Ձմեռային մարզական ստուգատես

Հունվարի 24֊ն էր, օրը ուրբաթ։ Ուսանողներով ճանապարհորդեցինք Ջրվեժ։ Ձյան պակաս ունեյինք և դա լրացրեցինք Ջրվեժում։ Այնտեղ հեքիաթային ձմեռ էր տիրում։

Լինել Ջրվեժում և չտեսնել Չարենցի կամարը ուղղակի չի կարելի։ Ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու այնտեղի գեղեցկությունը։ Բոլորով հավաքվեցինք կամարի դիմաց և արտասանեցինք Ե. Չարենցի 《Ես իմ անուշ Հայաստանի》բանաստեղծությունը։ Քանի որ բոլորս շատ լավ գիտեյինք այդ բանաստեղծություն շատ գեղեցիկ արտասանեցինք և տեսագրեցինք։ Այնտեղ շատ լուսանկարվեցինք։

Ուղևորվեցինք Ջրվեժի գլխավոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (17֊րդ դար) , որն այլ կերպ անվանում են Սուրբ Կաթոլիկ։

Եկեղեցում երգեցինք, մոմ վառեցինք, հիացանք եկեղեցու գեղեցկությամբ և գնացինք Ջրվեժի արգելոց։

Ջրվեժի արգելոցում շա՜տ լավ անցավ, քանի որ այնտեղ ձնառատ էր։ Սահնակով սահեցինք, ձնագնդի խաղացինք, մի խոսքով ունեցանք հիանալի օր։

Ահա և նկարներ այդ օրվանից՝

Մարզական ստուգատես

Այսօր՝ հունվարի 23֊ին գնացինք Իրինա Ռոդնւնյանի անվան սահադաշտ։

Օրս սկսվեց լավ տրամադրությամբ։ Գնացինք քոլեջ, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, մի քանի դաս արեցինք և շարժվեցինք։ Մինչ այդ բազմաթիվ անգամներ էի գնացել սահադաշտ և այդ իսկ պատճառով ինձ հեշտ էր սահել։ 1֊2 քայլ և արդեն լավ սահում էի ընկերուհիներիս հետ։

Զվարճալի էր սահելը մանավանդ երբ հաճախակի ընկերուհիներս ընկնում էին։

Ինչպես հասկացաք մենք այնտեղ գնացել էինք աղջիկներով մեր շատ սիրելի Ընկեր Մարիամի և Ընկեր Նելլի հետ։

Ամեն կերպ նրանք փորձում էին սահել։ Քիչ֊քիչ ավելի լավ էր ստացվում։ Ամեն ինչ հոյակապ էր։ Հուսով եմ էլի կգանք այստեղ սահելու։