Հասարակագիտություն.ամփոփում.(մայիսի18֊22)

Ազգային անվտանգություն

«Ազգային անվտանգություն» Դասի հղումը

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Լայն իմաստով ի՞նչ է պետության համար անվտանգությունը։

Անվտանգությունը պետության բոլոր բնակիչների համար անվտանգ գործունեության, կյանքի պայմաններ ապահովելն է։

  • Ի՞նչ նկատի առնվելով է կառուցվում պետության ազգային անվտանգությունը։

Աշխարհաքաղաքական գործոնների հիման վրա, որոնք անդրադառնում են պետությանը, ինչպես նաև՝ պետությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգների։

  • Ինչպիսի՞ բնութագրիչներ է ընդգրկում <<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը։

<<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը ընդգրկում է արտաքին և ներքին վտանգներից պետության տարածքային անձեռնմխելիությունը, պետության ներքին գործերին արտաքին ուժերի չմիջամտումը ապահովելու երաշխիքը, հավանական և անսպասելի վտանգներից ու  բնակչությանը սպառնացող բուն վտանգների կանխարգելումը։

  • Ի՞նչ է նշանակում <<պետության հետապնդած նպատակներ>> եզրույթը, ինչպիսի՞ գործոններ են հաշվի առնվում դրանց կարևորության և իրագործման կարողությունները կառուցելիս։

Պետությունը ինքն է որոշում իր հետապնդած նպատակների կարևորությունը, ելնելով իր ահրաժեշտություններիից։

  • Ի զորու՞ է պետությունը իրականացնել իր առջև դրած բոլոր նպատակները և եթե ոչ, ապա որո՞նք է պետությունը ընտրում՝ առաջնային իրագործման համար։

Պետությունը առաջնային սկզբունքով իրագործում են առավել կարևոր նպատակները, օրինակ՝ տարածքային անվտանգության ապհովմանն ուղղված քայլերը։

  • Ինչի՞ն են հանգեցնում միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները։

Միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները վատագույն դեպքում  հանգեցնում են պատերազմների, երբեմն պատժամիջոցների կիրառման կամ սահմանափակումների։

  • Ըստ ձեզ, հնարավո՞ր է խուսափել պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար ուժի կիրառումից։ Պետությունների միջև առկա խնդիրների ինչպիսի՞ խաղաղ լուծումներ կառաջարկեք դուք։

Հնարավոր է՝ հեռու ապագայում, մարդկության կարծրատիպերի և մտածելակերպի փոփոխությունների շնորհիվ, ամբողջությամբ հեռացվի խնդիրների, ուժի կիրառման միջոցով, լուծում տալը: Իսկ առկա խնդիրների խաղաղ լուծումը, կարծում եմ, հնարավոր է միայն բանակցությունների միջոցող:

  • Միջպետական խնդիրների լուծման գործում, ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը

Ըստ ՄԱԿ-ի՝ կանոնադրության միջազգային անվտանգության պատասխանատվությունը դրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա: Այսպիսով՝ ՄԱԿ-ը կարող է միջամտել միջպետական հարցերին, մասնակցություն ունենալ դրանց լուծմանը։

  • ՀՀ-ն ազգային անվտանգությունը, ինչպիսի՞ ռազմավարություն ունի <<խաղաղության և միջազգային անվտանգության>> ոլորտում։

Այն ելնում է անհատի, պետության, հասարակության անվտանգության ապահովման, կայուն զարգացման շահերից։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ, հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համար վերափոխվի <<ազգային անվտանգություն>> եզրույթը, <<միջազգային անվտանգություն>> եզրույթով, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհներով։

Կարծում եմ, որ հնարավոր է, բայց ոչ մոտ ապագայում: Երևի շատ դարեր անց հենց այդպես էլ կլինի: Ը՜մ, կարող են ժողով հրավիրել, որտեղ էլ կտեսնեն, որ մարդկանց անվտանգության կանոնները գրեթե նույնն են տարբեր երկրներում, մի քանիսը կավելացնեն, մի քանիսը կհեռացնեն և կստեղծվի <<միջազգային անվտանգություն>> եզրույթը:

Հեռավար-առցանց ուսուցում. Հասարակագիտություն. Մայիսի 11 – 15

Ղառաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։

Ադրբեջանը ձգտում էր բռնի ուժով հնազանդեցնել Արցախի բնակիչներին, և մաքրել հայերին այդ տարածքից։

  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։

Ադրբեջանի հետ լավ հարաբերություններն ավելի դուրեկան էին ԽՍՀՄ-ին։

  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։

Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անցկացնում  Արցախի դեմ։  Նախկինում փորձեցին ամեն բան օրինական և խաղաղ ճանապարհով լուծել, բայց հաջողության չհասան։

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից:

  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
  • Ի՞նչն է Արցախի համար «Անվտանգության գոտին»։

Անվտանգության գոտի Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ:

  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։

ԽՍՀՄ-ի փլուզումով և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր՝ միջպետական հակամարտության հատկանիշ։

  • Ինչո՞վ են տարբերվում «զինադադարը» և «հաշտությունը»։

Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է։Հաշտությունը ռազմական գործողությունների վերջնական դադարն է, խնդիրների լուծումը, երբ երկու պետությունները դառնում են ընկեր/բարեկամ։

 

Հեռավար֊առցանց ուսուցում.մայիսի4֊8

«Արցախյան հակամարտության պատմական արմատները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Դեռ վաղ ժամանկներից է Արցախը հայերով բնակեցված եղել։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարում այն մտնում էր Ուտիք նահանգի մեջ, ինչն էլ Մեծ Հայքի մի մասն էր կազմում։ Հետաքրքիր փաստ է, որ Ստեփանակերտը 12-րդ դարում Վարարակն էր կոչվում։

  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

Իբր թե Ղարաբաղի բնակիչները իրենց սովորություններով և մշակույթով Ադրբեջանին էին ավելի նման։ Կներեք, բայց անկարող եմ առանց բարկության խոսել այս թեմայի շուրջ։ Հետո էլ Ռուսաստանին ավելի շահավետ էր Ադրբեջանի հետ բարեկամական կապեր հաստատելը, քանզի բարեկամ ես Ադրբեջանին, բարեկամ ես նաև Թուրքիային։

  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Նրանք դուրս եկան Ադրբեջանի ազդեցության տակից, փրկեցին իրենց կյանքը, ինչը ամենից կարևորն է, որ կարող էին ստանալ։

  • Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները։

Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն էր անցկացնում, որը թույլ կտար ինքնահաստատվել, փոքրամասնություն կազմող, տեղաբնիկ ազգերի վրա, իսկ հայերին՝ ճնշել։

  • Ի՞նչ նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ «Արցախյան խնդրի» լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային։

Ըստ իս՝ «Արցախյան խնդրի» լուծման գործում վճռական կլինի պատմական իրավունքը, որը կհանդիսանա միջազգայինի հիմքը։

Հեռավար-առցանց ուսուցում․Հասարակագիտություն/Ապրիլի 27-ից մայիսի 8-ը/

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 
1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>
ապրիլի 27-30 և մայիսի 4-8

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> 
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․
  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։
  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։
  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։

georgia8

 

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> 
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։
  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։
  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։
  • Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
  • Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։

karabakh_movement_opera.thumb_

Ցեղասպանություններն աշխարհում

Նախ սկսենք <<ցեղասպանություն>> բառի հասկացությունից․

Ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

Ո՞ր ազգերի նկատմամբ է իրականացվել ցեղասպանություն

Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։

Резня в Смирне. Эллинские семьи оплакивают своих родственников (1922 год).
Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Հոլոքոստ

Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։

Трупы узников немецкого концентрационного лагеря около города Маутхаузен
Հրեաների ցեղասպանություն

Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Ճապոնիան իր առջև խնդիր էր դրել գաղութացնել Հարավարևելյան Ասիան ու իր համար հումքի աղբյուր ու սպառման շուկա ապահովել։ Այդ նպատակով 1931 թվականից Ճապոնիան սկսել էր տարածաշրջանում ակտիվ էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնել։ Ճապոնական բանակի գործողությունները Հարավարևելյան Ասիայում 1931 – 1945 թվականներին ուղեկցվում էին բնակչության դեմ բազում հանցագործություններով, որոնք հաճախ ցեղասպանություն են որակվում։ Թեև պաշտոնապես ոչ մի երկիր դա որպես ցեղասպանություն չի ճանաչել։

Патрулирующие солдаты японской императорской армии (1930-ые годы).
Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Կամբոջայի ջարդը

1975 թվականին Կամբոջայում իշխանության եկան Կարմիր Քմերները` Պոլ Պոտի գլխավորությամբ։ Ու հենց այդ թվականից երկրում սկսեց գործել «մահվան մեքենան»։ Սպանում էին բարձրագույն կրթություն ունենալու, ակնոց դնելու, օտար լեզուներ իմանալու, արտասահմանցիների հետ շփվելու համար, սպանում էին բժիշկներին և ուսուցիչներին։ Ամեն օր «մահվան» դաշտերում 300–400 դիակ էր մնում։ Աղքատ երկրում փամփուշտները պակասություն էին անում, այդ պատճառով սպանում էին ձեռքի տակ ընկած ցանկացած իրով` քլունգով, բրիչով, մուրճով, նույնիսկ արմավենիների տերևներով։ Ընդհանուր առմամբ, Պոլ Պոտի օրոք մոտ երեք միլիոն մարդ է սպանվել։

Жертвы палачей Пол Пота в деревне Тол провинции Кампучии
Կամբոջայի ջարդը

Ցեղասպանություն Ռուանդայում

1994 թվականի ապրիլի 6–ից հուլիսի 18–ը խուտու կառավարության հրամանով տուտսի ցեղի զանգվածային ոչնչացում է իրագործվել։ Այդ իրադարձությունների ժամանակ տարբեր գնահատականներով 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ է մահացել։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում էր երկրի բնակչության 20%–ը։ Ցեղասպանությունը ծրագրել էր Ռուանդայի քաղաքական վերնախավն, ու իրագործվել էր անմիջապես բանակի, ժանդարմների, «ինտերխավմե» ու «իմպուզամուգամբի» խմբավորումների ուժերով,որոնց աջակցում էին խանությունն ու քաղաքացիականները։

Раскопки массового захоронения в Руанде
Ռուանդայի կոտորածը

Դարֆուրի կոտորածը

Ազգամիջյան հակամարտություն, որը 2003 թվականին ծագել էր Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր գավառում աֆրիկյան նստակյաց բնակչության ու արաբալեզու քոչվորների միջև։ Ապստամբների դեմ պայքարի պատրվակով Սուդանի կառավարությունը գործի է դրել տեղացի արաբալեզու քոչվորների «Ջանջավիդ» աշխարհազորը, որի մարտիկները աֆրիկյան քաղաքացիական բնակչության պատժիչ ռեյդեր է իրականացրել։

Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ–ը գնահատմամբ` հակամարտության հետևանքով ստիպողաբար տեղահանվածների թիվը գերազանցում է երկու միլիոնը, իսկ զոհերի թիվը` 180 000–ը։ Սակայն դա ստույգ թիվ չէ, քանի որ ճշտված չեն Դարֆուրի դժվարհասանելի շրջաններում գտնվող ճամբարներում մահացության տվյալները։ Փորձագետների խոսքով` ավելի իրական է 300 հազարը։ Դարֆուորւմ տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես չեն ճանաչվել որպես ցեղասպանություն, սակայն բազում մասնագետների կարծիքով, տեղացի բնակչության կոտորվածը համապատասխանում է այդ սահմանմանը։

Женщины сидят в тени большого дерева в импровизированном лагере для внутренне перемещенных лиц (27 сентября 2004). Селех, Судан
Դարֆուրի կոտորածը

Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

2014 թվականի ամռանը հյուսիսային Իրաքում ԻՊ («Իսլամական պետություն» – մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի զանգվածային ջարդերը։ Որոշ տվյալներով` 50–ից 60 հազար եզդի ստիպված էին փախչել Շենգալի սարեր։ ԻՊ գրոհայինները պաշարել էին սարերում նրանց ապաստանները։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

Պաշարված մարդիկ սննդի ու ջրի պակաս ունեին։ Սինջարի գրավման հաջորդ օրը` 2014 թվականի օգոստոսի 4–ին, եզդիների հոգևոր առաջնորդ, արքա Տասխին Սաիդը կոչ արեց համաշխարհային հանրությանն օգնել եզդիներին։ Իսլամիստների գործողությունների հետևանքով մի քանի հազար եզդի մահացավ։ 2016 թվականին Մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի խորհուրդը պաշտոնապես դա անվանեց ցեղասպանություն։ Ի դեպ, եզդիների ցեղասպանությունը ճանաչել է նաև Հայաստանի խորհրդարանը։

Иракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак
Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

Ի՞նչն է համարվում ցեղասպանություն

Մասնագետները մինչ այժմ վիճում են «ցեղասպանություն» եզրույթի շուրջ` արդյո՞ք պետք է ցեղասպանություն համարել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման այս կամ այն դեպքը։ Ինչպես հայտնի է, «ցեղասպանություն» եզրույթը սկսել է կիրառել իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1948 թվականին։ Ցեղասպանությունը գործողություն է, որն ուղղված է ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական կամ պատմականորեն ձևավորված որևէ այլ մշակութա–էթնիկական խմբի ամբողջական կամ մասնակի բնաջնջմանը։

Бюст Рафаела Лемкина в Ереване
Ռաֆայել Լեմկինի կիսանդրին Երևանում

Այդ հասկացությունը սահմանելու համար` Լեմկինը հիմք է վերցրել հենց հայերի ու հրեաների ողբերգությունը։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, Իսրայել պետությունը մինչ այժմ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հաճախ այս կամ այն պատմական ողբերգության ճանաչումը որպես ցեղասպանություն պետությունների ձեռքում մահակ է դառնում։ Ամեն անգամ այս թեման բարձրացվում է, երբ պետք է լինում ճնշում գործադրել հակառակորդի վրա։ Ցավոք, Հայոց ցեղասպանությունն այդ իմաստով բացառություն չէ։

 

Հեռավար-առցանց ուսուցում․ Հասարակագիտություն․Ապրիլի 20-24

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում «Մարդկանց բնական հավասարություն»։

Առաջին հերթին փորձեմ ներկայացնել «մարդկանց բնական հավասարություն» հասկացությունը։ Կարծում եմ՝ դա կարողությունների ամբողջություն է, որոնցով օժտված է յուրաքանչյուրը։ Հնարավոր է՝ միտքս սխալ շարադրեցի, բայց սրա օրինակներից են մտածելու, զգալու, գործելու կարողությունները։ Եվ քանի որ բնական վիճակում մարդիկ օժտված են ագահությամբ, սարսափով, փառասիրությամբ, նախանձությամբ… Հենց այս ամենն է պատերազմների պատճառ հանդիսանում։

  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Նա համարում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը «Արդարացի պատերազմ» ասելով։

«Արդարացի պատերազմների» նպատակը, ըստ Հոլբախի, պետության, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Նա գրում է, որ պատերազմն արդարացի է միայն երբ անհրաժեշտ է, երբ ազգի բարեկեցությունն իսկապես վտանգված է։

  • Ըստ Էմանուիլ Կանտի՝ ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Ըստ Կանտի՝ պատերազմների հիմնական պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտումն է։ Պատերազմների կանխարգելման միջոց էր համարում պետությունների միջազգային միության հիմնումը, որում ամեն մի պետություն իրեն ազատ կզգար և միաժամանակ չէր խանգարի ուրիշների զարգացմանը։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։

Երբ կառավարության վարած քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տալիս, ապա օգնության է գալիս պատերազմը, որը նույնպես քաղաքականության ձև է, ինչի նպատակը հակառակորդ կողմի քաղաքականության տապալումն է ռազմական միջոցներով։

  • Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։

Ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել պարտված կողմի հարստություններն իր շահերի օգտին։

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ՝ օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։

Արդարացի պատերազմներ

Զեյթունի ապստամբություն (1862)
Հայ-հռոմեական պատերազմ (Ք.ա. 69-66) (արդարացի էր հայերի կողմից, անարդարացի՝ հռոմեացիների կողմից)

Անարդարացի պատերազմներ

Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918)
Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945)
Ամերիկա-մեքսիկական պատերազմը (1846-1848)
Երեսնամյա պատերազմը (1618-1648)

  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։

Սառը պատերազմը, որի ընթացքում ռազմական գործողությունները փոխարեն իրականացվում են քաղաքական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական և հոգեբանակ գործողությունները։ Կամ կրոնական հակամարտությունները, որոնք նույնպես պատերազմներ են (Օրինակ՝ Եհովայի վկաներն ու Առաքելական եկեղեցին)։ Քիմիական պատերազմ՝ մարդկանց մահացությունը հիվանդությունների պատճառով։

  • Ըստ ձեզ՝ ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։

Պատճառը, կարծում եմ, պետությունները զարգացվածությունն է և ավելի մեծ տարածքների ձգտման նվազումը, իսկ աճել է ընդգրկումը, քանզի պետությունները սկսել են ավելի մեծ քանակությամբ «բարեկամ պետություններ» հաստատել։

 

 

 

«Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված «Վիքայաթը» ժողովածույում։

Այստեղ գրված են օրենքներ, որոնք թույլ չեն տալիս սպանել կանանց, երեխաներին, ծերերին, հոգեկան հիվանդներին, հաշմանդամներին և բանագնացներին։

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչպե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։

Ֆրիդրիխ Մեծի և Բենջամին Ֆրանկլինի միջև կնքված պայմանագիրը կոչվում էր «Բարեկամության և խաղաղության» պայմանագիր։ Նրանք պայմանավորվեցին «փոխադարձաբար պարտավորություն ստանձնել աշխարհի առջև»՝ հավաստելով, թե պետությունների միջև կնքված պայմանագրի նպատակը մարդու պաշտպանությունն է։

  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ «Հասարակական դաշինք»-ում։

Ժան Ժակ Ռուսոն գրում էր. – «Պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերությունն է…: Քանի դեռ պատերազմի նպատակը թշնամի պետության ոչնչացումն է, ուրեմն մյուս կողմն իրավունք ունի սպանելու այդ պետության պաշտպաններին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զենք են կրում: Սակայն հենց որ նրանք վայր դնեն այդ զենքն ու հանձնվեն, դադարում են թշնամի լինելուց և դառնում են նորից սովորական մարդիկ, որոնց այլևս չի կարելի կյանքից զրկել»:

  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ։

Անրի Դյունանը առաջարկում էր.

• որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր մի կազմակերպություն, ընդ որում՝ դեռ խաղաղ պայմաններում, որը պատերազմի ժամանակ պատրաստ կլինի օգնելու բժշկական կազմավորումներին,
• որպեսզի պետություններն ընդունեն «անխախտելի միջազգային սկզբունքներ», որոնք կերաշախավորեն ռազմական հոսպիտալների և բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը:

  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։

Առաջին առաջարկությունից ծնվեց Կարմիր խաչը, իսկ երկրորդը հիմք դրեց ժնևյան իրավունքին։

  • Ի՞նչ են սահմանում՝ «Ժնևի իրավունքը» և «Հաագայի իրավունքը», ներկայացրե՛ք դրանք համառոտ։

• «Ժնևի իրավունքի» նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։
• «Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները

  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։

— Միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի բախումն է (հարկ է նշել, որ ազգային-ազատագրական պատերազմները նույնպես դիտվում են որպես միջազգային բնույթի զինված ընդհարումներ):

— Ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբերի, կամ այդպիսի զինված խմբերի բախումն է: Որպեսզի բախումը համարվի ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում` այն պետք է հասնի լարվածության որոշակի աստիճանի և շարունակվի որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

 

Հեռավար-առցանց ուսուցում․Հասարակագիտությունչ(մարտի 30- ապրիլի 3)

 Թեմա՝ <<Հասարակագիտության 11 դասարանի դասագրքի թեմաների տեսադասեր>>։

Տեսադասեր՝ Հասարակագիտության 11 դասարանի հետևյալ թեմաներով՝

Պահանջ 1` Ուշադիր դիտե’ք տեսադասերը։

  1. Ի՞նչ է քաղաքականությունը։
  2. Քաղաքականություն և իշխանություն։
  3. Քաղաքական գործընթաց։
  4. Քաղաքական ընտրանի (էլիտա)
  5. Քաղաքական մշակույթ
  6. Քաղաքական սոցիալականացում
  7. Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։

1.Ի՞նչ է քաղաքականությունը:                                                                                                             1.Ի՞նչ է քաղաքականությունը- Քաղաքականության միջոցով են նախապատրաստվում,  ընդունվում իրականացվում և վերահսկվում հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ որոշումներ:                                               2.Ինչերն են ներառված քաղաքականության մեջ- մշակույթը, արվեստը,կինոն, թատրոնը,և երաժշտությունը:                                                                                                               3.Քաղաքական եզրույթի առաջացումը-այն կապված է քաղաքների առաջացման, և զարգացման հետ:                                                                                                                                   4.Որոնք են քաղաքացիական կայուն կապերը և հարաբերություները-քաղաքաբնակներին  պահպանել քաղաքում ձևվավորված և ընդունված կանոները:             5.Ինչ է ասել փիլիսոփա Պլատոնը քաղաքականության մասին-քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է, որին պետք է տիրապետի իմաստուն ղեկավարը, հասարակության մեջ հասնելու արդարության, և ներդաշնակության:                  6.Ըստ Արիստոտելի քաղաքականությունը-քաղաքականությունը դիտարկում էր, պետական և քաղաքական շփում հաղորդակցում կարևորելով հասարակական հարաբերություների կարգավորումը:                                                                                                 7. Որոնք են քաղաքականության 3 իմաստները-հայեցակարգ,ռազմավարություն,ծրագիր,իրավակարգ,մրցակցություն,պայքար:                     8.Քաղաքականությունը որպես հայեցակարգ-ենթադրում է հասարակական կյանքի կոնկրետ ոլորտի նպատակների և խնդիրների ուսումնասիրության արդյունքներ և առաջարկվող լուծումներ:                                                                                                                      9.Քաղաքականությունը որպես իրավակարգ-այն իր մեջ ներառում է հիմնականու իրավական նոռմերը և կանոները դրանք են սահմանադրություն,օրենքներ, օրենսգրոեր, պայմանագրեր և համաձայնագրեր:                                                                                                    10.Քաղաքականությունը որպես մրցակցություն և պայքար- խորհրդարանական ընտրություները կուսակցություները և նրանց դաշինքները պայքարում են միմիյանց միջև ընտրողների ձայնի համար:

2.Քաղաքականություն և իշխանություն։                                                                                           1.Ինչ է իշխանության եզրույթը-այն կապված է գերակայության հեղինակության կառավարման ուժի առժեքների մշակույթի հարկադրանքի պարտադրանքի ազդեցության բախման ներազդեցության, փողգործակցության, համագործակցության, երկխոսության, գործընկերության, և այլ հասարակական երևույթների հետ:                                                         2.Իշխանության և քաղաքականության փողհարաբերություները-այն ուսումասիրում է քաղաքագիտությունը և իշխանագիտությունը այս:                                         3.Ինչ է ասել Ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Դալը- ասել է, իշխանությունը հասարակության անդամների, վարքի վրա ազդելու կարողությունն է:                                      4.Ինչ է իշխանության սուբյեկտ տարրը- այն արձակում է որոշակի հրամաներ և իրականացնում է որոշակի գործողություներ ազդելու համար իշխանոիթյան օբյեկտի վարքի և նաև գործունեության վրա:                                                                                                   5.Ինչ է բռնապետությունը (դեսպոտիզմ) —իշխանության աղբյուրը բռնությունն է, և դրա վրա հիմնված բացարձակ իշխանությունը:                                                                               6.Կրոնական իշխանություն թեոկրատիա-իշխանության աղբյուրը հոգեվորականությունն է կամ հոգևոր առաջնորդները:                                                                  7.Հոգևոր մշակույթային իշխանության հենք-ավանդույթներ,արժեքներ,մշակույթ,լեզու,կրոն,ստեղծագործական միավորումներ:   8.Իշխանության ռեսուրս-համոզում,ավանդույթ,առասպել:                                                   9.Իշխանության իրավական հենք- սահմանադրություն,օրենսգրքեր,օրենքներ,իրավական նորմեր և ակտեր, պայմանագրեր, համաձայնագրեր, ռազմավարություներ, հայեցակարգեր, ծրագրեր, կանոնադրություներ և այլն:                                                                                                                 10.Ինչ է նշանակում հենք և ռեսուրս-իշխանության հենք այն ինչի վրա հենվում է և բխում է իշխանությունը,իսկ ռեսուրս այն է, որ այդ հենքի վրա հիմնվելով օգտագործվում է տվյալ ոլորտում:

3.Քաղաքական գործընթաց:                                                                                                                1.Ինչ է իրանից ներկայացնում քաղաքական գքրծընթացը-քաղաքական գործընթացը իրենից ներկայացնում է, հասարակության քաղաքակական համակարգի գործառման, և քաղաքականության սուբյեկտների գործունեության տարածաժամանակային, շարունակելիության կոնտինյոմի ընդհատվածության դիսկոնտինյոմի, և փոփոխություները որոնք, կառուցողական ապակառուցողական կամ չեզոք ազդեցություն ունեն քաղաքական հհամակարգի, և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա:                                                                                                  2.Ինթ է ներառում իր մեջ քաղաքական գործընթացը-այն ամենը ինչ կապված է, քաղաքականության, շարժունակության, լինելիության, կազմակերպման փոփոխման զարգացման, և այն ամենը ինչ նաև ձևավորում են որոշակի քաղաքական իրավիճակներ իրադարձություներ դեպքեր:                                                                                                                3.Որոնք են քաղաքական ազդեցություները-դրական ազդեցություն, բացասական ազդեցություն , և չեզոք ազդեցություն:                                                                                              4.Դրական ազդեցություն-դրական են, եթե քաղաքական գործնթացները նպաստում են քաղաքական համակարգերի զարգացմանը, նպաստում են քաղաքականության սուբյեկտներին, առավել կայուն կարգավիճակի ձեռքբերմանը:                                                  5.Բացասական ազդեցություն-բացասական են, եթե կարող են կազմաքանդել բացասական ազդեցություն, ունենալ քաղաքական համակարգի կայունության վրա, հանգեցնել նրան դեպի անկայունության:                                                                                        6.Չեզոք ազդեցություն-չեզոք է, եթե նրանք ունեն ոչ դրական, և ոչ բացասական ազդեցություն այսինքն կարող ենք ասել, որ չունեն էական ազդեցություն քաղաքական համակարգերի կայունության, և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա:                                                                                                                                                           7.Ինչ է ցույց տալիս քաղաքական գործընթացը-քաղաքական գործընթացը ցույց է տալիս քաղաքական իրավիճակների, իրադարձությունների և դեպքերի հաջորդականությունը:                                                                                                                           8.Ընդհանուր քաղաքական գործընթաց-վերաբերվում են ամբողջ հասարակության շահերին, և պահանջմունքներին շոշափում են համահասարակական խնդիրները, և շահերը:                                                                                                                                                     9.Մասնավոր քաղաքական գործընթաց-կապված են քաղաքականության սուբյեկտների շահերի պահանջմունքների իրականացման հետ, որը կարող է ակտիվ կամ պասիվ, ինչպես նաև չեզոք ազդեցություն ունենալ հասարակական հիմնախնդիրների կարգավորման գործընթացում:                                                                                                            10. Քանի փուլերի է դասակարգում քաղաքական որոշումները-դրանք 4 են, քաղաքական որոշումների նախապատրաստում, մշակում, իրագործում,և վերահսկում:

4.Քաղաքական ընտրանի (էլիտա)                                                                                                       1.Ինչ է նշանակում էլիտա-ընտրախավ, վերնախավ, ընտրյալ այն ընտրված մարդկանց խումբ է, որը կառավարում է ղեկավարում է հասարակությունը:                             2.Որն է քաղաքական ընտրանիագիտություն (էլիտոլոգիա)-հասարակագիտության այն ճուղը, որի հետազոտության առարկան քաղաքական ընտրանին է, կոչվում է քաղաքական ընտրանիագիտություն (էլիտոլոգիա):                 3.Ինչ էր ասում Վիլֆրեդո Պարետոն-որ հասարակությունը բաժանվում է, ընտրախավի և ոչ ընտրախավի:                                                                                                           4.Ըստ Վիլֆրեդո Պարետոնի կառավարությունը քանի հատվածի է բաժանվում— այն բաժանվում է 2 հատվածի աղվեսների և առյուծների:                                   5.Ինչ էր ասում Ռոբորտ Միխելսը-նա կարծում էր, որ հասարակության մեջ ցանկացաց դեպքում թե դեմոկրատական զարգացման դեպքում, թե ավտորիտար հասարակությունը ղեկավարում են, օլիգառխները առաջանում է օլիգառխիա խմբիշխանություն, փոքրաթիվ մարդկանց իշխանություն, որնել հենց ղեկավարում է հասարակությունը:                                                                                                                                 6.Ինչ որոշումներ է ընդունում քաղաքակական էլիտան-քաղաքական էլիտան կամ ընտրանին ընդունում է, այնպիսի որոշումներ որոնք կխթանեն հասարակության զարգացմանը:                                                                                                                                          7.Ինչ է քաղաքական գիծը-քաղաքական գիծը քաղաքական ընտրանու՝ նախապես սահմանագծված երկարաժամկետ գործունեությունն է:                                                                 8.Քաղաքական էլիտան բաժանվում է 3 հատվածների որոն են դրանք-բարձրագույն քաղաքական էլիտա , միջին քաղաքական էլիտա , ստորին քաղաքական էլիտա:                                                                                                                                                       9.Բարձրագույն քաղաքական էլիտա- այն անմիջականորեն կառավարման գործընթացին է լցված, նա անմիջականորեն մասնակցում է կառավարչական աշխատանքներին:                                                                                                                                 10.Միջին քաղաքական էլիտա-այն կապված է ընտրովի մարմիների հետ:Ստորին քաղաքական էլիտա-իշխանական լծակներ ունեցող անձանց խումբն է:

5.Քաղաքական մշակույթ                                                                                                            1.Ինչ է քաղաքական մշակույթը-Քաղաքական մշակույթը տվյալ հասարակության անդամների հավաքական համոզմունքների,արժեքային ընկալումների, ավանդություների, նորմերի ամբողջությունն է:                                                                               2. Ինչ է Քաղաքական արժեքը- դրանք այն երևույթներն են կամ այն նորմերն են իձյալներն են, որոնց միջոցով մենք որոշում ենք տվյալ երևույթի քաղաքական գործընթացի դրական կամ բացասական նշանակությունը:                                                            3.Քանի տեսակի են լինում արժեքային կողնորոշումները-լինում են 2 տեսակի գիտակցված և չգիտակցված:                                                                                                              4.Քաղաքական ավանդույթներ-դա մի հսկայական ոլորտ է, մեծ ամբողջություն որը ներառում է քաղաքական արժեքները, սովորույթները, այդ նորմերը վարքի անընդունելի և ընդունելի ձևերը տվյալ հասարակության շրջանակներում:                                                           5.Քաղաքական ենթամշակույթ- դա մարդկանց խումբ է, որոնց վարքային մոդելները արժեքային պատկերացումները էականորեն տարբերվում են, հասարակության մեծ մասի մոտ առկա վարքային մոդելներից և նորմերից:                                                                               6.Քաղաքական մշակույթի 3 տիպերը-նահապետական,հպատակային,մասնակցային:                                                            7.Նահապետական  — նահապետական անձիք ընդանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ,նրաց բոլորվին չի հուզում թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի ներսում:                                                                                                                                                    8.Հպատակային- մարդկանց կապվածությունը իշխանության հետ թուլանում է, նրանք հետաքրքրվածություն ցուցաբերում են քաղաքական ինստիտուտների նկատմամբ:            9.Մասնակցային- սա մյուս 2 տիպերից տարբերվում է, այն բնորոշվում է անհատների քաղաքական մասնակցության բարձր աստիճանով:                                                                      10.Ինչ է բնորոշ քաղաքացիական մշակույթին- քաղաքացիական մշակույթին բնորոշ են կողմնորոշվածությունը դեպի քաղաքական ինստիտուտները և քաղաքացիների ակտիվ քաղաքական մասնակցությունը:

6.Քաղաքական սոցիալականացում                                                                                                     1.Մարդու սոցիալականացումը- մարդը սոցիալական էակ է դառնքում միաիյն հասարակության միջավայրում,առանց հասարակության մարդու սոցիալականացումը չի կարող կայանալ:                                                                                                                                     2.Որոնք են սոցիալակն գործընթացի գործոները- դրանք 3 են, միկրոգործոներ, մեզոգործոներ, և մակրոգործոներ:                                                                                                       3.Միկրոգործոներ-դրանք փոքր չափի գործոներ են, որոնք ազդում են անհատի սոցիալականացման վրա:(ընտանիք, միկրոսոցիում,կրթական հաստատություններ,կրոն):   4.Մեզոգործոներ-միջին կարևորության և չափի գործոներ են:(էթնոս,համայնք,բնակավայր,աշխարհագրական դիրք,բնակլիմայական պայմաներ):           5.Մակրոգործոներ- դրանք ավելի լայն մաշտաբի գործոներ են:(մշակույթ,պետություն,հասարակություն,երկիր մոլորակ):                                                            6.Ներդաշնակ սոցիալական քաղաքականություն-հասարակության մեջ կա երկխոսություն,անհատը հասկանում է իր դերը,անհատը հասկանում է իր տեղը,չկա բախում և հասարակությունը զարգանում է ներդաշնակ:                                                              7.Բազմակարծ սոցիալական քաղաքականություն- անհատը կարող է փոխել իր կարծիքը,և սա չի հետապնդվում օրենքով անհատը կարող է անկաշկանդ ասել սեփական կարծիքը, և դրա համար չպախարակվել:                                                                                           8.Գերակայող սոցիալական քաղաքականություն- երբ անհատը չի հարմարվում տիրող իշխանություների հետ, նա դեմ է դուրս գալիս նրա հայածքները չեն համընկնում իշխանություների, ծրագրերի, որոշումների, օրենքների հետ:                                                       9.Չհետաքրքրված-երբ հասարակության մեջ անհատը ընդանրապես հետաքրքրված չէ քաղաքականությամբ:                                                                                                                             10.Հետաքրքրված-անհատը հետաքրքված է բայց չունի լծակներ մասնակցելու այդ գործընթացին:Մասնակցային-երբ անհատը ունի որոշակի մշակված քայլեր ինչ կարող է անել հասարակության մեջ:

7.Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։                                                           1. Ինչ է քաղաքական գիտակցությունը-քաղաքական գիտակցությունը գաղափարների, հացացքների, պատկերացումների, համոզմունքների, դիրքորոշումների, զգացմունքների, ավանդույթների ամբողջությունն է, որոնց վրա կառուցվում են անհատի, հասարակության և իշխանության փոխհարաբերությունները:                                                     2.Քաղաքական վարք-քաղաքականության սուբյեկտի /անհատի, սոցիալական խմբի, հանրույթի/ նպատակաուղղված արարքների և գործողություների ամբողջությունն է:           3.Քաղաքական մասնակցություն-այդ գործողությունների դրսևորման կոնկրոտ ձևն է կոնկրետ իրավիճակում:                                                                                                                     4.Քաղաքական վարք- քաղաքական վարքի համար որոշիչ նշանակություն ունեն անհատի քաղաքական շահերն ու արժեքները:Քաղաքական շահերի բավարարման համար մարդիկ մասնակցում են քաղաքականությանը, իսկ արժեքները սահմանում են քաղաքական այն իդիալները, որոնց իրագործմանը ձգտում են քաղաքականության մասնակիցները:                                                                                                                                       5.Քաղաքական համակարգ-քաղաքական համակարգը սահմանում է քաղաքական խաղի հիմնական կանոնները,  խթանում կամ սահմանափակում է քաղաքական ակտիվության ձևերը, և ընդանրապես քաղաքական ակտիվությունը:                                        6.Իրավանորմեր-սահմանում են տվյալ հասարակության մեջ քաղաքական վարքի, և քաղաքական մասնակցության ընդունելի և անընդունելի ձևերը և տեսակները:                       7.Բողոքական վարքը քանի տեսակի է դրսևոևվում- այն դրսևորվեւմ է 2 ձևերով փափուկ և կոշտ:                                                                                                                                      8. Փափուկ-փափուկ է այն դեպքը, երբ մենք բավարարվում ենք դիմումներ կամ միջնորդագրեր գրելով:                                                                                                                            9.Կոշտ-  երբ մասնակցում են ցույցերի բողոքների տարբեր տեսակի այլ ակցիաներին:Իդեպ կոշտերը երբեմն հատում են օրենքով թույլատրված սահմաները, և վերածում շանտաժի ահաբեկչության և այլն:                                                                                   10.Ինչ է աբսենտեիզմը-աբսենտեիզմը ընտրություներից հրաժարվելն է և դրանց չմասնակցելը:

image5cd8d5cdd77e3

 

Ազգային անվտանգություն

  1. ատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Լայն իմաստով ի՞նչ է պետության համար անվտանգությունը։

Պետության սպառնացող ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանքները կոչվում են Ազգային անվտանգություն։ 

  • Ի՞նչ նկատի առնվելով է կառուցվում պետության ազգային անվտանգությունը։

Մառդկանց անպաշպանությունը նայելով։

  • Ինչպիսի՞ բնութագրիչներ է ընդգրկում <<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը։

Ազգային անվտանգություն հասկացությունն ընդգրկում է հետևյալ բնութագրիչները․ արտաքին և ներքին վտանգներից պետության տարախքային անձեռնամխելիությունն ու ամբողջականությունն ապահովելու կարողությունը, պետության ներքին գորխերին արտաքին ուժերի չմիջամտելու երաշխիքների ապահովումը, հավանական և չնախատեսված սպառելիքների, ինչպես նաև բնակչության բուն կենսակերպի դեմ ուղղված սպառնալիքների կանխագելումը։

  • Ի՞նչ է նշանակում <<պետության հետապնդած նպատակներ>> եզրույթը, ինչպիսի՞ գործոններ են հաշվի առնվում դրանց կարևորության և իրագործման կարողությունները կառուցելիս։
  • Ի զորու՞ է պետությունը իրականացնել իր առջև դրած բոլոր նպատակները և եթե ոչ, ապա որո՞նք է պետությունը ընտրում՝ առաջնային իրագործման համար։

Եթե կա անվտագություն ուրեմն պետք է իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները։

  • Ինչի՞ն են հանգեցնում միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները։

Խաղաղության և միջազգային անվտանգության հիմնական   սկզբունքները ձևակերպված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ և այլ փաստաթղթերում։ Այդ սկզբունները մասնավորապես նախատեսում են՝ համատեղ ջանքերի գործադրումը խաղաղության սպառնալիքը կանխելու և վերացնելու համար։

  • Ըստ ձեզ, հնարավո՞ր է խուսափել պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար ուժի կիրառումից։ Պետությունների միջև առկա խնդիրների ինչպիսի՞ խաղաղ լուծումներ կառաջարկեք դուք։

Այո, մի-փոքր վեճից մեկը մյուսի վրա ուժ կկիրառի։ Ինձ թվում է բանախոսությունը ճիշտ տարբերակ է։

  • Միջպետական խնդիրների լուծման գործում, ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը

Խաղաղության և միջազգային անվտանգության համար գլխավոր պատասխանատվությունը դրված է ՄԱԿ-ի վրա։

  • ՀՀ-ն ազգային անվտանգությունը, ինչպիսի՞ ռազմավարություն ունի <<խաղաղության և միջազգային անվտանգության>> ոլորտում։

ՀՀ միջազգային հեղինակության ամրապնդումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը , այդ թվում՝ խաղաղության և անվտանգության պահպանմա միջազգային ջանքերին, խաղաղապահ գործոցություններին մասնակցելու միջոցով։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համար վերափոխվի <<ազգային անվտանգություն>> եզրույթը, <<միջազգային անվտանգություն>> եզրույթով, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհներով։

Ինձ թվում է ճիշտ կլինի ազգային անվտանգություն մնա, իմ կարծիքով դա ավելի ճիշտ ա։

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы