WineWorks գինու գործարանի այցելություն

Փետրվարի 23֊ին այցելեցինք WineWorks գինու գործարան։ WineWorks գինու գործարանը ստեղծվել է Վահե Քյոշքերյանի կողմից, երբ բնակչություն հաստատեց Հայաստանում։ Նա պատմեց իր երկար գորլունեության մասին։ Միգուցե չկարողանամ ամբողջական ներկայացնել նրա կյանքը, որը մեզ պատմել է նա, սակայն որոշ չափով կփորձեմ տեղեկացնել։ Նա ապրել է Միացյալ Նահանգներում, սակայն թողել է այդ ամբողջը (այսպես ասած՝ հարստությունը) և եկել է Հայաստան։ Նրա գործարանի ամբողջ սարքավորումները որակյալ են, և ոչ մի բան չի խնայել որակյալ արդյունք ստանալու համար։

Երբ ներս մտանք գորլարան կարծեցի թե փոքր վայր է, այն ինչ մի դուռ էր բաժանում ամբողջական գործարանը տեսնելու համար։ Շշալցում էին գինիները, որից հետո պիտակավորում։ Գինիները լցված էին հսկայական տակառների մեջ։ Գործարանը ցույց տալուց հետո մեզ հյուրասիրեցին Ոսկեհատ տեսակի սպիտակ գինուց։ Այն հրաշալի համ ուներ և իրոք զգացվում էր մեծ տանջանքը։

Վահե Քյոշքերյանը դասախոսություն տվեց մեզ, պատմեց իր կյանքի մասին, իսկ հետո իր դուստրը եկավ և նաև նրա հետ ծանոթացանք։

Օրս անցավ հրաշալի, և ես կցանկանամ ևս մեկ անգամ գալ այստեղ։

Ծաղկաձոր

Ծաղկաձորի հենց անունը խոսում է գեղեցկության և քաղաքի բոլոր հրճվանքների մասին: Այն հայերենից թարգմանվում է որպես «ծաղիկների կիրճ»: Այս տարածքում հայտնաբերված արտեֆակտների համաձայն` Ծաղկաձորի տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, որը հաճույք է պատճառում իր հյուրերին ամբողջ տարվա հիանալի կլիմայով: Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստավայրը, մաքուր օդը և գեղեցիկ բնական տեսարանները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքում անցկացվող հանգստի ժամանակ բոլոր հաճույքների մի փոքր մասը: Տեղը սիրված է նաև պատմության սիրահարների շրջանում: Քրիստոնեական ճարտարապետության ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը Կեչառիսի վանական համալիրն է: Քաղաքում կարող եք գտնել գրեթե բոլոր տեսակի զվարճանքներ, որոնք ձեր ուղևորությունը կդարձնեն հարուստ և անմոռանալի:

Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձոր
Ծաղկաձոր
Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձոր

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ

  • 1Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ Ծաղկաձորը գոյություն ուներ որպես բնակավայր մ.թ.ա. III հազարամյակի կեսին: Քաղաքի անվանումը գալիս է Ծաղկունյաց լեռան անունից: Այն հին ժամանակներում կոչվում էր Ծաղկոցաձոր:
  • 2Ըստ մի լեգենդի, Փահլավունի գերդաստանի իշխանուհիներից մեկը պահանջել է կառուցել մեծ դղյակ՝ գեղեցիկ հովտում շքեղ պարտեզով: Այնուամենայնիվ, գարնանը մի անգամ բուռն քամի ոչնչացրեց այգին և ծաղիկներ ցրեց ձորը: Ձորի կիրճը ծածկված էր ծաղիկներով, և այդ ժամանակից ի վեր ձորը կոչվում էր Ծաղկաձոր: Արքայադուստրը հորից պահանջել է վանք կառուցել իր ամրոցի մոտակայքում, որպեսզի վանականներն օր ու գիշեր աղոթեն և վերադարձնեն ցրված ծաղիկները:
  • 3Այսպիսով կառուցվեց Կեչառիս վանքը: Այստեղ տարբեր երկրներից հավաքականներ պատրաստվում էին օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին: Ավելին, երբ 1972 թվականին Թեղենիսի լեռան լանջին կառուցվեց կաբելային ճանապարհ, Ծաղկաձորը հայտնի դարձավ որպես լեռնադահուկային հանգստավայր:

Դեպի ամանորյա Էջմիածին

Մենք դեկտեմբերի 20-ին ուղևորվեցինք Էջմիածին և քանի որ ես ապրում եմ Էջմիածնում ընկերներիս միացա հենց այնտեղ։ Սկզբում գնացինք Մանուկ Աբեղյանի որդու՝ Մհեր Աբեղյանի թանգարան։ Տեսանք նրա կիսանդրին, նկարած նկարները այսպես ասած գործունեությունը։

Հետո ման եկեցեղիների բակերովէ Մայր Աթոռ, Գայանե։ Շաա՜տ լուսանկարվեցինք, իսկ երբ արդեն քաղցած էին գնացին նախաճաշելու։ Գնացինք, մի շարք նկարվեցինք, իսկ հետո ճանապարհվեցինք դեպի տուն։

Էջմիածին(Վաղարշապատ), Մաչանյանների թանգարան

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք ՀայաստանիԱրմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Վաղարշապատի քաղաքապետը Դիանա Գասպարյանն է: [2]։

Հոգևոր մայրաքաղաք

Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծանում է, այն միաժամանակ դառնում է նաև հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ 5-րդ դարի կեսերին՝ Մայր աթոոը Դվին փոխադրելուց հետո, փաստորեն մինչև 7-րդ դարը Վաղարշապատր կորցնում է իր երբեմնի նշանակաթյանը։ 7-րդ դարում պարսկա-բյուզանդական հակամարտությունների ոլորտում գտնվող Հայաստանում՝ ինքնավարության առկայության տասնամյակներին պայմաններ են ստեղծվում քաղաքի տնտեսության և մշակույթի վերելքի համար, քաղաքային կյանքը Վաղարշապատում կրկին աշխուժանում է 4-րդ դարում հիմնված մատուռների փոխարեն մեկը մյուսի ետևից կառուցվում են Հռիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիները, վերանորոգվում է Մայր տաճարը։ Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի մոտ կառուցվում են Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը։ 15-րդ դարում Վաղարշապատում վերահաստատվում է կաթողիկոսարանը։ 13-15-րդ դարերից Վաղարշապատը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը՝ անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը։ 1828 թվականին Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին։ Ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա։ Չնայած 19-րդ դարի կեսից Էջմիածինը դառնում է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում էին կաթողիկոսարանն ու միաբանությունը՝ սինոդի հետ մեկտեղ։ Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը։ Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է[7]։

Հետաքրքիր նյութ՝ Կռիվ տված խաղողն ու «կոտոշավոր» գինին 

Այց՝ Մանկավարժական համալսարան(ՀՊՄՀ)

Այսօր՝ նոյեմբերի 25֊ին այցելեցինք ՀՊՄՀ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, ընկեր Նելլիի և ընկեր Գեղամի հետ։

Սկզբում գնացինք քիմիայի լաբարատորիա փորձեր կատարելու։

Մի քանի փորձ կատարելուց հետո գնացինք աստղագիտության դասընթացին։ Մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք, իսկ դասախոսը հաճույքով պատասխանեց։

Այնուհետև գնացինք օպտիկայի լաբարատորիա ուսումնասիրեցինք լազերները և հետաքրքիր տեղեկություներ ստացանք։

Նաև գնացինք ինֆորմատիկայի լաբարատորիա։ Իմ կարծիքով ավելի հետաքրքիր տեղեկություններ տվեցին այստեղ։ Դիտեցինք մի տեսանյութ, որտեղ խոսում էին ուսանողները՝ պատմում էին իրենց մասին։Ինֆորմատիկայի լսարաններում ամբողջովին դրված էր նոր համակարգչեր։

Այսպիսով օրս անցավ հրաշալի իմ ընկերների հետ։

Դեպի ԴԱՌԳԵՏ գարեջրի գործարան

На изображении может находиться: облако, небо, мост и на улице

Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆտ գարեջրատունը Հայաստանում🍺:

Այսօր փոքր-ինչ անսովոր անձնակազմով՝ աղջիկներով Ընկեր Մարիամի և ընկեր Արտակի հետ հյուրընկալվեցինք Դառգետ գարեջրի գործարան:

Առավոտյան նախ մասնակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվող պատարագին, այնուհետև շարժվեցինք դեպի գործարան: Ճանապարհին ընկեր Արտակը մեզ պատմեց հետաքրքիր տեղեկություններ և՛ գարեջրի մասին, և՛ Դառգետ գործարանի մասին, սակայն ավելի շատ տեղեկություններ իհարկե ստացանք գործարանում ընկեր Գևորգի կողմից:

Картинки по запросу դառգետի մասին

Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք նրանց են հասնում ամբողջ աշխարհից🍺։Ընկեր Գևորգը բացատրում է, որ գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որը ստանում են գարու կամ այլ հացահատիկների հիման վրա՝ ածիկային քաղցուի սպիրտային խմորման եղանակով գարեջրի խմորիչների օգնությամբ։ Պատրաստման համար օգտագործում են չորս բաղադրիչ՝ ջուր, խմորիչ, գարու ածիկ, գայլուկ։ Քրաֆթ գարեջրագործությունը թույլ է տալիս հասնել նոր համերի ու բույրերի։
Бутылки на производственной линии
Եվ այսպես բացատրությունից հետո մեզ հյուրասիրեցին գարեջուր:Ես գարեջուրը մեծ սիրով ըմպեցի, թեպետև կյանքումս 1 կումից ավել չեմ խմել: Այն ուղղակի հիանալի համ ուներ: Մեզ տվեցին ընդմիջում: Ե՞վ ինչ կարող էին անել աղջիկները, եթե ոչ լուսանկարվել: Լուսանկարվեցինք, զրուցեցինք, իսկ հետո ժամանակն էր տուն գնալու: Ընկեր Գևորգը վերջում նույնպես հյուրասիրեց գարեջուր:

Ինձ ամեն ինչ դուր եկավ՝ ընկեր Արտակի հետ ճանապարհ գնալը, ընկեր Գևորգի բացատրությունը, միջավայրը, շշերի և նույնիսկ գործարանի դիզայնը, և իհարկե գարեջուրը:

 

 

 

Դեպի Հարթագյուղ

Ուղևորվում ենք դեպի Հարթագյուղ` Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ։Շարժվեցինք առավոտյան շուտ։ Ճանապարհը հարթ էր, այդ իսկ պատճառով չզգացինք, թե ինչպես հասանք տեղ։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157մ բարձրության վրա, և մենք իհարկե հաղթահարեցինք այդ բարձրունքը։

Այս մատուռի մասին շատ լեգենդներ կան, և այն օր օրի շատանում է։ Ասում են՝ հրաշագործ ուժի շնորհիվ բուժվում են շատ մարդիկ, կատարվում են երազանքներ, բայց այն երզանքները, որոնք ի սրտե եք ցանկանում։

Մարդիկ շատ էին, նրանց հոսքը դեպի մատուռ անդադար էր, գալիս են տարբեր մարզերից, համայնքներից։

Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:

Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Այնտեղ անդադար նկարվեցինք, իսկ հետո արդեն հետ դարձանք։Գնացինք Հարթագյուղ հավաքեցինք կարտոֆիլ, պատրաստեցինք և համտեսեցինք, ուղղակի հիանալի համ ուներ։

Եվ վերջ, ավարտվեց այս հիանալի օրը։ Այն ուղղակի հիանալի էր,արկածներով լի օր, որը երբեք չեմ մոռանա։

Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժն ու մատուռ տանող բարդ ճանապարհը

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:

Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ:

Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:

«Այո՛,  հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:

Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:

Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:

Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:

Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:

Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:

Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:

Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին):

Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները:

https://wordpress.com/post/mmkhitaryan91.wordpress.com/771

1-3 կուրսը խնամեցին ձիերին

10.09.19-ին մենք մեր կուսրի երեխաներով ընկեր Մարիամըի ուղեկցությամբ գնացինք ագարակ։Այնտեղի հոտը տհաճ էր բոլորս,սակայն 1-2 րոպե հետո սովորեցինք։Ես փոքր-ինչ վախենում էի ձիերից,բայց խնամեցի մազերը։Ի դեպ մենք խնամում էինք Ջենի անունով ձիուն։Ես նաև հյուսեցի ձիու մազերը։Տպավորությունս ինչպես միշտ հրաշալի էր։

Նախապատրաստական աշխատանքներ Արատեսում


Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։

Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։


Տեքստը տրամադրել է ՀՀ մշակույթի նախա-րարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։