Բնապահպանական միջազգայինկազմակերպություններ

  1. iusn-բնության պահպանության միջազգային միությունը զբաղվում է երկիր մոքորակիկենսաբազմազանության խնդիրներիվ և դրանց լուսաբանման։ Հիմնվել է 1948թ. Ֆրանսիայում։
  1. GEF-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ։ Ֆինանսավորում է շրջակա միջավայդի ոլորտիծրագրերը և օզոնային շերտի պահպանությունը։
  1. WB- համաշխարհային բանկ։ Ֆինանսավորում է բոլոր բնապահպանական ծրագրերը։
  1. WMO- Համաշխարհային օթերևաբանական կազմակերպություն(Շվեցարիա,1950) զբաղվում է կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման մթնոլորտի և շրջակամիջավայրի ուսումնասիրությամբ։
  1. UNDP- Միավիրված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր(1965,Նյու Յորք) զբաղվում է բնական պաշարների ուսումնասիրությամբ։
  1. UNESCO-զբաղվում է կրթուլյան և գիտության դրա հետ մեկտեղ բնապահպանականծրագրերի զարգացման
  1. WWF- Բնության համաղխարհային հիմնադրամ(1961, Շվեցարիա) նպատակն է բնականմիջավայրի վատթարացման կանխագելումը,  բնության պահպանության և անհետացողտեսակների փրկությունը։

Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Աշխարհի ժողովուրդների ճգնաժամի վտանգը կանխելու համար անհրաժեշտ է բնապահպանական համաշխարահյին ռազմավարություն մշակել ։ 

1982 թվականին գլխավոր ամսաբլեան ընդունեց 《Բնության պահպանուփյան համաշխարհային խարտիան》։ 1992թվականին Ռիո դե ժանիրոյում կայանում է մեծ ժողով նվիրված մեր բնությանը։ Արդյունքում ընդունվեց մի վիթխարի ծրագիր, որտեղ ներկայացվում էր բնապահպանական քաղաքականության ուղությունները և համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում ։

Ինպես հաշվել արևի ազիմուտ։ Ինչպես չմոլորվելանտառում։

Ազիմուտ նշանակում է անկյուն։ A=(t-1)*15-180

13:00

A=(13:00-1)*15-180=0

Ինչպես գտնել բևեռային աստղը։ Որպեսզի գտնել բևեռային աստղը անհրաժեշտ է երկնքիվրա գտնել Մեծ Արջի համաստեղությունը, այնուհետև հաշվարկել այդ համաստեղությունից 5 հավասար հատված։ Վերցնել արտաքին 2 աստղերը և 5 հատված դեպի վերև գնալ ։ Դա կլինիբևեռային աստղը։ Բևեռային աստղը միշտ ցույց է տալիս հյուսիսը։ 

Բնական ռեսուրսներ

Բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ։
Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց։
Ախատանքի առարկա, գործիք կամ էլ որպես դրանց ստացման աղբյուրներ
Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
Խմելու ջուր, ձկներ, որսի մսատու կենդանիներ, սնկեր։

Բնական ռեսուրսները ըստ ծագման լինում են՝
1․ հողային- կավ
2․ հանքային- բնական հանածոներ
3․ ջրային- ձկներ
4․ համաշխարհային օվկիանոսի- ջրեր
5․ հագուստի- կտորներ
6․ կենսաբանական- կենդանիներ

Բնական ռեսուրսները ըստ սպառման հնարավորության լինում են, սպառվող և չսպառվող ։

Սպառվող ռեսուրսները լինում են վերականգնվող և չվերականգնվող։
Սպառվող և չվերականգնվող են բոլոր տեսակի հանքային ռեսուրսները (օգտակար հանածոներ):

Բնական ռեսուրսները բաժանվում են, փոխարինելիի և անփոխարինելիի:

Անփոխարինելի ռեսուրսներ-Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: 

Փոխարինելի ռեսուրսներ— մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը:

Վերականգնումն ըստ ռեսուրսների լինում են վերականգնվող ռեսուրսներ և չվերականգնվող ռեսուրսներ։

Վերականգնվող ռեսուրսներ են-բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները:

ՉՎերականգնվող ռեսուրսներ են-օգտակար հանածոները:

Աղբյուրը՝ Էմանուել Ագջոյանի բլոգ

Էկոհամակարգերի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2,

C և այլն),·         օրգանական միացություններ, որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,·         օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,·         պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով:+ Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: +Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:·         ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:+Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: -Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): +Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: -Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:+Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:+Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:

Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները:- Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները:- Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%ը, անապատնրը`¼ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%ը:Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:

Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ:- Ավելցուկայնությունը  բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից։

Աղբյուրը՝ Էմանուել Աբջոյանի բլոգ

Կուլտուրական լանդշաֆտ

1.Ի՞նչ կատեգորիաների են բաժանվում ժամանակակից լանդշաֆտները։

Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ

Թույլ փոխված լանդշաֆտներ,

Խախտված, ուժգին փոփոխված լանդշաֆտներ,

Ձեևափոխված կամ իսկական կւլտուրական լանդշաֆտներ։

2.Ի՞նչ մեթոդներ են մշակված կուլտուրական լանդշաֆտի վերափոխման համար

Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է մի շարք մեթոդներ՝ տեխնոլոգիական, տարածքային-պլանավորման, ագրոտեխնիկական, ֆիտոմելիերատիվ և այլն։

Հեռավար ուսուցում․ լանդշաֆտագիտություն02.11-13.11

Թեմա 7

1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք  ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն:

Թեմա 8

Լանդշաֆտագիտություն․հեռավար ուսուցում26.10-30.10

Լը Շատելիեի սկզբունք (հավասարակշռության տեղաշարժման սկզբունք, Լը Շատելիե–Բրաունի սկզբունք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Լանֆշաֆտագիտություն․հեռավար ուսուցում 19.10-23.10

Ջերմոցային էֆեկտ

Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի վերջի համեմատությամբ՝ Երկրի օդի միջին ջերմաստիճանը ներկայումս աճել է 0,3–0,6օC-ով, իսկ 2020 թ-ին կարող է հասնել մինչև 2,2–2,5օC-ի: Այս երևույթը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի՝ էկոլոգիական ճգնաժամի (բևեռային և հավերժական սառցածածկույթի հալք, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և այլն):Ներկայումս համամարդկային խնդիր են դարձել մթնոլորտի ընդհանուր տաքացման կանխումը և մարդկությանը վերահաս վտանգից փրկելը: Այդ  նպատակով 1997 թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում 60 երկրի պատվիրակների մասնակցությամբ ընդունվել է համաձայնագիր, որով 38 արդյունաբերական զարգացած երկրներ պարտավորվել են 1990 թ-ի մակարդակի համեմատ 2008–12 թթ-ին CO2-ի արտանետումներն ընդհանուր առմամբ նվազեցնել 5%-ով, այդ թվում` Եվրամիության երկրները՝ 8%-ով, ԱՄՆ-ը՝ 7%-ով, Ճապոնիան՝ 6%-ով և այլն: