Գործնական աշխատանք

Թեմա 1 Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժին է , արն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը, իր բոլոր բաղադրիչներով (ռելիեֆ, կլիմա, ջրեր) ,ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն,որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ։Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգորխծել է լանդշաֆտի վրա առանց ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների հատկանիշները։

Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։