի քիչ եռացրած ջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային բաղնիքում եռացնել 10-15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

 

Մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ դդումի հյութով դիմակ պատրաստել. մեկ ճաշի գդալ դդումի թարմ հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, մեկ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնեք ու քսեք դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվեք:

 

Դեմքի մաշկը կարելի է խոնավացնել և սնուցել նաև բանջարեղենի ու մրգերի հյութերով. վարունգ, լոլիկ, ելակ, ծիրան, դեղձ, ձմերուկ, խաղող և այլն: Վարունգը խոնավացնող, սպիտակեցնող և թարմացնող հատկություն ունի:

 

  • Վարունգի կեղևը դրեք դեմքին կամ քերած վարունգը լցրեք թանզիֆի վրա, ապա դրեք դեմքին:
  • Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
  • Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
  • Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:

 

Կեռասից պատրաստված դիմակներն օգտակար են կնճռոտ և ծակոտկեն մաշկին:

 

Կես բաժակ առանց կորիզի կեռասը տրորեք, ավելացրեք մեկական թեյի գդալ մեղր և կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և վզին, 15 րոպե հետո լվացվեք:

 

Դեղձի հյութը կանխում է մաշկի ծերացումը. մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացրեք մեկ բաժակ դեղձի հյութ և չեռացրած կաթ, քսեք դեմքին, 20 րոպե հետո լվացվեք սառը ջրով:

 

Մաշկի արյան շրջանառության և տոնուսի բարձրացման լավագույն միջոց է խոտաբույսերից պատրաստած սառցե խորանարդիկներով շփումը:

 

Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. մեկ ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ` եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի:

 

Պեպենների ու պիգմենտային լաքաների գունազրկման, մաշկի սպիտակեցման համար օգտագործվում են մրգային ու բանջարեղենային դիմակներ: Պեպեններին քսեք կարմիր հաղարջի հյութ, չորանալուց հետո` մեկ ձվի սպիտակուցի և 2 թեյի գդալ բորաթթվի խառնուրդ: 10-15 րոպե հետո լվացվեք վարունգի հյութով, որից հետո լվացվեք սառը ջրով, սրբվեք և դեմքին քսեք ձեր մաշկին համապատասխան քսուք:

 

Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ

 

  • Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
  • Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք, ստացված զանգվածը հավասար շերտով քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

 

Բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա:

 

Վիտամիններով հարուստ ըմպելիք

 

  • Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:
  • Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:

 

Վիտամիններով հարուստ խյուս 

 

  • Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:

 

Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված`«գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

 

  • Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:

 

Ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը: Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

 

Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել` օգտագործելով բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին: Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը:

 

Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

 

Եղանակային փոփոխությունների ժամանակ ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի ու անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:

 

Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը. քերած գազարին և ստացված հյութին խառնեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ և լավ խառնեք, քսեք ձեռքերին:

 

Կարտոֆիլից պատրաստված խյուսը հարթեցնում է մաշկը և օգնում մանր ճաքերի վերացմանը:

 

Կեղևով եփած կարտոֆիլը տրորեք, ավելացրեք 50 գրամ կաթ և մեկ թեյի գդալ ձեթ: Ձիթապտղի յուղը շատ արագ վերականգնում է ճաքճքված մաշկը: Մի թափեք այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակաբակտերային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի:

 

Եթե ձեռքերի վերին հատվածում անհարթություն կա (սագամաշկ), կարելի է առավոտյան և երեկոյան խոզանակով ու օճառափրփրով մաշկը թեթևակի մերսել: Ընդամենը մեկ շաբաթ անց արդյունքը կզգաք: Կարելի է հագնել բամբակե ձեռնոցներ, նախապես դրանք ծածկելով սնուցող քսուքի շերտով, ձեռնոցները ձեռքերին թողնել մեկ-երկու ժամ, կարելի է նաև ամբողջ գիշերը:

 

Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները, որոնց հարդարումը պետք է վստահել միայն մասնագետի: Անհրաժեշտ է դրանք հաճախակի մշակել խարտոցով և փափկեցնող քսուք քսել: Լավ արդյունք են տալիս հատուկ գելերը, որոնք նախատեսված են եղունգների արտաքին շերտի ամրացման համար: Եղունգների լաքը պաշտպանիչ շերտ է, որը պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:

 

Եղունգները չշերտազատվելու համար ընդունեք վիտամին A կամ այն պարունակող սննդամթերք

Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Անուշաբույր և համեղ խոտաբույսերը շեֆ խոհարարների հիմնական օգնականներն են, որոնց օգնությամբ վերջիններս կարողանում են յուրաքանչյուր գուրմանի գոհացնել։ Այսպիսի արտահայտություն  կա. «Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և խոտաբույսերի օգտագործումից, իսկ ճիշտ համադրված խոտաբույսերը խոհարարներին հանճարեղ են դարձնում»։ Այս անգամ կներկայացնենք աշխարհի բոլոր խոհանոցներում օգտագործվող 6 խոտաբույսերը։

Ռեհան

kanachineri-tesakner-1

Ռեհանը նուրբ և քաղցր բույրով բույս է և հունարեն նշանակում է «թագավոր»։ Շատ խոհարարներ ռեհանը իրավամբ թագավորական բույս են համարում և հիմնականում օգտագործում բուրմունքի համար։ Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։

  • Այն օգնում է կարգավորել ճնշումը ,
  • Նպաստում է արյան մեջ թթվածնային շրջանառությունը,
  • Հարուստ է հակաօքսիդանտներով։

Ռեհանով պատրաստում ենք պեստո, ռեհանով թեյ, լոլիկով ապուրներ, մրգային աղցաններ և պիցցաներ։

Մաղադանոս

kanachineri-tesakner-2

Մաղադանոսը հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։ Գանգուր մաղադանոսը դառն է և քիչ բուրավետ, հարմար է աղցանների և ապուրների համար։ Իտալական մաղադանոսը (տափակատերև) շատ բուրավետ է և եփվելու ընթացքում պահպանում է իր բուրավետ հատկությունները։ Ինչպես նաև՝

  • մաղադանոսը թարմացնում է շնչառությունը և օգնում է պայքարել սոխի և սխտորի հոտի դեմ,
  • բարձրացնում է դիմադրողականությունը,
  • A և C վիտամինների լավ աղբյուր է։

Մաղադանոսով կարող եք  կարտոֆիլ, մսային և բանջարեղենային ապուրներ ու ուտեստներ և գրիլ պատրաստել։

Ուրց

kanachineri-tesakner-3

Ուրցը թունդ համ ունի, որը պատրաստման ընթացքում աստիճանաբար բացվում է, ինչի պատճառով էլ այն հենց սկզբից էլ կարող եք ավելացնել բոլոր ուտեստների մեջ։ Ուրցը լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։ Այն օգտագործվում է յուրաքանչյուր խոհանոցում ինչպես չոր, այնպես էլ թարմ վիճակում։ Իդեալական է մսի և ձկան մարինացման համար։
Գոյություն ունեն ուրցի ավելի քան 60 տեսակներ, բայց իտալական, ֆրանսիական, հնդկական, իսպանական և հունական խոհանոցներում առավել տարածված են դրանցից 3-ը։ Մի քանի հետաքրքիր փաստ որցի մասին՝

  • այգու ուրցն ամենատարածվածն է և հիշեցնում է կիտրոնային ուրցը,
  • կիտրոնային ուրցը նման է այգու ուրցին և շատ լավ է համադրվում ձկան հետ,
  • նարնջային ուրցը հիանալի համադրվում է մսի, տապակած բանջարեղենի և անգամ թեյերի հետ,
  • ուրցը հականեխիչ է, իսկ թեյի մեջ կամ ջրում թրմած ուրցն օգնում է բուժել կոկորդը,
  • հաճելի համադրվում է հավի, ձկան և կարտոֆիլի հետ։

Ծիտրոն

kanachineri-tesakner-4

Ծիտրոնն ասեղանման տերևներով բուրավետ բույս է։ Այն դառը, մի քիչ կիտրոնային կամ սոճու համ ունի, օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում։ Ծիտրոնով հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։ Ծիտրոնի տերևներն ուտեստների մեջ գցելուց կամ մնացած համեմունքների հետ խառնելուց առաջ պետք է լավ մանրացնել։
Ծիտրոնն ունի մի շարք օգտակար հատկություններ՝

  • թարմ սոճու բույրի շնորհիվ բարձրացնում է տրամադրությունը,
  • բնական միջոց է գլխացավի դեմ,
  • հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հատկություն ունի, որն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և բարձրացնել դիմադրողականությունը:

Եղեսպակ

kanachineri-tesakner-5

Լատիներենից թարգմանաբար նշանակում է «փրկել» (բուժիչ հատկությունների շնորհիվ լիովին արդարացնում է իր անվանումը)։ Օգտագործվում է միայն եղեսպակի տերևները, որոնք յուրահատուկ դառնատիպ համ ունեն։ Թարմ տերևների բույրը շատ ուժեղ է, այդ իսկ պատճառով այն կերակուրներին քիչ քանակությամբ պետք է ավելացնել, որպեսզի մյուս բաղադրիչների համը չկորչի։ Եղեսպակը հիմնականում օգտագործում են իտալական խոհանոցում՝ թռչնամիսը, ճագարի միսն ու այլ մսատեսակները համեմելու համար։ Հատկապես շատ են եղեսպակով համեմված հորթի մսի բաղադրատոմսերը։ Ինչպես նաև՝

  • եղեսպակը նպաստում է մարսողությանը,
  • խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների բուժման մեջ:

Անանուխ

kanachineri-tesakner-6

Անանուխն ամբողջ աշխարհում տարածված և հաճախ օգտագործվող մթերքներից է։ Թարմ, բուրավետ և հյութեղ տերևները երկար են պահպանվում։
Խոտաբույսերի մեջ ամենաճկուն բույր ունեցողն անանուխն է, որի տերևներն օգտագործվում են բոլոր տեսակի ուտեստների, նախուտեստների, հիմնական ուտեստների, աղանդերների և ըմպելիքների մեջ։ Այն կարող եք ավելացնել ապուրների, աղցանների, լիմոնադների, կոկտեյլների, կոնֆետի, շոկոլադի և թեյի մեջ։ Բացի այդ անանուխն օտագործվում է նաև ձևավորման համար։  Անանուխն ունի նաև բուժական հատկություններ՝

  • այն հանգստացնող հատկություն ունի, օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու համար,
  • անանուխով թեյն օրգանիզմից հեռացնում է տոքսինները,
  • անանուխի տերևները ծամելու դեպքում ատամներն առավել սպիտակ են դառնում, իսկ շնչառությունը՝ թարմ:

Սամիթ

kanachineri-tesakner-9

Սամիթն ամենահայտնի համեմունքներից մեկն է, որը քաղցր, հաճելի համ և առանձնահատուկ նուրբ բույր ունի։ Խոհարարության մեջ օգտագործվում է թարմ և չորացրած սամիթն, ինչպես նաև՝ նրա սերմերը։ Սամիթը թարմ վիճակում ավելացվում է աղցանների, ապուրների, մսով երկրորդ ուտեստների, ձկան, բանջարեղենի և սոուսների մեջ։ Այն լայն օգտագործվում է նաև պահածոյացման մեջ։

Ժինգյալով հաց

Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Ինչպես օգտագործել պլաստիկ շշերը

Պլաստիկ շշերի հիմնահարցը ոչ միայն Հայաստանում ալն նաև ամբողջ աշխարհում կարևոր է։ Պլաստիկ շշերը ինչպես նաև տոպրակները կարելի է կիրառել տարբեր նպատակների համար։

Փորձեմ գործնականում ներկայացնել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը, այլապես տարիների ընթացքում այն կհանգեցնի բնապահպանական աղետի:

1. Փոխարինել տոպրակները: Որոշ երկրներում օգտագործում են թղթե տոպրակներ, սակայն վերջինս նույնպես խնդրահարույց է, որովհետև թուղթ ստանալու համար փայտանյութ է օգտագործվում: Հնարավոր է նաև փոխարինել կտորե տոպրակով: Կան երկրներ, որտեղ կիրառության մեջ են հատուկ այնպիսի տոպրակներ, որոնք մոտ վեց ամսում քայքայվում են:

2. Վերամշակել շշերը: Եվրոմիության որոշ երկրներում, օրինակ Գերմանիայում, կան հատուկ ապարատներ, որտեղ պլաստիկ շիշը հանձնելիս ցանկացած մարդ կարող է գումար ստանալ: Եվ քանի որ այդպիսի ապարատները շատ են, մարդիկ պարբերաբար հանձնում են իրենց օգտագործած պլաստիկ շշերը՝ դրանց դիմաց ստանալով համապատասխան գումար: Շշերը հետագայում վերամշակվում են: Հայաստանում էլ կա նման պրակտիկա, բայց քանի որ շշերի դիմաց շատ քիչ է վճարվում, բացի այդ, հանձման կետերն են քիչ, ավելի հեշտ է ուղղակի շպրտել դրանք:

3. Ենթարկել պատասխանատվության: Ըստ օրենքների, ՀՀ ճանապարհները սպասարկող ընկերությունները պարտավոր են ապահովել ճանապարհների շրջակայքի՝ մինչև 5 մ հեռավորությամբ, տարածության մաքրությունը և բարեկարգումը: Փաստորեն, ՀՀ-ում այս օրենքը զանգվածաբար չի պահպանվում, որոշ ճանապարհների շրջակայքը մաքրվում է ընդամենը տարեկան մեկ անգամ, իսկ շատ ընկերություններ էլ ընդհանրապես չեն զբաղվում վերոնշյալ խնդրով: Այս տեսանկյունից թերանում է Տրանսպորտի և կապի նախարարությունը: Ի դեպ, Արցախում այս գործընթացը շատ ավելի լավ է կազմակերպվում, և ՀՀ-ից Արցախ անցնելիս տարբերությունն անմիջապես զգացվում է:

 

 

 

Տեսադաս քննարկում․ՀՀ բուժիչ խոտաբույսերը․ Էկոլոգիա

Կալանխոյե

Բույս, որը գրեթե բոլորի տանը կա․ Իմացեք նրա օգտակար հատկությունների մասին

utest.am : Կալանխոյե․ Բույս, որը գրեթե ...

Կալանխոյեն այն բույսերից է, որ կհանդիպես գրեթե բոլորի տանը։ Այն շատ մեծ օգտակարությամբ է օժտված։ Այս բույսի շնորհիվ հնարավոր է շատ արագորեն ազատվել գրիպից։     Պարզապես ճյուղերից մի փոքր պոկեք, ճզմեք և կաթեցրեք քթի մեջ։   Կալանխոյեն օգտագործում են նաև լնդերի բորբոքման և արյունահոսության դեպքում։ Քամված հյութը սառնարանում պահել 2 ժամ, որից հետո ավելացնել սպիրտ 1:10 հարաբերակցությամբ, այսինքն 1 բաժին սպիրտ, 10 բաժին հյութ:      Օգտագործել ողողումների համար՝ ստացված թուրմից 1թ/գ լցնել 1 բաժակ գոլ ջրի մեջ և բերանը ողողել օրական մի քանի անգամ:    Կալանխոյեի օգտակարությունը այսքանով չի սահմանապակվում։

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Чабрец (урц)

 

Բնագիտական Էկոլոգիական ֆիլմերի շարք

Дядя Ваня Фильм – Урок экологии (0+) 

Ֆիլմը շատ հավանեցի։ Այն դիտել էինք նաև ընդհանուր պարապմունքի ժամանակ, երբ պարապմունքի պատասխանատուն ընկեր Նելլին էր։  Ֆիլմը այսպես ասած էկոլոգիական կանոնների մասին էր։ Ֆիլմում էկոլոգիայի ուսուցիչը տեսակավորում էր աղբը և այդ կերպ սովորեցնում էր նաև աշակերտներին, իսկ մյուս ուսուցիչները և աշակերտների ծնողները իրեն աջակցելու փոխարեն բողոքում էին։ Դպրոցի մոտ կար այգի, որը ուզում էին վերածել առևտրի կենտրոնի, բոլորը կողմ էին իսկ էկոլոգիայի ուսուցիչը ոչ։ Դրա համար նա սկսեց իր դասերը անցկացնել այնտեղ։ Այդ ընթացքում դպրոցը վերածվել էր աղբանոցի՝ շուրջ բոլորը աղբ, չորացած ծաղիկներ և այլն։ Ուսուցիչները, ծնողները և առհասարակ բոլորը սկսեցին իրենց կարծիքը փոխել այդ հարցի շուրջ։ Բոլորը պետք է ճիշտ պահպանեն իրանց տրված բնությունը, այն աղտոտելով ոչ միայն վնասում են բնության այլնաև իրենց և շրջապատին։

Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան։

Փորձում են պարզել, թե արդյո՞ք հանքարդյունաբերությունը ազդում է Ալավերդու և Ախթալա համայքների բնակիչների առողջության վրա։ Անցած տարի ապացուցել են տարածքի աղտոտվածությունը, իսկ թե այդ ամենն ազդում է բնակչության վրա դեռ ոչ։ Նրանց ամեն կերպ փորձում են պարզել, պարզելու համար այդ տարածքների միրգն ու բանջարեղենն են օգտագործում։

Ամուլսար: Վտանգված է արդյոք Սևանա լիճը:

Ամուլսարի շահագործման վերաբերյալ կան շատ դժգոհություններ, ես նույնպես դեմ եմ շահագործմանը։ Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, սակայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ ամեն կերպ քչացրել եմ վտանգը։

Հեռավար-առցանց ուսուցում․ Էկոլոգիա (մարտի16-20)

Կենսոլորտ: Գործնական աշխատանք հոդվածների ընթերցման և ֆիլմերի դիտման միջոցով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Ոլորտներից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:Կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը  և կենդանիները, մանրէները և սնկերը,   
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Բույսերի թագավորություն և կենդանիերի թագավորություն։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է:  Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Հանքերի շահագործումը, ծանր մետաղական նյութերով աղտոտված ջրերը,Նուբարաշենի աղբանոցը և այլն։

 

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ    

 

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

     5 մլրդ տարի առաջ։

  1. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը

      Այն տաք օբյեկտ էր, բոցավառվող և ժայթքող գոլորշիներով։

  1. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

       Այդ գոլորշիների դադարացումից հետո անվերջ  ջրեղեղներ էին լինում , փոթորիկներ,            կայծակներ։

  1. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։                                       Դրանք անաէրոբ արարածներ էին առանց ողնաշարի։ Դրանք այսօրվա ընթացիկ բակտերիաների նախնիներն են։
  2. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։                                Ոչ, դա դեռ ոչ-ոքի չի հաջողվել։
  3. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:                                                               Ինքնաբուխ և ստացիոնար վարկած, որը պնդում է, որ կյանքը բերվել է տիեզերքից։
  4. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:                                                                                     Ոչ, այն ապացուցված չէ։

Ինչ է մահը:

Բնության մեջ կան երևույթներ, որոնցից խուսափելն անհնար է: Այդպիսին է մահը: Մահը հաղթահարելու ձգտումը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս մարդկությանը: Այնուամենայնիվ, մինչև օրս գտնված չէ հավերժ կյանքի էլիքսիրը, և մինչև այժմ էլ մարդիկ ապրում են ընդամենը մի քանի տասնամյակ: Ինչպես ասում են` մահը ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ էլ պաշտոն: Նա գալիս է առանց դուռը թակելու` անցանկալի հյուրի պես, որին հետևելը պարտադի չէ, քանի որ, նա ինքն է հետևում մեզ` անկախ ամեն ինչից։ Մահանալուց հետո երեք օրվա ընթացքում, մարդու օրգանիզմում առկա ֆերմենտները, որոնք մարդու կենդանության օրոք ապահովել են մարսողության պրոցեսը, սկսում են «ուտել» նրան: Մահացած բջիջները դառնում են սնունդ` մարդու որովայնում առկա բակտերիաների համար:

Թոփ 5 ամենալավ գինիները Հայաստանում

Հայաստանը ամենաառաջին գինի արտադրող երկներից է և Հայաստանին է պատկանում ամենաառաջին գինեգործարանը։ Գինեգործությունը ամեն տարի Հայաստանում ավելի է աճում։ Գինիների տեսականին գնալով ընդլայնվում է, և այդ իսկ պատճառով դժվար է դասակարգել։ Փորձել եմ դասակարգել թոփ 5 գինիները։

1.Արենի

2. Ոսկեվազ

3.Տակառ

4.Կուր

5.Կարաս

1.

1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Դնելով իր առջև պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու նպատակը, գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ: Ներկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ մշակումն է, որը կատարվում է տարբեր փուլերով սկսած վաղ գարնանիցª մարտ-ապ­ րիլ ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերի վերջ: Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից, և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղովª մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում):
Ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող Արենին /նախկինում Արփա/ խաղողի բնօրրաներից մեկն է: Այստեղ է աճում խաղողի հնագույն տեսակներից մեկըª Արենին: Պատահական չէ, որ հենց այս վայրումª Արենիի թռչունների քարանձավում հնագիտական հետազոտությունները հայտնաբերեցին խաղողի վերամշակման ամենահին հնձանը, որը շուրջ 6000 տարվա պատմություն ունի: Գինու արտադրության հնագույն օջախում գտնված կարասների մեծությունն ու քանակը, գինու ստացման տեխնոլոգիան, այգիների համար ոռոգման ցանցի առկայությունը խոսում են այն մասին, որ այս վայրում հազարամյակներ առաջ արդեն իսկ գինեգործության զարգացած մշակույթ կար:


Արտադրանք

• Կարմիր անապակ գինի Տնական, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Վայոց ձոր սպիտակ անապակ գինի, պատրաստված Մսխալի տեսակի խաղողից, թնդ. 12.5%
• Կարմիր կիսաչոր գինի 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Ազնվամորու կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5% %
• Խնձորի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Ծիրանի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Դեղձի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Սերկևիլի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Մոշ կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Նռան կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Բալի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Կարմիր կիսաքաղցր գինի, 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Կարմիր անապակ գինի 1999, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%

2.Ոսկեվազ.

Ոսկեվազ Կարմիր Կիսաքաղցր

Գինու տեսակ` կարմիր կիսաքաղցր
Խաղողի սորտ՝ Կախեթ, Հաղթանակ
Թնդությունը՝ 12%
Բերքահավաքի տարեթիվ` 2018
Հնացում՝ Գինին հնացվում է չժանգոտվող պողպատե տարաներում։

Ոսկեվազ Կարմիր Կիսաքաղցրը հյութալի կարմիր ռուբինի գույնով գինի է, կարմիր հատապտուղների և վանիլային նրբերանգով: Օժտված է վառ, մրգային բույրով. համում թթվայնությունը ներդաշնակում է քաղցրության հետ:

3.Տակառ.

«Արենի»-ի և «Սապերավի»-ի խաղողի տեսակների խառնուրդից ստեղծված այս գինին առաջարկում է մրգային (բալ, խաղող, սալոր, մոշ) և կաղնու տակառի բույրերի (վանիլին, մատուտակ, մեղրաբլիթ) կատարյալ համադրություն՝ հաճելի ծաղկային բույրի հետ միասին: Այս գինին բավական տպավորիչ է դառնում բերանում իր լիակատար կառուցվածքով՝ համտեսից հետո թողնելով հարուստ և երկարատև համ: Խորհուրդ է տրվում նրա հետ համադրել գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, գինու մեջ՝ ելակ կամ դեղձ:«Արենի»-ի և «Սապերավի»-ի խաղողի տեսակների խառնուրդից ստեղծված այս գինին առաջարկում է մրգային (բալ, խաղող, սալոր, մոշ) և կաղնու տակառի բույրերի (վանիլին, մատուտակ, մեղրաբլիթ) կատարյալ համադրություն՝ հաճելի ծաղկային բույրի հետ միասին: Այս գինին բավական տպավորիչ է դառնում բերանում իր լիակատար կառուցվածքով՝ համտեսից հետո թողնելով հարուստ և երկարատև համ: Խորհուրդ է տրվում նրա հետ համադրել գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, գինու մեջ՝ ելակ կամ դեղձ:

Միջին շուկայական գին՝ 11000 դրամ

4.Կուր.


«Քուռ կարմիրը» հայկական խաղողների փունջ է աճեցված Վայոց Ձորի լեռնային խաղողի այգիներում։ Գինու հիմնական համն ապահովում է «Արենի»խաղողի տեսակը՝ հիանալիորեն համադրված յասամանի, տանինի, խաղողի այլ տեսակների հետ, ինչն էլ գինուն տալիս է առանձնահատուկ համային կառուցվածք: Նուրբ հանքային նոտաներ հաղորդում է տարածաշրջանի յուրահատուկ հողը,այն միաձուլում է հրաբխային նստվածքների և կրաքարի հետ: Այս գինին կարելի է վայելել, ինչպես միայնակ, այնպես էլ գերազանց փափուկ պանիրների հետ համատեղ, թեթև մակարոնեղենի ճաշատեսակների և սպիտակ մսի հետ։«Քուռ կարմիրը» հայկական խաղողների փունջ է աճեցված Վայոց Ձորի լեռնային խաղողի այգիներում։ Գինու հիմնական համն ապահովում է «Արենի»խաղողի տեսակը՝ հիանալիորեն համադրված յասամանի, տանինի, խաղողի այլ տեսակների հետ, ինչն էլ գինուն տալիս է առանձնահատուկ համային կառուցվածք: Նուրբ հանքային նոտաներ հաղորդում է տարածաշրջանի յուրահատուկ հողը,այն միաձուլում է հրաբխային նստվածքների և կրաքարի հետ: Այս գինին կարելի է վայելել, ինչպես միայնակ, այնպես էլ գերազանց փափուկ պանիրների հետ համատեղ, թեթև մակարոնեղենի ճաշատեսակների և սպիտակ մսի հետ։

Միջին շուկայական գին՝ 5000 դրամ

5.Կարաս.

Գինին ունի մուգ կարմիր գույն: Զգացվում է կարմիր հատապտուղների նրբագեղ համը, վանիլի և շոկոլադի, ինչպես նաև վարդի չոր տերևների նուրբ բույրը։ Լավ համակարգված բարդ կառուցվածք է, միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել պանրի, մսի տեսականիների և պաստաների հետ:Գինին ունի մուգ կարմիր գույն: Զգացվում է կարմիր հատապտուղների նրբագեղ համը, վանիլի և շոկոլադի, ինչպես նաև վարդի չոր տերևների նուրբ բույրը։ Լավ համակարգված բարդ կառուցվածք է, միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել պանրի, մսի տեսականիների և պաստաների հետ:

Միջին շուկայական գին՝ 13000 դրամ

Ալկոգելի պատրաստում

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրումը

3efapicqy

Այս քսուքը՝ «Boro Plus» կանաչը, նախատեսված է խնդրահարույց մաշկի համար։ Գրեթե միշտ ես օգտագործում եմ «Boro Plus» քսուքը։ Այն նաև դեղ է, որը նպաստում է փոքր այրվածքների, վերքերի, քերծվածքների և կտրվածքների արագ ապաքինմանը, ինչպես նաև արագացնում է բջիջների վերականգնման գործընթացները։

Կան կանաչ և մանուշակագույն Boro Plus — ներ, որոնք գործնականում չեն տարբերվում միմյանցից իրենց գործողությունների ոլորտներով, օգտագործման ցուցումներով և կոմպոզիցիաներով: Երկու ապրանքանիշերն էլ պարունակում են բնական բաղադրիչներ, որոնք ծայրաստիճան դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա և ձեզ ազատում են տարբեր խնդիրներից։

Բաղադրությունը

Քրքում — հիանալի կերպով բուժում է մաշկի հիվանդությունները, ներառյալ դերմատիտը

Tulasi — ունի հակասեպտիկ ազդեցություն

Գլաբրա — ունի վերքերի բուժման հատկություններ

Ալոե —  բնական հակասեպտիկ է, որը ախտահանում, խոնավացնում և սառեցնում է մաշկը

Yestimahdu- ն այնպիսի նյութ է, որը նախատեսված է մեխանիկական սթրեսի հետևանքով մաշկի վրա վերքերի արագ վերականգնման համար

Sandalwood — բուժում է տարբեր հիվանդություններ և ալերգիկ ռեակցիաներ, ներառյալ փշոտ տապը: Այս նյութը վերացնում է տհաճ հոտերը, ունի հովացման հատկություններ, մաշկին տալիս է առողջ և գեղեցիկ տեսք և թեթևացնում այրման սենսացիան:

Vetiver — ցույց տվեք հովացման ազդեցություն, թեթևացնում է այրման սենսացիան և կարգավորում է քրտինքը

Կապուր կաչարի —  մի նյութ է, որը հաճախ օգտագործվում է հնդկական ավանդական բժշկության մեջ `մաշկի տարբեր հիվանդություններ բուժելու համար

Neem —  մի նյութ է, որը լավ է դիմակայում մաշկի բազմաթիվ հիվանդություններին: Այն արագորեն հեռացնում է քորն ու այրումը, երանգավորում է մաշկը:

Talc — օժանդակ բաղադրիչ, օգտագործվում է որպես դեզոդորացնող միջոց, վերացնում է տհաճ հոտերը և կլանում հեղուկը:

Այս պահին ես օգտագործում եմ կանաչ «Boro Plus»֊-ը։ Այն ավելի նոսր է, քան մանուշակագույնը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս գնել և օգտագործել այս քսուքը։ Նրա կազմության մեջ միայն  բնական բույսեր են։

Կոսմետիկ միջոցներ կանանց համար

Բոլոր կանայք և աղջիկները օգտագործում են կոսմետիկ, խնամքի միջոցներ։ Կան շատ միջողներ, որոնք վնասակար են մարդկանց համար։ Եթե ցանկանում եք գնել ճիշտ և անվտանգ խնամքի միջոցներ առավել ցանկալի է դեղատներում վաճառվող խոնավեցնող միջոցները գնել, քան այն կոսմետիկ միջոցները, որոնց օգտագործումը մի կողմից անչափ հաճելի է` գրավիչ բույրի պատճառով, մյուս կողմից, սակայն, վնասակար: Ալերգոլոգի խոսքով` մաշկի համար վտանգավոր է օճառի չարաշահումը, դրա համար անհրաժեշտ է օգտագործել օճառ չպարունակող լվացող միջոցներ: Սակայն ջուրը մաշկի խնամքից բացառել չի կարելի:

Հարկավոր է ուշադրություն դարձնել կոսմետիկա ընտրելիս:

  • Կրեմի տուփի լավագույն ձևը պլաստմասե երկարավուն անոթն է, որի մեջ քսուքը ավելի լավ է պաշտպանված միկրոբներից: Եթե այնուամենայնիվ ընտրել եք այլ տիպի փաթեթավորմամբ կրեմ, ապա օգտագործման ողջ ընթացում մի հանեք կափարիչի տակ փակցված պոլիէթիլենային կամ պլաստմասե շերտը, քանի որ այն ունի պաշտպանիչ նշանակություն:
  • Հիշե´ք՝ կրեմը չպիտի պարունակի խառնուրդներ, օտար մարմիններ, կոշտ մասսա, կրիստալներ: Մակերևույթին չպիտի լինի աչքի ընկնող դեղին փառ կամ կուտակված ջուր:
  • Ուշադրություն դարձրեք, թե կա արդյոք տուփի վրա ամբողջական ինֆորմացիա ապրանքի մասին: Պարտադիր է, որ տուփի վրա գրված լինի ոչ միայն կրեմի բաղադրությունը, այլև ուրիշ տեղեկություններ, օրինակ՝ օգտագործման ժամկետը, սերտիֆիկացումը, արտադրող ընկերության հեռախոսահամարն ու հասցեն, օգտագործման ամենաընդունելի ձևը:
  • Եթե տուփի վրա բաղադրության փոխարեն գրված է, օրինակ, «պատրաստված է հին, տնական բաղադրատոմսով», ապա ռիսկի մի դիմեք գնել այդ ապրանքը:
  • Աշխատեք ընտրել կրեմ հնարավրինս թույլ հոտով:
  • Ընտրեք քիչ յուղայնությամբ քսուք, որպեսզի չխցանեք դեմքի օդափոխանակությունն ապահովող ծակոտիները:
  • Խուսափեք 3 և ավել տարի օգտագործման ժամկետ ունեցող քսուքներից:

 

 

Թեստային աշխատանք

1 սննդային թունավորում

Ի՞նչ է սննդային թունավորումը։

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։

Ի՞նչպես առաջին օգնություն ցուցաբերել։

Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։

Ի՞նպես չվարակվել սննդային թունավորմամբ։

Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել, մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը, հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա, ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում, հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով, խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ, հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք, խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին,կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

2 անհամադրելի սննդամթերք

Կան շատ սննդամթերքներ, որոնք անհամադրելի են, սակայն շատ մարդիկ չիմացության հետևանքով օգտագործում են։ Ըստ մասնագետների` կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համադրություն են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ: Անհամատեղելի մթերքներ օգտագործող մարդիկ տարիքի հետ դիաբետ եւ այլ հիվանդություններ են ձեռք բերում, որոնք կապված են օրգանիզմի թթվայնության բարձրացման հետ: Անհամատեղելի մթերքներ են օսլան եւ սպիտակուցները. սրանց համատեղումը խանգարում է երկուսի կամ մեկի մարսողությանը:

Եղե’ք առողջ, սխալ սնունդ մի օգտագործեք, որպիսզի լինեք առողջ։