Հեռավար-առցանց ուսուցում․կենսաբանություն/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

Երկրի վրա կյանքի պայմանները, գոյության միջավայրեր:

Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջև, եթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան, էկոլոգիական գործոններ, կենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը

Հեռավար-առցանց ուսուցում․ Կենսաբանություն․Ապրիլի 20-24

Կենդանի օրգանիզմների  ընդհանուր բնութագիրը,ծագումը

Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և դասակարգումը
Կենդանի օրգանիզմների բազմազանությունը երկրագնդի վրա շատ մեծ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է օրգանիզմների 2,53,5 մլն տեսակ: Նրանք միմյանցից տարբերվում են բոլոր չափանիշներով` մարմնի ձևովչափով ու կազմությամբ, բնակության վայրով ու անհրաժեշտ պայմաններով, կենսագործունեության առանձնահատկություններով ու դրսևորումներով և այլն:
Untitled1.png
Չափազանց ընդգրկուն են նաև օրգանիզմների բնակության սահմանները: Այսպես, 8300 մ բարձրության լեռներում կարելի է հանդիպել մինչև 10 տեսակի տարբեր բակտերիաների, Աֆրիկայի անապատներում բնակվում են մոտ 500 կենդանատեսակներ, խաղաղօվկիանոսյան 11000 մ խորությամբ իջվածքները ևս գրավված են օրգանիզմների տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ օրգանիզմների մեծ մասը բնակվում է ցամաքում և միայն 20 %-ն է զբաղեցնում երկրագնդի ջրային տարածքը:
Քանակային հարաբերակցությամբ տարբերվում են բույսերն ու կենդանիները: Կենդանիների հայտնի տեսակների թվաքանակը չորս անգամ գերազանցում է բույսերի հայտնի 500000 տեսակներին:
18-րդ դարից սկսած, երբ հիմնականում ավարտվեց մայրցամաքների բացահայտումն ու օրգանիզմների տեսակային ճանաչումը, արդեն իսկ կուտակվել էր հսկայական տեղեկատվություն օրգանիզմների բազմազանության մասին: Անհրաժեշտ էր կողմնորոշվել հսկայական բազմազանության մեջ, առանձնացնել յուրաքանչյուր տեսակի բնորոշ գծերը, ընդհանրացնել, խմբավորել, դասակարգել և ստեղծել կողմնորոշման ընդհանուր համակարգ:
Կողմնորոշման այդպիսի համակարգ է գործում, օրինակ, գրադարաններում: Եթե գրքերը դասակարգելու համար հիմք է ընդունվում նրանց հրատարակության տարեթիվը և վերնագիրը կամ հեղինակը, ապա օրգանիզմների դասակարգման համար նախապես հիմք ընդունվեցին նրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Արդյունքում մարդը արհեստականորեն օրգանիզմներին ընդգրկեց տարբեր խմբերում և սկսեց զարգացնել կարգաբանությունը:
Biological_classification_L_Pengo_vflip.hy.png
Կարգաբանությունը կենսաբանական գիտության ճյուղ է, որը զբաղվում է օրգանիզմների բազմազանության և դասակարգման հարցերով:
Նախապես դասակարգումը կրում էր մոտավոր և արհեստական բնույթ: Մարդը օրգանիզմներին խմբավորում էր` հիմք ընդունելով մոտավոր կամ կիրառական չափանիշներ: Օրինակ` օգտակար և վնասակար բույսեր կամ թունավոր և ոչ թունավոր բույսեր:
Ժամանակակից պայմաններում դասակարգումը կրում է հիմնավոր և բնական բնույթ: Դասակարգման համար հիմք են ծառայում օրգանիզմի ծագումը, կառուցվածքը, կենսակերպը, բազմացումը, հնէաբանական տվյալները և այլ կարևոր չափանիշները:
Կենդանի օրգանիզմների դասկարգմամբ առաջիններից մեկը զբաղվել է շվեդ գիտնական Կարլ Լիննեյը (17071778): Նա առաջարկեց իր ժամանակի համար առաջադեմ դասակարգում և որպես ամենափոքր կարգաբանական խումբ համարեց տեսակը:
Կարգաբանական համակարգը կարելի է համեմատել բազմահարկ ու բազմաբնակարան շենքի կամ հաստաբուն ծառի հետ, որտեղ հարկերը, բնակարանները և բնակարաններում սենյակները հանդիսանում են կարգաբանական միավորները: Արդյունքում կատարվում է ճյուղավորում ընդհանուր հատկանիշներից դեպի առավել մասնավոր և բնորոշ հատկանիշները, կամ մեծ կարգաբանական խմբերից առավել փոքրերը:
Կենդանի օրգանիզմների կարգաբանական միավորներն են`
տեսակ → ցեղ → ընտանիք → կարգ → դաս → տիպ կամ բաժին → ենթաթագավորություն → թագավորություն → վերնաթագավորություն → կայսրություն
999.png
Նկարը մեզ հուշում է, որ բջջային օրգանիզմների կայսրությունն ունի երկու վերնաթագավորությունկորիզավորների և նախակորիզավորների:
Իրենց հերթին նախակորիզավորների վերնաթագավորությանը պատկանում է կոտորակվողների թագավորությունը, որի մեջ ընդգրկված են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները:
Կորիզավորների վերնաթագավորությանը պատկանում են բույսերի, սնկերի և կենդանիների թագավորությունները:
Այսպիսով, բույսերի թագավորությունը կազմված է ստորակարգ և բարձրակարգ բույսերի ենթաթագավորություններից: Հայտնի է բույսերի մոտ 500 հազար տեսակ:
Սնկերի թագավորությունը կազմված է ստորակարգ և բարձրակարգ սնկերի ենթաթագավորություններից: Հայտնի է սնկերի մոտ 100 հազար տեսակ:
Կենդանիների թագավորությունը կազմված է միաբջիջ և բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորություններից: Հայտնի է կենդանիների մոտ 2 մլն. տեսակ:
Սպիտակ աղվամազատու
Խորհրդային շինշիլա
Սպիտակ հսկա
Ճագարը կերակրում է ձագերին:
Գորշ հսկա և խորհրդային մառդեր
Նապաստակները և ճագարները փոքր, փափկամազ, երկարականջ գազանիկներ են: Սովորաբար, նապաստակների ականջներն ավելի երկար են,  մարմինը՝ ավելի զանգվածեղ, քան նրանց մոտ ազգակից ճագարներինը: Նապաստակներն ու ճագարներն այնքան նման են իրար, որ նրանց հաճախ շփոթում են. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում բոլոր երկարականջներին անվանում են ճագար:
Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք են, որն ընդգրկում է 8 սեռի (նապաստակներ՝ 1 սեռ, կոշտամազ նապաստակներ՝ 3 սեռ, ճագարներ՝ 4 սեռ) 50 տեսակ:
Խոտառատ դաշտերում, անտառներում, տափաստաններում ապրում է խոշոր (մարմնի երկարությունը՝ 50–60 սմ, կենդանի զանգվածը՝ 4–7 կգ) գորշ նապաստակը: Նրա գույնն ամբողջովին մոխրագորշ է, միայն փոքրիկ պոչի տակ է շլացուցիչ սպիտակ: Դա, ինչպես շատ կենդանիների, այնպես էլ նապաստակի ձագերի համար ազդանշան է. երբ նապաստակը բարձրացնում է պոչը, ձագերը նրան տեսնում են, երբ իջեցնում է, ասես տարրալուծվում է աշնան խոտերի մեջ կամ միաձուլվում խոտին: Ձմռանը վատ կլիներ նապաստակի վիճակը, եթե նա մնար մոխրագույն: Եվ ահա գորշ նապաստակն աշնանը մազափոխվում է. մոխրագույն մազածածկույթի փոխարեն աճում է ձյունաճերմակը: Ականջների ծայրն ու քիթն են միայն մնում մոխրագույն: Նապաստակը շատ թշնամիներ ունի՝ աղվեսն ու գայլը, լուսանն ու կուղբը (հյուսիսային շատակերը), բվեճն ու արծիվը: Բայց հասուն նապաստակին այնքան էլ հեշտ չէ հաղթելը. նա պաշտպանվում է երկար ճիրաններ ունեցող հետևի թաթերով: Որսորդները գիտեն, որ կենդանի նապաստակին չի կարելի ականջներից բռնած բարձրացնել. դա կարող է լուրջ վերքեր պատճառել կենդանուն: 
Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում: Սակայն դա այդպես չէ. արժե տեսնել, թե նա ինչպես է երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած առաջ նետվում և փախչում որսկան շներից: Ցատկելով մեկ` հետ, մեկ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ՝ հետևը: Ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, և գլուխը պտտելու կարիք չի լինում:
Ավելի ցուրտ վայրերում ապրում է սպիտակ նապաստակը: Նա ավելի փոքր է, քան գորշը, բայց նրա հետքերն ավելի լայն են, ասես նա գորշից ավելի խոշոր է: Բանն այն է, որ սպիտակ նապաստակը հարմարվում է խոր ձյան միջով շարժվելուն. նրա թաթերին գոյանում է խիտ մազածածկույթ, որի շնորհիվ կարողանում է ձյան վրայով շարժվել առանց խրվելու:
Գորշ նապաստակն ապրում է տաք վայրերում և իր ժամանակավոր բույնը շինում է անմիջականորեն գետնին. պատրաստում է ոչ խորը պառկելատեղ, իսկ սպիտակ նապաստակը տունդրայում անգամ բույն է փորում:
Ե՜վ գորշ, և՜ սպիտակ նապաստակներն ունենում են 3–6 ձագ, որոնք ծնվում են բաց աչքերով, աղվամազածածկ, շարժվելու ունակ և մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել: Տարվա ընթացքում նապաստակները ձագ են ունենում 2, երբեմն՝ 4 անգամ:
Մայր գորշ նապաստակը մնում է ձագերի մոտ, իսկ սպիտակը նորածին  ձագերին կերակրելուց հետո նրանց մենակ է թողնում, որպեսզի գիշատիչ կենդանիներն իր հետքով չգտնեն փոքրիկներին:
Նապաստակի կաթը շատ սննդարար է. 6 անգամ ավելի յուղալի է, քան կովի կաթը. այնպես որ 1 անգամ կերակրվելուց հետո ձագը 3–4 օր կուշտ է լինում: Իսկ 3–4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել:
Նապաստակները տարածված են ամենուրեք, բացի Մադագասկար կղզուց, Հարավային Ամերիկայի հարավային շրջաններից և Անտարկտիդայից: ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է անդրկովկասյան գորշ նապաստակը:
Ճագարների հայրենիքը Հարավարևմտյան Եվրոպան և Հյուսիսարևմտյան Աֆրիկան են: Ներմուծվել և լայնորեն տարածվել են Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ուկրաինայում և այլուր:
Վայրի ճագարը ընտանի ճագարի ցեղերի նախահայրն է: Մարմնի երկարությունը 35–45 սմ է, կենդանի զանգվածը՝ 1,3–2,2 կգ, գույնը՝ գորշ մոխրագույն: Ճագարները խոտակեր են: Սովորաբար ապրում են խմբերով. փորում են ընդհանուր բներ: Սնվելու համար ապաստարանից շատ չեն հեռանում, զգուշանում են գիշատիչների հարձակումներից: Թշնամու մոտենալը նկատելուն օգնում են նրանց լավ զարգացած տեսողությունը, լսողությունը, հոտառությունը: Այդ գազանիկները բազմաթիվ գիշատիչ կենդանիների (աղվես, գայլ, լուսան, կուղբ, բվեճ, արծիվ) ցանկալի որսն են: Բազմանում են տարին մի քանի անգամ, ունենում 3–9 ձագ: Ճագարիկները լույս աշխարհ են գալիս կույր ու մերկ: Չնայած մայրերը ձագերին կերակրում են օրը 2 անգամ, սակայն նրանք արագ են աճում: Հիմնականում սնվում են խոտաբույսերով:
ՀՀ-ում բուծում են ճագարների շինշիլա, մառդեր և սպիտակ հսկա ցեղերը՝ մորթի, աղվամազ, միս ստանալու համար:

Հեռավար-առցանց ուսուցում․կենսաբանություն(ապրիլի13-23)

Պոպուլյացիա։Պոպուլյացիաների տարածական կառուցվածքը:

Բնագիտական  փորձեր

Նախագծի ընթացքը՝

  • Ուսումնասիրել համացանցում բնագիտական կայքերը, որոնցում իրականացվում է ուսումնահետազոտական փորձեր
  • Սովորողը պետք է ընտրի այնպիսի փորձեր , որոնք հետաքրքիր են և անվտանգ
  • Ընտրած փորձը կամ փորձերը լավ ուսումնասիրել և  իրականացնել
  • Փորձի ընթացքում պատմել գորշողությունները
  • Փորձի ընթացքը տեսանկարահանել
  • Նյութերը հրապարակել բլոգներում և Միջին դպրոցի ենթակայքում:

 

Հեռավար-առցանց ուսուցում․ կենսաբանություն(ապրիլի6-10)

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`

  • անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),
  • օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև,
  • օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,
  • պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,
  • կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:
  • ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:

Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված, <<ինքնապարփակ>> ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

  1. Ներկայացնել պատշգամբի բույսերի տեսակները

Կալանխոյե, կալլա, մանուշակ, իսկ մյուսների անունները չգիտեմ

  • Ցույց տալ և սովորեցել բույսերի ճիշտ մշակման ձևը
  • Նախագծի ընթացքը տեսանկարահանել և ստեղծել ուսումնական նյութ
  • Առաջադրանքները կատարել միայն տեսանյութերի և ռադիոնյութերի տեսքով, տեքստային տարբերակով կատարված աշխատանքը չի համարվի կատարված աշխատանք: Այս տարբերակով ես կարող եմ գնահատել ձեր բանավոր խոսքը և բլոգային աշխատանքը:

Հեռավար-առցանց ուսուցում․Կենսաբանություն(Մարտի 30-ապրիլի 3)

Մարտի 30-ից ապրիլի  3- ի թեմաները՝

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավqելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

1. «Բնության և հասարակության կայուն զարգացման հիմնական դրույթները»,
2. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է բնապահպանական ազգային օրենսդրական համակարգը:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:

Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:

Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:

Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:

Կենդանի օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:

Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Իմ կարծիքով բնապահպանման հիմնաղնդիրներից են՝

  • Միջավայրի աղտոտումը․Աշխարհում կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ: Սակայն ցավոք, նրանցից շատերում տեղադրված չեն մաքրող սարքեր: Սա հանգեցնում է այն բանի, որ վնասակար նյութերը մթնոլորտ են մտնում, իսկ թափոնները արտանետվում են գետեր: Այդ պատճառով մահանում են բույսեր, կենդանիներ, թռչուններ և ձկներ:
  • Անտառահատումը․Մեր ժամանակներում փայտի կարիքը մարդու մոտ ավելացել է։ Հասարակությունը ունի փայտանյութերի, թղթի, կահույքի և շինանյութերի կարիք: Մարդիկ չեն զգում, որ ծառերը անխնա կտրում են։
  • Հազվադեպ հանդիպող կենդանիների վերացումը․Մարդու քմահաճույքների շնորհիվ հազվագյուտ կենդանիների շատ տեսակներ են անհետանում։ Լավ փողը  է վճարում արժեքավոր մորթի և կաշվի համար:
  • ուսումնասիրել ձվի օգտակար հատկությունները․ 

    Հավի ձու. ինչո՞վ է օգտակար

    Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբեր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 10-ին, Ձվի համաշխարհային օրնէ նշվում (World Egg Day), ինչի առթիվ էլ NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է հավի ձվի օգտակար հատկությունների մասին տեղեկանալ:

    Օգտակար հատկություններ

    Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա:

    Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում:

    Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:

    Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսեւորում:

    Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:

    Կալորիականություն

    Հավի մեկ ձուն շուրջ 157 կալորիա է պարունակում: Դեղնուցը գլխավորապես սպիտակուցներից, ճարպերից եւ խոլեստերինից է բաղկացած, իսկ սպիտակուցը՝ ջրից ու սպիտակուցներից: Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում եւ կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել:

    Նախազգուշական միջոցառումներ

    Բոլոր՝ վերը հիշատակված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաեւ սպառնալիք պարունակել՝ մարդու առողջության համար: Վտանգն, առաջին հերթին, մակերեսին գտնվող, երբեմն նույնիսկ՝ ներս թափանցող տարատեսակ մանրէների եւ մակաբույծների հետ է կապված: Այնպես որ, վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար, հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել եւ ոչ մի պարագայում հում վիճակում չուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հում ձվին դիպչելուց հետո ձեռքերն անպայման լվանալ:

     

  • Ինչպիսի՞ օրգանական  և առողջարար ( բույս, տերև, արմատ և այլն) նյութերով կարող ենք ներկել ձուն

Կան ներկելու շատ տարբեր ձևեր։ Դրանք կարող են լինել օրգանական և ոչ օրգանական։ Ներկը կարող է պատրաստված լինել ինչ-որ թույներից, դա կհամարվի անօրգանական, իսկ եթե ձուն ներկենք օրինակ սոխի կեղևով ապա դա կլինի օրգանական։

  • Պատրաստել տեսադաս

Հեռավար-առցանց ուսուցում․ Կենսաբանություն

Էկոլոգիական գործոններ

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։

Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան,խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։

Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։ Էկոլոգիան կենսաբանական գիտություն է…

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը); ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում) գործոնները։

Կորոնավիրուսի մաիսն։ Ի՞նչպես պաշտպավնել կորոնավիրուսից։

 

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: (corona-թագ)։ 

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Կորոնավիրուսային հիվանդություն 2019.svg.png

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

 

Ժառանգականություն

Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:
Այդ ունակությունը ցայտուն ձևով դրսևորվում է զավակների՝ իրենց ծնողներին նմանության մեջ: Ժառանգականության շնորհիվ կենդանիների կամ բույսերի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը: Որոշ տեսակներ գոյատևում են գրեթե անփոփոխ չափազանց երկար ժամանակ: Օրինակ՝ դեղին սաթի մեջ հայտնաբերված են միլիոնավոր տարիներ առաջ ապրած մոծակներ, որոնք գրեթե չեն տարբերվում այժմյաններից: Կամ էլ, ահա, 150 մլն տարի առաջ ապրած վրձնալողակ ձուկը՝ ցելկանիտը, որի մասին ձկնաբանները տեղեկացել են քարերի վրա մնացած դրոշմներից, գրեթե չի տարբերվում բոլորովին վերջերս Հարավային Աֆրիկայի ափերի մոտ որսացած վրձնալողակների տեսակի լատիմերիա ձկից:
Իսկ որո՞նք են այն կառուցվածքներն ու շարժընթացները, որ ապահովում են կենդանի օրգանիզմների ժառանգականությունը և որոշում դրանց անհատական զարգացման բնույթը:
XIX դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը ոլոռի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով:
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ (հունարեն՝ ծագում):
Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները: Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը: Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. գորտինը, օրինակ, 18 է, սոխինը՝ 16, շանը՝ 22, մարդունը՝ 46 և այլն:
Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից: Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ): Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը: Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ:
Բնությունը մշակել է զարմանալի մի հատկություն. նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ կրկնապատկվում է, ու հատուկ մեխանիզմի շնորհիվ յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը (հավաքածուն), ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է:
Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» (մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ): Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»:
Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ո՜չ ծնողները, ո՜չ էլ նախնիները: Նշանակում է՝ ինչ-որ գեներում քիմիական «նյութերը» փոխել են իրենց տեղերը, ստացել մեկ ուրիշ հրաման: Այս երևույթը կենսաբաններն անվանել են մուտացիա (լատիներեն, նշանակում է փոփոխություն): Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը: Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման:
Ժառանգականությունն ու դրա փոփոխություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է գենետիկա, որը բավական երիտասարդ գիտություն է: Սակայն 10 հզ. տարի առաջ, դեռևս երկրագործության շեմին, մարդը փորձառությամբ ստացել է բույսերի նոր, ավելի պիտանի տեսակներ:
Հետագայում ժառանգական նյութի փոփոխություններ առաջացնելու որոշ գործոնների ունակությունը պարզելով՝ գիտնականներն զգալիորեն ընդլայնել են անհրաժեշտ օրգանիզմների ստացման հնարավորությունները: Բայց առավել նշանակալի առաջընթացն այդ ուղղությամբ կապված է գենետիկական ճարտարագիտության հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ ցանկալի հատկություններով օրգանիզմներ (օրինակ՝ աճման հորմոն, ինսուլին մշակող միկրոօրգանիզմներ): Այդ բնագավառի հաջողությունները նախադրյալներ են ստեղծել նաև ժառանգական հիվանդությունների կանխման համար:

Դալտոնիզմ

Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:

Դալտոնիզմը կամ գունային կուրությունը ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:

Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները

Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:

Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը:

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել:

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Հեմոֆիլիա

Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդությունը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Հեմոֆիլիայով հիվանդանում են տղամարդիկ:

Պատճառներ
Հեմոֆիլիան պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ: Այդ ժառանգական արատը իրենց որդիներին փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են, և փոխանցում իրենց որդիներին:

Պաթոգենեզ
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս դեռևս վաղ մանկական տարիքում և տարեցտարի մեղմանում: Ավելի ուշ տարիքում դրսևորվում են հիվանդության առանձին ձևեր, որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով: Հեմոֆիլիայով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:

Մակրոէվոլյուցիա

Մակրոէվոլյուցիա , կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսունմասիրությունների ժամանակ։

Տերմինի բացատրությունը

Մակրոէվոլյուցիա՝ լատիներեն «մակրո»-մեծ, «էվոլյուցիա» փոփոխություն։ Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ՝ ծաղկի ձևավոևման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը՝ տեսակաառաջացումն է՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում[1]։ Ըսկ էությանէ մակրոէվոլյուցիան՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է։

Եզրակացություններ

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր՝ «Էվոլյուցիա` Տեսությունը ճգնաժամի մեջ է» գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը «ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզբունքին, քան լուրջ «գիտական տեսության», իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է՝ «Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»»:

Պնդում 1. Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում։ Մակրոէվոլյուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների, ավելի կոնկրետ ալելների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել։ Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին։

Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները։ Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում։ Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի։

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են «Դարվինի սերինոսներ» անունով։4 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները։ Սակայն փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները։

Պնդում 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև։

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել»։ Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Պնդում 4. Միկրոէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի։ «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ։ Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրգանիզմներ…դա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կենսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին»։

Похожее изображение

 

Ապացույցներ

Կենսաաշխարհագրություն

Դարվինը առաջինն էր, որ հուշեց նախնի տեսակներից ժամանակակիցնրեի առաջացման մասին։ Նա այդ եզրակացությանը եկավ Գալապագոսյան կղզիներ այցելությունից հետո։ Կենսաաշխարհագրական բազմաթիվ օրինակներ՝ պարկավորների բազմազանությունը Ավստրալիայում՝ վարկածն առաջադրեց, որ Ավստրալիայի յուրօրինակ վայրի բնությունն զարգացել է մեկուսացված լինելով այն տարածաշրջանից որտեղ ապրում են կաթնասունների շատ տարածված տեսակներ, բացի պարկավորների շատ ներկայացուցիչնեիրց։ Դարվինի տեսակետին համաձայն՝ մենք հայտնաբերում ենք տեսակներն այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, քանի որ նրանք զարգացել են այդ տարածաշրջանում բնակված նախնիներից։

Համեմատական անատոմիա

Տարբեր տեսակների մարմնի կառուցվածքային համեմատությունը կոչվում է հաեմատական անատոմիա: Օրինակ մարդկանց, չղջիկների, կետերի, կատուների առջևի վերջույթները կազմված են միևնույն կմախքային տարրերից, չնայած որ դրանք խիստ տարբերվում են իրենց կատարած գործառույթներով՝ կետի լողակները նույն աշխատանքը չեն կատարում, ինչ չղջիկների։

Ընդհանուր ծագման հետևանքով այս կառուցվածքային նմանությունը կոչվում է հոմոլագիա: Ամենափոքր հոմոլոգ օրգաններից են «մնացորդային» (ռուդիմենտ) օրգանները, որոնք օրգանիզմի համար անկարևոր են։

Համեմատական անատոմիան հաստատում է, որ էվոլյուցիան վերափոխման գործընթաց է, որւոմ նախնիների ճրգանները փոփոխվում են, քանի որ ձեռք են բերում նոր գործառույթներ։

Համեմատական սաղմնաբանություն

Տարբեր տեսակի կենդանիների զարգացման վաղ փուլերի համեմատությունը բացահայտում է լրացուցիչ նմանություններ, որոնք տեսանելի չեն հասուն օրգանիզմներում։

Մոլեկուլային կենսաբանություն

Դարվինի անենահամարձակ վարկածն այն էր, որ կյանքի բոլոր ձևերն էվոլյուցիան ճյուղերով, որոշակի աստիճաններով կապված են ավելի վաղ օրգանիզմների հետ։ Այս վարկածին համաձայն Դարվինց մոտ հարյուր տարի անց կենսաբանները սկսեցին ներկայացնել բոլոր օրգանիզմներում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի գենետիկ լեզուն և կոդը։ Հենց սա էլ մոլեկուլային նմանությունն էր, որը փոխանցվել էր էվոլյուցիոն ծառի միջոցով։

Բջջի բաժանում : միտոզ և մեյոզ

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Картинки по запросу միտոզ
– Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
– Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ:Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
– Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
– Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
– Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Картинки по запросу մեյոզ

Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով գամետներ), որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման։

Սպիտակուցներ

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզիսպիտակուցային կոմպլեքսն է։

Картинки по запросу սպիտակուցներ

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Картинки по запросу սպիտակուցներ

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Ռենտգենային ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է հեմոգլոբինի և միոգլոբինի եռաչափ կառույցները Մաքս Պեուցի և Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ: