Մարզական ստուգատես

Այսօր՝ 21.01.21-ին բարձր տրամադրությամբ գնացինք սահադաշտ։ Մի լավ սահեցինք, ու ի զարմանս ինձ ոչ մի անգամ չընկա։ Սկզբում մի քանի րոպե հարմարվեցի, իսկ հետո արդեն նորմալ սահեցի։ Քանի որ ընկերուհիս այդքան լավ չէր կարողանում սահել, ես և մյուս ընկերուհիս օգնեցինք և սկսեց նա էլ լավ սահել։ Ընթացքում հավես վիդեոներն ու նկարները անպակաս։ Իրոք հրաշալի ժամանակ անցկացրեցինք։