Ամանորյա ֆիլմի դիտում

«Տանը մենակ» ՝ ամանորյա ֆիլմերից մեկը, որը դիտել են գրոթե բոլորը։ Ամեն տարի հունվարի 1-ից սկսած ընտանիքիս անդամների հետ դիտում եմ «Տանը մենակ»ֆիլմի բոլոր մասերը։ Դժվար է հավատալ, որ աշխարհի սիրելի փոքրիկ Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորած Մակոլեյ Քալկինն արդեն մեծահասակ է։ Որոշեցի հետաքրքիր փաստեր ներկայացնել ձեզ, այսպիսով՝

«Տանը մենակ». 15 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:

2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին: 

3. ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա: 

4. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:

5. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր: 

6. Ֆիլմում պարբերաբար հայտնվող “Angels With Filthy Souls” ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ»-ի համար էին նկարել: 

7. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:

8. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:

9. «Տանը մենակ» 1-ի ավարտն ի սկզբանե տարբեր է եղել մեզ հասած ավարտից: Այն մտածել էին ավարտել բանտախցի տեսարանով, որտեղ Հարին ու Մարվին հեռուստացույցով նայում են “Angels With Filthy Souls” ֆիլմը: 

10. Բազի ընկերուհու նկարը, որ Քեվինը գտնում է, իրականում տղայի նկար է: Ֆիլմի ռեժիսորը չէր ցանկանում, որ որևէ աղջիկ իր տեսքի համար իրեն վատ զգա:

11. Մակոլեյը միակ Քալկինը չէ ֆիլմում: Նրա փոքր եղբայրը՝ Կիրանը, մարմնավորել է Քեվինի զարմիկին՝ Ֆուլերին, որը անընդհատ միզում էր տակը:

12. Քալկինն ինքն է նկարել այն քարտեզը, որտեղ պատկերված էին պլանավորված ծուղակները: 

13. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:  

14. Մայքլ Ջեքսոնը մեկ անգամ այցելել է «Տանը մենակի» նկարահանման հրապարակ: Եվ իրականում Ջեքսոնն ու Մակոլեյ Քալկինն ընկերներ էին: Վերջինս նույնիսկ Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրն է: 

15. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը:

Գյումրի՝կինոյի սիրտ

«Հին օրերի երգը»

Միացրեցի հեռուստացույցը․․․Հին օրերի երգը» կինոնկարն էին ցույցտալիս։ Մհեր Մկրտչյանը, մեր տաղանդներից ով այդ կինոնկարնի հերոսներից մեկն էր։ Ո՞նց կարելի չճանաչել նրան, այդ թախծոտ գյումրեցուն։ Անձնականում դժբախտ, բայց արվեստում երջանիկ Մկրտչյանը այնքա՜ն համոզիչ էր խաղում։

Ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին: Նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»:

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը այսպես ասած վերցված են իրական դեպքերի վրա, իր կյանքից են վերցված իր տեսածից, ինքն է, որ ականատես է եղել պատերազմին, ինքն է զգացել այդ դառնությունը, սեփական մաշկի վչա է զգացել։

«Հին օրերի երգը» կինոնկարը դիտելիս չես կարող չհուզվել, չես կարող չպատկերացնես թե քո նախնիները ինչերի միջով են անցել, չես կարող չպատկերացնել թե քանի հարյուր հազար կյանքեր է խլել, կիսատ թողել բազում սերեր։

Հուզմունքը խեղդում է կոկորդդ, երբ լսում ես պատերազմում չորս որդի կորցրած Հայաստան մայրիկի «խոսքը»: Հանդիսավոր նիստի ժամանակ ամբիոնի մոտ կանչված զինվորի մայրն արդեն չորս «սև թուղթ» էր ստացել ռազմաճակատից, մի պահ կարկամում է, չգիտի՝ ինչ ասի, բայց իրեն տիրապետում է և իր ասելիքն արտահայտում մի սրտաճմլիկ երգով, որդուն կորցրած մոր աղեկտուր երգով, որն արցունքներ է քամում ոչ միայն դահլիճում նստած կանանց ու տղամարդկանց սրտերից, այլև կինոնկարը դիտող հանդիսատեսի աչքերից: Հետաքրքիր է այն, որ ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշեց այն փոխարինել երգով, որն ավելի ազդեցիկ դարձավ:

Պատերազմը մարդկանց զրկել է ձեռքից, ոտքից, բայց մարդկանց հոգիները սրտերը երբեք չեն չարացել, նրանք ցավում էին հարազատի, անծանոթի, հարևանի համար։

Փոստատար Նիկոլը, որի կերպարը կերտել է անզուգական Մհեր Մկրտչյանը, մեղավոր է զգում իրեն, որ պատերազմից կենդանի է վերադարձել. նա հաշմանդամ է, ներաշխարհը՝ տակնուվրա եղած, բայց այնքան բարի է, որ չի կարողանում «սև թուղթ» տալ որդեկորույս Հայաստանին և… ուտում է այն: Հատկանշական է այն, որ ֆիլմում Մկրտչյանն իսկապես ուտում է թուղթը:

Զինվոր Մուշեղը չի ճանաչում խավար վագոնում երգող ու հաց մուրող իր հարազատ տղային: Երբ ամեն բան պարզվում է, նա գրկում է որդուն, իր միակ ձեռքով սեղմում կրծքին ու… տարիների կարոտը մարում է նրանց հեծկլտացող արցունքի մեջ:

Բազմիցս անգամ դիտել եմ ֆիլմը, չեմ կարող չհավանել, չեմ կարողացել առանց հուզվելու դիտել։

«Կտոր մը երկինք»

«Կտոր մը երկինք»-1980 թվականին լույս տեսած թատերգական կինոնկար է, հիմնված Վահան Թոթովենցի Բաց Կապույտ Ծաղիկներ պատմվածքի վրա: Փալանչի Թորիը, որ մեծացել էր ու արհեստ էր սովորել պատվարժան ընտանիքում, մի օր կանգնում է ստորացուցիչ փաստի առաջ`ոչ մի ընտանիք չի ուզում նրան աղջիկ տալ: Նրա մայրը` Թորվանդան հուսահատ օրեր է ապրում, արհամարված է զգում իրեն նաև Թորիկը: Եվ ահա մի սովորական օր,նա հայտնվում է ոչ սովորական մի տանը.. Եվ փոխանակ հետևելու ընկերոջ օրինակին` լուրջ գործով զբաղվելու, նա անընդհատ աղջկան խնձորներ է տալիս, սեր խոստովանում, ապա ձեռքից բռնած տանում տուն:
Թորիկը սիրահարվում է այդ աղջկան առաջին իսկ հայացքից: Սիրում է ոչ թե նրա համար, որ նրան աղջիկ չէին տալիս, որ Անժելան նրա վերջին հույսն էր,այլ ըստ Թորիկի, նման էակին իսկական սիրով չսիրելը հանցանք է, հսկա մեղք… Հենց այդ է վկայում ֆիլմի ֆինալը: Կառքը սլանում է քաղաքի կենտրոնական փողոցով: Բացահայտ բեկրանքով է Թորիկը վարում կառքը, որի մեջ ծաղիկներով լի զամբյուղը գրկած իրենց երջանկությունն են վայելում նաև Թովնադան ու Անժելան…
Տեսարանը, որին ապշահար հետևում է քաղաքի հասարակությունը, ապտակի պես շառաչում է նրանց դեմքին: Ռեժիսուրայի այս հնարքը իսկ և իսկ մալյանական արվեստի փայլուն հղացում է: