Հարցման ամփոփում

Մեր հարցման թեման եղել է նորաձևությունը, որին մասնակցել է 77 հոգի։

Հարցման արդյունքը՝

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ, ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ

2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

  1. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
    նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ,
  2. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
    փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
    որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
    հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
    մեքենայական մշակման նախապատրաստելու
    անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
    մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
    է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
    աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
    փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
    բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
    ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
    հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
    մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական

հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն:

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց «պրոբլեմի» կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը «Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…»: 
Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի:  Ստանդարտացված  հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:  Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:    Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից1.  Ծրագրային հարցերի ձևակերպում-  Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  

Հարցման տեսակները1. Անկետավորում2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ:  Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից:  Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 
 Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը: Հարցերի Ձևակերպման կանոնները  
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն «գռեհիկ_կենցաղային»3. Հարցերը պետք է լինեն կարճ4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն «ընտրություն»  կատարել «ճիշտ» պատասխանների մեջ:7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան: Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  «հասարակական կարծիք գոյություն չունի»  աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված «հուշող» ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար «ձեռնատու»  պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված`  մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:   Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿ:  Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:Դիխոտոմիկ հարցերը բակ հարվերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն «փակվում»  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով: Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով: 

Հեռավար ուսուցում․ քաղ․ սոց․ հիմունքներ

Ես այսպիսին եմ

Ես ուրախանում եմ, երբ ինձ ասում են հաճելի խոսքեր։


Ես տխրում եմ, երբ հաջող օր չեմ ունենում։


Երբ ես անհանգիստ եմ սկսում եմ ուտել քաղցր։


Երբ ես ուշանում եմ սկսում եմ արագ շարժվել։

Երբ ես նյարդային եմ սկսում եմ լացել։

Երբ ես նկարում եմ սկսում եմ հանգստանալ։

Դու այսպիսին ես

Դու ուրախանում ես, երբ ամեն բան քո ուզածով է լինում,

Դու կարող ես նեղվել չնչին բաներից

Դու ամաչկոտ ես, չես սիրում, երբ քեզ կրկնօրինակում են։

Դու շատ տարբերվող ես, և ես քեզ սիրում ու հասկանումեմ ամեն պարագայում։

Առաջադրանք, 26.10.20- 30.10.20

Անձի սոցիալականացումը նրա ներգրավումն է հասարակության մեջ, այդ թվում հասարակության մեջ որոշակի տեղի և դիրքի զբաղեցումը և հասարակակակն փորձի յուրացումն ու փոխանցումը: Հասարակության մեջ ներգրավվելու գործընթացում առանձնացվում են հետևյալ փուլերը.

Առաջնային սոցիալականացում, երբ երեխան յուրացնում է սոցիալական փորձը առանց քննադատության, հարմարվում է: Այս փուլը ներառում է ծնված օրվանից մինչև դեռահասության շրջանը:

 Անհատականացման փուլ – այս փուլում ի հայտ է գալիս բոլորից առանձնանալու և տարբերվելու ցանկություն: Նկատվում է հասարակական և վարքային նորմերի նկատամբ քննադատական վերաբերմունք: Ներառում է դեռահասության և պատանեկության շրջանը:

Միավորման փուլ— առաջ է գալիս հասարակության մեջ սեփական տեղը գտնելու և նրա մեջ ներգրավվելու ցանկություն:

Աշխատանքային փուլ – ներառում է մարդու հասունության ողջ շրջանը, նրա աշխատանքային գործունեությունը, երբ մարդը ոչ միայն յուրացնում է սոցիալական փորձը, այլև վերարտադրում է այն իր գործունեության միջոցով` ակտիվ ներգործելով շրջապատող միջավայրի վրա:

Հետաշխատանքային փուլ – դիտարկվում է որպես հասուն տարիք, որին հասած մարդն էական ներդրում է ունեցել սոցիալական փորձի վերարտադրության և այն ապագա սերունդներին փոխանցելու հարցում:

Աղբյուրը՝ analitik.am

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Աղբյուրը՝ Wikipedia-ից

Հոգեբանական դիտում. նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։

Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։

Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.

  • Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
  • Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
  • Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
  • Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
  • Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
  • Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
  • Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։

Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։

Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։

Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.

  • Իրական կամ արհեսատական
  • Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
  • Ինքնաբերական կամ կազմակերպված
  • Ստանդարտ կամ յուրահատուկ
  • Սովորական կամ էքստրեմալ
  • Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։

Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.

  • Անմիջական և ոչ անմիջական
  • Վերբալ և ոչ վերբալ
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ։

Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։

Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.

  • Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
  • Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
  • Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
  • Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
  • Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ինքնադիտում. սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ 

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա). մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Առաջադրանք

Սոցիալական դեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to search

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

Աղբյուրը՝ wikipedia

Գենդեր և գենդերային ինքնություն

gender

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերն, այլ խոսքերով, «հասարակական կամ սոցիալական սեռն է», որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ի գիտություն.Գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանում են, թե ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:

Գենդերային ինքնությունը այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Աղբյուրը՝ pinkarmenia

Պահանջմունք (հոգեբանություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to search

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։

Պահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

Աղբյուրը՝ wikipedia

Սոցիալական խմբեր

Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր: Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:  Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:  Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.

  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
  • յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Թիրախային խմբերը և շահառուները
Ծրագրի ուղիղ շահառուներն են համարվում Մեծամոր (Արմավիրի մարզ), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) բնակվող 7-18 տարեկան խոցելի համարվող ընտանիքների երեխաները:Յուրաքանչյուր համայքից առնվազն 50 շահառու երեխաներ աղքատ, սոցիալապես անապահով և մարգինալացված ընտանիքներից կներառվեն ծրագրում:
Ծրագիրը հատուկ շեշտադրում է դնում այն ընտանիքների վրա, որոնք կարող են ենթարկվել խտրական վերաբերմունքի (գենդերային, կրոնական, էթնիկ, ազգային ծագման, հաշմանդամության և այլ պատճառներով) և հատուկ ուշադրություն է դարձնում սակավ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական խմբերը՝

  • Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ,
  • Էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաներ,
  • Միգրանտների, փախստականների կամ տեղահանվածների երեխաներ:

Ծրագրի թիրախ խմբեր են համարվում Մեծամոր, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները, մշակութային և պետական այն հաստատությունները, որոնք իրենց համայնքներում մշակութային կյանքը զարգացնելու հիմնական գործառույթներ են իրականացնում, ինչպես նաև իրենց համայնքում մշակութային կյանքին մասնակցելու հնրավորություններ են ընձեռում: Ծրագրի թիրախ խումբ են համարվում նաև մոտ 15 այնպիսի կազմակերպություններ, որոնք ցանկանում են բարելավել իրենց ծառայությունների որակը և մատչելիությունը:
Ծրագրի անուղղակի շահառուներ են համարվում թիրախ և հարակից համայնքների այն բնակիչները, ովքեր մասնակցում են համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

Մասլոուի պահանջմունքների բուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to searchՄասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։[1]

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է,[2] որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ ԱյնշտայնըՋեյն ԱդամսըԷլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»[3] Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»[4]

Սոցիալիզմ

Ներածություն

Սոցիալիզմի՝ որպես քաղաքական գաղափարախոսության ծագումն ու զարգացման սկիզբը կարելի է համարել 19-րդ դարը։ Վերջինս զարգանում էր եվրոպական մայրցամաքում և հատկապես Մեծ Բրիտանիայում գերակայող ազատականության գաղափարախոսությանը զուգահեռ։ Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել կարծիքների, որ սոցիալիզմի արմատները հասնում են Պլատոնի «Հանրապետություն» կամ Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատություններին։ Սակայն սույն ուսումնասիրության մեջ, սոցիալիզմը դիտարկելու ենք որպես 19-րդ դարում ազատականությանն ու պահպանողականությանը զուգահեռ ձևավորվող քաղաքական գաղափարախոսություն և անդրադառնալու ենք վերջինիս ծագմանն ու զարգացման հիմնական ճանապարհին։

Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։

Ի՞նչ է սոցիալիզմը և որո՞նք են վերջինիս բնութագրիչները.

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․

• Համայնք և համայնավարություն

Համայնքը` հասարակությունը, և վերջինիս կոլեկտիվ աշխատանքն ու արտադրությունը կենտրոնական դերակատարում ունեն սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որ մարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝ անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպես սոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։ Համայնավարության գաղափարը սերտաճած է համայնքի` վերը նշված ընկալման հետ։ Համայնավարությունը ենթադրում է, որ համայնքի հավաքական ջանքերը ունեն ավելի մեծ թե՛ պրակտիկ, թե՛ բարոյական արժեք, իսկ ընդհանուրի շահը ավելի կարևոր է քան անհատի շահը։ Այն հասարակությունը, որը խրախուսում է անհատի եսասիրական, օգտածարավ վարքը անհեռանկար է։ Սա այն առանցքային գաղափարներից է, որտեղ սոցիալիստները հակադրվում եմ ազատական կապիտալիստական ավանդույթին։

• Համագործակցություն և հավասարություն

Համայնավար հասարակության զարգացման շարժիչ ուժ սոցիալիստները համարում էին համագործակցությունը` միասնական աշխատանքը ընդհանուր շահի համար՝ ի տարբերություն ազատականների կողմից շրջանառվող մրցակցության գաղափարի։ Ըստ սոցիալիստների՝ մրցակցությունը ծնում է ագրեսիա և օգտապաշտություն, իսկ համագործակցությունը մի կողմից նպաստում է փոխօգնության գաղափարի խթանմանը, իսկ մյուս կողմից՝ տնտեսապես ավելի արդյունավետ է։ Եթե կապիտալասիտական համակարգը առաջարկում է աշխատանքի նյութական պարգևատրում, ապա սոցիալիստները կարծում էին, որ այն պետք էլ լինի բարոյական։ Իհարկե, սոցիալիստները չեն հերքում նյութական բարիքի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճ գրանցելու ու բարիքի հավասար բաշխումն ապահովելու տեսանկյունից։

Համագործակցության արդյունքում արտադրված բարիքի բաշխումն էլ պետք է տեղի ունենա ըստ կարիքի։ Այս գաղափարը Կ. Մարքսն արտահայտել է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի»:
Հավասարությունն, իր հերթին, սոցիալական կայունության և համախմբվածության երաշխիքն է, սակայն սոցիալիստները հեռու էին այն ընկալումից, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար։ Վերջիններս կարծում էին, որ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը ձևավորվում է ավելի շատ հասարակության կողմից անհավասար վերաբերմունքի արժանանալու՝ նյութական բարիքի անհավասար բաշխման արդյունքում, այլ ոչ թե բնատուր ընդունակությունների։ Սոցիալիստների համար սոցիալական հավասարության գաղափարը ֆունդամենտալ արժեք է։

Եթե մարքսիստ–կոմունիստները ձգտում են սոցիալական բացարձակ հավասարության՝ համայնավարական արտադրության միջոցով, ապա սոցիալ–ժողովրդավարները՝ հնարավորությունների հավասարությանը։

• Անդասակարգ հասարակություն

Դասակարգերը հասարակության մեջ նմանատիպ սոցիալական և տնտեսական ռեսուրս տնօրինող խմբերն են։ Անդասակարգ հասարակությունը՝ շահագործող և շահագործվող դասակարգերի բացակայությունը, սոցիալիզմի նպատակներից մեկն էր։ 1848 թվականին հրատարակված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»աշխատությունում առաջարկվում է հասնել անդասակարգ հասարակության հետևյալ եղանակով՝ «Եթե աշխատավորությունը բուրժուազիայի դեմ պայքարում միանա մեկ միասնական դասակարգի մեջ, հեղափոխության միջոցով իրեն վերածի իշխող դասկարգի և որպես իշխող դասակարգ ոչնչացնի հին արտադրական հարաբերությունները, ապա վերջինիս հետ մեկտեղ կվերացնի հասարակության մեջ դասակարգերի գոյությունը՝ ներառյալ սեփական իշխանությունը՝ որպես դասակարգի»: Երբ 20-րդ դարի կեսերից աշխատավորությունը իր դասական արդյունաբերական իմաստով դադարեց գոյություն ունենալ, և տեղի էր ունենում ապաարդյունաբերացման գործընթաց, անդասակարգ հասարակության գաղափարը՝ որպես սոցիալիզմի հիմնարար արժեքներից մեկը, սկսեց ձևափոխվել։

• Հանրային սեփականություն

Սոցիալիստները պնդում էին, որ մասնավոր սեփականությունն անհավասարության գլխավոր աղբյուրն է, հետևաբար՝ այն պետք է փոխարինվի հանրային, ընդհանուր սեփականությամբ։ Մասնավոր սեփականությունը անընդունելի էր սոցիալիստների համար մի քանի հիմնավորումներով՝ նախ այն անարդար է, ապա՝ բարոյապես սխալ, սրան էլ ավելանում է կոնֆլիկտածին, հասարակությունը պառակտող բնութագրիչը։

Ուսումնական գրականություն

Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա sociologia-kravchenko

Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա- Kyurehyan

Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ-  socialakan kan

Шестак  О.И. — Социология- shestak_o_i_andreeva_o_n_sociologiya

Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013- sociologia-dzernark

Ես իմ աչքերով

1.Իմ առաքելությունը.
Լավ մասնագետ լինեմ, լավ ծնող լինեմ

2.Ինձ ուրախացնում է.
Երբ ինչ֊էր երազանքի կամ նպատքկի հասնում եմ

3.Ինձ վախեցնում է.
Հարազատներիս կորցնել

4.Ինձ վշտացնում է.
Երբ նեղացնում եմ անմտացված

5.Ես սիրում եմ, երբ կարողանում եմ դիմացինիս ուրախացնել

6.Ես չեմ սիրում, երբ փորձում են ինքնահաստատվեն իմ դիմաց:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы