Վերնատան հեռավար ընթերցասրահի համալրում
Քանի որ 1 ամիս տանն ենք ես որոշեցի ընթերցել գիրք։ Գիրքը կոչվում է <<Չգտնված երիցուկներ>>։ Այն պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին:
Մեջբերումներ <<Չգտնված երիցուկներ>> գրքից՝
- Մարդուն սիրում են այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելու չի խանգարում:Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կանքի ամենաերջանիկ պահերց է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում…:
- Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու , այլ հասնելուց հոտո այն պահպանելու միջոցներով…:
- Ուզում եմ քեզ հետ ընտանիք կազմել, երջանկացնել քեզ, քեզնով երջանկանալ, քեզնից երեխաներ ունենալ ու քեզ գրկած ապրել մինչև խոր ծերություն :Այն եմ ուզում, ինչ առհասարակ ուզում է ցանկացած նորմալ մարդ:
- Իսկ ես կարծում եմ, որ եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց:
- Եթե հանգամանքներն ավելի ուժեն են, քան զգացմունքները, ապա ափսոս է «սեր» բառը, որը տրվում է այդ զգացմունքներին։
Այս ընթացքում կկարդամ շատ գրքեր և խորհուրդ կտամ, որ դուք նույնպես կարդաք։ Բարի տնթերցումներ…