Առցանց ուսուցում․ Հայոց պատմություն

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ XVIII ԴԱՐՈՒՄ (1722-1731 ԹԹ․)»

 

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին ավղանները ովքեր 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:

 

  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

Ռուսասանը առիթը բաց չթողնելով գրավեց Կասպից ծովից որոշ տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI_ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում արշավանքից 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։

  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում. Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:

  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թվականի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է Պարսկական տիրապետությունից:

  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:

  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

Թուրքական բանակը 1724թվականի հունիսի 7-ին պաշարում էԵրևանը, Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:

  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հայերը հաղթանակ տարան:

  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

1726 թվականին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից,սակայն Հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր և վերադառնում են Գանձակ:

  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հույսները կորցնում  էին  այդ պատճառով էլ առավելությունն անցնում էր թշնամուն: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

Շատ ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը օգնություն ցուցաբերեր Արցախ։

Հայաստանի ազատագրության պայքարի աշխուխացումը

Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ:

Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին:

Կաթողիկոսը նամակներ էր գրել նաև Հռոմի պապին ու Վենետիկ և անգամ այցելել պատերազմի դաշտ ու բանակցություններ վարել վենետիկյան բանակի հրամանատարի հետ:

Հայ առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները մասնակցություն էին ունենում հակաթուրքական պայքարի կազմակերպման մեջ: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Նման առաջարկներով նա դիմել էր Լյուդովիկոս XIV-ին և ապա հայկական պատվիրակության կազմում կրկին ժամանել Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար: Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որ նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս: Ապա նա ճանապարհվել էր Եթովպիա՝ այդ երկիրը ևս ընդգրկելու հակաթուրքական պայքարի դաշինքի մեջ:

Հայազգի գործիչները զանազան միջոցների էին դիմում արևմուտքին համոզելու հակաթուրքական գործողությունների դիմելու: Նման փորձերից էր Արիստակես վարդապետի դիմումը Հռոմի պապին, որտեղ նա առաջարկում էր իր ծառայությունները՝ ստեղծելու և փորձարկելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում: Նա հավաստում էր, թե այդ զենքի դեմ «ոչ բերդ, ոչ սար, ոչ ձոր, ոչ ծով, ոչ ցամաք, ոչ բազմություն զորքերի և զինվորների իմ գիտացած բանի հնարքին դեմ չի կարեր կենալ»:

Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան նման ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն: Հայ քաղաքական ուժերը ստիպված էին ապավինել հակաթուրքական նոր ուժերի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի համագործակցությանը: Թուրքիայի հարձակողական արշավանքները դեպի Հունգարիա և Ավստրիա ոտքի հանեցին նաև տեղի հայ գործիչներին: Նրանք զենքով ու հետախուզական ծառայություններով իրենց նպաստն էին բերում Վիեննայի և Բուդապեշտի պաշտպանություններին:

Հայաստանը 16֊րդ դարի վերջին 17֊րդ դարի սկզբին

Կասպից ծովից հարավ-արևմուտք՝ Իրանի Արդեբիլ քաղաքում շեյխ Սեֆիրը հիմնեց կրոնական-ռազմական համայնք։ Այն ակ-կոյունլուներին պարտության մատնեց, գրավեց մայրաքաղաք Թավրիզը և հիմնեց Սեֆեյանների պետությունը։ Նրանք գրավեցին նաև Շիրվանը, Իրանը, Հայաստանը և հասան Բաղդադ։

Փոքր Ասիայի արևմտյան մասում 1299 թվականին հիմնադրվեց Օսմանյան պետությունը։ Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից՝ նրանք գրավեցին այն։ 1453 թվականին գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը և տիրացան կայսրության տարածքին։ Նրանքգրավեցին Տրապիզոնի կայսրությունը, Կիլիկիան, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան։ Դրանից հետո տեղի ունեցավ ունեցավ թուրք-պարսկական պատերազմը Հայաստանի և Մերձավոր Արևելքի համար։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1512 թվականին մեծ զորքով արշավեց դեպի արևելք՝ Սեֆեյաններին կասեցնելու համար։ Չալդրանի պատերազմում սեֆյան շահ Իսմայիլը պարտության մատնվեց և նրանք գրավեցին Թավրիզը։

Պատերազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում։ Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, տնտեսությունը քայքայվում է, բնակչությունը գերևարվում է։

1550 թվականին պարսիկները արշավում են Օսմանյան կայսրության դեմ՝ նորից Հայաստանում։ Վերացվում են բոլոր բնակավայրերն ու ցանքատարածությունները։

1555 թվականին Ամասիայում Օսմանյան և Սեֆեյան տերությունների միջև կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ դադարեցվում էին պատերազմները։ Թուրք-պարսկական սահմանագիծն անցնելու էր Հայաստանով՝ այն 2 մասի բաժանելով․ արևմտյանը օսմաններին, արևելյանը՝ պարսիկներին։ Բայց այդ պայմանագիրը կարճատև էր։

Շուտով օսմանները կրկին արշավեցին Պարսկաստան։ Գրավեցին հսկայական տարածքներ։ Իրանը որոշ դիմադրություն ցույց չկարողացավ տալ։ Գահ բարձրացած շահ Աբասը 1590 թվականին շտապեց հաշտություն կնքել նրանց հետ՝ զիջելով շատ տարածքներ, դրա հետ մեկտեղ Այսկովկասն ու Ատրպատականը։ Նա այդ խաղաղ ժամանակը օգտագործեց բանակ կազմավորելու համար։ Նա առևտրական կապեր հաստատեց Ռուսաստան և արևմտյան երկրների հետ, նրանք էլ օգնեցին, որ զինի բանակը ։ Ավելացվեցին թնդանոոթներ։

1603 թվականին շահ Աբասը օգտագործեց հարմար առիթը, որպեսզի վերամիավորի կորցրած տարածքները, հարձակվում է Թավրիզի վրա և գրավում այն։ Անցնելով Արաքս գետը նրանք մտնում են Ջուղա, հետո Նախիջևան, ապա գրավում Երևանի բերդը։ Պարսիկները հայերին էին տանում առաջին գիծ, ստիպում խրամատ փորել։

1604 թվականին թուրքական սուլթանը նոր բանակ ուղարկեց շահ Աբասի դեմ։ Շահ Աբասն էլ վճռեց ամայացնել նրա ճանապարհին ընկած բնակավայրերը՝ բնակչությանը փոխադրելով Իրանի խորքեր։ Դրանով օսմանյան բանակը կզրկվեր պարենից, օթևանից և չէր կարողանա շարունակել արշավանքը։ Որակյալ հայ երկրագործներն ու արհեստավորները բռնագաղթի միջոցով պետք է նպաստեին Իրանի տնտեսության զարգացմանը։

Հայերի տեղհանությունը սկսվեց 1604 թվականի օգոստոսին։ Հրամայված էր հրդեհել բոլոր գյուղերը, խոտի և հացաբույսերի դեզերը։ Գաղթեցվում էր մոտ 300 հազար բնակչություն։ Հայ բնակչությունը  բազմիցս փորձեց չենթարկվել բռնագաղթին, բայց դրանք դաժան պատժամիջոցներ էին լինում։ Պարսկական բանակը հաշվեհարդար տեսավ Գառնի գյուղի նկատմամբ, որն ըմբոստացել էր։ Լուր ստանալով, որ օսմանյան բանակը արդեն մտել է Արարատյան դաշտ՝ շահ Աբասը հչամայում է գաղթեցվող  բնակչությանը արագորեն փոխադրել Արաքսի աջ ափը։ Գետանցման ժամանակ մեծ թվով բնակչություն խեղդվում է ջրում։ 1606 թվականի վճռական ճակատամարտում պարտություն կրելով, օսմանյան կողմը համաձայնում է հաշտության, որով վերահաստատվում է Ամասիայի պայմանագիրը։ Թուրք- պարսկական պատերազմներն ավարտվում են 1638 թվականին։ 1639 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆեյան Պրսկաստանի միջև կնքված Կասրե-Շիրինի պայմանագրով՝ Հայաստանը կրկին բաժանվում է երկու ախոյան տերությունների միջը, որը պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբ։

Հեթում Ա

Հեթում Ա-ի դրամներից՝ պետական զինանշանովՀեթում Ա-ն Հեթումյանների հայ իշխանական տոհմից է, Կիլիկիայի հայկական պետության թագավորը (1226–69 թթ.), Հեթումյանների արքայատան հիմնադիրը: Նրա օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, առավել կենտրոնացել է միապետական իշխանությունը, շարունակվել Կիլիկիայի հայկական պետության հզորացումը:Կոստանդին Գունդստաբլը Կիլիկիայի Ֆիլիպ թագավորին (1222–25 թթ.) գահազրկել է՝ հայ իշխանների իրավունքներն ու հայոց հավատը չհարգելու պատճառով և իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբել թագուհու (1222–52 թթ.) հետ ու հռչակել թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը երկիրը շարունակել է կառավարել ինքը:Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243 թ-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թ-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում: Բացի այդ՝ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ:1256–59 թթ-ին Հեթում Ա-ն մոնղոլների զինակցությամբ հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին է միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, և մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թ-ին 30-հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան: 1268 թ-ի հուլիսին Հեթում Ա-ն որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թ-ին գահը հանձնել նրան (Լևոն Գ), ինքը մտել է վանք, որտեղ և մահացել է:Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են դրամներ:

Թորոս Բ Ռուբինյան

ԹորոսԲ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1169)։ Լևոն Ա-ի ավագ որդին։

1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս: Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»:

1140 ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով Կիլիկիա իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝

1151 թ. նա ամուսնանում է Ռաբանի սենյորի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, Բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշնային Կիլիկիան: Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է Մամեստիան, Անարզաբան, Տարսոնը: Մանուիլ I Կոմնենոս հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ Լամբրոնի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա Բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններով և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։ Անդրոնիկը վերադառնում է Կոստանդնուպոլիս պատմում կայսերը։

Մանուիլը այլևս չէր կարող մարտնչել հայերի դեմ, և դիմում նենգ, բայց միևնույն ժամանակ խորամանկ քայլի հայերի դեմ է լարում Սելջուկներին և Անտիոքի արքայազն՝ Ռենո դը Շատիլյոնին։ Թորոսը վստահ հաղթանակ է տանում սելջուկների նկատմամբ Հայկական Տավրոսի մատույցներում։ Հետագայում հաղթում է նաև Ռենոին վերջինս հուսախաբ լինելով Մանուիլի չկատարած խոստումից, անցնում է հայերի կողմը։ Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։ Մանուիլը ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա գրավում են Դաշտային Կիլիկիան Թորոսը նահանջում է լեռներ։ Ռենոն անցնում է Մանուիլի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է Բյուզանդական կայազոր։

Թորոս Ա

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ (881-884 – 929), Հայոց թագավոր 914 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ ԱտրպատականիՅուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ-ի դեմ դուրս եկան նաև ԳուգարքիՇամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ Բ-ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[1]։