Անհատական պլան

Օրվա ռեժիմս․

Արթնանում եմ առավոտյան ժամը 11-12ը ընկած ժամանակահատվածում։ Արթնանալուց հետո նախաճաշում եմ։ Օրվա ռեժիմիս մեջ թեյելը շատ տեղ է գրավում, քանի որ շատ եմ սիրում թեյ, սկայան նաև սրճում եմ։ Ցերեկը նախընտրում եմ գիրք կարդալ և հանձնարարված առաջադրանքները կատարել։ Իսկ երեկոյան ընթրիքից հետո դիտում եմ ֆիլմեր ընտանիքիս անդամների հետ։ Իսկ արդեն գիշերը ընկերուհիներիս հետ խոսալուց և խաղալուց հետո փոքր-ինչ ուժ ժամի գնում եմ քնելու։

Ընթացքում մասնակցում եմ շատ նախագծերի, որոնք հանձնարարում են ուսուցիչներս։ Այս շաբաթ կատարեցի նախագիծ՝ <<Պատուհանի բաժանումը>> վերնագրով։ Նախագծերին մասնակցում եմ հաճույքով։

Մեզ հանձնարարել են առաջադրանքներ ամբողջ շաբաթվա համար և մենք դա իհարկե անում են քիչ-քիչ, ամեն օր մի հանձնարարություն։ Պատմությունը մեզ հանձնարարել է հետևյալ թեմաները՝ 1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>, 2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>, իսկ հասարակագիտությունը՝ <<Հասարակագիտության 11 դասարանի դասագրքի թեմաների տեսադասեր>>։ Մաթեմատիկան մեզ հանձնարարել է առաջադրանքներ, որոնք ինձ համար այդքան էլ դժվար չէ։ Իմ շատ սիրելի ընկեր Թամարը նույպես հանձնարարություններ է ուղարկել ամբողջ շաբաթվա համար։
Այս օրերին նաև ինքնակրթությամբ եմ զբաղվում, քանի որ տանը ազատ ժամանակ եմ ունենում։ Կարդում եմ գրքեր, դիտում եմ ֆիլմեր, ուսումնասիրում եմ հետաքրքիր նյութեր, ինչու ոչ նաև կորոնավիրուսի մասին։ Գրքերից սկսել եմ կարդալ Գ․Գ․ Մարկեսի <<ՍԵՐԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐԵՐՈՒՄ>> գիրքը։ Ֆիլմերի ժանրերից սիրում եմ սարսափը և ֆանտաստիկան ու դիտել եմ մի քանի այդպիսի ֆիլմեր ինչպիսիք են Мир Юрского периода 2 , Я буду искать , Челюсти և Кукла ։ Գրում եմ կարծիք այն ֆիլմերի մասին, որոնք հանձնարարել են մեզ։ Լսում եմ անգլերեն և ռուսերեն լեզվով ժամանակակից երգեր։ Մինչ օրս ուսումնասիրում եմ կորոնավիրուսի մասին նյութերը, լուրերը, նաև համացանցի գրառումները։